Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին 04/19/2024   16:05 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24News 04/19/2024   15:59 ԵԱՏՄ-ից ամենաշատն օգտվում է Հայաստանը. Լավրով 04/19/2024   15:45 Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   15:44 Ռուսաստանը Հայաստանին համարում է դաշնակից. Լավրով 04/19/2024   15:33 Ռուբեն Վարդանյանը արդեն 14 օր է` հացադուլ է հայտարարել 04/19/2024   15:33 Լավրովը Հայաստանը ՌԴ-ից տարանջատելուն ուղղված Արևմուտքի գործողությունները որակել է «լկտի և անամոթ» 04/19/2024   15:21 Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ 04/19/2024   15:15 Պարտվելը ավելի դժվար է, քան հաղթելը. 44-օրյա պատերազմը հեշտությամբ կարելի էր հաղթել, իսկ պարտության համար ավելի շատ էր պետք գժի տեղ դնել. Զաքարյան 04/19/2024   15:09 Ռուսական կոնտինգենտի դուրս գալը Արցախից կանխատեսելի էր. Ավետ Ադոնց 04/19/2024   14:53 31-ամյա երիտասարդի մոտ գազային ատրճանակ է հայտնաբերվել 04/19/2024   14:49 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 04/19/2024   14:48 Տարածաշրջանում նոր իրավիճակ է՝ ռեգիոնը մեզ «թարս աչքով է նայում». էս տեմպով Հայաստանը չի դիմանա իր գիշատիչ հարևաններին. Հովհաննիսյան 04/19/2024   14:41 Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած 04/19/2024   14:38 Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է 04/19/2024   14:36 Արագ արձագանքման այց՝ փաստաբանի ահազանգի հիման վրա 04/19/2024   14:25 Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին 04/19/2024   14:20 Լուծումները Տավուշում չեն, այլ՝ Երեւանի կարեւորագույն սենյակներում. քննարկումը . ուղիղ 04/19/2024   14:13 Ընդդիմադիրների ակցիաներն ու հավաքները գործող իշխանությանը մտահոգում են. Վարկանիշն ընկել է, հետեւապես «գործուղված» սադրիչներն ավելի հաճախակի կլինեն. քաղտեխնոլոգ 04/19/2024   14:06 Արևմուտքը հասկացնել է տալիս, որ «բոլորը պառկել են» ԱՄՆ-ի տակ. Լավրով 04/19/2024   14:01 Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրը անորոշ է. Hetq.am 04/19/2024   13:48 Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը 04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել

Աղվան Հովսեփյանի նկատմամբ փողերի լվացման դրվագով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. Միջնորդություն է ներկայացվել 10/19/2021   21:13  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ փողերի լվացման դրվագով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Բանն այն է, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների համաձայն Աղվան Հովսեփյանին ՀՔԾ-ի կողմից վերագրվող արարքում բացակայում է փողերի լվացման հանցակազմը։ Մասնավորապես՝ եթե անգամ դրամական միջոցը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, ապա դրա լոկ փոխանցումը այս կամ այն հաշվեհամարին դեռ փողերի լվացում չէ, ՎԴ-ն այդ հանցակազմը կապել է դրա փոխանցման արդյունքում արհեստական՝ փաստացի գոյություն չունեցող գործարքի ձևակերպման միջոցով այդ գումարը օրինական շրջանառության մեջ դնելու հետ, քանզի միայն նման եղանակով հնարավոր կլինի հանցավոր ճանապարհով ստացված միջոցների իրական աղբյուրը քողարկել, թաքցել կամ էլ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներին հաղորդել օրինական տեսք։

Հակառակ մեկնաբանության արդյունքում, կարող է ստեղծվել ոչ իրավաչափ այնպիսի իրավիճակ, երբ հանցավորը հանցագործության արդյունքում գոյացած դրամական միջոցն ուղղակի, առանց որևէ արհեստական գործարքի ձևակերպմամբ փոխանցի այս կամ այն հաշվեհամարին հետագայում դրանից պարզապես օգտվելու համար կամ էլ հանցավոր ճանապարհով ձեռքբերված այլ գույքը սեփականության իրավունքով գրանցի իր կամ այլ անձի անունով և արդյունքում դրա համար ենթարկվի քրեական պատասխանատվության նաև փողերի լվացման հանցակազմով , ինչը որևէ կերպ չի բխում վկայակոչված նախադեպային իրավունքից, քանզի ակնհայտ է, որ նկարագրված պայմաններում անձի դիտավորությունն ուղղված է ոչ թե այդ գույքը օրինական շրջանառության մեջ դնելուն, այլ պարզապես օգտվելուն։

Ալեքսանյանի դիտարկմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը Աղվան Հովսեփյանին երեք դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք առաջադրելիս, իր որոշման մեջ որևէ կերպ չի պատճառաբանել արարքի քրեաիրավական որակումը։ Ընդ որում, եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ Աղվան Հովսեփյանին վերագրվող անօրինական եկամուտ ստանալու համար առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքները հավաստի են, ապա անգամ նման պայմաններում փողերի լվացման մասին խոսք գնալ չի կարող։ Մասնավորապես, համաձայն մեղսագրվող ենթադրյալ փողերի լվացման առաջին դրվագի, Աղվան Հովսեփյանը ենթադրյալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու արդյունքում ստացել է 309.404.414 ՀՀ դրամի եկամուտ, որով 2009-2015թթ ընկած ժամանակահատվածում Բյուրականում կառուցել է առանձնատուն, որը հետագայում հաշվառել է նախ նրա որդու, ապա՝ կնոջ անվամբ, մինչդեռ, փողերի լվացման հանցակազմի բուն էությունը հանցավոր ճանապարհով ստացված գույքի իրական ծագումը թաքցնելն ու խեղաթյուրելն է։ Տվյալ պարագայում, եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ դրամական միջոցները գոյացել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում, որևէ կերպ չի թաքցվել դրամական միջոցների ծագման աղբյուրն ու պատկանելիությունը, քանի որ փաստական հանգամանքներից, միևնույն է, ակնհայտ է, որ առանձնատունը կառուցվել է հենց ենթադրյալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում գոյացած գումարի միջոցով։

Ենթադրյալ փողերի լվացման երկրորդ դրվագը վերաբերում է «Շանթի Յուրայի»՝ Վարշամ Ղարիբյանի կողմից որպես կաշառք 190.000.000 ՀՀ դրամ արժեքով «Երևան Հեռուստաընկերություն» ՓԲԸ 50 բաժնետոմսը հանձնելուն և դրա վաճառքից առաջացած դրամական միջոցներին, իսկ երրորդ դրվագը՝ ենթադրյալ խարդախության արդյունքում ձեռք բերված հողատարածքը Հովսեփյանի որդու կողմից գրավադրելուն։

Պաշտպանության կողմը գտնում է, որ նշված դրվագներում փողերի լվացման հանցակազմի մասին խոսք չի կարող գնալ, քանի որ հայտնի է գույքի, դրամական միջոցների ծագման աղբյուրը, ուստի՝ պաշտպանները միջնորդել են Աղվան Հովսեփյանի նկատմամբ 3 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը վերացնել և այդ մասով նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության հիմքով։

Հիշեցնենք՝ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։ Ընդ որում, կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե, իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:51 14/10/2021  |  Դատական ռեպորտաժներԱղվան Հովսեփյանի փաստաբանները պահանջում են հարցաքննել «Շանթի Յուրայի» վերաբերյալ քրեական գործերը քննած քննիչներին ու դատախազներին
20:20 13/10/2021  |  Դատական ռեպորտաժներԱռուշ Առուշանյանի տեսակցությունների սահմանափակումները տարածվում են նաև մերձավոր ազգականների վրա (տեսանյութ)
12:32 13/10/2021  |  Դատական ռեպորտաժներՓաստաբանը նայելով դատավորի աչքերի մեջ ասաց. Ձեր՝ որպես դատավորի, նկատմամբ վստահություն չունեմ, համարձակություն չունեք կայացնելու որոշում, որը հաճո չէ իշխանությանը (տեսանյութ)
13:22 04/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է ժամկետների խախտմամբ, վարույթն օրինական չէ. Կբարձրացվի վարույթը կարճելու հարց. փաստաբան
13:07 04/10/2021  |  ԼՐԱՀՈՍԿքննարկվի Աղվան Հովսեփյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացնելու հարցը. պաշտպան
11:39 04/10/2021  |  Դատական ռեպորտաժներՎերաքննիչ դատարանը մերժեց Աղվան Հովսեփյանի կալանավորման որոշման դեմ բողոքը
18:47 01/10/2021  |  Դատական ռեպորտաժներԴատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Աղվան Հովսեփյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու
15:49 01/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանին առնչվող քրեական գործը հարուցվել է ապօրինի, հետեւապես հետագա ամբողջ նախաքննությունն ապօրինի է. Aravot.am
19:57 30/09/2021  |  Դատական ռեպորտաժներՓողերի լվացում չկա. Աղվան Հովսեփյանի պաշտպան
18:20 30/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը կշարունակվի վաղը

Արխիվ

[]