ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ճտերն աշնանն են հաշվում» ասացվածքի ժամանակն է 10/20/2021 21:36 | Վերլուծություններ
Սևանի ձկնորսների այսօրվա ըմբոստացումը ժողովրդական առակների և ասացվածքների բազմաթիվ օրինակներ հիշելու առիթ է տալիս։ Իրականում, մարզերում շատ ակտուալ է դառնում և դեռ դառնալու՝ «Ճտերն աշնանն են հաշվում» ասացվածքը։
Ընդ որում, եթե Գորիսում /կարծում ենք՝ նաև Կապանում նույն կերպ կլինի/՝անվտանգային խնդիրներով պայմանավորված՝ տեղացիները ՏԻՄ ընտրություններում վերանայումներ կատարեցին՝ ձայն չտալով խոստումներ տված և չկատարած իշխանության ներկայացուցիչներին՝ ընտրելով մարտիկի տեսակը, այսինքն, համայնքային ընտրության ենթատեքստը քաղաքական էր, ապա՝ Գեղարքունիքի մարզում Սևանի ձկնորսների սկսած բողոքի ակցիան՝ այսօր նրանք փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ նախևառաջ սոցիալական էր։
Նորություն չի՝ այս տարածաշրջանում ապրող ընտանիքներն իրենց ապրուստի հիմնական միջոցը հայթայթում են ձկնորսությամբ։ Եվ ձկնորսության արգելքի դեմ դուրս եկած ձկնորսների բողոքն արդարացված է, քանի որ մարզի բնակիչների համար աշխատանքային պայմաններ չստեղծելով հանդերձ՝ նրանց զրկում են իրենց իսկ ապրուստի միջոցից։ Ակցիայի մասնակիցների թիրախում իրենց խոսքով՝ տվյալ թեմայից անտեղյակ բնապահպանության նախարարն է, որը, նրանց բնորոշմամբ՝գործից չհասկանալով կամայական որոշումներ է ընդունում։ Բայց խոշոր հաշվով՝ նրանց կռիվը վարչապետի հետ է, քանի որ իրենք ԱԺ ընտրություններին նրան են ձայն տվել՝ «լավ կյանքի» արդյունք ակնկալելով։ Այսինքն, նրանք պարտություն արձանագրած և կապիտուլյացիոն պայմանագիր ստորագրած Փաշինյանի քաղաքական ուժին կրկին վստահության քվե էին տվել։ ՈՒ հիմա, ըստ ամենայնի, իրենց արածի վերագնահատման փուլում են։
Իշխող ուժին վստահության «քվե տալու» պատմությունը, տարբեր տեղատարածքներում՝ ելնելով մարզի և բնակչության առանձնահատկություններից՝ որքան էլ տարբեր լինի, առկա է մեկ ընդհանուր մոտիվ, այն է՝ մարզաբնակների համար եկել է ճտերը հաշվելու, բերքահավաքի, արդյունքների ամփոփման ժամանակը, որն, ի դեպ, ներկա իշխանության օգտին չէ։
Նկատենք, որ հանրապետության մեկ այլ՝ Շիրակի մարզում երաշտի և չհաշվարկված ջրտուքի հետևանքով անջրդի մնացած կարտոֆիլի որակական հատկանիշներին և գնային թռիչքաձև աճի փաստին /ընդհանրապես՝ ամենօրյա սպառման ապրանքների աննախադեպ գնաճին/՝ արդեն իսկ բոլորս ենք բախվում։ Իսկ կարտոֆիլը շատ ընտանիքների համար ամենօրյա սնունդ է։
Բնականաբար, վերը նշված խնդիրները կաթիլ են այն բազմաթիվ պրոբլեմների շարքում, որին բախվում են ՀՀ և Արցախի ժողովուրդը, պարզ քաղաքացիները։ Այս հարցերի մի զգալի մասը չէր լինի, եթե պետական կառավարման համակարգը նորմալ հունով աշխատեր, մինչդեռ այն արդեն մի քանի տարի է պարալիզացված վիճակում է։
Բնականաբար, սոցիալական բունտի կորն առաջիկայում ավելի է բարձրանալու։
Զուգահեռաբար, սահմանամերձ մարզերում այն ուղեկցվելու է նաև անվտանգային խնդիրների սաստկացմամբ։ Թշնամու կողմից սահմանային միջադեպերը, սահմանախախտումները և այս տարվա մայիսից ի վեր քայլ առ քայլ ՀՀ տարածքի մեջ թուրքադրբեջանական տանդեմի խորանալու, կեղծ խաղաղասերի դիմակ հագած ՀՀ իշխանության կամոք, առանց զենքի, մեր ռազմավարական բարձունքներին տիրանալու հետևանքը ե՞րբ է անմիջականորեն զգալու մայրաքաղաքի բնակիչը, ե՞րբ է ողջ ազգը համակվելու ազգային անվտանգությունն իբրև թիվ մեկ առաջնահերթություն դիտարկելուն, առաջիկայում արդեն շոշափելի և տեսանելի կլինի։
Հեղինակ՝ Ա․Ե․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ