ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գորիսեցիների ինքնապահպանական բնազդը հաղթեց․ սա կարող է նախադեպ լինել ողջ Հայաստանի համար 10/19/2021 20:33 | Վերլուծություններ
Իհարկե, «ինքնապահպանական բնազդ» ասվածն, այս դեպքում միանշանակ ընկալում չունի։ Գործող քաղաքապետ, ապօրինի կալանքի տակ գտնվող Առուշ Առուշանյանի տպավորիչ հաղթանակը Գորիսի բնակիչների համար հնագույն բնակավայր և քաղաքակրթությունների կենտրոն հայրենի քաղաքի, համայնքի անվտանգության և իրենց իսկ անվտանգության և ապահովության երաշխիք էր, նաև վերջին ԱԺ ընտրությունների ժամանակ իրենց գործած սխալի սրբագրում և սեփական քվեի արժեքի վերանայում։ Վստահաբար, գորիսեցիների մի մասի մոտ Առուշանյանի՝ անազատության մեջ գտնվելու համար նաև մեղքի զգացում կար՝ խորհրդարանական ընտրության ժամանակ իրենց քաղաքապետի թիկունքին պինդ չկանգնելու և իշխանությունների սադրանքներին տեղի տալու համատեքստում ինչն, ի դեպ, նրանցից ոմանք նույնիսկ հրապարակային խոսքում խոստովանել են։
ՈՒշագրավ էր եղել նաև ներկա մարզպետի՝ Մելիքսեթ Պողոսյանի հրճվանքն ու ուրախությունը՝ Առուշ Առուշանյանի հաղթանակով, ինչն արձանագրել է մամուլը։ Եւ սա այն դեպքում, երբ Մելիքսեթ Պողոսյանը միշտ առանձնացել է փաշինյանական իշխանությանն իր ենթակայական կեցվածքով․ հիշենք թեկուզ թշնամու զինուժի կողմից անցյալ մայիսին ՀՀ սահմանը խախտելու սկզբնական օրերը․․․
Իսկ նրա ուրախության համար անձնական առիթ կար նաև։ Բանն այն է, որ վերջին շրջանում քպական դարձած՝ իշխանության թեկնածու Վլադիմիր Աբունցից ավելի Աբունցի հաղթանակը տենչում էր մեկ այլ քպական։ Խոսքը ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի մասին է, ով քաղաքապետի իր թեկնածուի հաղթանակի պարագայում ակնկալում էր Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանալ և բնականաբար, ամեն կերպ խանգարել էր ներկա մարզպետին՝ իր տեղակալ Կարո Ավանեսյանին քաղաքապետի թեկնածու առաջադրելուն։ Ավելին՝ հենց Արմեն Խաչատրյանին էր Փաշինյանը վստահել Գորիսի ընտրությունների կազմակերպումը ու իրենց թեկնածուի անցկացումը։
Այնպես որ, Գորիսի քաղաքապետի ընտրություններում Առուշանյանի հաղթանակը ինչ-որ առումով նաև ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի պարտությունը Մելիքսեթ Պողոսյանին կամ ներկա մարզպետի անձնական հաղթանակն էր եղել՝ Արմեն Խաչատրյանի նկատմամբ։ Չմոռանանք, որ Մելիքսեթ Պողոսյանը նաեւ նեղացվածություն ունի Փաշինյանից, որ իր որդին այս պահին կալանավայրում է։
Մեծ հաշվով, կարող ենք ասել, որ Գորիսում երկիր պահող ազգային տեսակը հաղթեց պարտվողական իշխանությանը:
Ի վերջո, այս ընտրությունը, ինչպես նաև՝ Գյումրիում իշխանության թեկնածուի պարտությունը «Բալասանյան դաշինքին»՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին ձնագնդու էֆեկտ կարող է ունենալ Հայաստանի մյուս հատվածներում տեղի ունեցող համայնքային ընտրություններում։
Այսինքն, անկախ՝ այս ու այն լոկալ խարդավանքից, մարդիկ, մարզերի բնակիչները նախորդ ողջ շրջանում ու հատկապես՝ հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո խորքային առումով իրենց կաշվի վրա զգացին ու հասկացան՝ ներկա իշխանությունը նախընտրական ասֆալտապատումից ու հիմա էլ՝ ջրի հարցը լուծելու փոխարեն՝ կաթիլայինի վրա նստեցնելուց զատ իրենց ոչ մի դարդին դարման անելու մասին չի մտածել, չի մտածում ու ձեռք չի մեկնում։ ՈՒ եթե արտագաղթի ճանապարհը չեն բռնում, պիտի իրենք առնվազն տեղական իշխանության մակարդակում վերանայեն իրենց սխալ ընտրությունը։
Գորիսն ու Գյումրին օրինակը տվել են․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ