ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գյումրիում տեղական Բրեժնևը հաղթեց Փաշինյանին. քաղաքագետ 10/18/2021 16:06 | ԼՐԱՀՈՍ
ՏԻՄ ընտրությունները ցույց են տալիս, որ հասարակության մեջ լուրջ փոփոխություններ են կատարվում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Քաղաքագետը նշում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատկերն այլ կլիներ, և Նիկոլ Փաշինյանը չէր կարողանա հաղթել, եթե ընդդիմությունը մի շարք մարտավարական սխալներ թույլ չտար։
«Սա արտացոլում է հասարակության իրական կարծիքն այսօրվա իշխանությունների մասին։ Գորիսում ընդդիմության ներկայացուցիչը հավաքեց մոտ 60 տոկոս ձայն, ինչը նշանակում է, որ փաստացի Հարավային Հայաստանն ուղղակիորեն մերժում է այսօրվա իշխանությանը։ Գյումրիում էլ կարելի է ասել, որ տեղական Բրեժնևը հաղթեց Փաշինյանին։ Այսինքն՝ մարդ, որը ժամանակին եղել է ՕԵԿ-ի ներկայացուցիչ, հետո դարձել ԲՀԿ-ական, ՀՀԿ-ական»,-նշեց քաղաքագետը։
Երվանդ Բոզոյանը նկատեց՝ չնայած ընդդիմության մարտավարությանը, որ հիմնական ակտիվությունը ցուցաբերում են Երևանում, նույնիսկ այդ պայմաններում Նիկոլ Փաշինյանը չկարողացավ լուրջ հաջողություն արձանագրել։ Քաղաքագետի կարծիքով սա նշանակում է, որ հայ հասարակության մեջ հասունացել է այն դժգոհությունն ու պահանջը, որ Հայաստանում իսկապես պետք են լուրջ փոփոխություններ։ Ըստ Երվանդ Բոզոյանի՝ այդ պահանջը կար նաև պատերազմից հետո, և եթե ընդդիմությունն այդ ժամանակ ռազմավարական սխալներ թույլ չտար, ապա այսօրվա դրությամբ ուրիշ իշխանություն կունենայինք։
«Սխալ է այն կարծիքը, որ իշխանությունն ունի հեղինակություն և հասարակության մեծ մասն աջակցում է նրանց։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ գործող իշխանությունները լուրջ հեղինակություն չունեն։ Առուշ Առուշանյանի պարագայում ընդդիմությունը միասնական էր և հաղթեց։ Գյումրիում ընդդիմությունը լուրջ թեկնածուով հանդես չեկավ։ Եթե այնտեղ էլ միասնաբար, առանցքային ու լուրջ դեմքով հանդես գային, համոզված եմ՝ հաղթանակ կտանեին»,-նշեց Երվանդ Բոզոյանը։
Վերջինս կարծում է, որ մյուս համայնքներում իշխանությունը շատ ավելի ուժգին կերպով կփորձի վարչական ռեսուրս կիրառել, և կհաղթի ոչ թե իշխանությունը, այլ վարչական ռեսուրսը։ Քաղաքագետի խոսքով իշխանության վարկանիշը մարզերում միշտ էլ ցածր է եղել։ Պարզապես թյուր կարծիք էր ձևավորվել, մարզերում, գյուղերում իշխանությունն ուժեղ է, իսկ քաղաքներում՝ ոչ։
«Այդպես էր, որովհետև պատերազմից հետո ընդդիմությունը հիմնականում սկսեց աշխատել խոշոր քաղաքներում, և որևէ այլ լուրջ տեղում չէր աշխատում։ Այսինքն` մարդկանց հետ աշխատել էր պետք, այլ ոչ թե բազմոցին նստել ու բողոքել, որ հասարակությունն իներտ է, քնած է։
Արդար չէ ամեն ինչ գցել հասարակության վրա, երբ չեն կարողանում նրանց հետ աշխատել»,-ասաց Երվանդ Բոզոյանը։
Նա գտնում է, որ Հայաստանում քաղաքական դաշտն այսօր խորը ճգնաժամ է ապրում, քանի որ մարդիկ մեծ սպասում ունեին, որ Հայաստանում փոփոխություն կլինի, ինչը չեղավ։ Չնայած նրանց, որ իշխանությունները Գորիսում հսկայական վարչական ռեսուրս են օգտագործել, բայց կրկին պարտվել են։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ