ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կցանկանամ հերքվի, որ մակագրման համակարգին միջամտություն չի եղել, բայց կասկածներ ունեցել եմ, որ իրականում միջամտություն եղել է. այսպես ասած՝ հոտառությունն ինձ չի դավաճանում. Վարդազարյան 10/18/2021 19:00 | ԼՐԱՀՈՍ
Գործերի էլեկտրոնային բաշխման համակարգում հնարավոր միջամտությունների վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը դեռևս չի հրավիրվել հարցաքննության, սակայն դեմ չէ՝ որոշակի տեղեկություն ունենալու գործի քննության ընթացքի վերաբերյալ։ Ռուբեն Վարդազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ իրեն հետաքրքրում է, թե երբ կվերադարձվի մակագրման համակարգը, որովհետև սերվերը պահելը նախաքննական մարմնում և չվերադարձնելն ակնհայտ ճնշում է՝ դատական համակարգի նկատմամբ։ Հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ այս գործով ևս փորձեն սլաքներն իր դեմ ուղղել՝ նկատի ունենալով, որ առաջին ատյանի դատարանի վարույթում քննվող քրեական գործի հարուցումը եղել է ապօրինի, չի հաղթահարվել անձեռնմխելիությունը, և չի բացառվում, որ գործի վարույթը հետագայում կարող է կարճվել, հետեւապես գուցե նոր մեղադրանք առաջադրվի Վարդազարյանին՝ ԲԴԽ-ից նրան հեռու պահելու համար՝ Ռ.Վարդազարյանը նկատեց՝ չի կասկածում, որ ամեն ինչ անելու են, որ հնարավորինս ուշ վերականգնվի ԲԴԽ պաշտոնում, սակայն վստահեցնում է՝ կհիասթափվեն։
Ինչ վերաբերում է մակագրման նոր համակարգի ներդրման մասին հայտարարություններին, Վարդազարյանը նշեց, որ դրա ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ խոսակցությունները, առաջին բարձրաձայնումը, քայլերի կատարումը արվել է իր նախագահության օրոք, համակարգը հին էր, բավականին խնդիրներ ուներ և թարմացնելու անհրաժեշտություն կար, բայց դա որևէ կերպ չի նշանակում առգրավվել և համակարգը թողնել առանց պատահականության սկզբունքով մակագրության։
«Այն, որ համակարգը անհրաժեշտ էր վերազինելել, դրանում՝ կասկած չկար, բայց առանց գործողը վերցնելու»,-նշեց Վարդազարյանը՝ հավելելով, որ համակարգը վերազինելն անհրաժեշտություն էր, բայց ոչ ամբողջ դատական իշխանության համակարգը կազմալուծելու գնով։
Վարդազարյանի խոսքով՝ եթե նախաքննության ընթացքում հայտնաբերվեն որոշակի միջամտություններ մակագրման գործընթացում, շատ ուրախ կլինի, եթե մեղավորները պատասխանատվություն կրեն։ Ավելին՝ մակագրումների ընթացքում հնարավոր միջամտությունների հնարավորության կասկածներ միշտ ունեցել է նաև Ռուբեն Վարդազարյանը. «Ինքս փորձել եմ ինձ համար գոնե ճշտել, երբեք դա ինձ չի հաջողվել»։ Իսկ թե ինչով էր պայմանավորված կասկածները՝ Վարդազարյանը նշեց, որ հիմա կդժվարանա ասել, դա նկատել է դեռևս Կենտրոն դատարանի նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ աշխատելիս, միշտ նման կասկածներ եղել են, իսկ փաստ ունենալու դեպքում հանցագործության մասին հաղորդում կներկայացվեր, ծառայողական քննություն կիրականացվեր, նման փաստ երբևէ չի ունեցել։
«Գիտեք, մոտեցումներս երկակի են։ Կցանկանամ, որ հերքվի, պարզվի, որ միջամտություն չի եղել։ Եթե պարզվի, որ միջամտություն է եղել, համակարգի համար շատ բացասական եմ գնահատում, բայց որպես անհատ՝ Ռուբեն Վարդազարյան, պետք է նշեմ, որ, այսպես ասած, հոտառությունն ինձ չի դավաճանում »,- նշեց Վարդազարյանը։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում առգրավվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի, Վերաքննիչ քրեական և քաղաքացիական, Վարչական և Սնանկության դատարաններում գործերի՝ էլեկտրոնային բաշխման համակարգերը, ինչի հետևանքով արդեն չորս ամիս է, ինչ մակագրումներն իրականացվում են դատարանների նախագահների կողմից՝ «ձեռքով»։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ