ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Սերգեյ Մարաբյանը միջնորդեց կասեցնել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով վարույթը և դիմել ՍԴ 10/18/2021 16:29 | Դատական ռեպորտաժներ
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը միջնորդեց կասեցնել իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործով վարույթը և դիմել ՍԴ։ Ըստ դատավորի՝ «Դատական օրենսգիրք սահմանադրական» օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասը, որը սահմանում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը, հակասում է Սահմանադրության 162-րդ հոդվածին և 164-րդ հոդվածին։ Սահմանադրության 162-րդ հոդվածի համաձայն՝ արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է, իսկ Սահմանադրության 164-րդ հոդվածի համաձայն՝ դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել ՝ արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար։ Մարաբյանի խոսքով՝ նյութական կամ դատավարական օրենքի խախտման հիմքում դատավորը ստիպված է լինելու բացատրություն ներկայացնել և հաշվետու լինել՝ իր կողմից կայացված դատական ակտի համար, այլ կերպ՝ պարզապես չի կարող պաշտպանվել իրեն վերագրվող կարգապահական խախտումից, ինչը վտանգավոր է, քանի որ դատավորը վարույթի շրջանակներում նույնացվում է իր կողմից քննված գործով դատավարության կողմի հետ՝ ում օգտին կայացրել է որոշում։
«Սույն դեպքում ես ստիպված եմ լինելու ինձ պաշտպանելու համար պաշտպանել Ժիրիկ Սիրեկանյանին, ում ազատ եմ արձակել։ Այլ տարբերակ չկա։ Այսինքն՝ ինձ արդարացնելու համար ես հարկադրված եմ ստանձնել Ժիրիկ Սիրեկանյանի պաշտպանությունը՝ ԲԴԽ-ում»,- նշեց Մարաբյանը։
ՀՀ արդարադատության ներկայացուցիչները ժամանակ խնդրեցին Խորհրդից՝ միջնորդությանը ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար։ ԲԴԽ-ն որոշեց՝ միջնորդության քննությունը հետաձգել՝ մինչև նախարարության ներկայացուցչի դիրքորոշումը լսելը։
Ժիրիկ Սիրեկանյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը միջնորդեց՝ սույն վարույթի շրջանակներում ներգրավվել որպես երրորդ անձ։ Փաստաբանը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ ԲԴԽ-ի կողմից կայացված ցանկացած որոշում ուղիղ ազդեցություն է ունենալու իր պաշտպանյալի վրա։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՀ գլխավոր դատախազի հաղորդման հիման վրա՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալներից մեկի՝ Ժիրիկ Սիրեկանյանի խափանման միջոցը փոխելու համար։ Մասնավորապես, ինչպես արդեն տեղեկացրել էինք, առաջին ատյանի դատարանը, քննելով Սիրեկանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը, որոշել է բավարարել այն, ինչը պաշտպանության կողմը վիճարկել է։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բավարարել էր փաստաբանի բողոքը՝ բեկանելով Սիրեկանյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հիմքում դնելով մեղադրյալի այլուրեքությունը՝ դեպքի վայրում չգտնվելու հանգամանքը փաստող տվյալները։ Այսինքն՝ վերծանումներ են եղել, որոնք հաստատել են, որ դեպքի ժամին մեղադրյալը գտնվել է այլ տեղանքում։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ էլ վճռաբեկ բողոք էր ներկայացրել արդեն դատախազությունը, որի արդյունքում այն բեկանվել էր։ Վճռաբեկ դատարանի սույն որոշումից հետո դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ