Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Պետական կառավարման համակարգից միայն ստվերն են թողել․ «Փաստ» 10/16/2021   09:42  |  Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Պատերազմից մեկ տարի ժամանակ է անցել, իսկ պետական կառավարման համակարգն այդպես էլ դուրս չի գալիս ճգնաժամային իրավիճակից։ Չէ, այնպես չէ, որ պատերազմից առաջ Հայաստանի կառավարման համակարգում ամեն ինչ կարգին էր, սակայն պատերազմի արդյունքում այդ համակարգի՝ քիչ թե շատ գործող հատուկենտ «ատամնանիվների» աշխատանքն ամբողջությամբ պարալիզացվեց։ Ինչո՞ւ այդպես ստացվեց։ Չէ՞ որ նույն Փաշինյանը խոստանում էր պետական կառավարման համակարգին նոր շունչ հաղորդել։ Առաջին խնդիրն այն է, որ Փաշինյանը ոչ թե առաջնահերթ համարեց պետական ապարատը նոր ռելսերի վրա դնելու հարցը, այլ սեփական փիառն ու բացառապես անձնական դիվիդենտները։

Դրա համար էլ նա պատերազմ հայտարարեց պետական կառավարման համակարգին, կարևորագույն օղակներում նշանակեց այնպիսի թիմակիցների, որոնք ընդհանրապես գաղափար չունեին ու մինչև հիմա էլ չունեն, թե ինչ ասել է պետական կառավարում, և որոնք այլ պայմաններում հազիվ «ձգեին» որևէ նախարարության դռնապանի գործին։ Այս ամենը ձեռնտու էր Փաշինյանին մի քանի ասպեկտով. մի կողմից՝ իր թիմակիցները, որոնք աջակցել էին իրեն շարժման օրերին Գյումրիից Երևան քայլելու և այլ հարցերում, գոհ կլինեն, իսկ մյուս կողմից էլ՝ ինքը կկարողանա իր վրա վերցնել ողջ պետական կառավարման, իսկ ավելի ճիշտ՝ պետության դերակատարությունը, իսկ «օդից» պաշտոն ստացածները, որոնց գերակշիռ մասի համար դա նույնիսկ երազանք չէր կարող լինել, ցմահ երախտապարտ կլինեն իրեն։ Դրա արդյունքում էլ ցանկացած հարցի, որը գտնվում էր պետական կառավարման համակարգի լիազորությունների տիրույթում, որպես կանոն, Փաշինյանն անպայման միջամտում էր, դրա վերաբերյալ առանձին գրառում էր կատարում ֆեյսբուքում կամ ուղիղ եթեր դուրս գալիս։

Նա և՛ ֆինանսիստ է, և՛ համաճարակաբան, և՛ զինվորական գործի «մեծագույն գիտակ», և՛ ամեն ինչ, բայց ձախողումների ժամանակ նա երբեք պատասխանատու ու մեղավոր չէ: Այսպիսով, երեք տարի շարունակ Փաշինյանը մի կողմից՝ փիառվում էր, իսկ մյուս կողմից՝ փորձում ցույց տալ, որ ոչ մի հարց առանց իր միջամտության չի կարող լուծվել։ Ամենապարզունակ հարցը՝ ասենք՝ Չարենցավանի մի դպրոցի տնօրենի նշանակման խնդիրը՝ նշվածի վառ օրինակ: Որոշ դեպքերում էլ իր գործողություններն արդարացնելու համար Փաշինյանը լուրեր էր տարածում, թե պետական կառավարման համակարգը դիմադրում է իրենց փոփոխություններին։

Եթե համարգի ինչ-որ թևեր դիմադրել են, ուրեմն պատճառ է եղել դրա համար։ Եվ, ընդհանուր առմամբ, մեկ մարդը ֆիզիկապես ուղղակի ընդունակ չէ և ոչ էլ կարող է բոլոր հարցերից գլուխ հանել, առավել ևս, եթե խոսքը Նիկոլ Փաշինյանի նման մեկի մասին է, որը միշտ ու բոլոր հարցերում ձոխողում է ամեն ինչ։ Այնինչ, պետական կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացումը պահանջում է, որ սահուն, համապատասխանեցված և անխափան գործեն այդ համակարգի բոլոր օղակները։ Սակայն Փաշինյանին մինչև հիմա թվում է, թե բոլոր հարցերից միաժամանակ կարող է հեշտությամբ գլուխ հանել։

Բայց հենց վերջինիս միջամտության արդյունքում է, որ պատերազմի ժամանակ ծայրաստիճան անկազմակերպ վիճակ ունեցանք, քանի որ համապատասխան ինստիտուտները չէին կարողանում սինխրոնացված գործել։ Բացի այդ, Փաշինյանը թաշկինակի պես է փոխում կառավարման համակարգի որոշ առանցքային թևերի ղեկավարներին՝ այդ օղակները անընդհատ սթրեսի ենթարկելով։ Օրինակ՝ 2,5 տարում նա փոխել է ԱԱԾ հինգ տնօրենի։ Բայց չէ՞ որ տևական ժամանակ է պահանջվում, որպեսզի համակարգի բաղկացուցիչ մասերի ղեկավարները կարողանան ադապտացվել նոր պայմաններին։ Իսկ մինչ այս ավանդույթը շարունակվում է, կառավարման համակարգում առկա ճգնաժամը շարունակվում է պահպանվել։

Դրա արդյունքում էլ պետության անվտանգությանը, սահմանների անձեռնմխելիությանը ու այլ հարցերի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին շատ հաճախ տեղեկանում ենք լրատվամիջոցներից ու հասարակ քաղաքացիներից և հետո միայն ուշացումով՝ այդ գործառույթն իրականացնող կառույցներից։ Որոշ դեպքերում էլ պետական տարբեր կառույցներ կարող են ուղղակի միմյանց հերքող տեղեկություններ տարածել կամ ընդհանրապես չտիրապետել իրավիճակին։ Այդպիսի պարագայում էր, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները ստիպված իրենց ուսերին պետք է վերցնեին սահմանների պաշտպանության ու հակառակորդի զինվորականների հետ բանակցելու խնդիրը։ Այդպիսի վիճակ էր նաև նախօրեին, երբ մեկ ժամ շարունակ համապատասխան կառույցները չէին արձագանքում Արցախից եկող անհանգստացնող տեղեկություններին, ինչի արդյունքում ամենատարբեր լուրեր տարածվեցին, այդ թվում՝ զոհերի ու վիրավորների մասին: Այնպես, որ գրեթե ամեն օր տպավորություն է ստեղծվում, թե մենք ընդհանրապես պետություն չունենք։

Իրականում մենք չունենք իշխանություններ: Այսինքն, ունենք, բայց դա փաշինյանական է, ինչը նույնն է, թե չունենք: Իշխանություններ, որոնք ոչ միայն պարտվեցին պատերազմում, ոչ միայն հազարավոր զոհերի պատճառ դարձան, որոնք ոչ միայն հանձնեցին Արցախի մեծ մասը, այլև, մեծ հաշվով, հասցրեցին քանդել պետական համակարգի բոլոր գործող դետալները և թողնել միայն դրանց ստվերը..»

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 16.10.21թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]