ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հատուկ քննչական ծառայության շահառուն Ադրբեջա՞նն է.փաստաբան 10/16/2021 14:49 | ԼՐԱՀՈՍ
Հատուկ քննչական ծառայության շահառուն Ադրբեջա՞նն է։ Նման գրառում է արել փաստաբան Կարեն Մեժլումյանը ֆեյսբուքի իր էջում։
«ՀՔԾ քննիչ Բ.Չիլինգարյանի վարույթում է գտնվում այսպես ասած ՁորաՀԷԿ-ի գործը, որով պարոն Սեյրան Օհանյանը մեղադրյալ է և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն: Այդ գործով քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը մոտ մեկ տարի առաջ լրացել է, այսինքն այդ գործով ինչ էլ հաստատվի, պարոն Օհանյանը քրեական պատասխանատվության չի կարող ենթարկվել:
Ավելին, մոտ 10 ամիս առաջ քննիչ Չիլինգարյանը պարոն Օհանյանին առաջարկել է համաձայնության դեպքում վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել:
Բնականաբար, պարոն Օհանյանը հրաժարվեց, քանի որ անմեղ է և պետք է արդարացվի:
Դրանից հետո պարոն Օհանյանը ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ ամենամեծ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարն է, ինչպես նաև հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) անդամ: Հոկտեմբերի 18-19-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի է ունենալու ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստը, որին պետք է մասնակցի նաև պարոն Օհանյանը: Այդ կապակցությամբ քննիչ Բ. Չիլինգարյանին միջնորդություն եմ ներկայացրել ժամանակավորապես վերացնել սահմանահատման արգելքը, ներկայացնելով նաև Ազգային ժողովի նախագահի կողմից տրված տեղեկանքը` Վեհաժողովի ու պարոն Օհանյանի մասնակցության անհրաժեշտության մասին: Ընդ որում, նշել եմ, որ Վեհաժողովին պարոն Օհանյանի մասնակցությունը բխում է Հայաստանի պետական շահից:
Քննիչ Չիլինգարյանը, միջնորդությունը մերժել է, ըստ էության ընդգծելով այն միտքը, որ ճիշտ է քրեական պատասխանատվության ժամկետներն անցել են և պարոն Օհանյանը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքը կանխատեսում է, որ Վեհաժողովին մասնակցելու համար Հայաստանից մեկնելուց հետո պարոն Օհանյանը չի վերադառնա և կթաքնվի այն գործով քննությունից, որով չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել: Իսկ թե ինչու է քննիչը նման բան կանխատեսում, իր` իմ գնահատմամբ անհեթեթության գլուխգործոց որոշման մեջ նշված չէ:
Պատկերացնու՞մ եք, խոսքը գնում է այն մարդու մասին, ով Արցախի հերոս է, Գեներալ գնդապետ, Արցախի ու ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախյան ազատամարտում ոտքն է կորցրել, Ադրբեջանի կողմից սանձազերծված 44 օրյա պատերազմին ակտիվ մասնակցություն է ունեցել, գործող քաղաքական իշխանությանն ընդդիմադիր խորհրդարանական ամենամեծ` «Հայաստան» խմբակցության ղեկավարն է:
Իմ համար ամեն ինչ պարզ է. ՀՔԾ-ում հասկանում են, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանին լավագույնս կարող է ներկայացնել ռազմաքաղաքական գործիչ պարոն Սեյրան Օհանյանը, ինչն էլ թույլ չտալու համար քննիչ Չիլինգարյանը միջնորդությունը մերժելով արգելեց Ազգային ժողովի պատգամավորին` Վեհաժողովին մասնակցելով իրականացնել իր պատգամավորական լիազորությունները:
Դա ձեռնտու է Ադրբեջանին:
Ամոթ:
Հ.Գ.
Չեմ բացառում, որ քննիչ Չիլինգարյանը ոչ թե Ադրբեջանի շահերը սպասարկելու նպատակով արգելեց պարոն Օհանյանին մասնակցել ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների նիստին, այլ իր անձնական շահերից ելնելով, որպեսզի անձի, պատգամավորի կյանքը դժվարացնող նման սահմանափակումների ու ճնշումների միջոցով պարոն Օհանյանից կորզի համաձայնություն` անհիմն ու շինծու քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դադարեցնելու համար:
Ամեն դեպքում` ամոթ:
Հ.Գ.Գ.
Քննիչի մերժման որոշումը ստացել եմ երեկ: Երեկ էլ այն բողոքարկել եմ դատախազին: Դեռ կարճ, բայց ժամանակ կա ամոթալի ապօրինությունը դադարեցնելու համար»,-գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
- 04/20/2024 07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ