ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԶՊՄԿ-ի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. Քաղաքական կոռուպցիայի համատեքստում այն «կջրվի» 10/16/2021 12:42 | ԼՐԱՀՈՍ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովը ՊԵԿ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Ընդ որում՝ հետախուզումը հայտարարվել է միայն Հայաստանի տարածքում։
Մեր տեղեկությունները չեն հերքել ոչ դատախազությունից, ոչ ՊԵԿ-ից, ոչ էլ՝ ոստիկանությունից։
Հոկտեմբերի 5-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՊԵԿ՝ պարզելու, թե երբ է քրեական գործը հարուցվել Պոլոսկովի կողմից առերեւույթ չարաշահումների վերաբերյալ, ինչ հոդվածներով են նա եւ իրավախորհրդատու Նարեկ Ամբարյանը ներգրավվել որպես մեղադրյալ, երբ է Պոլոսկովի նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Դատախազությունը խուսափել է տեղեկատվություն տրամադրել քրեական գործով իր՝ դատախազական հսկողության արդյունքների մասին եւ այն վերահասցեագրել ՊԵԿ-ին, իսկ ՊԵԿ-ն էլ չի հերքել, որ Պոլոսկովի նկատմամբ իրապես հետախուզում է հայտարարվել, սակայն նախաքննության գաղտնիությունը պատճառաբանելով մերժել են տեղեկատվության տրամադրումը։
Հոկտեմբերի 8-ին գրավոր հարցում էինք ուղարկել նաեւ ՀՀ ոստիկանություն՝ կրկին խնդրելով տեղեկատվություն տրամադրել, թե Պոլոսկովը երբվանից է գտնվում հետախուզման մեջ եւ արդյոք նրա նկատմամբ հայտարարվել է նաեւ միջազգային հետախուզում, թե միայն ներպետական։ Այս կառույցը եւս չի հերքել «Փաստինֆո»-ի տեղեկությունները, սակայն հայտնել են, թե իրենց 30 օր ժամանակ է պետք ուսումնասիրելու համար, որ պարզեն՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կա, թե ոչ։ Ակներեւ է, որ Տեղեկտվության ազատության մասին ՀՀ օրենքի պահանջները՝ թե դատախազությունը, թե ՊԵԿ-ը եւ թե ոստիկանությունը խախտել են՝ նպատակ ունենալով սահմանափակել նշված քրեական գործի վերաբերյալ տեղեկատվական հոսքերը, զերծ պահել թափանցիկությունից ու հրապարակայնությունից՝ հնարավորինս անարգել այն ջրելու եւ կոծկելու համար։
Սույն գործը քաղաքական կոռուպցիայի տիպիկ օրինակ է. Կառավարության ղեկավարի ընդհուպ հրապարակային հրահանգներից հետո հարուցվեց քրեական գործ, տնօրենը ենթարկվեց քրեական հետապնդման, փոխվեց սեփականատերը եւ նույն քաղաքական հովանավորչության շրջանակներում կդադարեցվի նրա նկատմամբ հետախուզումը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք է բերել «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, որը դրանց 15% նվիրել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Ըստ մեր տեղեկությունների՝ գործարքի մի մաս է կազմել նաեւ քրեական գործի հետագա ընթացքը. Նոր սեփականատերը՝ ի դեմս Ռոման Տրոցենկոյին, բանակցությունների ընթացքում պահանջել է, որ նաեւ դադարեցվի քրեական հետապնդումը Պոլոսկովի նկատմամբ, ինչի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն ու հենց դա է պատճառը, որ դատախազաքննչական մարմիններն ու ոստիկանությունը փորձում են լռության մատնել գործը, քանի որ չգիտեն թե երբ՝ ինչ հրահանգ կիջեցվի քաղաքական հովանավորչություն իրականացնող անձի կողմից։
Ի դեպ, սույն գործի կոռուպցիոն դրսեւորումների մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրել է նաեւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ նշելով, որ գործարքի թափանցիկության խնդիր կա, ինչը շատ նման է Ծաղկաձորի «Գոլդեն փելես»-ի պատմությանը։
«Այսինքն` ինչպես դրա դեպքում «փրկագին» վճարվեց, որ որոշ մարդկանց նկատմամբ հետագա հետապնդումները դադարեցվեն, գուցե այս դեպքում էլ է նույնը։ Բայց սա զուտ ենթադրություն է։ Տեղի է ունենում մոտավորապես նույն բանը, ինչ եղավ «Գոլդեն փելես»-ի հետ, մեկ տարբերությամբ, որ ենթադրում եմ՝ «Գեոպրոմայնինգ»-ն այդքան էլ թանկ գնով չի գնել 60 տոկոս բաժնետոմսերը»,-հավելել է Վարուժան Հոկտանյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ