Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ)

Ադրբեջանցիներն ակտիվացել են, որպեսզի նոր սրիկայությունն ավելի հեշտ մարսվի. Մանվել Եղիազարյան 10/15/2021   21:04  |  Քաղաքական

Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրի, դրա համար էլ Ադրբեջանն ակտիվացել է: Պետք է խոնարհվենք, հիմա էլ պարտադրում են մեզ, որ արագ-արագ խոնարհվենք, որպեսզի այդ թուղթը ստորագրելու դեպքում ոչ մեկը ձայն չհանի, ասեն՝ աման, թուրքերն եկան, վախեցանք, ստորագրեցինք: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

Ադրբեջանը վերջին շրջանում սկսել է ակտիվացրել է թիրախավորված ագրեսիաները: Մասնավորապես, օրեր առաջ ադրբեջանցի դիպուկահարի թիրախավորված կրակոցով սպանվել արցախցի խաղաղ բնակիչ, նույն օրը Երասխում վիրավորվեց հայ զինծառայող։ Իսկ երեկ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախում հայ դիրքապահների վրանի ուղղությամբ, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող, իսկ այսօր էլ ադրբեջանցիները կրակել են Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ:

Ըստ ազատամարտիկի՝ սրանով Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համաձայնեցված փորձում են մեր հասարակության մոտ խուճապային տրամադրություն ստեղծել, որպեսզի ցանկացած նոր ստորագրվելիք համաձայնագիր, որը չի բխելու Հայաստանի շահերից, հասարակության կողմից որևէ դիմադրության չարժանանա.

«Հասարակության մոտ խուճապային տրամադրություն է ստեղծվում, որպեսզի նոր սրիկայությունն ավելի հեշտ մարսվի: Խնդիրը միայն դրա մեջ է, ուրիշ ոչ մի բան չկա, ադրբեջանցիներից ոչ մի վտանգ չկա։ Պարզ ասած՝ հերթական անգամ պաս են տալիս իրար, որպեսզի այդ փաստաթուղթը ստորագրեն ու ասեն՝ վիճակ չկար, կրակում էին, սպանում էին, մենք էլ խաղաղության պայմանագիր ստորագրեցինք »,-ասաց ազատամարտիկը՝ արձանագրելով, որ «այդ խաղաղության պայմանագիրը խայտառակության պայմանագիր է, դրա համար էլ մեզ պարտադրում են ստորագրել»։

«Ադրբեջանցիներն ակտիվանում են, այստեղ էլ վախկոտը, աննամուսը պանիկա է բարձրացնում, թե եկան, թուրքերը հասան, ստորագրենք, տանք-պրծնենք:Որ հասարակությունն էլ ասի՝ երեկ 6 մարդ մահացավ, էսօր մեկը վիրավորվեց, եկեք խաղաղության պայմանագիր ստորագրենք՝ առանց հասկանալու, թե այդ պայմանագրի մեջ ի՞նչ կա: Այդ խաղաղության պայմանագրով Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կճանաչի, վաղը երկու փամփուշտ ադրբեջանցիները կկրակեն՝ Ցեղասպանությունն էլ կմոռանանք, հետո ազգային պահանջներն էլ կմոռանանք»,-ասաց Մանվել Եղիազարյանը:

Ազատամարտիկը արձանագրեց, որ Հայաստանի վարվող քաղաքականությունն «աննամուսական է», ապա վրդովված արձանագրեց՝ դա շատ վիրավորական և ստորացուցիչ է այն տղամարդկանց համար, որոնք ի սրտե նվիրված են եղել մեր հայրենիքի պաշտպանությունը և կերտել են Հայաստանի հաղթանակը.

«Մենք նոյեմբերի 9-ից դադարել ենք կռվել, գիտե՞ք պատճառը որն է, որ մեզ ասել են՝ ով որտեղ կանգնած է, դրանք իրենց դիրքերն են, իրենց հողն է, երբ մենք կանգնել ենք ոչ Լաչին են տված եղել, ոչ Քելբաջարը, բայց հետո բռնեցին բոլորը հանձնեցին, ոչ մեկ ձայն չհանեց, կամաց-կամաց, խաբելով, մեր հայրենիքը ծախում են»,-ասաց Մանվել Եղիազարյանը:

Ադրբեջանի սադրանքների ֆոնին Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ այսօր կրկին խոսեց խաղաղության հաստատման անհրաժեշտության, ճանապարհների ապաշրջափակման մասին և հայտարարեց, թե «գլխավոր հարցը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումն է»: Թե ինչո՞ւ է Հայաստանի իշխանությունը այսքան շտապում խաղաղության պայմանագիր կնքել թշնամի երկրի հետ, Մանվել Եղիազարյանն արձագանքեց.

«Մարդիկ հանձն են առել ծախել Հայաստանը, կատարում են: Ես չգիտեմ՝ կա՛մ թուրքասեր են, կա՛մ փող են վերցրել, երկուսից մեկը:

Ես չեմ հասկանում՝ օրինակ ի՞նչը կստիպի մարդուն՝ իր երկիրը մաս- մաս տալ թշնամուն , որը հայ ազգի մահն է ուզում: Ո՞նց կարելի է, Ալիևի նմանն ի՞նչ իրավունք ունի մեր ժողովրդին հաթաթա տալ, Ադրբեջանը մեզ համար, իմիջիայլոց, վտանգ չի ներկայացնում, ուղղակի մենք կա՛մ ուզում ենք դառնալ սարսափելի դեմոկրատ, բայց սա խելքին մոտ բան չի, կամ էլ պայմանավորվել են, պայմանները պետք է միջև վերջ կատարեն: Ես կարծում եմ՝ ամբողջ բեմականացումը նրա համար է, որ վերջնականապես ճանապարհն էլ տան, մեր ազատագրած տարածքներն էլ տան, ամբողջը տան Ադրբեջանին: Մեր իշխանությունները վախկոտ են, եթե վաղն օրենք ընդունեն ՝ ասեն Ալիևի արձանը պետք է կիսամերկ կանգնացնենք, ես չեմ զարմանա»,-ասաց Մանվել Եղիազարյանը:

Ազատամարտիկը մեզ հետ զրույցում նկատեց, որ ո՛չ բանակն է կարգի բերվում, ո՛չ դիրքերն են ամրացվում.

«Ադրբեջանն ասում է, մի երկու հատ կրակենք՝ տեսնենք՝ վերջն ի՞նչ է լինում: Արցախում ռուս խաղաղապահ զորքեր են տեղակայված, նրանք այնքան են արհամարհում, որ Արցախը ռմբակոծում են, ռուսները, կարծես, չեն ուզում խառնվեն, ուրիշ պետության խաղաղապահ զորքեր լիներ, ադրբեջանցիներին պատառ-պատառ կանեին»,-ասաց Մանվել Եղիազարյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:59 15/10/2021  |  ՄեկնաբանությունԻսկ Ադրբեջանի ղեկավարի մեղադրանքներն Իրանի հասցեին շատ հանդուգն էին․ Շարմազանով
20:54 15/10/2021  |  ՄեկնաբանությունՍկսել եմ հավատալ, որ նա ուրախանում և ոգեշնչվում է, երբ նրան «դավաճան» կամ «հողատու» են ասում․ Մհեր Մկրտչյան
20:08 15/10/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը սահմանային դեպքերի միջոցով փորձում է ծածկել նաև սեփական զինվորների միջև տարաձայնությունները՝ գցելով դրանք հայկական կողմի գրպանը. փորձագետ
19:13 15/10/2021  |  ՄեկնաբանությունՈր պահին արթնացավ ժողովուրդը, այդ պահից իրենց պլանները կիսատ են մնալու․ Գևորգյան
16:58 15/10/2021  |  ԼՐԱՀՈՍՉնայած բոլոր քաղաքական ջանքերին և ի հեճուկս եռակողմ հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին շարունակում են զոհվել մարդիկ. Նիկոլ Փաշինյան
16:06 15/10/2021  |  ԼՐԱՀՈՍԳլխավոր հարցը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումն է.Նիկոլ Փաշինյան
15:41 15/10/2021  |  Միջազգային լրահոսԱդրբեջանի նախագահը Հայաստանին և Իրանին թմրաշրջանառության մեջ է մեղադրել
14:03 15/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանը պատրաստ է ականապատ դաշտերի քարտեզները փոխանցել Ադրբեջանին ՝ գերիների դիմաց.Նիկոլ Փաշինյան
10:44 15/10/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի նորանշանակ կանցլերին
10:18 15/10/2021  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանն անձամբ կգա խորհրդարան. «Ժողովուրդ»

Արխիվ

[]