ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանական նոր դրոշի գույները՝ փող և իսլամ. Արմեն Գևորգյան 10/14/2021 14:24 | Վերլուծություններ

Երեկ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը: Ռուսաստանը բոլոր ուղղություններով փորձում է քայլեր ձեռնարկել` տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը լիցքաթափելու և Կովկասի ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու համար, սակայն կան հանգամանքներ, որոնք ունեն շատ խորը բնույթ, որոնք պետք է հասկանալ և ճիշտ գնահատել: Այս մասին գրել է ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը։
«Հետպատերազմյան իրադարձությունների զարգացման և տարածաշրջանում նոր աշխարհքաղաքական դասավորության ձևավորման ֆոնին աննկատ է մնում, թե ինչպես են Ալիևն ու իր թիմը հմտորեն իրենց հաջողություններին տալիս կրոնական երանգ և մոբիլիզացնում մահմեդական աշխարհն իրենց շուրջը: Ցավոք, այս միտմանն աջակցում են նաև այն երկրների ներկայացուցիչները, որոնք Հայաստանի հետ միասին հանդիսանում են ՀԱՊԿ անդամ՝ նշելով «հայրենական պատերազմում» ադրբեջանական ժողովրդի հաղթանակի կարևորությունը ողջ թյուրքական աշխարհի համար:
Այսպիսով, Ալիևը և նրա թիմը, ըստ էության, իրենց հրապարակային ելույթներով փորձում են իրենց ռազմաքաղաքական հաջողությունները ներկայացնել որպես մահմեդականների և քրիստոնյաների որոշակի դիմակայություն: Մենք տեսնում և լսում ենք նման քաղաքականության միայն հրապակային մասը, և կարելի է պատկերացնել, թե ի´նչ ծավալներով և ի´նչ բովանդակությամբ է այն վարվում կուլիսներում: Այս քարոզչության հիմնական թեզերն են.
• Վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանը դարձավ բացառություն, երբ մահմեդական երկիրը կարողացավ վերադարձնել կամ խլել քրիստոնյաներից հող (տարածքներ), և դրանով իսկ հնարավորություն տալ բոլոր մահմեդականներին՝ հպարտանալ իրենց եղբայրներով:
• Մահմեդականները պետք է համերաշխ լինեն հայկական աշխարհի, այդ թվում` սփյուռքի դեմ:
• Պատերազմի ելքը պետք է հանգեցնի մահմեդական աշխարհի և, մասնավորապես, թյուրքական ժողովուրդների կարողությունների ամրապնդմանը` կապի նոր միջանցքների ձևավորման և աշխարհքաղաքական նոր դասավորության միջոցով:
• Թյուրքական աշխարհի համերաշխությունը նոր հնարավորություններ կընձեռի իրենց շահերն առաջ մղելու համար՝ աշխարհում՝ ընդհանրապես, միջազգային կազմակերպություններում՝ մասնավորապես. մեզ հետ ստիպված կլինեն հաշվի նստել:
Ես խորը չեմ վերլուծի այն, որ պատերազմի արդյունքների կրոնականացման գործընթացն արդեն անհանգստացնում է մեր տարածաշրջանի սահմաններից շատ հեռու գտնվող երկրներին, օրինակ՝ Չինաստանին և Հնդկաստանին (առաջինի համար ՝ երկրի արևմուտքում գտնվող ույղուրյան գործոնը, ինչպես նաև՝ թյուրքական երկրների՝ Ղազախստանի և Ղրղզստանի հետ հարևանությունը, որտեղ Թուրքիան կարևոր դեր է խաղում, իսկ երկրորդի դեպքում՝ Պակիստանի ակտիվ մասնակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական համագործակցությանը):
Նախևառաջ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը պետք է հրավիրել այն փաստի վրա, որ 21-րդ դարում իրեն աշխարհիկ պետություն համարող և Եվրոպայի խորհրդի անդամ երկիրը քարոզում է կրոնական անհանդուրժողականություն ու ատելություն: Ադրբեջանը, փաստորեն, բացահայտ վարում է քրիստոնեական և մահմեդական աշխարհներն իրար հակադրելու քաղաքականություն, ինչը նրան հնարավորություն է տալիս հնարավորինս շատ դաշնակիցներ հավաքել մահմեդական աշխարհում: Փաստորեն, այսօր Ադրբեջանի դաշնակիցները որոշվում են երկու հիմնական չափանիշներով՝ փող (նավթ, գազ, տարանցիկ) և կրոն: Կրոնը դարձավ 44-օրյա պատերազմում թյուրքական կոալիցիայի գործողությունների գաղափարական տանիքը:
Պետք է մտածել այն մասին, որ թյուրքական աշխարհի առաջնորդների չափազանց մեծ ամբիցիաներն ու ցանկությունները շուտով ժամանակակից Եվրոպային կբերեն կրոնի հիմքի վրա նոր առճակատման: Մահմեդական աշխարհի այսպես կոչված համերաշխությունը կսկսի խաթարել Եվրոպայի քաղաքակրթական կայունությունը: Հակառակ ժամանակակից Եվրոպայում «հետկրոնական» դարաշրջանի սկիզբի մասին կանխատեսումներին, թյուրքական ընդլայնումը հուշում է, որ կրոնական գործոնը սկսում է անտեսանելի, բայց որոշիչ դեր խաղալ նոր գլոբալ գործընթացներում: Նավթադոլարներով վճարվող այս թյուրքական ընդլայնումն իսկական գլխացավանք կդառնա ոչ միայն արևելյան երկրների համար, այլև՝ արևմտյան: Այս քաղաքականության առաջին պտուղներն արդեն դրսևորվում են հարևան Վրաստանում, որտեղ թուրքական գործոնն արդեն որոշիչ է ներքաղաքական կայունության պահպանման համար:
Ժամանակակից Թուրքիայում, ազգային գաղափարի ճգնաժամի պատճառով, օսմանյան անցյալը սկսում է դիտվել որպես ապագայի խոստումնալից մոդել: Այս ռազմավարությունը նախատեսված է թյուրքական միջավայրում հնարավորինս լայն լսարանի կարիքները բավարարելու համար: Իսլամը նեոօսմանյան ինքնության առանցքային բաղադրիչն է: Նեոօսմանյան գաղափարների բարձր փոխակերպելիությունը դրանք չափազանց գրավիչ է դարձնում շատ երկրների քաղաքական էլիտաների համար, և Թուրքիայի գործունեությունը նպաստում է այդ գաղափարների տարածմանը նույնիսկ հետ-օսմանյան տարածքից դուրս:
Եվրոպան պետք է հաշվի առնի, թե ինչ գին կարող է ունենալ փոխզիջումը՝ ժողովրդավարության հիմնարար սկզբունքները պահպանելու և մարդու իրավունքները հարգելու և հանուն ներկայիս աշխարհքաղաքական շահերի դրանք անտեսելու միջև: 2001 թվականի սեպտեմբերի 11-ի աղետը դարձավ միջքաղաքակրթական հակասությունների խորհրդանիշ, որոնք ունեն կրոնական հիմքեր: Եվ ահա, 20 տարի անց, շատ հետազոտողների կանխատեսումները «քաղաքակրթությունների բախման» կրոնական ծագման վերաբերյալ՝ որպես 21-րդ դարում համաշխարհային քաղաքականության լուրջ մարտահրավեր, ավելի ու ավելի են արդիականանում: Վստահ եմ, որ Եվրոպայի խորհուրդը կարող է դառնալ այն հարթակը, որտեղ պետք է ծավալվի այս թեմայով գլոբալ քննարկում, և որտեղ կարող է ձևավորվել այս բախման ռիսկերը չեզոքացնելու անհրաժեշտության ընդհանուր ըմբռնումը:
Անկախ Մեծ Եվրոպայի խնդիրներից՝ մեզ հետ կապված, մենք միշտ պետք է գիտակցենք, որ աշխարհքաղաքական գործընթացների կրոնականացման՝ վերը նկարագրված միտումները միշտ կլինեն տարածաշրջանում բարձր կոնֆլիկտայնության աղբյուր: Հետևաբար, Հայաստանի իշխանությունների խաղաղության ձգտումը, որպես նոր ռազմական գործողություններից խուսափելու ցանկություն, չի կարող լուծել երկրի և հայ ժողովրդի երկարաժամկետ անվտանգության ապահովման հարցը:
Ցավոք, այսօր, հակասահմանադրական և անօրինական որոշումների պատճառով, ես զրկված եմ Եվրոպայի խորհրդում այս թեման բարձրաձայնելու հնարավորությունից` լինելով ՀՀ պատվիրակության հիմնական անդամ: Եվ այս առումով անհասկանալի է, թե Հայաստանում ով է շահում Եվրոպայի Խորհրդում իմ անմիջական աշխատանքի հնարավորությունները սահմանափակելուց: Անկախ ամենից, ես և իմ գործընկերներն այս թեման փորձելու ենք հասցնել միջազգային հանրությանը, որտեղ Հայաստանի համար կարող ենք ազդեցիկ համախոհներ գտնել»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/01/2022 08:56 ԱԱԾ-ում հարցաքննվել է նախկին վարչապետի առանձնատան վաճառքի գործով քննիչը. «Ժողովուրդ»
- 07/01/2022 08:52 Անձնագրայինում հերթերը կամաց-կամաց հասնում են հանրահավաքների մասնակիցների թվին․ «Իրավունք»
- 07/01/2022 08:48 Իշխանական ու ընդդիմադիր թևի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են իրար. «Ժողովուրդ»
- 07/01/2022 08:27 Վահագն Խաչատուրյանն այցելել է Գագիկ Ջհանգիրյանին ․ «Հրապարակ»
- 07/01/2022 08:23 Դիմադրության շարժման մասնակիցներին ՊՆ եռամսյա հավաքների ծանուցագրեր են ուղարկվել ․ «Հրապարակ»
- 07/01/2022 08:20 «Կարգին» չարաշահումներ՝ քաղաքապետարանում. «Ժողովուրդ»
- 07/01/2022 07:59 Փաշինյանը գինովցել է եւ Սպիտակցի Հայկոյին խոստացել, որ սեպտեմբերի 21-ին կերգի Հանրապետության հրապարակում . «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
- 05/24/2022 17:23 Այս ամենը Ռուսասատանի Դաշնության հետ որևէ կապ չունի. խոսքը երկու երկրների՝ Հայաստանի և Ադբեջանի միջև կառուցվող հարաբերության մասին է. Մովսես Հակոբյան
Մեկնաբանություն
- 07/01/2022 15:18 Թուրքիան երկու «հաճախորդներից» ընտրեց Արևմուտքին. հնարավոր զարգացումները.Արմեն Պետրոսյան
- 07/01/2022 15:03 Երբ ԱԺ 70 պատգամավորանոց ֆրակցիան, ԱԺ-ն շրջապատում է 700 ոստիկանով ու քննարկում ԱԺ ընդդիմադիր խմբակցությանը՝ պաշտոններից զրկելու հարցը, ոչ այլ ինչ է քան պրիմիտիվ վախ.Զաքարյան
- 06/30/2022 19:02 Մանդատից ու պաշտոնից զրկվելը դատավճիռ չէ,իսկ կապիտուլյանտ ու հողատու լինելը՝ խարան է.Շարմազանով
- 06/30/2022 17:56 Ամեն նոր առաջադրում կարևոր պաշտոններում գալիս է լրացուցիչ ու ավելի հիմնավոր հաստատելու, որ նա Ալիևից ավելի շատ է ատում իմ պետությունն ու Հայրենիքը.Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/01/2022 23:24 Ոչ սթափ վիճակում վարորդը Opel-ով մխրճվել է պարեկների ավտոմեքենայի մեջ
- 07/01/2022 19:04 Գյումրիի շենքերից մեկի բնակարանի փակ պատշգամբում կրակ է բռնկվել
- 07/01/2022 16:51 Արտակարգ դեպք՝ Երևանում. ոչ սթափ վիճակում գտնվող պաշտպանության նախարարության ծառայողը կոտրել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դռան ապակին, ապա վնասել սրճեփ սարքը
- 07/01/2022 11:07 Գանգուղեղային վնասվածքով, բժշկական կենտրոն տեղափոխված, կինը մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/01/2022 13:33 Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Մասսենա թանգարան և Շատո դե Նիսս
- 06/30/2022 23:20 Հուլիս եւ օգոստոս ամիսները բախտորոշ են լինելու ճգնաժամային իրավիճակ կստեղծվի Հայաստանի իշխանությունների համար. Աստղաբան (տեսանյութ)
- 06/29/2022 23:42 Սննդաբանը նշել է նիհարելու համար գլխավոր վիտամինները
- 06/26/2022 21:57 Մի քանի բան, որոնք իսկապես պետք են տղամարդկանց` հարաբերություններում
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը