Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   16:28 Սպասում ենք. Օվերչուկը՝ մայիսին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցության մասին 04/25/2024   16:25 Բռնազավթված Դադիվանքի վանահայրը միացել է Տավուշի շարժմանը 04/25/2024   16:23 Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա 04/25/2024   16:15 Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացուն 04/25/2024   16:09 Նիկոլ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 04/25/2024   15:57 Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով 04/25/2024   15:43 Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին 04/25/2024   15:38 Շատ դրական եմ վերաբերվում Ադրբեջանից գազ ձեռք բերելուն, այնպես չէ, որ հիմա մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ․ Ալեն Սիմոնյան 04/25/2024   15:35 Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/25/2024   15:27 Ջերմաստիճանը տարվա այս ժամանակահատվածի համար նորմայից վարձր է մոտ 6-10 աստիճանով 04/25/2024   15:27 Ով պատահի, ով դեպի ինտերնետ մուտք ունի, որոշում է ասի «հանձնում են»․ Սիմոնյան 04/25/2024   15:26 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին 04/25/2024   15:23 Գառնիկ Դանիելյան այս պահին գտնվում է Նոյեմբերյանի հիվանդանոցում, բժիշկներն իրականացնում են անհրաժեշտ հետազոտությունները․ Վարդանյան 04/25/2024   15:04 Կամաց-կամաց են ասում՝ ինչ են տալու, որովհետև եթե միանգամից ասեն, անգամ սրճարաններում վեր ընկած մարդիկ դուրս կգան փողոց. Խաչիկյան 04/25/2024   14:54 2024 թվականի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 04/25/2024   14:42 Տավուշի մարզում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 04/25/2024   14:21 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 04/25/2024   14:18 Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   14:08 Երևանում իրականացվող ակցիաներից բերման է ենթարկվել 17 քաղաքացի 04/25/2024   14:05 Արևոտ եղանակ, ջերմաստիճանի բարձրացում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները 04/25/2024   14:05 Ոստիկանները բռնի ուժով միակողմանի բացեցին Բագրատաշենի ճանապարհը 04/25/2024   13:59 16-ամյա երկու պատանիներին դանակահարողը ձերբակալվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   13:55 Ճանապարհը տալիս ա թուրքին, հիմա թուրքի ճանապարհն ե՞ք պահում. ցուցարարները տաքացան, քաշքշուկ սկսվեց (տեսանյութ) 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   13:38 Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ են․ կան բերման ենթարկվածներ 04/25/2024   13:27 Կիրանց-Ոսկեպար ճանապարհին Գառնիկ Դանիելյանի և ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացել է 04/25/2024   13:25 ՀՀ միջպետական ճանապարհները պարալիզացված են՝ ի աջակցություն տավուշցիների 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   13:16 Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց 04/25/2024   13:12 Քաղաքացիները փակել են Հայաստան-Վրաստան մայրուղին 04/25/2024   13:04 «Ծիծեռնակաբերդում» Աննա Հակոբյանի վերաբերյալ միջադեպով յոթ անձ է ձերբակալվել 04/25/2024   13:00 Մտավորականների անհնազանդության ակցիան Երևանում . ուղիղ 04/25/2024   12:43 Լարված իրավիճակ՝ Երևան-Մեղրի միջպետական ճանապարհին․ոստիկանները թույլ չեն տալիս փակել ճանապարհը . Ուղիղ 04/25/2024   12:32 Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը 04/25/2024   12:26 Նիկոլոսը ձեզ 10-0 կրում է գրեթե ամեն քայլափոխի, քանի որ գործընթացային պլանավորում է անում, արագ է կողմնորոշվում, օպերատիվ կառավարում է մեդիա հոսքերը, վարքը, մանիպուլյացիաները. քաղաքագետ 04/25/2024   12:19 Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը 04/25/2024   12:15 Կառավարության անդամները հանդես են գալիս ճեպազրույցներով. ուղիղ 04/25/2024   12:14 Շատ ուսուցիչներ լավություն են համարում, երբ աշակերտին ավելի բարձր գնահատական են դնում. Փաշինյան 04/25/2024   12:14 Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 04/25/2024   12:04 «Մարտական եղբայրություն» միաբանության 6 անդամներ ազատ են արձակվել, Արման Պետրոսյանը կալանավորվել է 04/25/2024   12:02 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր 04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշառք. իսկ կներեք, այդ ամեն ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց

Ադրբեջանն ու Թուրքիան մեկ ամսվա մեջ 7 զորավարժություն են անում, իրենք պատրաստվում են բոլոր հնարավոր սցենարների, այդ թվում՝ ուժի կիրառման. Տաթևիկ Հայրապետյան 10/13/2021   19:57  |  Քաղաքական

Ադրբեջանի ղեկավարությունն ամեն բան անում է՝ խաղաղության կեղծ թեզ ստեղծելու և միջազգային գործընկերների աչքին թոզ փչելու համար: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

Նշենք, ըստ ադրբեջանական մամուլում տարածված լուրերի, Ադրբեջանում պետական ծրագիր են կազմակերպում «ղարաբաղյան հայերին Ադրբեջանին ինտեգրելու վերաբերյալ», որի հիմքում իբրև թե «երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության ապահովումն է»: Հատկանշական է, որ Ադրբեջանը «խաղաղ գոյակցության» մասին խոսում է արցախցի խաղաղ բնակիչ սպանելուց ընդամենը մի քանի օր անց:

Իմքայլական նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի արձանագրմամբ՝ Ադրբեջանն ամեն բան անում է՝ բացառապես միջազգային հանրության մոտ «խաղաղասերի» կեղծ տպավորություն թողնելու համար, ցույց տալու՝ իբրև թե քայլեր են ձեռնարկում հնարավոր խաղաղ գոյակցության համար, մինչդեռ Ադրբեջանի նախագահի բազմաթիվ ելույթները և տարվող քաղաքականությունը խոսում են հակառակի մասին.

«Այն հանգամանքը, որ պատերազմից մեկ տարի անց մենք գերիներ ունենք Բաքվում, որոնց ճակատագրերն անորոշ են, սա խոսում է այն մասին, թե ինչ քաղաքականություն է վարում Ադրբեջանը հայ ժողովրդի նկատմամբ և հայկական պետության նկատմամբ: Այս ամենը արվում է պարզապես միջազգային հանրության համար: Խորհրդարանական դիվանագիտության համատեքստում ունեցած փորձից գիտեմ, որ իրենք միշտ մեր միջազգային գործընկերներին կեղծ թեզեր են ներկայացնում՝ պայմանական բազմամշակութայնության հետ կապված, և դրա ներքո ցույց են տալիս են, թե իրենք շատ տոլերանտ են: Իհարկե, այդ պատկերը փոխվում է, երբ մեր միջազգային գործընկերներին ներկայացնում ես հստակ պարբերություններ Ալիևի ելույթից, հակառակը փաստող և ցույց ես տալիս, որ այդ երկրում պետական մակարդակով հակահայկականություն է քարոզվում»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը և շեշտեց, որ կարևոր է նաև հայկական կողմի համարժեք աշխատանքը՝ իրականությունը ցույց տալու համար:

Հարցին՝ թե հայկական կողմի իշխանությունները միջազգային հանրության մոտ Ադրբեջանի վարած կեղծ խաղաղասիրական քաղաքականությունը բացահայտելու ուղղությամբ համարժեք քայլեր անո՞ւմ են, Տաթևիկ Հայրապետյանը պատասխանեց.

«Դա տարբեր իրավիճակներում պետք է դրսևորվի, օրինակ` ժամանակին ԵԽԽՎ-ում իմ ելույթներից մեկի ժամանակ, երբ ադրբեջանական կողմը պնդում էր, թե գերիներին վերադարձրել են, ես ընդամենը պարբերություն ներկայացրի Ալիևի և Էրդողանի կնոջ միջև խոսակցությունից և դա ամբողջ տրամադրությունը փոխեց քննարկման ժամանակ:

Շատ հաճախ գործընթացները փակ են տեղի ունենում, և մենք չենք կարող կողքից նայելով գնահատական տալ: Ես հույս ունեմ, որ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր պատգամավորներն համարժեք աշխատանք կտանեն այդ տեսանկյունից:Խորհրդարանական դիվանագիտությունն իսկապես կարևոր գործիք է ընդհանուր արտաքին քաղաքականություն իրականացնելու համար»,-ասաց նախկին պատգամավորը:

Մինչ Ադրբեջանի նախագահն ամեն օր սպառնալից հայտարարություններ է հնչեցնում հայ ժողովրդի և Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ, միտումնավոր ահաբեկում և սպանում է մեր խաղաղ բնակիչներին, խոշտանգում է մեր գերիներին, Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվում «տարածաշրջանում խաղաղություն հաստատելու» գաղափարից , անգամ դրա համար Հայաստանի շահերից չբխող զիջումների են գնում:

Թե ի՞նչպես է վերաբերվում հայկական կողմի վարած այս քաղաքականությանը հարցին ի պատասխան պատգամավորն արձանագրեց, որ ռազմատենչ հայտարարություններ անելը չի բխում մեր շահերից, միևնույն ժամանակ ընդգծեց, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում միակողմանի խաղաղություն չի կարող լինել.

«Ադրբեջանն ու Թուրքիան էլ են խոսում խաղաղության մասին, անգամ խաղաղության պայմանագիր կոչվածն են դնում սեղանին, բայց դա իր հստակ պայմաններն ունի, որը հայկական կողմի համար ուղղակի ընդունելի չի կարող լինել, որովհետև իմ դիտարկմամբ, դա հայկական պետականության ավարտի մասին առաջարկ է: Խնդիրն այն է, թե դու ի՞նչ բովանդակություն ես դնում այդ օրակարգի մեջ: Մենք չենք կարող պատերազմական հռետորաբանություն տանել կամ ռազմատենչ հայտարարություններ անել, մենք այն իրավիճակում չենք, որ նման հայտարարություններով հանդես գանք, պետք է իրավիճակը հստակ գնահատենք, բայց միևնույն ժամանակ, եթե խոսում ենք խաղաղության մասին, ապա այդ խաղաղության ներքո պետք է հստակ բովանդակություն դնել՝ քո պետական շահերի վրա հիմնված: Պետք է հստակ հասկանալ՝ի՞նչ ես հասկանում խաղաղության ներքո: Օրինակ՝ այն ճանապարհը, որը հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է, եթե այդտեղ երեխաներ են անցնում և նրանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություներ են հնչում, դա խաղաղության տանող ճանապարհ չէ: Սա այն է, ինչի դեմ պայքարել ենք թե 90-ականներին, թե Արցախյան վերջին պատերազմի ժամանակ, ի վերջո այս բարդ և բազմաթիվ կյանքեր տարած պայքարի հիմքում հենց արժանապատիվ ապրելու իրավունքն է՝ արցախահայության և հայ ժողովրդի համար»,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը և ընդգծեց, որ խաղաղության հիմքում պետք է հստակ չափորոշիչներ լինեն:

Զրուցակիցը նաև ընդգծեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմի քայլերը փաստում են այն մասին, որ նրանք պատրաստ են բոլոր հնարավոր սցենարների, անգամ՝ուժի կիրառմանը, ուստի հայկական կողմը հստակ պետք է գնահատի առկա բոլոր ռիսկերը

«Նույնիսկ ամենաազնիվ ցանկությունների դեպքում խաղաղությունը միակողմանի կառուցվել չի կարող, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները գալիս են վկայելու, որ եթե այս երկու պետությունները մեկ ամսվա մեջ 7 զորավարժություն են անում, իրենք պատրաստվում են բոլոր հնարավոր սցենարների, այդ թվում՝ ուժի կիրառման սցենարի: Դա չդիտարկելը բազմաթիվ ռիսկեր է պարունակում, անվտանգության առումով սա ուղղակի շատ վտանգավոր է »,-ասաց Տաթևիկ Հայրապետյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:18 13/10/2021  |  ՔաղաքականԵնթադրենք՝ ինձ ԵՊՀ-ն ասեց, էլ չգաս աշխատանքի, իմ փոխարեն ո՞վ է գալու աշխատանքային իրավունք կարդա, Աղազարյան Հովի՞կը. Գեւորգ Պետրոսյան
19:11 13/10/2021  |  ՔաղաքականԵթե սա իրականությունն է, ապա մեր թիկունքում հերթական դավաճանական գործողությունն է կատարվել․ Լիլիթ Գալստյան
11:20 13/10/2021  |  ԼՐԱՀՈՍԻրանն ակնկալում է՝ Ադրբեջանն արդյունավետ քայլեր կձեռնարկի իրանական բեռնատարների տարանցիկ խնդիրների լուծման ուղղությամբ.Իրանի ԱԳ նախարար
21:56 12/10/2021  |  ՄեկնաբանությունԵնթադրաբար դա պետք է լինի Իրանը․ Վարդան Ոսկանյան
20:21 12/10/2021  |  Միջազգային լրահոսՄոսկվայում հանդիպել են Կիրիլ պատրիարքն ու Ալլահշուքյուր Փաշազադեն
20:03 12/10/2021  |  ՔաղաքականՀայաստանի իշխանությունների մի շարք զիջումներին ընդդիմանում են Ռուսաստանն ու Իրանը.քաղաքագետ
19:24 12/10/2021  |  ՔաղաքականՀՀ-ն կարող է ռևանշի հասնել Ադրբեջանի նկատմամբ՝ նաև Իրանի միջոցով. Գևորգ Գևորգյան
18:47 12/10/2021  |  Միջազգային լրահոսԻրանը հայտարարել է, որ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են ահաբեկչական խմբերի տեղափոխումն Ադրբեջան
22:07 11/10/2021  |  Մեկնաբանություն«Էսինչին-էնինչին չի կարելի քննադատել» ասելով ենք եկել-հասել այս օրվան․ Եթե բոլորդ սուրբ եք, ապա ինչո՞ւ ենք պետությունը կորցնում․ Վրթանեսյան
00:15 11/10/2021  |  ՄեկնաբանությունԱդրբեջանցիները ձերբակալել են դիպուկահարին, որը սպանել էր Արցախում հայ գյուղացուն. Աբովյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]