ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվի․դատավոր Մհեր Արղամանյանը մերժեց բողոքը 10/13/2021 13:31 | Դատական ռեպորտաժներ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, ինչպես եւ սպասվում էր, մերժեց Առուշանյանի կալանավորումն անփոփոխ թողնելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը ։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ դատական նիստին չի մասնակցել անգամ դատախազը՝ գրավոր տեղեկացնելով, որ զբաղված է ու դեմ չէ, որ իր բացակայությամբ քննվի պաշտպանական կողմի բողոքը։
Նշենք, որ այսօր կայացած դատական նիստին պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Առուշանյանի նկատմամբ կիրառել գրավ՝ նվազագույն շեմ սահմանելով 20 մլն դրամը։ Համաձայն դատարան ներկայացված բողոքի՝ կալանավորման միակ հիմքը խոչընդոտման հավանականությունն է, որն էականորեն նվազել է՝ գործը դատարան ուղարկելուց հետո։ Բացի այդ՝ Առուշանյանի դեմ վկաներից որևէ մեկը չի տվել մեղադրական բնույթի ցուցմունք։ Միակ ցուցմունք տված անձը Լուսինե Ավետյանն է, որը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել չորս անգամ և բոլոր ցուցմունքները չէ, որ մեղադրական բնույթի են։ Ընդ որում, Առուշանյանի կողմից հնարավոր խոչընդոտման հավանականությունը դատարանը պայմանավորել էր նրա զբաղեցրած պաշտոնով, ուստի ստացվում է, որ անձի զբաղեցրած պաշտոնը մեկնաբանվում է ի վնաս նրա, ինչը, ըստ փաստաբանի՝ անթույլատրելի է։
Պաշտպանը զուգահեռներ տարավ դատավոր Մհեր Արղամանյանի հետ՝ նշելով, թե, եթե վերջինս մի օր պաշտոնը թողնի և Աստված չանի, հեռու Արղամանյանից, քրեական հետապնդում իրականացվի և իր՝ նախկինում զբաղեցրած պաշտոնը մեկնաբանվի ի վնաս վերջինիս, դրան ինչպե՞ս կվերաբերվի, բնականաբար՝ նեղացած, որովհետև 20-30 տարի ծառայել է պետությանը։
Ինչ վերաբերում է Լուսինե Ավետյանի նկատմամբ հնարավոր ազդեցությանը, Ալեքսանյանը նշեց, որ Լուսինե Ավետյանն ինքը չէր ցանկանա, որ Առուշանյանը լիներ կալանավորված, քանի որ ինքը ևս Առուշանյանից միայն լավն է տեսել։ Փաստաբանը պատմեց, որ Առուշ Առուշանյանի հետ հանդիպման ժամանակ Առուշանյանը նշել է, որ իր և յուրաքանչյուր հայի համար ամենաբարձր արժեքը պետք է լինի հողն ու հայրենիքը։
«Արդյո՞ք նման տեսակը կարող է գնալ այս կամ այն կնոջը հորդորել, խնդրել, առավել ևս՝ սպառնալ, որ դատարանում այս կամ այն ցուցմունքը տա։ Չէ, իսկապես կարծո՞ւմ եք, որ նման տեսակը կարող է իջնել այդ մակարդակին, կնոջը համոզել, որ իր համար գա ցուցմունք տա՞ »,- նշեց Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո հարուցվել էր քրեական գործ՝ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տալու վերաբերյալ, ընդ որում, ըստ ՀՔԾ-ի, որպես ընտրակաշառք է ներկայացվել դրամական աջակցությունը։
Քրեական գործի շրջանակներում նախ՝ հուլիսի 5-ին ձերբակալվել էր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու հատկանիշներով, ապա կալանավորվել, իսկ օրեր անց՝ դատախազի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվել։
Ընդ որում՝ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Լուսինե Ավետյանը գործարքի է գնացել իրավապահ մարմինների հետ՝ ցուցմունք տալով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ, ինչի դիմաց ազատ է արձակվել։ Ավելին՝ Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո Ավետյանի ազգականներից մեկն աշխատանքի է անցել դատախազությունում։ Ավետյանի ցուցմունքի հիման վրա Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասի (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։
Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն այժմ գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանի վարույթում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ