ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախում մտցվել են մի շարք սահմանափակումներ 10/12/2021 20:58 | Կորոնավիրուս

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հաշվի առնելով վերջին օրերին ՔՈՎԻԴ-19-ի դեպքերի արագ աճը Արցախում և հանրային առողջության հանդեպ ձևավորված զգալի ռիսկերը՝ առողջապահության համակարգի պատասխանատուների կողմից առաջարկվել է կառավարությանը որոշակի ժամանակավոր սահմանափակումներ մտցնել, որպեսզի հնարավոր լինի ժամանակին ու արդյունավետորեն կանխել հետագա վտանգավոր զարգացումները: Ուստի, այսօր հաստատվել է ԱՀ կառավարության որոշում «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԵՑՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՌԵԺԻՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»: Որոշումն ուժի մեջ է մտնում վաղվանից՝ հոկտեմբերի 13-ից: Որոշման ամբողջական տարբերակը կհրապարակվի arlexis.am կայքում, սակայն կուզեի հակիրճ մեջբերել հետևյալ դրույթները՝
1) Հանրակրթական հաստատություններում աշնանային արձակուրդները սկսել ս.թ. հոկտեմբերի 18-ին ոչ միայն տարրական, այլ նաև միջին ու ավագ դասարանցիների համար՝ հոկտեմբերի 25-ի փոխարեն, որը կտևի մինչև նոյեմբերի 1—ը:
2) բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսուցումն անցկացվում է հեռավար.
3) Արգելվում է սպասարկման գրասենյակներ հաճախորդների մուտքն առանց դիմակների.
4) Մուտքի մոտ ապահովվում են առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով տարաներ՝ յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար.
5) Զանգվածայի միջոցառումներն անցկացվում են անհատական պաշտպանության միջոցների կիրառմամբ, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանմամբ.
6) Փակ տարածքներում միջոցառումներն անցկացվում են առավելագույնը 120 հոգու մասնակցությամբ.
7) Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ՝
1) երեխաների` 0-10 տարեկանը ներառյալ.
2) բնակության վայրում (բնակելի տանը, բնակարանում).
3) Արցախի Հանրապետության նախագահի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի Թեմի առաջնորդի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Արցախի Հանրապետության պետական նախարարի, Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողների և միջոցառման անմիջական մասնակիցների (բացառությամբ` լրագրողների և սպասարկող անձնակազմի).
4) անձնական ավտոտրանսպորտային միջոցներով երթևեկողների (բացի ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելիս).
5) հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնողների.
6) լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցողների (որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը) և նրանց հետ աշխատողների,
7) ծխելու, խմելու և սնվելու ժամանակ.
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի.
9) հեռուստահաղորդավարների` հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելիս.
10) հոգեկան խանգարումներ և վարքի խանգարումներ ունեցող անձանց.
11) կոգնիտիվ խանգարումներ ունեցող անձանց.
12) դեմքի վնասվածք ունեցող կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտության ենթարկված անձանց:
Մի շարք այլ դրույթներ ու սահմանափակումներ էլ են առկա որոշման մեջ, որոնք միտված են պահպանելու բոլորիս առողջությունը: Այնուամենայնիվ, կուզեի շեշտադրել, որ յուրաքանչյուրի առողջությունը կախված է առաջին հերթին իրենից, և բոլորս պետք է պատշաճ մակարդակի զգոնություն ցուցաբերենք՝ հատկապես հանուն մեր խոցելի առողջությամբ հարազատների կյանքի: Իսկ ամենակարևորը՝ չպետք է անտեսել պատվաստման նշանակությունը, քանի որ այն համարվում է ամենաարդյունավետ կանխարգելիչ միջոցը: Ուստի, հորդորում եմ բոլորին ներկայանալ բուժհաստատություններ և պատվաստվել:
Առողջություն ու զգոնություն բոլորիս»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/18/2022 08:40 Իշխանականները սկսել են վախենալ իրենց ապագայից. «Իրավունք»
- 05/18/2022 08:36 Հայաստանում մսի արտադրության ծավալները պակասել են. «Ժողովուրդ»
- 05/18/2022 08:29 Վերջին շրջանում հոսք է սկսվել. դատախազներն ուզում են դատավոր աշխատել. «Հրապարակ»
- 05/18/2022 08:24 Ովքեր են թաքնված բերետավորների համազգեստի տակ. «Հրապարակ»
- 05/18/2022 08:21 Լիսկայի որդիների՝ բանակում ծառայություն չանցնելու «քավորը». «Հրապարակ»
- 05/18/2022 08:18 Ինչ կապ ունի Սամվել Բալասանյանի որդին տարեցների մասնակցությամբ միջադեպի հետ. «Ժողովուրդ»
- 05/18/2022 08:15 Իշխանության պլան Բ-ն. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/18/2022 12:12 Բերման ենթարկվածների մեջ է նաև 14 տարեկան անչափահաս. պատգամավոր
- 05/18/2022 11:10 Երևանում սկսվել է «ուրախ ավտոբուս» ոստիկանական հերթական շոուն. Իշխան Սաղաթելյան
- 05/18/2022 09:50 Նոր օրը բացվեց և մեր արժանապատիվ քաղաքացիներն արդեն փողոցներում են. Սաղաթելյան
- 05/18/2022 08:27 Մենք հզոր ենք միասին և իրար հետ շատ կարճ ժամանակ հետո ունենալու ենք անվտանգ և հզոր Հայրենիք. Վանեցյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2022 21:53 Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են BMW-ն, Honda-ն, Nissan-ը, Ford Transit-ն ու ЗИЛ-ը. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
- 05/17/2022 17:53 Երկրաշարժ Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք
- 05/16/2022 23:45 Նոր Գեղիի գերեզմանոցի մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. կա վիրավոր
- 05/16/2022 21:51 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. Ստեփանավանում փրկարարները Opel Zafira-ի տակից դուրս են բերել 61-ամյա տղամարդուն, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
- 05/15/2022 14:18 Մինչև այսօր պահպանվել և գործում են շուրջ 3 հազարամյա պատմությամբ Դալմայի և Ումեշինի ջրանցքները. Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
- 05/15/2022 10:27 «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը