ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներկան ու ապագան կործանողները միայն անցյալից ու «նախկիններից» են խոսում. «Փաստ» 10/09/2021 10:30 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ պարտությունից հետո Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, ժամանակի ընթացքում Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանության վերջին նշույլները՝ միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվելով օբյեկտի։ Քիչ չէ, որ մեր պետությունն ի վիճակի չէ ապահովել իր սահմանների անվտանգությունը, հիմա էլ, ինչպես դիպուկ նշեց երկրորդ նախագահը, սեղանի շուրջ բանակցողից հայտնվել է «սեղանի վրա» և այլ պետությունների համար դարձել սակարկության առարկա։ Այլ կերպ ասած՝ Հայաստանին վերաբերող հարցերում արդեն մեր երկրի ձայնը լսելի չէ։
Ճիշտ է՝ մեր պաշտոնյաները շարունակում են տարբեր պաշտոնական հանդիպումներ ունենալ, բայց դրանց արդյունավետությունը շատ ցածր է, քանի որ ոչ ոք հակված չէ հաշվի նստել Հայաստանի գործող իշխանությունների կարծիքի հետ։ Վերջիններիս կործանարար քաղաքականության արդյունքում մենք միայն համակերպվողի ու զիջողի դերում ենք։ Թերևս դրա հետևանքով է, որ Ալիևը հայտարարում է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցով միանգամից կարող են Ռուսաստանի հետ բանակցել։ Երկաթե մանդատ ստացած իշխանություններն իրենց հախուռն ու անհետևողական քայլերի միջոցով քայլ առ քայլ զրոյացնում են հայ ժողովրդի դիմադրողականությունը։ Իսկ թշնամին, տեսնելով, որ որևէ դիմադրության և պայքարի չի հանդիպելու, ավելի է «աքլորանում»։ Ալիևը սպառնում է «հայերի գլուխը ջարդել»՝ ընդգծելով, թե պետք չէ մոռանալ, որ իրենց երկաթե բռունցքը տեղում է։
Դրան զուգահեռ, նա ամեն մի հարմար առիթի շարունակում է ծաղրել Փաշինյանին՝ ընդգծելով, որ անհայտ է մնում, թե, ի վերջո, Հայաստանի վարչապետը որտե՞ղ է գաղտնի ստորագրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ադրբեջանի նախագահն այնքան է չափերն անցնում, որ անգամ «խորհուրդ» է տալիս Սահմանադրություն փոխել ու հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացից։ Սակայն Փաշինյանն ու իր թիմակիցները Ալիևի ստորացուցիչ հայտարարություններն ամեն անգամ ոչ միայն անպատասխան են թողնում, այլև դրա փոխարեն հակառակորդին դրական ուղերձներ են փոխանցում։ Այս համատեքստում իշխանական պահվածքն այնքան ամոթալի է, որ նրանց փոխարեն ստիպված նախկին նախագահներն են արձագանքում Ալիևին։
Բայց ամենազարմանալին այն է, որ եթե հակառակորդի առաջ մեր իշխանությունները վախից քար են կտրում, ապա երկրի ներսում փորձում են «առյուծ կտրել»՝ ցույց տալու համար, թե իրավիճակն իրենց վերահսկողության տակ է։ Ավելին, իշխանությունների պահվածքը ներքաղաքական հարցերում շատ դեպքերում դառնում է սանձարձակ ու էժանագին։ Օրինակ՝ վերջերս կայացած ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը նորից աչքի ընկավ իր անհավասարակշիռ ու անհասկանալի պահվածքով։ Երբ ընդդիմադիր պատգամավորները հարցեր էին ուղղում, նա անմիջապես դուրս էր գալիս հունից։ Ու, ինչպես միշտ, հարցերին հանգամանալից պատասխանելու փոխարեն Փաշինյանը միայն նախկինների մասին էր հիշեցնում։ Ինչպես ասում են, արջը 7 երգ գիտի, 7-ն էլ «Բադեն-Բադենի» կամ «Քոչարյանի միլիարդների» մասին։
Մի խոսքով, այս մարդը երկրորդ ու երրորդ նախագահների միայն անունից ընկնում է լուրջ ցնցումների մեջ: Միանշանակ է, որ նախկին նախագահների կառավարման ընթացքում բազմաթիվ սխալներ են եղել։ Դա ոչ ոք չի ժխտում: Սակայն, միևնույն ժամանակ, նրանք ինչ էլ արած լինեն, նախկինների ոչ մի արածը չի կարող նույնիսկ համեմատվել այն ամենի հետ, ինչ արել է Փաշինյանը՝ երկիրը հասցնելով կործանման եզրին: Մի բան հստակ է՝ նախկին նախագահների կառավարման տարիներին եղել է կայունություն և ապահովություն։ Երբեք մեր պետությունն ու քաղաքացիները անօգնական վիճակում չեն հայտնվել թշնամու առաջ, ինչպես հիմա է։ Այսինքն, ներկայիս կործանարար իրավիճակը նույն «նախկինի» հետ համեմատության եզրեր նույնիսկ չունի։
Բայց, միևնույնն է, Հայաստանի ու Արցախի ներկան կործանած, ապագան վտանգած Փաշինյանը շարունակում է անընդհատ խոսել «նախկիններից»՝ վստահ, որ այդպես կարողանալու է նորից ու նորից մոլորեցնել մարդկանց՝ կերակրելով միևնույն միֆերով ու ստերով։ Դե, առայժմ կարծես ստացվում է, հունիսի 20-ը վկա... Այս պարագայում պարզ է, որ ընդդիմությունը չպետք է որևէ ակնկալիք ունենա, թե կարող է բովանդակային պատասխաններ ստանալ Փաշինյանից, քանի որ նա պոպուլիզմի և շահարկումների հարցով անգերազանցելի մանիպուլ յատոր է։
Այստեղ նա պարզապես անմրցելի է: Այդ մասին է վկայում նաև այն, որ նա ձեռնամուխ է լինում շոուների միջոցով հանրության ուշադրությունը իր իշխանության ապաշնորհությունից շեղելու հերթական նոր «սերիալի նկարահանմանը»։ Օրինակ՝ մեկ էլ կառավարության նիստում գոռգոռում և իրավապահներին հրահանգում է կորոնավիրուսի չպատվաստման «թեմայով» ձերբակալություններ իրականացնել, «ասֆալտին փռել»։ Այս ամենը զավեշտալի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ. երբ պետք է հակառակորդին համարժեք արձագանք տալ, Փաշինյանը ջայլամի նման գլուխն ավազների մեջ է խոթում, «դրական ազդակներից» խոսում, «խաղաղության դարաշրջան» է բացում, ավելին՝ երբեմն նույնիսկ արդարանում է թշնամու առջև, օրինակ՝ նշելով, թե քարտեզների որակի հետ կապված ինքը մեղավոր չէ, ինչ ունենք, դա է տալիս: Բայց երբ խոսքը վերաբերում է ներքաղաքական հարցերին, նա արդեն թշնամուց էլ թշնամի է ընկալում ընդդիմադիրներին...»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 09.10.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ