Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

«Կարևորում եմ 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը». Վարչապետն այցելել է Քննչական կոմիտե 10/08/2021   15:23  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ քննչական կոմիտե և մասնակցել կառույցի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Միջոցառմանը ներկա էին Քննչական կոմիտեի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում նշել է.

«Քննչական կոմիտեի մեծարգո նախագահ,

Հարգելի գործընկերներ,

Շնորհավորում եմ բոլորիս Քննչական կոմիտեի ծառայողի օրվա և Քննչական կոմիտեի կազմավորման 7-ամյակի առիթով: Կարծում եմ՝ հատկապես մեր պետության զարգացման այս փուլում, երբ մենք առերեսվում ենք բազմաթիվ մարտահրավերների, նորից ու նորից պիտի ընդգծենք պետական ինստիտուտների կայացման և զարգացման անհրաժեշտությունը: Այս առումով ուզում եմ առանձնահատուկ ընդգծել իրավակարգի ապահովման մարմինների աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացումը, որը շրջադարձային և առանցքային նշանակություն ունի մեր պետության հետագա զարգացման և մարտահրավերների կառավարման առումով: Այս իմաստով մենք մեր բոլոր քննչական մարմինների օրերի, հոբելյանների առիթով ընդգծում ենք նախաքննության որակի բարձրացման անհրաժեշտությունը: Պիտի արձանագրել, որ այս առումով ունենք շարունակական առաջընթաց, բայց պիտի նաև արձանագրենք, որ ձեռք բերվածը չպիտի բավարար համարենք: Այս առումով ուզում եմ երկու կարևոր բաղադրիչ ընդգծել:

Շատ կարևոր է, որպեսզի Քննչական կոմիտեում և ընդհանրապես քննչական մարմիններում, իրավակարգի մարմիններում, պետական կառավարման համակարգում ընդհանրապես, աշխատանքի որակի չափանիշների բարձրացմանը զուգընթաց, մենք կարողանանք նաև սոցիալական երաշխիքների ավելի հուսալի և ավելի բարձր նշաձող սահմանել: Սա նույնպես Կառավարության որդեգրած քաղաքականության առաջնահերթություններից է: Բայց պիտի ասեմ նաև՝ բոլոր պետական մարմիններում չենք կարող այս ուղղությունը մեզ համար ցանկալի արագությամբ և տեմպերով զարգացնել, եթե այն չզուգակցենք մեր պետական ինստիտուտների արդյունավետության բարձրացման գործընթացով՝ բոլոր առումներով:

Քննչական կոմիտեն մեր երկրի ամենամեծ խոշոր քննչական մարմինն է, մենք կարևորում ենք և բարձր ենք գնահատում նրա աշխատանքը: Նաև ուզում ենք արդյունավետության բարձրացման խնդիրը երբեք մեր տեսադաշտից չկորցնել, որովհետև արդյունավետ դարձնել համակարգը նշանակում է՝ Կառավարությանը հնարավորություն տալ ավելի արագ տեմպերով, ավելի համոզված և հասցեական մեծացնել սոցիալական երաշխիքների արդյունավետությունը՝ աշխատավարձեր և այլն: Ուզում եմ պայմանավորվենք, որ այս հարցը կլինի մեր ընդհանուր աշխատանքային օրակարգում: Սա միայն Քննչական կոմիտեի վերաբերյալ չէ: Սա մեր բոլոր պետական մարմինների վերաբերյալ է, և այս ուղղությունը մենք անպայման պետք է զարգացնենք:

Հաջորդ խնդիրը, որին ուզում եմ անդրադառնալ հենց ասվածի համատեքստում՝ շատ կարևոր եմ համարում, որպեսզի մեր հանրությունն ստանա ամբողջական պատասխաններ 44-օրյա պատերազմի հանգամանքների, տեղի ունեցած ամբողջ պատկերի վերաբերյալ: Իհարկե, չեմ կարծում, թե այդ պատասխանները պիտի ակնկալենք միայն Քննչական կոմիտեից, որովհետև, ի վերջո, խնդիրն ավելի լայն համատեքստ ունի, և կարծում եմ՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովն այդ լայն համատեքստին ավելի ընդարձակ կանդրադառնա:

Բայց նաև կարևորում եմ պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը, որպեսզի մեր հանրությունը և մեր նահատակների հարազատները կոնկրետ հարցերին ստանան կոնկրետ պատասխաններ: Ընդ որում, այստեղ որևէ կանխավարկած նկատի ունենալը կլինի ճակատագրական սխալ: Պարզապես պետք է ձևակերպված հարցերն ստանան օբյեկտիվ պատասխաններ, որպեսզի մեղավորության կամ անմեղության մասին պնդումները հիմնված չլինեն անհատական ընկալումների և իրավիճակի ոչ ամբողջական պատկերացման վրա:

Այսօրվա մեր խոսակցությունը մի փոքր ավելի աշխատանքային է ստացվում, և որոշակի անհանգստացնող գույներ կան, բայց ես չեմ ուզում, որ մենք հենց այս տրամաբանությունը դարձնենք այսօրվա միակ ասելիքը: Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար: Որովհետև պիտի նաև արձանագրենք, որ մեր երկիրը շատ դժվար ժամանակաշրջան է ապրում և անցել է այդ դժվարության միջով շատ լարված և կուլմինացիաներով հարուստ ժամանակահատվածում: Եվ այն, որ մենք կարողացանք այդ ժամանակահատվածը հանգուցալուծել ընտրություններով, որոնք միջազգայնորեն արձանագրվեցին որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխան, նաև մեր իրավակարգն ապահովող ինստիտուտների գործունեության և ամրության շատ կարևոր արտահայտություն է: Ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքն ասել այդ առիթով և ընդգծել, որ չափազանց գնահատում եմ այն դերակատարումը, որը նաև Քննչական կոմիտեն է ունեցել այս ընթացքում:

Ուզում եմ ընդգծել, թե ինչի մասին է խոսքը: Պարզ է, որ Քննչական կոմիտեն քաղաքական որևէ բնույթի գործունեություն կամ ներգրավվածություն չի ունեցել: Խոսքն այն մասին է, որ շատ դժվար և խառը ժամանակներում մեր իրավակարգն ապահովող ինստիտուտները եղել են իրենց դիրքերում և ապահովել են պետական ինստիտուտների, պետական գործառույթների և լծակների բնականոն գործունեությունը: Չնայած ակնհայտ է, որ նաև իրավակարգն ապահովող մամինները չէին կարող չազդվել. էմոցիոնալ մակարդակից սկսած և միջավայրային ազդեցությունները նույնպես հաշվի առնելով՝ ուղղակի չէին կարող այդ ամենից չազդվել: Սա ցույց է տալիս, որ, այնուամենայնիվ, պետությունը հենվում է ինստիտուտների վրա, ինստիտուտները հենվում են անձանց վրա, և այս իրավիճակը ցույց է տալիս, որ մեր պետական ինստիտուտներում կան բավարար չափով այնպիսի անձինք, որոնք ամենապատասխանատու, ամենադժվար պահերին կարող են պետությունը դնել ամեն ինչից վեր, պետությունը և պետական շահը, ասել է թե՝ ազգային շահը դնել ամեն ինչից վեր, առաքելությունը, գործառույթը, օրենքի և օրինականության ապահովումը դնել ամեն ինչից վեր: Եվ ես ուզում եմ բոլորիդ այս կեցվածքի և այս դիրքորոշման համար շնորհակալություն հայտնել:

Բայց նաև պիտի ասեմ, որ այս ամբողջ ընթացքում վերլուծությունն է շատ կարևոր՝ ինչ է տեղի ունեցել մեզ հետ: Չկանխորոշելով որևէ բան՝ այդ վերլուծության ամենաակնհայտ հետևություններից մեկը, իմ կարծիքով, այն է լինելու, որ մենք, այնուամենայնիվ, պետական ինստիտուտների կայացման ոլորտում ունենք որոշակի խնդիրներ և առաջնային պետք է լուծենք այդ խնդիրները: Որպեսզի իսկապես ինստիտուտները լինեն առաջնային և առանցքային, և անձնական ընկալումները, մոտեցումներն ու ցանկությունները հնարավորինս քիչ ազդեցություն ունենան այդ ինստիտուտների աշխատանքի, նրանց բովանդակության և արդյունքների վրա:

Կրկին շնորհավորում եմ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա առիթով և հաջողություններ եմ մաղթում բոլորին՝ ի նպաստ գործունեության հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի, պետության, պետականության, ինքնիշխանության ապահովման, պահպանության և պաշտպանության, որը, ի վերջո, հանգում է մեր ժողովրդի, նրա իրավունքների, նրա անվտանգության, կամքի և երազանքների պահպանությանը և պաշտպանությանը:

Շնորհակալ եմ»:

Շնորհավորական խոսքով է հանդես եկել նաև Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: ՔԿ նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին գնահատանքի խոսքերի համար և ներկայացրել կառույցի գործունեությունը: Անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերից մինչ օրս կատարված աշխատանքներին՝ Արգիշտի Քյարամյանը նշել է, որ ՔԿ քննիչներն այդ ժամանակաշրջանում աշխատել են գերծանրաբեռնվածության պայմաններում, և դա շարունակվում է նաև այսօր՝ պայմանավորված հարուցված քրեական գործերի մեծաթիվությամբ և նախաքննության գործընթացով: Նրա խոսքով՝ ՔԿ համապատասխան ստորաբաժանումն այժմ քննում է պատերազմի ընթացքում զինվորական ծառայության  կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը, և ՔԿ-ն ի զորու է իրականացնել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները լիարժեք բացահայտելու և հասարակությանը ներկայացնելու նպատակով:

Հաջորդիվ տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն. վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պետական պարգևներ է հանձնել Քննչական կոմիտեի աշխատակիցներին.

Մխիթար Գոշի մեդալով են պարգևատրվել՝ ՀՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մեսրոպյանը և զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Վարդանյանը,

ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Էդվարդ Կարապետյանը և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վաչե Մխիթարյանը:

           

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:20 08/10/2021  |  ՄամուլՊատգամավորներին հորդորել են ակտիվ լինել. Փաշինյանը կգա խորհրդարան. «Ժողովուրդ»
10:03 08/10/2021  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանն էլ իր անփոխարինելիներն ունի. սա բացարձակ ռեկորդ է. «Հրապարակ»
09:59 08/10/2021  |  ՄամուլՀեղափոխականները հանեցին Սարգսյանի նկարը, որ փակցնեն Փաշինյանինը. ովքեր են համարձակները. «Ժողովուրդ»
09:51 08/10/2021  |  Մամուլ«Պետությունը դեկտեմբերից չի՞ հոգա արդյոք չպատվաստված հիվանդների ծախսերը». «Ժողովուրդ»
09:47 08/10/2021  |  ՄամուլԿառավարությունը պատժիչ գործողություններ կսկսի. «Հրապարակ»
19:51 07/10/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանն օդային տարածք տրամադրեց, որով Ադրբեջանը կարող է անգամ զորք տեղափոխել Նախիջեւան, իսկ Նախիջևանից մինչև Երևան 42 կմ է. փորձագետ
14:28 07/10/2021  |  ԼՐԱՀՈՍՆարեկ Մանուկյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
13:18 07/10/2021  |  ԼՐԱՀՈՍԲագրատ Բադալյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
12:29 07/10/2021  |  ԼՐԱՀՈՍ35 մլն դրամ տրամադրվեց՝ «ՀՀ վարչապետի գավաթ» կրոսվազք կազմակերպելու համար
12:15 07/10/2021  |  ԼՐԱՀՈՍՁերբակալեք, կալանավորեք. Մյուս անգամ չլսեմ, որ ասեք՝ խանգարում են. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]