ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խախտվել է պարզ դատավարական կանոնը, բացարկ է հայտնվել դատարանի ողջ կազմին. Զոհրաբյան 10/08/2021 16:39 | Մեկնաբանություն
Առողջապահության նախարարի հայտնի նորմատիվ հրամանի դեմ վարչական դատարանին դիմում ենք ներկայացրել, խնդրելով նաև կիրառել դիմումի ապահովման միջոց, այն է՝ կասեցնել հրամանի գործողությունը մինչև դատաքննության ավարտը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արա Զոհրաբյանը՝ հայտնելով, որ հայցադիմումը մակագրվել է Միքայել Մելքումյանին, Դանիել Դանիելյանին. Կարեն Զարիկյանին, Ռաֆիկ Խանդանյանին և Արմեն Ներսիսյանին և դատարանի ողջ կազմին բացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացվել։
«ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Ինչպես արդեն գիտեք, քրեական գործով դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագիրն առգրավելու պատճառով, որոշ դատարաններում, այդ թվում՝ ՀՀ վարչական դատարանում, գործերի բաշխումը կատարում է տվյալ դատարանի նախագահը:
Առողջապահության նախարարի հայտնի նորմատիվ հրամանի դեմ վարչական դատարանին դիմում ենք ներկայացրել, խնդրելով նաև կիրառել դիմումի ապահովման միջոց, այն է՝ կասեցնել հրամանի գործողությունը մինչև դատաքննության ավարտը:
Ըստ datalex.am տեղեկությունների, մեր դիմումը մակագրվել է հետևյալ դատավորներին՝
1. Մելքումյան Միքայել Գագիկի (նախագահող)
2. Դանիելյան Դանիել Սամվելի
3. Զարիկյան Կարեն Բարսեղի
4. Խանդանյան Ռաֆիկ Գագիկի
5. Ներսիսյան Արմեն Գոգոլի
Օրենսդիրն այս իրավիճակում չի թողել դատարանի նախագահի քմահաճույքին, և խաղի կանոն է սահմանել: ՀՀ դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Եթե անհաղթահարելի ուժի հետևանքով գործերի բաշխումը հնարավոր չէ իրականացնել
Համակարգչային ծրագրի միջոցով, ապա գործերը՝ ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության ….. դատավորների միջև հավասարաչափ բաշխում է դատարանի նախագահը:
Ներկայացնում եմ Վարչական դատարանի Երևանի նստավայրի դատավորների ցանկը ըստ ազգանունների այբբենական հերթականության՝
1. Ազրոյան Ռուզաննա Արայիկի
2. Այվազյան Հրաչ Մարտունի
3. Առաքելյան Գրիգոր Սամվելի
4. Ավագյան Արթուր Ռաֆայելի
5. Դանիելյան Դանիել Սամվելի
6. Դարբինյան Աղասի Սամվելի
7. Զարիկյան Կարեն Բարսեղի
8. Խանդանյան Ռաֆիկ Գագիկի
9. Ծատուրյան Արթուր Արշավիրի
10. Համբարձումյան Մերի Գևորգի
11. Հարությունյան Ալեքսանդրա Ալեքսեյի
12. Հարությունյան Անի Գրիգորի
13. Հովակիմյան Սամվել Սերյոժայի
14. Ղազարյան Արգիշտի Անդրանիկի
15. Մելքումյան Միքայել Գագիկի
16. Միրզոյան Արծրուն Մարտունի
17. Պետրոսյան Մհեր Ղարիբի
18. Սոսյան Գևորգ Միքայելի
Դատական օրենսգրքի վերոնշված կանոնից պարզ է դառնում, որ վարչական դատարանի նախագահը, եթե Մելքումյան Միքայելից է սկսել (ցանկի 15-րդը), ապա պետք է ներգրավեր հետևյալ հաջորդ չորս դատավորներին՝ Միրզոյան Արծրունին (16), Պետրոսյան Մհերին (17), Սոսյան Գևորգին (18) և Ազրոյան Ռուզաննային (1-ին, քանի որ ցուցակը 18-ով ավարտվում է և սկսվում է 1-ից):
Այս պահին չգիտենք Մելքումյան Միքայելին գործ մակագրելը համապատասխանում է ՀՀ դատական օրենսգրքի 41-րդ հոդվածի պահանջին, քանի որ չունենք բավարար չափով տեղեկություն, թե արդյոք մակագրման իր հերթն էր հասել, սակայն մյուս դատավորների մասով, մեր կարծիքով, խախտվել է այդ պարզ դատավարական կանոնը: Թե ինչու է խախտվել, արդեն մտահոգություններ են առաջացնում և կասկածներ:
Այս հիմքով բացարկ է հայտնվել դատարանի ողջ կազմին»,- գրել է Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ