ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանը պահանջում է դատարանից ճանաչել Արմեն Գևորգյանի՝ որպես ԵԽԽՎ ներկայացուցչի անձեռնմխելիությունը, միջնորդության լուծումը հետաձգվեց 10/05/2021 14:39 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ պահանջելով ճանաչել Արմեն Գևորգյանի՝ որպես ԵԽԽՎ ներկայացուցչի անձեռնմխելիությունը և ապահովել նրա մշտական անարգել ազատ տեղաշարժման հնարավորությունը։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ դեռևս չի ծանոթացել գործի նյութերին, քանի որ դրանք ստացել է հոկտեմբերի 1-ին և ունեցել ընդամենը երկու աշխատանքային օր՝ 80 հատորից ավելի գործի նյութերին ծանոթանալու համար։
Նշենք, որ նախորդ դատական նիստին դատարանը թույլ չէր տվել Արմեն Գևորգյանին առարկություններ ներկայացնել՝ դատարանի կողմից ավելի վաղ իրեն ԵԽԽՎ նիստերին մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնելը թույլատրելու մասին միջնորդությունը մերժելու որոշման վերաբերյալ, ուստի, խնդրին անդրադարձ կատարվեց այս դատական նիստի շրջանակներում։
Նկատի ունենալով նախկինում դատարանի կողմից արգելքի «դառը փորձը»՝ պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ պահանջելով ճանաչել Արմեն Գևորգյանի՝ որպես ԵԽԽՎ անդամի անձեռնմխելիությունը և ապահովել նրա մշտական անարգել ազատ տեղաշարժման հնարավորությունը։ Սահակյանի փոխանցմամբ՝ ԵԽ արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին գլխավոր համաձայնագրի համաձայն՝ ԵԽԽՎ նստաշրջանների ընթացքում ԵԽԽՎ ներկայացուցիչները և նրանց փոխարինողներն իրենց պետության տարածքում օգտվում են անձեռնմխելիությունից, անձեռնմխելիությունը կիրառվում է նաև ԽՎ-ի ժողովի վայր մեկնելիս կամ այնտեղից վերադառնալիս, ավելին՝ համաձայնագրի վերաբերյալ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված համապատասխան բանաձևը երաշխավորում է, որ ազգային իրավապահ մարմնի կողմից անձեռնմխելիության հաղթահարման դիմում ներկայացնելու դեպքում պարտադիր է տեղեկացնել վեհաժողովին ևս, որպեսզի հաղթահարվի ԵԽԽՎ անդամին շնորհված անձեռնմխելիությունը։ Բանաձևի համաձայն՝ իրավասու ազգային դատարանի պարտականությունն է ճանաչել, որ ներկայացուցիչը կամ նախկին ներկայացուցիչն օգտվում է բացարձակ անձեռնմխելիությունից՝ կապված իր խորհրդարանական գործառույթների հետ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը նշեց, որ միանում են միջնորդությանը և դատարանի ուրշադրությունը հրավիրեց շահերի հավասարակշռման սկզբունքի վրա։ Նա, մասնավորապես, ընդգծեց, որ մասնավոր շահի հետ համատեղ Արմեն Գևորգյանի ազատությունը նաև հանրային շահն է պահանջում, որովհետև վերջինս ներկայացնում է Հայաստանը միջազգային կառույցներում, այդ թվում՝ մեզ համար կարևոր հարցերով, ինչպիսիք են՝ հարաբերությունները տարածաշրջանում հետպատերազմյան Հայաստանի համար։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ նշեց, որ միջնորդությունը հիմնավոր չէ և ենթակա է մերժման։ Նրա խոսքով՝ չի մատնանշվել ընթացակարգը, որով պետք է դատարանը ճանաչի որևէ մեկի անձեռնմխելիությունը և նման ընթացակարգ չկա, հետևաբար, դատարանը չի կարող այդ հարցը քննարկել։
Անդրադառնալով մեղադրող կողմի առարկություններին՝ Լուսինե Սահակյանը նշեց, որ միջնորդությունը մերժելը մեր երկրի համար լուրջ հարված է լինելու. «Դուք պատկերացնու՞մ եք մի իրավիճակ, երբ դատարանը կայացնի որոշում, որով կասի, որ չի ճանաչվում Արմեն Գևորգյանի անձեռնմխելիությունը, որն արդեն ճանաչված է միջազգային փաստաթղթերով»։ Սահակյանն ընդգծեց, որ ՀՀ-ն պարտավորություն ունի ապահովելու ազատ տեղաշարժման իրավունքը։
Արմեն Գևորգյանն էլ տեղեկացրեց, որ իրավիճակի մասին ներկայացրել է ԵԽԽՎ համապատասխան մարմիններին։ Գևորգյանի խոսքով՝ սա արդեն ներպետական խնդիր չէ, սա արդեն դառնում է համապատասխան խորհրդաժողովի ու այդ միջազգային կառույցի քննարկման առարկա։
Դատարանը որոշեց հետաձգել միջնորդության լուծումը՝ մինչև ՍԴ-ի կողմից համապատասխան որոշումը՝ կապված անձի անձեռնմխելիության հարցի հետ։
Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
- 04/19/2024 22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ