ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Իգլայի» գործով փաստաբանը միջնորդեց վերացնել ամբաստանյալներից 2-ի խափանման միջոցը և վերադարձնել գրավի գումարը 09/29/2021 18:08 | Դատական ռեպորտաժներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ընթանում է Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի վերաբերյալ հայտնի «Իգլայի» գործով դատական նիստը։
Նշենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք է բերելու, փոխադրելու և պահելու մեջ: Առաջին ատյանի դատարանը 2017թ մեղավոր էր ճանաչել Բաբայանին, Գաբրիելյանին, Պողոսյանին՝ իրենց վերագրվող արարքում՝ դատապարտելով ազատազրկման. իսկ
Վերաքննիչ քրեական դատարանը դատավճիռը թողել էր անփոփոխ։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից հետո դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել։ 2018թ հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանել է գործով դատավճիռը՝ գործն ուղարկելով առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Վճռաբեկ դատարանի որոշման համաձայն՝ Սամվել Բաբայանն և Սանասար Գաբրիելյանն ազատ են արձակվել՝ անձնական երաշխավորությամբ, իսկ Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը։ Այժմ քրեական գործը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում։
Այսօր կայացած դատական նիստին պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել՝ Արմեն Պողոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացնելու մասին՝ նշելով, որ գտնում է, որ Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա, իսկ այս երեք տարիների ընթացքում Արմեն Պողոսյանի կողմից պատշաճ վարքագիծ է դրսևորվել։
«Վստահ չեմ, որ ևս երեք տարի մեր դատական նիստը չի շարունակվի, իսկ այս պայմաններում գրավի գումարը, կարծում եմ, վերադարձնելն ավելի ճիշտ կլինի, քանի որ գործ ունենք ծեր ծնողներ խնամող անձի հետ»,- նշեց նա՝ հավելելով, որ գումարը կարևոր է ընտանիքի կարիքները հոգալու համար։
Նշենք, որ Արմեն Պողոսյանի որդին դիմում է ներկայացրել դատարան՝ խնդրելով, որ դատարանն անդրադառնա գրավի գումարը վերադարձնելու հարցին։
Պաշտպանը միջնորդեց նաև Սանասար Գաբրիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը ևս պետք է վերացվի, քանի որ, ըստ փաստաբանի, Գաբրիելյանն այս տարիներին պատշաճ վարքագիծ են ապահովել և նման խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը վերացվել է, երաշխավորության գումարը պետք է ևս վերացվի։ Փաստաբանի խոսքով՝ Գաբրիելյանն ունի առողջական լուրջ խնդիրներ։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, մերժեց միջնորդությունները։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/09/2022 09:11 Ով է Սևանի ափին շքեղ առանձնատուն կառուցող արտոնյալը. բացահայտում. «Ժողովուրդ»
- 08/09/2022 09:08 Պարեկին կարող է մեղադրանք առաջադրվել. Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է. «Ժողովուրդ»
- 08/09/2022 09:03 Անշարժ գույքի գներն ավելի են բարձրանալու. «Ժողովուրդ»
- 08/09/2022 09:00 Դաշնակցական գյուղապետն ինչպես է հանդուրժում Աղավնոյի հանձնումը. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:55 Բերձորի ու Աղավնոյի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 63. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:53 Հայաստանի բնակչությունը պակասել է. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:51 ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/09/2022 09:24 Ինչ-որ մեկը հիշում է՞, թե ի՞նչ նպատակով են պաշտոնապես անցկացվում այս հավաքները՝ քաղաքական մոտիվները դեռ մի կողմ՝ շատ քչերը. Աբրահամյան
- 08/08/2022 16:23 Բերձորն ու Աղավնոն թշնամուն են հանձնվել ՀՀ կապիտուլյացիոն ակտով դեռևս 2020-ի դեկտեմբերի 1-ին.Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 08/08/2022 15:59 Վերջին անգամ էթնիկ հայերից բաղկացած էլիտան օտար պետության հրահանգով իրականացրել էր հայերի բռնագաղթ իրենց տներից 1604-1605 թթ․ Էլբակյան
- 08/08/2022 15:15 Ժամանակը մեր ժողովրդի օգտին չի աշխատում․ մի կողմ դրեք ձեր անիմաստ դարձող սկզբունքներն ու նախասիրությունները․ Արտակ Զաքարյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը