ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զավեշտ ու անբարոյականություն է, երբ պոպուլիստ իշխանությունը փորձում է պոպուլիզմի մեջ մեղադրել դիմացինին․իշխանության եկան դասական պոպուլիստները․Շարմազանով 09/28/2021 11:09 | ԼՐԱՀՈՍ

Զավեշտ ու անբարոյականություն է, երբ պոպուլիստ իշխանությունը փորձում է պոպուլիզմի մեջ մեղադրել դիմացինին։ Նման գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած հեղաշրջումից հետո իշխանության եկան դասական պոպուլիստները։
«Նրանք խոստանում էին թռիչքային զարգացում,աննախադեպ ներդրումներ եւ ներգաղթ։
Նրանց «թավշյա առաջնորդը» խոստանում էր վերացնել արագաչափերը,տեսախցիկները,կուտակային կենսաթոշակային համակարգը ,տատիկ-պապիկների «նիսյաները» եւ այլն,բայց բազմելով «գահին» մոռացության տվեց իր բոլոր խոստումները։
Հարկ է նշել,որ նրանց պոպուլիզմը վերաբերում էր ոչ միայն ներքին,այլ նաեւ արտաքին եւ անվտանգային հարցերին։
Հեղաշրջումից մի քանի ամիս առաջ նրանց ղեկավարը «կոկորդն էր պատռում» ու հայտարարում,որ ԵԱՏՄ մուտքը Հայաստանի ադրբեջանացում է նշանակում՝ նախաձեռնելով ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց,բայց դառնալով «վարչապետ» ՝3 տարի շարունակ ԵԱՏՄ գովքն էր անում։
2016-ի Ապրիլյան պատերազմը նա համարում էր «Ռուսաստանի հետ պայմանավորված»,բայց առաջին իսկ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ղեկավարությանը հնազանդորեն «спасибо»- ների շարան էր արտահայտում։
2018-ի օգոստոսին նա Հանրապետության հրապարակում ժողովրդին խոստանում էր,որ առանց իրենց հետ քննարկելու Արցախի հարցի վերաբերյալ որոշում չի կայացնի,սակայն թաքուն կապիտուլյացիա էր ստորագրում։
2019-ի օգոստոսին նա Ստեփանակերտում հայտարարում էր՝ Արցախը՝ Հայաստան է եւ վերջ, բայց այսօր վախենում է Շուշին ու Հադրութը օկուպացված հռչակել։
2020-ի ամռանը նա հայտարարում էր,որ մեր բանակը ամենամարտունակներից է եւ տարածաշրջանում պատրաստ է խնդիր լուծել,իսկ այսօր սեփական ձախողումները բարդում է նույն բանակի վրա։
Նրա թիմակիցներն էին իր իսկ համաձայնությամբ հայտարարում՝ նոր պատերազմ՝ նոր տարածքներ,բայց այսօր ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանցի զինվորներին «մուտքի վիզա» են տրամադրել։
Նրանք էին «գլուխ գովում»,որ Ստեփանակերտի ու Արցախի օդը երբեք այսքան պաշտպանված չեն եղել,սակայն Արցախն անպաշտպան թողեցին թուրքական «բայրաքթարների» հարվածների տակ։
Պատերազմից առաջ ես չէ,այլ «ազգային աղետի» խորհրդանիշն էր սելֆի անում ինքնաթիռի մեջ,որն այդպես էլ որեւէ մարտական հրթիռ չարձակեց թշնամու ուղղությամբ։
2020-ի հոկտեմբերի 6-ին կապիտուլյացիայի սիմվոլն ասում էր,թե այս րոպեներին դրվում է մեր բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը,սակայն երկրին ու ժողովրդին տարավ պարտության։
44 օր գոռում էր հաղթանակ եւ Սարդարապատ,բայց բերեց համազգային աղետ ու Արցախի մեծ մասի հանձնում։
Հայտարարում էր ինքնիշխանություն ու ժողովրդավարություն,բայց բերեց վասալություն ու բռնատիրություն։
Ու այսքանից հետո սրանք ու իրենց շահերը սպասարկող «սազանդարները» դիմացինին են փորձում պոպուլիստի պիտակ կպցնել։
Այստեղ են ասել՝աշխարհ կանգնի,իջնող կա»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/09/2022 10:30 ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին հայտարարությունները կեղծ են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 64. «Ժողովուրդ»
- 08/09/2022 10:05 Լրագրողներն՝ անցանկալի անձ Արցախում . «Հրապարակ»
- 08/09/2022 10:01 Փարամազյանը որոշել է «Փարսյան-2» անել . «Հրապարակ»
- 08/09/2022 09:50 ՏԻՄ ընտրությունները կկայանան խորհրդանշական օրը «Հրապարակ»
- 08/09/2022 09:11 Ով է Սևանի ափին շքեղ առանձնատուն կառուցող արտոնյալը. բացահայտում. «Ժողովուրդ»
- 08/09/2022 09:08 Պարեկին կարող է մեղադրանք առաջադրվել. Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է. «Ժողովուրդ»
- 08/09/2022 09:03 Անշարժ գույքի գներն ավելի են բարձրանալու. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/09/2022 12:04 Մոսկվայաբնակ Արսեն Միրիջանյանը ողջ պատերազմի ընթացքում և դրանից հետո մեծածավալ օգնություն է ուղարկել Հայրենիք, հիմա նրան դատում են Փաշինյանին հրաժարական տալու «պարտադրանքի» համար. Մելիքյան
- 08/09/2022 11:58 ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Լինդա Սանչեսը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի ժողովրդի
- 08/09/2022 11:46 Ինչպե՞ս ազատվել կապիտուլյանտների իշխանությունից կամ 5 բան, որ չեն անում ազգային ուժերը. Գեղամյան
- 08/09/2022 11:06 Չինաստանը ուղեծիր է հանել երեք արբանյակ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/09/2022 14:43 Նաիրի Զարյան փողոցում՝ Արաբկիրի թաղապետարանի վարչական շենքի դիմաց տեղի է ունեցել վթար․ կան տուժածներ
- 08/09/2022 14:40 ՃՏՊ Ուշիի ոլորաններում․ կան զոհեր և տուժածներ
- 08/09/2022 00:10 Հրդեհ՝ Ա. Հովհաննիսյան փողոցում
- 08/08/2022 23:49 Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Mercedes-ը․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը