ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետական դավաճանության մեջ մեղադրվող ամուսինների գործով դատական նիստը հետաձգվել է, կինը մեղադրանքը չի ընդունում, ամուսինն էլ հրաժարվել է փաստաբանից 09/28/2021 19:59 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր հետաձգվել է պետական դավաճանության գործով դատական նիստը։ Սույն գործի շրջանակներում ամբաստանյալի աթոռին են երիտասարդ ամուսիններ՝ Մայիս Սահակյանը և Ստելլա Սարգսյանը։
Ըստ մեղադրանքի՝ Մայիս Սահակյանը՝ կնոջ՝ Ստելլա Սարգսյանի օժանդակությամբ, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: Ինչ վերաբերում է Ստելլա Սարգսյանին, ապա նրան մեղադրանք է առաջադրվել ամուսնուն օժանդակելու հատկանիշներով, մասնավորապես, ըստ մեղադրանքի, Սարգսյանն ամուսնու՝ Մայիս Սահակյանի կողմից, լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ, տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները:
Ստելլա Սարգսյանի պաշտպան Աբգար Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատական նիստը հետաձգվել է՝ ամբաստանյալ Մայիս Սահակյանի պաշտպանի բացակայության պատճառով, քանի որ վերջինս ինքնամեկուսացած է։ Ինչ վերաբերում է դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Սահակյանի հայտարարությանը, թե վերջինս հրաժարվում է պաշտպանից, Պողոսյանը հայտնեց, որ դատարանի մեկնաբանմամբ՝ անգամ պաշտպանից հրաժարվելը պետք է լինի պաշտպանի ներկայությամբ, այսինքն՝ այս փուլում դա միայն հայտարարություն է, որևէ կերպ չի քննարկվել։
Անդրադառնալով Ստելլա Սարգսյանին առաջադրված մեղադրանքին՝ փաստաբանը նշեց, որ Սարգսյանն իրեն մեղավոր չի համարում։
«Եթե անգամ որևէ դեպք կա, ինքը տեղյակ չի եղել։ Չեմ կարող ավելի մանրակրկիտ ներկայացնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաջորդ դատական նիստին միջնորդելու եմ դռնփակության կարգով նիստերն անցկացնելու համար։ Գործում կան մի շարք հանգամանքներ, որոնք, հնարավոր է, որ որոշակի գաղտնիության աստիճանի տակ հայտնվեն։ Այդ իսկ պատճառով այս պահին զերծ կմնամ կոնկրետ փաստական հանգամանքներին անդրադառնալ»,- նշեց պաշտպանը՝ վստահություն հայտնելով առ այն, որ դատավարության որևէ փուլում Ստելլա Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի։
Ինչ վերաբերում է Ստելլա Սարգսյանի դեմ ցուցմունքներին, փաստաբանը նշեց, որ այս փուլում այդ մասին ոչինչ չի ասի, բայց, եթե անգամ որոշակի բաներ կան, դրանք շատ հակասող են, փոփոխական։
«Հանիրավի այս պատմության կիզակետում է հայտնվել։ Անգամ իրեն մեղադրանք ներկայացնելու որոշումը վերջին պահին է եղել։ Գործի նյութերին ծանոթանալիս տպավորություն է ստեղծվում, որ մինչև վերջ իր մասով գործը դատարան ուղարկելու հիմքեր չեն եղել։ Ինքը պարզապես հայտնվել է այս ամենի կենտրոնում » ,- նշեց փաստաբանը՝ ընդգծելով, որ Ստելլա Սարգսյանի մասով լուրջ ապացուցողական բազա չկա՝ կլինի դա ՕՀՄ-ների արդյունքում, թե այլ։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 13-ին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ