ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գեղամ Նազարյան. Պատերազմ, որ չպետք է լիներ 09/27/2021 15:19 | Մեկնաբանություն

Շատերը գործող վարչախմբին եւ նրա պարագլխին մեղադրում են պատերազմը չդադարեցնելու, չկանգնեցնելու մեջ: Մեղադրում են ու ճիշտ են անում, բայց վարչախմբի ղեկավարի, նրա նեղ թիմի թիվ մեկ հանցանքը ոչ թե պատերազմը չդադարեցնելն է, այլ այն մեր երկիր, մեր տուն, մեր ընտանիքներ բերելը: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը.
«Այս պատերազմն անխուսափելի չէր: Այս պատերազմը չպետք է լիներ, որքան էլ որ ռազմաշունչ հայտարարություններ անեին Ադրբեջանի կամ Թուրքիայի ղեկավարները:
Նմանատիպ հայտարարություններ եղել են սկսած 1995 թվականից: Այո, Ադրբեջանն անդադար զինվել է ու զինվել, անդադար սպառնացել ու սպառնացել է, բայց պատերազմը հնարավոր դարձավ միայն 2018-ի իշխանափոխությունից ու դրան հաջորդած
իրադարձություններից հետո:
Մի՞թե մոռացել եք նիկոլ փաշինյանի հետեւյալ հայտարարությունները՝ ոնց ուզում բանակցում ենք, բանակցում ենք մեր կետից, բանակցում ենք զրոյական կետից, ես ու Ալիեւն ուղիղ կապ ենք հաստատել, երեսուն տարի մեր դիվանագետներն օտարի կոշիկներն են լիզել, Արցախը Հայաստան է եւ վերջ: Մի՞թե մոռացել եք Շուշիի սեպտեմբերի 2-ի քեֆն ու պարը:
Այո, պետք է մանրամասնորեն ուսումնասիրել, քննել, պարզել, թե ինչու պատերազմը չդադարեցվեց չորրորդ օրը, հոկտեմբերի 7-ին, 19-ին, մինչեւ նոյեմբերի 9-ը:
Այսուհանդերձ, առաջին հերթին պետք է պարզել, հասկանալ, քննել, թե ինչու վարչախումբն իր հաստատակամ քայլերով մեր երկիր պատերազմ բերեց, մեր տարածաշրջան՝ Հարավային Կովկաս Թուրքիային բերեց: Երեսուն տարի Թուրքիան երազում էր Հարավային Կովկասում հայտնվելու ամրանալու մասին, երեսուն տարի երազում էր պատերազմ սկսելու համար, բայց չէր ստացվում, եւ մեկ հայտարարությամբ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ ու դրան հաջորդած Շուշիի պարով մեր երկիր պատերազմ բերեց:
Ու որեւէ մեկը թող չմոռանա սեպտեմբերի 27-ին, պատերազմից ժամեր անց նիկոլի Ազգային ժողովում ունեցած ելույթը, ավելի ճիշտ ելույթի այս հատվածը. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի...»: Մի՞թե չեք հասկանում, որ նույնիսկ ամենաթույլ բանակն ունեցող երկրի առաջնորդը պատերազմից ժամեր անց նման հայտարարություն չէր անի, եթե անգամ հարձակման ենթարկված լիներ աշխարհի ամենահզոր բանակի կողմից: Մի՞թե պարզ չէ, որ նա հանրությանն արդեն տրամադրում էր պարտության, հասկացնելով, որ ելքը կանխորոշված է: Պարզապես մեր հզոր 18-20 տարեկան տղերքն իրենց հրամանատարների հետ մեկտեղ նախապես ծրագրված չորսօրյա պատերազմը վերածեցին 44-օրյայի:
Մենք մեկընդմիշտ հասկանանք, որ ծրագրվածի համաձայն թուրքը պատերազմի արդեն չորրորդ կամ հինգերորդ օրը պետք է լիներ Ստեփանակերտում: Մեր տղերքը թույլ չտվեցին այս սցենարն իրականություն դառնա, այդ իսկ պատճառով մեր տղերքին չեն կարողանում ներել թշնամիները, դրա համար էլ անգամ այսօր սգո օր չհայտարարվեց, ոչ աշխատանքային
օր չհայտարարվեց:
Ծրագրված պատերազմում ծրագրերը խառնվեցին: Սա թշնամուն հանգիստ չի տալիս: Իսկ այն փաստը, որ պատերազմի սկզբից մեկ տարի անց նիկոլը Եռաբլուրում հայտնվում է առավոտյան յոթին, վկայում է այն մասին, որ ինքը գիտակցում է թե ինչ է արել, գիտակցում
է, թե իր մասին ինչ է մտածում հայը, եւ հատկապես հերոսի ծնողը, եւ գիտակցում է, որ շատ շուտով ինքը այլեւս կպած չի լինելու իր աթոռին:
Իսկ մենք դեռ երկար աշխատանք ունենք անելու: Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովին, ապա այն, այո, անպայման պետք է ստեղծվի եւ անպայման պատասխան են տալու մեր երկիր պատերազմ բերածները: Բայց ամենակարեւորն այն է, որ մենք, մեր ազգը հետեւություններ անենք այս ամենից հետո որեւէ մեկի մտքով նման ոճիր ծրագրելու միտք անգամ չառաջանա:
Մենք վերջապես մի անգամ դասեր պետք է քաղենք եւ հետեւություններ անենք: Եւ հատուկ վերջում կրկնում եմ՝ երբեք չասեք, թե տղերքն էին ափսոս: Երբեք չասեք: Տղերքը արել են
իրենց գործը, տղերքն իրենց ամենաթանկը գիտակցված նվիրել են հայրենիքին, իսկ դուք, իսկ մենք գոնե նրանց համարձակության մեկ տասներորդն ունենանք եւ աշխատանքը կորցնելու վախից չենթարկվենք վարչախմբի հակասահմանադրական պահանջներին եւ
որոշումներին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/17/2022 10:11 Ասում են՝ 5 կետով ականջներդ քաշելու ենք, ասում եք՝ հա, բայց դեմիքս թքել չկա՞. «Հրապարակ»
- 05/17/2022 09:20 Իշխանությունները խոստովանում են՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում խնդիրներ կան. «Ժողովուրդ»
- 05/17/2022 09:15 Կայացել է պատմական հանդիպում. ի՞նչ է հորդորել առաջին նախագահը. «Հրապարակ»
- 05/17/2022 09:01 Աջակցության ակցիաներ են քննարկվում. «Հրապարակ»
- 05/17/2022 08:59 Հայաստանի ժողովրդավարության մասին քննարկում. ներկա կլինի նաեւ վարչապետը. «Ժողովուրդ»
- 05/17/2022 08:53 Ի՞նչ են զեկուցել ուժայինների ղեկավարները Փաշինյանին. «Փաստ»
- 05/17/2022 08:46 Ոստիկանությունում գտել են ընդվզող աշխատակիցների բերանը փակելու ճանապարհը. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/17/2022 18:02 Հարկադրանքի միջոցների ֆետիշացումը մեղմ ասած աբսուրդի է հասնում. Վարդևանյան
- 05/17/2022 17:58 Այս դրոշի համար, այս կնոջ համար, այս դրոշի համար նահատակված այս կնոջ զավակի ու մնացած նահատակների հիշատակի համար պայքարը պետք է շարունակվի. Վարդանյան
- 05/17/2022 17:35 Ոստիկանությունը պետք է ձեռնպահ մնան անհամաչափ ուժի կիրառումից. Վիկտորինի պատասխանը՝ Թովմասյանին
- 05/17/2022 17:29 Նիկոլը երկրի անվտանգության մակարդակը դարձրել է զրո, իսկ իր փոքրաթիվ «կողմնակիցները» ընդդիմությանն են ասում գնացեք սահման. Խենթի երկիր է դարձել.Զաքարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/17/2022 17:53 Երկրաշարժ Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք
- 05/16/2022 23:45 Նոր Գեղիի գերեզմանոցի մոտ բախվել են Opel-ն ու բեռնատարը. կա վիրավոր
- 05/16/2022 21:51 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում. Ստեփանավանում փրկարարները Opel Zafira-ի տակից դուրս են բերել 61-ամյա տղամարդուն, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել է
- 05/16/2022 11:12 Երևանում 32-ամյա վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել Mercedes-ին. հետիոտնը տեղում մահացել է. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
- 05/15/2022 14:18 Մինչև այսօր պահպանվել և գործում են շուրջ 3 հազարամյա պատմությամբ Դալմայի և Ումեշինի ջրանցքները. Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել
- 05/15/2022 10:27 «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում հաղթեց Ուկրաինան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը