Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   16:09 Երկրապահ կոչեցյալը ասում է՝ «բոլորիդ վրայով կանցնենք». երկրորդ վրաերթից հետո ազատության մեջ է, իսկ էն մարդիկ՝ նստած են. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   16:08 Սասուն Միքայելյան, դուք և ձեր կցորդները՝ հավաքեք ձեզ, գնացեք սահմանը պահ եք, ոչ թե ժողովրդին ահաբեկեք. Սրբազան 04/23/2024   16:01 Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար 04/23/2024   15:53 Տավուշի շարժումը տարածում է ստանում. Արամ Նիկոլյանը եւս միացել է 04/23/2024   15:27 Տավուշը վճռական է՝ դեմ են հողերը թշնամուն հանձնելուն .ուղիղ 04/23/2024   15:26 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը 04/23/2024   15:23 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ 04/23/2024   15:19 Հայաստանի հնարավորությունների դռները միշտ չէ, որ բաց են մնալու. Էրդողանը նորից է սպառնում 04/23/2024   15:11 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2024 թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարմանը վերաբերող հարցեր 04/23/2024   15:06 Բաքուն համաձայնել է Ղազախստանում արտգործնախարարների հանդիպմանը 04/23/2024   14:57 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան 04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

09:30-ին զանգահարեցի Նիկոլ Փաշինյանին, անմիջապես պատասխանեց. փոխանցեցի մեր որոշումը՝ ՀՅԴ-ն պետության և բանակի կողքին է.Սաղաթելյանը մանրամասներ է ներկայացնում 09/27/2021   14:45  |  Մեկնաբանություն

ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սեպտեմբերի 27, ժամը 07:50, հեռախոսիս զանգ եկավ. Գեղամն էր Մանուկյան:

Կիսամուննաթ տոնով հարցրի՝ ի՞նչ է եղել, Գեղա՛մ, այս ժամին, ասաց՝ Արցախում պատերազմ է, հարցրի՝ լո՞ւրջ, ասաց՝ այո՛, տարբեր ուղղություններով հարձակվել են։ Հարցրի՝ տղերքին ասե՞լ ես, ասաց՝ դեռ չէ, քեզ եմ առաջինը զանգում։ «Լավ, իջնում եմ ԳՄ»,- ասացի ես և հագնվելու ընթացքում սկսեցի զանգել ԳՄ ընկերներին, բայց նախ զանգեցի ընկեր Հրանտ Մարգարյանին, որն ասաց՝ տեղյակ եմ, տղերքին արդեն հանձնարարել եմ, թե ինչ անեն, գալիս եմ գրասենյակ։

Գրասենյակ գնալու ճանապարհին զանգեցի Արցախի ընկերներին. Արթուրը Մոսիյան չպատասխանեց, Դավիթը Իշխանյան հաստատեց Գեղամի ասածը, բայց արդեն դրա կարիքը չկար. ռմբակոծման ձայները լսվում էին։ Պայմանավորվեցինք կապի մեջ լինել։ Դավիթը շատ բնական ձևով հարցրեց նաև, թե՝ երբ եք գալու...

08:30-ին ԳՄ շենքի մոտ հանդիպեցի Գեղամ Մուշեղյանին. նա արդեն զինվորական հագուստով էր՝ կազմ ու պատրաստ։ Գեղամը զոհվեց հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Երևանի կոմիտեի նախագահն էր... Գեղամին հարցրի՝ ի՞նչ կա, ասաց՝ ընկերներին հավաքում ենք կոմիտեների գրասենյակներում, մինչև որոշենք, թե երբ ենք շարժվում, ամեն ջոկի պատասխանատու իր գործը գիտի։

8:30-ին արդեն ԳՄ-ի շենքի մոտ զինվորական հագուկապով պատրաստ տղերք կային, եռուզեռ էր։ Մինչև աշխատասենյակ հասնելը աստիճանների վրա, միջանցքում հանդիպեցի մեր մյուս՝ մարտական ուղի անցած տղերքին` ընկերներ Իգորին, Հարմիկին, Արտաշեսին, Մխոյին, Չեչենին… Մի աննկարագրելի հուզմունք ու հպարտություն զգացի, վստահություն ու մտածում էի՝ այս տեսակը երբեք չի կարող պարտվել։

08:50-ին ԳՄ նիստ արեցինք։ Նիստին մասնակցում էին նաև ընկեր Հրանտ Մարգարյանը և Բյուրոյի ընկերները։ Նիստը տևեց մոտ կես ժամ, մեր նիստերը, սովորաբար, երկար են տևում, բայց սա հերթական ժողով չէր, պետք էր արագ որոշումներ ընդունել. չորս հիմնական որոշում ընդունեցինք:

Որոշվեց հերևյալը․

1. Հանդես գալ հայտարարությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ մի կողմ ենք դնում բոլոր քաղաքական տարաձայնությունները, բանակի զինվորն ենք և պետության կողքին։

2. Որոշվեց կազմակերպել ՀՅԴ կամավորների առնվազն 2 վաշտ, որոնք պատրաստ կլինեն օրվա ընթացքում մեկնել սահման։ Որոշվեց ժամը 12:00-ին Արամ Մանուկյանի արձանի մոտ հավաքել առաջին երկու վաշտերը, ՊՆ-ի հետ կատարել համապատասխան դասավորումները և շարժվել։ Որոշվեց նաև դա անել հրապարակային և կոչով դիմել մեր հայրենակիցներին։

3. ԳՄ-ն որոշեց, որ ես զանգահարեմ Նիկոլ Փաշինյանին և փոխանցեմ մեր որոշումը, հարցնեմ, թե ինչո՞վ կարող ենք օգտակար լինել։

4. Որոշվեց քաղաքական դաշտի ընդդիմադիր կուսակցությունների հավաք կազմակերպել ժամը 15:00-ին։ Նպատակը նույնն էր՝ համախմբվել. երկիրը պատերազմի մեջ է։

Նիստի վերջում կատարեցինք աշխատանքի բաժանում՝ ով ինչ է անելու, նշանակեցինք պատասխանատուներին, անցանք գործի։
09:30-ին զանգահարեցի Նիկոլ Փաշինյանին, անմիջապես պատասխանեց։ Հարցրի սահմանների վիճակի մասին և փոխանցեցի մեր որոշումը՝ ՀՅԴ-ն պետության և բանակի կողքին է, առաջիկա ժամերին արդեն 2 վաշտ կմեկնի ճակատ, նաև հարցրի ի՞նչ կարող ենք անել, ասաց՝ շնորհակալ եմ վերաբերմունքի համար, խնդրեց որ Հայ դատի գրասենյակները, ՀՅԴ արտերկրի կառույցները աշխարհին ներկայացնեն, որ Ադրբեջանը և Թուրքիան համատեղ ագրեսիա են սկսել Արցախի դեմ։ Պատասխանեցի, որ Բյուրոն արդեն հանձնարարություն տվել է, պայմանավորվեցինք կապը պահել։

Այդ ընթացքում ներս մտավ ԳՄ անդամ, բժիշկ Տարոն Տոնոյանը, ասաց՝ ընկերնե՛ր, դե ես գնացի, պինդ մնացեք, թիկունքը պինդ կպահեք։ Հարցրի՝ ո՞ւր, պատասխանեց՝ ես ո՞ւր եմ լինում պատերազմի ժամանակ՝ ճակատ, հավանաբար՝ էլի Հադրութ։ Ասացի՝ ընկե՛ր, «Երկիրի» լրագրողը միջանցքում է, կարճ մի բան ասա, նոր շարժվի, ասաց՝ դրա ժամանակը չի, գնամ- հասնեմ, մեքենան վեշչով, դեղորայքով բեռնված- կանգնած է։ Կրկին հուզմունք և հպարտություն. այս տեսակը չի՛ կրող պարտվել։

Ընկեր Տարոնի հետ պատերազմի 44 օրերի ընթացքում գրեթե ամեն օր կապի մեջ եմ եղել և երբեք չեմ մոռանա հոկտեմբերի 3-ի մեր խոսակցությունը. այդ օրը ես Արցախում էի, այդ օրը Տարոնը չդիմացավ, ասաց իրականությունը, ձայնը մինչև հիմա գլխիս մեջ է... Բայց դա առանձին թեմա է, դրա մասին մի ուրիշ անգամ։


Ժամը 12:00-ին տեղի ունեցավ ՀՅԴ կամավորների հավաքը Արամ Մանուկյանի արձանի մոտ։ Հրանտ Մարգարյանը ելույթ ունեցավ․ մարտակոչ, այդ պահին անհրաժեշտ խոսք և կարևոր ասելիք...

Ի դեպ, երբ Արամ Մանուկյանի արձանի առջև մարտակոչ էր հնչում և ասվում էր, որ մեր գլխավոր խնդիրը թշնամուն ծնկի բերելն է, այդ նույն պահին խորհրդարանում՝ զուգահեռ տեղի ունեցող նիստում, ՆՓ-ն հայտարարում էր՝ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարելու...

Հրանտ Մարգարյանի թիկունքին՝ Արամի արձանի դիմաց, Եռագույնով կանգնած էր ՀՅԴ ուսանողականի անդամ Կիմ Խաչատրյանը, Կիմը զոհվեց հոկտեմբերի 31֊ին՝ Արցախի հյուսիսային պաշտպանական դիրքերում։

Ժամը 15:00-ին ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցավ ընդդիմադիր կուսակցությունների հանդիպում. մոտ 14 կուսակցություն էր ներկա, ի պատիվ ընդդիմադիր ուժերի՝ կար 100% համախմբում։ Մի կողմ դրվեցին ներքաղաքական հարցերը, և տարածեցինք հայտարարություն համախմբվելու, պետության, Արցախի կողքին կանգնելու և պայքարելու անհրաժեշտության մասին։

Զանգահարեցի նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Նրանք արդեն կապի մեջ էին Արցախի հետ, բավականին ծանոթ սահմանային իրավիճակին, մի քանի բառով քննարկեցինք իրավիճակը, կարևորվեց բոլոր ուժերի և կարողությունների մեկտեղումը և ուղղորդումը դեպի Արցախ։

Թեև առաջին 2 վաշտերը պատրաստ էին, տեխնիկական պատճառներով՝ կապված ՊՆ-ից զենքի, հագուստի ստացման հետ, որոշվեց, որ 27-ի երեկոյան պետք է գնա մեկ վաշտ՝ 100 հոգի։ ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնի մոտ վեճ էր, թե ովքեր էին այդ 100-ը։ Տղերքից ով դուրս էր մնում՝ մեծ վեճ էր առաջանում։ Որոշվեց, որ 2 եղբայր կամ հայր ու որդի միասին պետք է չգնան։ Ուշ գիշերով առաջին վաշտին ճանապարհեցինք։ Կրկին հուզմունք, պատասխանատվություն և հպարտություն։ Առաջին վաշտի մեջ կային Արցախյան երկու պատերազմների մասնակիցներ, երիտասարդներ, Սփյուռքից ընկերներ։ Հատկապես երիտասարդ տղերքին գրկախառնվելուց մի կերպ էի զսպում հուզմունքս, բայց տղերքը մի ուրիշ ձև պինդ էին, առաջին փորձությունը անցել էին 2016 թ. Ապրիլյանի ժամանակ:

Տղերքը գիտեին, թե ուր են գնում և ինչի համար, նրանք վաղուց էին երդում տվել՝ «Ծառայել Հայաստանի և հայության ազատագրության Դատին և, եթե հարկ լինի, նաև կյանքի գնով...»։

Հ.Գ․ Սա 2020 թ. սեպտեմբերի 27-ի՝ չարաբաստիկ պատերազմի առաջին օրվա իմ հիշողություններն էին և այդ օրվա ժամանակագրությունը»,-գրել է Սաղաթելյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:59 26/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱյս ծնկի եկած վիճակից պետք է դուրս գանք, պետք է կանխենք Հայաստանի թրքացումը. Սաղաթելյան
13:16 24/09/2021  |  ԼՐԱՀՈՍՍեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը պլանավորված բազմաթիվ միջոցառումներ կան.ընդդիմությունը վերսկսկում է փողոցային պայքարը
12:18 24/09/2021  |  ԼՐԱՀՈՍՀայաստանին սպասվում է թուրքացման գործընթաց․ Գաղտնի կապեր և բանակցություններ կան Թուրքիայի հետ․ Սաղաթելյան
11:53 24/09/2021  |  ԼՐԱՀՈՍՀամայնքների բաժանումը իրականացրել են ըստ իրեց թեկնածուների․ Իշխան Սաղաթելյանը՝ համայնքների խոշորացման մասին
11:37 23/09/2021  |  ՄեկնաբանությունԱՄՆ-ն Ադրբեջանից պահանջում է հետաքննություն անցկացնել Արցախում կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ. Սաղաթելյան
16:07 20/09/2021  |  ՄեկնաբանությունԹուրքական նախորդ նախապայմաններին արդեն հրապարակավ գումարվել է նորը՝ Սյունիքի միջով թյուրքական աշխարհն իրար կապող միջանցքի տրամադրումը.Իշխան Սաղաթելյան
12:25 17/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱռաջիկայում ականատես կլինեք փողոցային ակցիաների. Ընդդիմությունը վերսկսում է փողոցային պայքարը
12:00 17/09/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունները հարցի լուծման փոխարեն հայտարարում են, որ մեր տարածքներն ադրբեջանական են. դա պետական դավաճանության դասական օրինակ է.Իշխան Սաղաթելյան
20:04 14/09/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանը ոստիկանական անցակետ է դրել, սա ստորացուցիչ է, խայտառակություն, ժողովրդին պետք է ոտքի հանել. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
17:07 14/09/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխանությունն օր առաջ, առանց աճպարարության պետք է հայտարարի պաշտոնական դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ. Սաղաթելյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]