Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան

Շարունակում ենք վստահությամբ նայել դեպի Հայաստանի ապագան՝ որպես ինքնիշխան, բարեկեցիկ պետություն, որը հաշվետու է իր ժողովրդի առաջ ու չունի վտանգներ հարևաններից. Լին Թրեյսի 09/21/2021   09:34  |  ԼՐԱՀՈՍ

Ուղիղ երեսուն տարի առաջ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը քվեարկեց Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին՝ կատարելով առաջին քայլը անկախ ինքնիշխան պետության կարգավիճակի վերականգնման հարցում։ Այս մասին Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ իր ուղերձում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին.

«Այսօր, երբ նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության երեսնամյա հոբելյանը, ես տեսնում եմ հայ ժողովրդի ուժն ու տոկունությունը և ավելի լավ ապագա կառուցելու վճռականությունը՝ ի հեճուկս աննախադեպ մարտահրավերների, ինչպիսիք էին գլոբալ համավարակը և անցյալ տարի Հայաստանին պատուհասած պատերազմը։ Ես տեսնում եմ, որ այս հինավուրց ժողովուրդը անկախության միջոցով կերտում է իր պատմության նոր գլուխը։ Հայաստանն ընթանում է ժողովրդավարական բարեփոխումների ու երկրի քաղաքացիների համար տնտեսական հնարավորություններ ստեղծելու ճանապարհով և միաժամանակ ձգտում է լուծել անվտանգային կարևորագույն խնդիրները։ Երեսուն տարիների ընթացքում հայ-ամերիկյան գործընկերության հիմքում եղել են հենց այս ընդհանուր արժեքները։

Լայնածավալ և խորը գործընկերության ուղին

Մենք Միացյալ Նահանգների առաջին դեսպանությունը Հայաստանում բացեցինք երկրի անկախացումից կարճ ժամանակ անց՝ 1992թ․-ին, սակայն հայ-ամերիկյան գործընկերությունը շատ ավելի վաղ է սկսվել, քան մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Դեռևս 1919թ․ նախագահ Վուդրո Վիլսոնի վարչակազմի ներքո ամերիկյան կառավարությունը տարածաշրջանով մեկ օժանդակություն էր ցուցաբերում Ցեղասպանությունից տուժած հայերին։

Այնուհետ Միացյալ Նահանգներն ակտիվ դերակատարում ունեցավ՝ օգնելով Հայաստանին 1988թ․ կործանարար երկրաշարժից հետո․ Միացյալ Նահանգների կառավարության ու մասնավոր քաղաքացիների կողմից տեխնիկական ու ֆինանսական օժանդակություն ցուցաբերվեց աղետի հետևանքների վերացման ու անօթևան մնացածներին օգնելու հարցերում։ ԱՄՆ արձագանքը սոսկ այս ողբերգության մասշտաբներով չէր պայմանավորված, այլ նաև ընդգծում էր մեր երկու ժողովուրդների միջև առկա կապերի խորությունը։ Խոսելով մեր ժողովուրդների կապի մասին չենք կարող չհիշատակել հայկական ակտիվ սփյուռքը ԱՄՆ-ում, որը մեր երկու երկրների ու մեր հարաբերությունների ամրության հարցում մշտապես հանդիսացել է կարևորագույն գործոն։

Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ մեր գործընկերության դուռն ավելի լայն բացվեց։ Եվ երեսուն տարի անց, որի ընթացքում Միացյալ Նահանգների կողմից տրամադրվել է շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար աջակցություն, մեր կապերն առավել քան երբևէ ամուր են։ Ամուր ժողովրդավարական հաստատությունների ձևավորում ու պահպանում, իրավունքի գերակայության ապահովում և կոռուպցիայի դեմ պայքար, մարդասիրական օգնություն դրա կարիքն ունեցողներին, անվտանգային կառույցների կարողությունների մեծացում, տնտեսական հնարավորությունների վերհանում և խթանում, առողջապահական համակարգի ամրապնդում, մշակութային ժառանգության պահպանություն, կրթական հնարավորությունների ընդլայնում, փոխանակային ծրագրերի միջոցով ներդրումներ մարդկային կապիտալում և տարածաշրջանային խաղաղության նախաձեռնությունների օժանդակում․ ահա երկկողմ հարաբերությունների այն լայն շրջանակը, որի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղվել են մեր համատեղ ջանքերը։
Տոկունություն ի հեճուկս մարտահրավերների

Մեր բազմազան գործընկերությունն ամենուր միտված է այն նպատակին, որ մարդկանց կյանքը բարելավվի, բոլորս լինենք առողջ և ապահով ու ավելի լավ աշխարհ թողնենք մեր երեխաների համար։ Ինչպես այս տարի ավելի վաղ Հայոց ցեղասպանության հիշատակման իր խոսքում նշեց նախագահ Բայդենը, «Այսօր, սգալով կորուստների համար, եկե՛ք նաև մեր հայացքն ուղղենք դեպի ապագա՝ դեպի մի աշխարհ, որ մենք ուզում ենք կառուցել մեր երեխաների համար։ Աշխարհ, որ ստվերված չէ մոլեռանդության ու անհանդուրժողականության առօրյա չարիքներով, աշխարհ, որտեղ հարգված են մարդու իրավունքները և որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել իրենց կյանքն արժանապատիվ ու անվտանգ»։

Վերջին քսան ամիսը փորձությունների շրջան էին, սակայն կրկին ի ցույց դրվեց հայ ժողովրդի տոկունությունն ու հայաստանյան ժողովրդավարության ամրությունը։ Այս տարվա ամռանը տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք ոչ միայն արժանացան միջազգային դիտորդների գովեստին հիմնարար իրավունքների ապահովման համար, այլ նաև հպարտանալու առիթ դարձան շատ հայերի համար, որոնք տեսան, որ ի հեճուկս դժվարությունների, հայաստանյան ժողովրդավարությունը աներեր մնաց։ Ու թեպետ մենք չպետք է մոռանանք մարտահրավերների, ողբերգությունների ու դժվարությունների մասին, որոնք մինչ օրս հաղթահարված չեն, սակայն պետք է նաև աչքի առաջ ունենանք այն ամենը, ինչին Հայաստանն հասել է ու նոր ձեռքբերումների հասնելու ներուժը։

Վերջին երեսուն տարվա ընթացքում ձևավորված կապերի ամուր հիմքի վրա շարունակելով մեր աշխատանքը՝ մենք հայ-ամերիկյան հարաբերությունների դրական ապագա ենք տեսնում և շարունակում ենք վստահությամբ նայել դեպի Հայաստանի ապագան՝ որպես ինքնիշխան, բարեկեցիկ պետություն, որը հաշվետու է իր ժողովրդի առաջ ու չունի վտանգներ հարևաններից։ Մենք սպասում ենք մեր գործընկերությանը շարունակական ընթացքին՝ մինչ Հայաստանն ընթանում է 1991թ․ սեպտեմբերի 21-ին որդեգրած ճանապարհով»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:20 15/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պաքարի ուղղությամբ ներդվող ջանքերին
13:20 15/09/2021  |  ԼՐԱՀՈՍՄենք ԼՂ կարգավիճակի հարցը չենք համարում լուծված, համապարփակ կարգավորման կարիք կա․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
11:18 08/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ դեսպանն այցել է Սպիտակի բժշկական կենտրոն
16:47 31/08/2021  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Թումանյան համայնք, հանդիպել համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ
20:51 27/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրիչ գործողությունները
10:46 27/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ դեսպանն այցելել է Լոռու և Տավուշի մարզեր. նա հայտարարել է 192․000 ԱՄՆ դոլար հավելյալ ֆինանսավորում հատկացնելու մասին
13:58 24/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ դեսպանն այցելել է Տավուշի մարզ. մարզպետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղիները
10:20 23/08/2021  |  ԼՐԱՀՈՍՀակամարտությունը կարգավորված չէ, քանի որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ. Լին Թրեյսի
13:42 06/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կրկին Սյունիքում է
18:09 26/07/2021  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]