ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը՝ «լակմուսի թուղթ». «Փաստ» 09/16/2021 10:18 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների պալատի նախագահի ընտրություն։ Քվեարկությանը մասնակցած 1111 փաստաբաններից 937-ը քվեարկել է թեկնածուներից Սիմոն Բաբայանի օգտին, իսկ 144-ը՝ Գևորգ Գյոզալ յանի: Ձայների ճնշող մեծամասնությամբ Սիմոն Բաբայանի ընտրությունն ինքնին ուշագրավ է, հատկապես այն տեսակետից, թե ովքեր էին մասնակցում ընտրությանը: Սիմոն Բաբայանը բազմիցս հանդես է եկել իշխանություններին ուղղված քննադատություններով և անգամ ստորագրել է հայտարարության տակ, որով Փաշինյանի հրաժարականի պահանջ էր ներկայացված։
Իսկ պարտված թեկնածուն՝ Գյոզալյանը, ոչ միայն հայտնի է որպես իշխանությունների «սրտի թեկնածու», այլև հենց Փաշինյանի փաստաբանն է նրան վերաբերող մի շարք գործերում։ Հասկանալի է, որ ինչպես բոլոր հնարավոր ու անհնար կառույցներում, այնպես էլ փաստաբանների պալատում իշխանությունները ցանկանում էին որպես ղեկավար տեսնել իրենց թեկնածուին, որպեսզի փաստաբանական համայնքին ևս կարողանան որևէ կերպ վերահսկել՝ հաշվի առնելով, որ փաստաբանների պալատի նախագահը ներկայացնում է այդ կառույցը և դրա գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունում։ Սակայն այստեղ Նիկոլ Փաշինյանը պարտվեց, այն էլ՝ ընդգծված, ահռելի տարբերությամբ: Իսկ ո՞րն է պատճառը, որ պալատի նախագահի ընտրության հարցում իշխանությունները ձախողվեցին։
Չէ՞ որ գրեթե ամեն տեղ գործող իշխանություններին հաջողվում է տարբեր լծակների կիրառման միջոցով անցկացնել իրենց թեկնածուներին։ Թերևս առաջին խնդիրն այն է, որ փաստաբանները միշտ էլ համարվել են հասարակության ադեկվատ և իրողությունները սթափ գնահատող շերտերը ներկայացնողներ։ Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ փաստաբանները մեծամասամբ միշտ էլ համարվել են անկախ ու համարձակ մարդիկ, իսկ փաստաբանների պալատը մասնագիտական ուղղվածություն ունեցող, առավել անկախ և ինքնակառավարվող մարմիններից մեկն է։ Իսկ իշխանությունները փաստաբանական համայնքի վրա չունեն համապատասխան լծակներ, որոնց կիրառման միջոցով կարող են իրենց համար նախընտրելի որոշումներն անցկացնել։
Ստացվում է, որ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը տեղի է ունեցել անկաշկանդ և ազատ կամարտահայտության միջոցով, որն արտահայտում է մեր իրականության մեջ առկա տրամադրությունները։ Այսինքն, փաստաբանական համայնքում տեղի ունեցած ընտրությունը այս տեսանկյունից լուրջ նախադեպ է և ինչ-որ առումով նաև «լակմուսի թուղթ» կարող է համարվել։ Միգուցե, եթե մեր հասարակության տարբեր շերտեր ևս այնպիսի ազատություն (այդ թվում ու հատկապես՝ մտածելու ազատություն) և սթափ դատելու եթե ոչ հնարավորություն, ապա գոնե ցանկություն ունենային, ինչպիսին փաստաբանական համայնքում է, ապա հունիսի 20-ի ընտրություններում ևս հստակ նմանատիպ պատկեր կունենայինք, իսկ այդ ընտրության արդյունքները կարտացոլեին մեր հասարակության մեջ առկա իրական տրամադրությունները։
Այս համատեքստում պարզ է, որ իշխանությունները ամենից շատ երկյուղում են այն հանգամանքից, որ քաղաքացիները կարող են ինքնուրույն վերլուծել իրավիճակը, ժամանակի ընթացքում առավել սթափ դատել, հասկանալ՝ իրականում ինչ է կատարվում մեր երկրում, և առանց կաշկանդող հանգամանքները նկատի առնելու՝ որոշումներ ընդունել։ Դրա համար էլ Փաշինյանն ու իր թիմը փորձում են հնարավորինս իրենց օգտին ծառայեցնել իշխանական լծակներն ու վարչական ռեսուրսները։ Ուստի պատահական չեն տարբեր համայնքապետների նկատմամբ ճնշումները և քրեական հետապնդումը, նույնիսկ մի քանի հոգանոց ցույցերի մասնակիցներին բռնությամբ բերման ենթարկելը և, վերջապես, կեղծիքով ու ստով ողողված տեղեկատվական պատերազմը սեփական ժողովրդի դեմ։
Այդպիսով, իշխանությունները փորձում են իրավական համակարգն, օրենքներն ու իշխանական լծակները ծառայեցնել իրենց շահերին, որպեսզի բոլոր «քայլողները» բոլոր տեղերում արտոնյալ իրավիճակում հայտնվեն։ Իսկ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, և եթե բնակիչներն իրենց կամքն ազատ արտահայտելու հնարավորություն ունենան, ապա համայնքներում իշխանական թեկնածուներն, ամենայն հավանականությամբ, մեծամասամբ պարտություն կկրեն։ Այս հանգամանքը հաշվի առնելու արդյունքում է, որ իշխող ուժը «ոտուձեռ» է ընկել, որ ինչքան հնարավոր է համայնքների խոշորացումը շուտ իրականացվի, որպեսզի ամեն ինչ ավելի հեշտ վերահսկելի լինի, ու կարողանան վարչական ռեսուրսների ու ճնշումների կիրառման միջոցով կուսակցական ցուցակներով իրենց թեկնածուներին անցկացնել։
Ու սա միայն մեկ ոլորտն է: Նիկոլ Փաշինյանի «բյուրեղյա երազանքը» անխտիր բոլոր կառույցներն իրեն հնազանդեցնելն է, միանձնյա «թագավորի» կարգավիճակը, որ երբ, ինչ ցանկանա, դա էլ անի: Փաստաբանները փորձեցին մի քիչ իրականություն վերադարձնել նրան, մնում է իրականություն վերադառնա նաև մեր հասարակությունը...»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 16․09.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ