Թեմաներ
Երեքշաբթի 06 / 06 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/05/2023   23:54 Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին 06/05/2023   23:46 Apple-ը մի քանի նորույթ է ներկայացրել 06/05/2023   23:32 «ԳԱԶ-3110»-ի 66-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է 06/05/2023   23:17 Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան 06/05/2023   22:58 Ո՞վ է նշանակվել Էրդողանական վարչախմբի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար․ Ոսկանյան 06/05/2023   22:39 Սեքսապաթոլոգը նշել է նախկին սիրեցյալների հանդեպ մարդկանց մոտ ծագած հանկարծակի հետաքրքրության պատճառները 06/05/2023   22:15 Սոչիում թաղայինի եւ սպանված 7-ամյա աղջկա մոր դեմ գործ են հարուցել 06/05/2023   21:59 Վրաստանում նախատեսում են Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայան կառուցել 06/05/2023   21:48 Մենք չգիտենք, թե մեր սահմանն այսինչ թփից քանի մետր այս կամ այն կողմով է անցնում. Հովիկ Աղազարյան 06/05/2023   21:40 Մայր Աթոռում մեկնարկել է միաբանական համագումարը 06/05/2023   21:28 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 06/05/2023   21:16 Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան 06/05/2023   21:10 Ավելի քան 15 նոր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատոր սարքավորումներ. Գրիգոր Մինասյանը շրջայց է կատարել «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում 06/05/2023   21:04 Ես իմ տնից դուրս չեմ գա, ավելի լավ է՝ իմ հողի վրա ընկնեմ, մեռնեմ․ որ չհուղավորվեմ էլ, գոնե հողիս վրա կլինեմ․ Արտո Հակոբյան 06/05/2023   20:53 Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը 06/05/2023   20:49 Պայմանագիր չի ստորագրվելու․ Ադրբեջանն ունի պլան մաքսիմում՝ ՀՀ-ից պոկել հնարավորինս շատ տարածքներ ու ռազմավարական կետեր․ Արա Պողոսյան 06/05/2023   20:45 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը 06/05/2023   20:38 Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին կմեկնի Սոչի 06/05/2023   20:31 Իրականում այս արարածն ու սրա նմանները ժամանակին իրենց հետաքրքրող իրական «մանդատն» ստացել են Թուրքիայից․ Իշխանյան 06/05/2023   20:18 Այսպիսի պայմաններում ձեռք բերված որևէ պայմանավորվածություն՝ լինի գրավոր կամ բանավոր, չի գործելու, թշնամին այն պարբերաբար խախտելու է. Ոսկանյան 06/05/2023   20:05 Հունիսի 6-ին, 7-ին, 8-ին Մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով 06/05/2023   19:57 Կեղծ կայքերը փորձում են ձեզանից կորզել բանկային քարտի տվյալները․ Փորձագետ 06/05/2023   19:49 Զոհվածի մոր կալանավորումն ակնհայտ ապօրինի էր. անձը չի կարող կրկին կալանավորվել, եթե չկան նոր հանգամանքներ. փաստաբան (տեսանյութ) 06/05/2023   19:34 Վարդավառի լճում թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար. ՇՄՆ 06/05/2023   19:19 Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը 06/05/2023   19:07 Դատավորը գերլարված էր, դրա մասին էր վկայում նիստի ընդմիջման ժամանակահատվածում Մնացական Մարտիրոսյանի մտահոգ հեռախոսազրույցը Կենտրոն դատարանի բակում.փաստաբան 06/05/2023   19:03 Առավոտից խաղեր էր գնում. վերևից կայացված որոշում էր. փաստաբանը՝ Գայանե Մարտիրոսյանի կալանավորման մասին 06/05/2023   18:51 ԱԽ քարտուղարն, ով վաղուց ուրացել է իր ծննդավայր Արցախն ու այն Ադրբեջան է համարում, եթերներում գլուխ գովելով է զբաղված. Աբրահամյան 06/05/2023   18:12 Հունիսի 5-ին ՀՀ ԶՈՒ-ում հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը 06/05/2023   18:02 Պաշտպանի աջակցությամբ սահմանամերձ գյուղի բնակչի բարձրացրած խնդիրը լուծվել է 06/05/2023   17:56 Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը. քաղաքագետ 06/05/2023   17:50 Կաշառք տալու մեջ մեղադրվող՝ Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակցի ու ևս երկու անձի վերաբերյալ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 06/05/2023   17:47 Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարն այդ պաշտոնն զբաղեցնելու համար կեղծ դիպլոմ է ներկայացրել. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 06/05/2023   17:42 Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց 06/05/2023   17:23 Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին 06/05/2023   17:18 «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այլ հիմնարկ տեղափոխվող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մեծ քանակությամբ կասկածելի դեղահաբեր և փոշեզանգված 06/05/2023   17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան 06/05/2023   16:56 Հայ եւ արգենտինացի խորհրդարանականների համատեղ հայտարարությունը 06/05/2023   16:35 Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում Չավուշօղլուին փոխարինեց Հաքան Ֆիդանը 06/05/2023   16:23 Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով 06/05/2023   16:15 Ավելի լավ է հայտարարություն չանեն, քան իրենց հայտարարությամբ լեգիտիմացնեն ադրբեջանական խոսույթը. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ- ի մասին 06/05/2023   16:12 «Վանաձոր» ՔԿՀ կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել 06/05/2023   16:07 Արտգործնախարարների քննարկումների հաջորդ փուլը կմեկնարկի հունիսի 12-ին. ՀՀ ԱԳՆ 06/05/2023   15:58 Աշոտ Փաշինյանը դեմ է, որ զոհված զինվորի մայրը լինի ազատության մեջ. ասում է՝ տնային կալանքը եւս մեղմ է (տեսանյութ) 06/05/2023   15:46 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան 06/05/2023   15:37 Ինձ զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով․ Աշոտ Փաշինյանը՝ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ (տեսանյութ) 06/05/2023   15:27 Արարատ Միրզոյանը հակասեց Փաշինյանին. Վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզների հիման վրա պետք է արվի սահմանազատումը 06/05/2023   15:08 Հայաստանում հնարավոր են համարում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ բանակցությունների ինտենսիվությունը պահելու դեպքում 06/05/2023   15:07 Փաշինյանը հաստատեց՝ իր կամքով է նստել մեքենան, բայց չի ցանկացել Եռաբլուր գնալ (տեսանյութ) 06/05/2023   15:06 9 տարի ազատազրկում՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար
06/04/2023   13:58 Պայմանագրի ստորագրումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Ադրբեջանում. չեն կարող 1975թ. քարտեզով սահմանագծում իրականացնել. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 06/05/2023   17:42 Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց 06/04/2023   19:28 Մեզ համար հպարտություն է օտար երկրներում պատվով ներկայացնել հայկական ազգային պարն ու մշակույթը. Ստրասբուրգում հիմնադրված «Renaissance» պարախմբի ղեկավար 06/04/2023   11:19 Երեկ Սարյան փողոցից կասկածելի ծագումնաբանությամբ մարդիկ են բերման ենթարկվել. ի՞նչ կապ ունեն նրանք իշխանության հետ 06/05/2023   15:58 Աշոտ Փաշինյանը դեմ է, որ զոհված զինվորի մայրը լինի ազատության մեջ. ասում է՝ տնային կալանքը եւս մեղմ է (տեսանյութ) 06/05/2023   14:23 Աշոտ Փաշինյանը մասնակցում է դատական նիստին. նա դատարանում է (տեսանյութ) 06/04/2023   11:10 «18+ գինու փառատոնի անփառունակ էջերից». Ռուբեն Մելիքյան 06/04/2023   16:09 «Նիկոլ դավաճան» վանկարկումների համար սփյուռքահայ երիտասարդին բերման են ենթարկել 06/04/2023   12:57 Չենք ուզում Վահե Ղազարյանի հետ կիսել արժեքային նահանջի պատասխանատվությունը. Դանիել Իոաննիսյան 06/04/2023   19:12 Թմրամոլ սերունդը հայրենիք չի ունենում, եղածը չի պահում, սերունդ չի տալիս.ինչո՞ւ է թմրամոլությունը ՀՀ֊ում բարձր հովանավորության տակ և ում է դա ձեռնտու.Ղևոնդյան 06/04/2023   15:29 Խուլիգանության դեպք Ճարտարում. 7 անձ ձերբակալվել է 06/05/2023   17:56 Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը. քաղաքագետ 06/05/2023   15:37 Ինձ զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով․ Աշոտ Փաշինյանը՝ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ (տեսանյութ) 06/05/2023   13:32 Արարատ Միրզոյանը պնդում է՝ Թուրքիայում Փաշինյանը երկրորդ շարքում է նստել՝ ըստ արարողակարգի (տեսանյութ) 06/04/2023   14:03 Էրդողանի երդմնակալության արարողակարգը բավականին հետաքրքիր էր սիմվոլիզմի առումով. կարծես թե Փաշինյանին հասկացնում է, թե պետք է իր տեղը ճանաչի. Պողոսյան 06/04/2023   20:30 Էջմիածնի հյուրանոցներից մեկի համարում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխին հրազենային վնասվածքով. shamshyan.com 06/05/2023   21:28 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 06/05/2023   15:46 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան 06/05/2023   11:12 Գայանե Մարտիրոսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով 06/04/2023   14:40 Թուրքիայում հեղեղներից ճանապարհ է փլուզվել. ջուրը լցվել է բնակելի տներ

Շինծու և իրավաբանության հետ աղերս չունեցող մեղադրանքներ են. փաստաբանը՝ Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործի մասին 09/16/2021   20:14  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը ժպիտով է վերաբերում իր նկատմամբ իրականացվող այս ամենին, քանի որ բոլորս հասկանում ենք, որ այստեղ գործ չունենք որեւէ իրավական գործընթացի հետ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նրա արձանագրմամբ՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ, փաստացի, քրեական հետապնդում հարուցվեց այն բանից հետո, երբ շատ տարբեր անձանց կողմից հիշատակվում էր վերջինիս անունը՝ պնդումներ կատարելով այն մասին, թե ինչու Աղվան Հովսեփյանի նկատմամբ չկա որևէ քրեական հետապնդում։

«Այսպես ասած, ոչ անակնկալի տեսքով, միայն նման բազմաթիվ պնդումներից և հայտարարություններից հետո, ստանում ենք այսպիսի շինծու և իրավաբանության հետ աղերս չունեցող մեղադրանքներ»,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ մեղադրանքների անհիմն լինելու մասին բոլոր հիմնավորումները կներկայացվեն առաջիկայում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին՝ առավոտյան։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Ընդ որում՝ մոտ 45 տարի իրավապահ կառույցներում ամենաբարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Աղվան Հովսեփյանին նախաքննական մարմինը չի կարողացել իր ծառայական գործունեության հետ կապված որևէ ապօրինություն մեղսագրել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու, ենթադրյալ փողերի լվացման հատկանիշներով։ Ընդ որում, կալանավորման որոշումը կայացնելիս անգամ դատարանն արձանագրել է, որ բացակայում է քննությունից թաքնվելու հավանականությունը, ու որպես կալանավորման հիմք մատնանշել նրա նախկինում զբաղեցրած բարձր պաշտոնները, թե,իբր, կարող է ազդել քննության վրա՝ առանց որեւէ փաստացի օրինակ մատնանշելու։

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Աղվան Հովսեփյանի՝ անազատության մեջ գտնվելը որևէ կերպ չի բխում Սահմանադրության 27-րդ հոդվածից, որովհետև կալանավորման որոշումն ուսումնասիրելիս, երևում է, որ այն հիմքերը, որոնք արձանագրվել են, մասնավորապես, գործի քննությանը խոչընդոտելու հիմքը, որևէ փաստական տվյալից չի բխում։ Ավելին՝ ամբողջ շեշտը դրված էր նրա վրա, որ Աղվան Հովսեփյանը, լինելով նախկինում գլխավոր դատախազ, ՔԿ նախագահ, իր՝ նախկինում զբաղեցրած պաշտոնից բխող իր հեղինակությունը, կապերն օգտագործելով քննության համար կարող էր խոչընդոտներ ստեղծել, մինչդեռ, փաստաբանի դիտարկմամբ, միայն նախկինում կառավարման ոլորտում զբաղեցրած պաշտոնը և անձի դրական հեղինակությունը և կապերը չեն կարող մեկնաբանվել ի վնաս, եթե նախաքննության մարմինը չունի գոնե գեթ մեկ փաստական տվյալ, որ այդ պաշտոնից բխող կամ հեղինակությունը, կապերն օգտագործելով Աղվան Հովսեփյանը քննության համար որոշակի խոչընդոտներ ստեղծել է։ Հետևաբար, միայն բացասական առումով՝ այդ կանխավարկածով նախաքննական մարմինը և դատարանները չեն կարող առաջնորդվել՝ քննության համար խոչընդոտներ ստեղծելու հիմքն արձանագրելու տեսանկյունից։
«Աբսուրդի ենք արդեն հասել, որ նախկինում անձի զբաղեցրած պաշտոնը կամ դրական հեղինակությունն ի վնաս է մեկնաբանվում»,- նշեց Ալեքսանյանը։

Նշենք, որ պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Աղվան Հովսեփյանին կալանավորելու և նրա ձերբակալությունն իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշումը։

Պաշտպան Ալեքսանյանը, անդրադառնալով ձերբակալման իրավաչափությանը, նշեց, որ որպես պատճառ նշված է՝ կալանավորման միջնորդության քննության համար դատարան ներկայացնելը (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նոր կարգավորումների համաձայն հեղ.)։ Վարույթն իրականացնող մարմինն ունի հայեցողական երկու իրավունք՝ կարող է ծանուցել՝ մեղադրանք առաջադրելու, ապա կալանավորման հարցի քննարկման համար դատարան ներկայանալու համար և ձերբակալել։

«Փաստացի ունենք քննիչի կողմից երկու հայեցողական իրավունք, որոնցից մեկը բարենպաստ է անձի համար, մյուսը՝ ձերբակալությունը՝ ոչ։ Մարդու իրավունքների տրամաբանությունից ելնելով՝ անձի նկատմամբ պետք է կիրառվի քրեական հետապնդման մարմինների իրավունքների այն հայեցողական տեսակը, որն ավելի բարենպաստ է, եթե վարույթն իրականացնող մարմինը չունի համապատասխան վտանգ և ռիսկ, որը պետք է ամրապնդված լինի որոշակի փաստական տվյալներով, որ այդ բարենպաստ իրավունքի իրագործումը չի ծառայի իր նպատակին »,- նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ Աղվան Հովսեփյանի պարագայում, որը գիտի, որ 2019թ իր նկատմամբ փաստացի հետապնդում էր իրականացվում և որևէ ոչ իրավաչափ գործողություն չի կատարել, ավելին՝ 2019թ հրավիրել են հարցաքննության՝ պատշաճ ներկայացել է, ապա ո՞ր փաստական տվյալն էր ստեղծում այն վտանգը և ռիսկի ենթադրությունը, որ այս դեպքում, Աղվան Հովսեփյանին նախաքննության մարմին հրավիրելու դեպքում կարող էր չներկայանալ։

Ալեքսանյանն ընդգծեց, որ Աղվան Հովսեփյանի ձերբակալությունն այնքանով էր ոչ իրավաչափ, որ վարույթն իրականացնող մարմինը չուներ որևէ փաստական տվյալով ամրապնդված ռիսկ և վտանգ այն տեսանկյունից, որ Աղվան Հովսեփյանը չէր ներկայանա, հետևաբար, այս գործողությունը եղել է ինքնանպատակ։

Ինչ վերաբերում է Աղվան Հովսեփյանի մասնակցությամբ քննչական գործողություններին, Ալեքսանյանը նշեց, որ հրաժարվել են ցուցմունք տալուց։ Փաստաբանի փոխանցմամբ՝ պաշտպանության կողմի դիրքորոշումն այնպիսին է, որ չեն պատրաստվում ցուցմունք տալ, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ չունեն փաստարկներ կամ կա որևէ մտավախություն, այլ դա բացառապես իրենց իրավունքն է՝ որոշել, թե դատավարության որ փուլում են ցանկանում ցուցմունք տալ կամ չտալ։

«Ներկա պահին գտնվում ենք ապացույցների ծանոթացման փուլում այնքանով, որքանով տրամադրվել է կալանքի միջնորդությանը կից և, այդ ամբողջը վերլուծելով, տեսնելով քննությանը ընթացքը, հնարավոր է նաև, որ դիրքորոշումն այդ մասով փոխվի, սակայն տվյալ դեպքում մեր կողմից ցուցմունք չտալը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել փաստարկների բացակայության հանգամանքով։ Մենք բոլոր հարցերի պատասխաններն էլ ունենք, ուղղակի կորոշենք, թե որ փուլում, կոնկրետ ինչ հանգամանքներում ՝ բոլոր հարցերի պատասխաններն էլ սպառիչ կտանք և բոլորը կհամոզվեն, որ այստեղ առհասարակ չկա գործ և հիմնավորված մեղադրանք » ,- նշեց Ալեքսանյանը։

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե իշխանությունները պատրաստ են գործարքի գնալ, առաջարկել են վճարել քրեական գործով նախնական հաշվարկված գումարը վճարելու և պետական բյուջե վերադարձնելու դեպքում ազատ արձակել, արդյո՞ք նման առաջարկ ստացվել է՝ Ալեքսանյանն արձագանքեց՝ նշելով, որ Աղվան Հովսեփյանն իրեն նման տեղեկատվություն չի հաղորդել, հետևաբար, կարող է ասել, որ վերջինիս հետ որևէ մեկը նման խոսակցություն չի ունեցել, ավելին, Աղվան Հովսեփյանի տեսակը ճանաչելով, կարող է ասել, որ նրա սկզբունքներն այնպիսին են, որ ինքը երբեք չի անի մի բան՝ ինչ-որ բանի դիմաց։

«Դա միգուցե այլ մարդկանց տեսակին է բնորոշ, բայց ոչ Աղվան Հովսեփյանի»,- ընդգծեց փաստաբանը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:44 14/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանին ձերբակալությունն իրավաչափ համարելու, ինչպես նաեւ կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել
19:30 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր
16:19 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանի դեմ ցուցմունք տված «Շանթի Յուրան» գնացել է Հայաստանից. նոր մանրամասներ.ArmLur.am
00:45 13/09/2021  |  ՎերլուծություններԻր բերած կեղծ օրակարգերից անդին իշխանությունն անում է իր սև գործը, որի մասին կիմացվի, երբ արդեն ուշ կլինի․․․
15:16 11/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանը շաքարային դիաբետ ունի, բայց այնքան տղամարդ է, որ մեզ արգելել է դա ինչ որ կերպ շահարկել.փաստաբան
13:07 11/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱղվան Հովսեփյանին մեղադրում են նախկին ընկերներից, իբր, նվերներ ստանալու համար, իսկ ՀՔԾ պետի ստացած նվերները համարվում են իրավաչա՞փ
15:39 10/09/2021  |  ԼՐԱՀՈՍԴատարանը հաստատված չի համարել Աղվան Հովսեփյանի կողմից նախաքննությունից թաքնվելու հավանականությունը, բայց կալանավորելու որոշում է կայացրել
19:52 08/09/2021  |  ԼՐԱՀՈՍՇուրջ 1.5 տարի քննվող քրեական գործով Աղվան Հովսեփյանը նախկինում չի հարցաքննվել, վարույթն իրականացնող մարմինն անմիջապես մեղադրանք է առաջադրել
10:15 08/09/2021  |  ՄեկնաբանությունՇատ շուտով որոշ կերպարներ իրենց մաշկին կզգան պատասխան հարվածը.պաշտպանը՝ Աղվան Հովսեփյանի կալանավորման մասին
09:51 08/09/2021  |  ՄամուլՏիգրան Ավինյանը, Գագիկ Ջհանգիրյանն ու մտերիմ ընկերները. ովքեր են կանգնած Աղվան Հովսեփյանի գործի հետևում. «Ժողովուրդ»

Արխիվ

[]