ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոչ ենք անում կասեցնել ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով աշխատողների պարտադիր թեստերի պատասխանները ներկայացնելու անօրինական պահանջը.հայտարարություն 09/14/2021 13:18 | ԼՐԱՀՈՍ
Փաստում ենք, որ Կառավարությունը փորձ է անում, կպնելով աշխատողների գրպանին, պարտադրել նրանց պատվաստվել։ Մինչդեռ կառավարությունը իր հերթին չի արել գործուն քայլեր պատվաստումները խթանելու համար, իսկ իրազեկման արշավը բավականին ուշացած էր. Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների ճյուղային հանրապետական արհմիության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ առողջապահության նախարարի հրամանը որակելով ապօրինի։
Հայտարարության մեջ ասված է.
«Հայաստանի Հանրապետության Կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի գործատուների հանրապետական միության միջև կնքված Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը սահմանում է, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուների և աշխատողների աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը պետք է քննարկվեն սոցիալական գործընկերների հետ։
Մինչդեռ, առանց որևէ քննարկման, ՀՀ Առողջապահության նախարարի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում։
Սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր ոլորտների չպատվաստված աշխատողները 14 օրը մեկ պետք է գործատուին ներկայացնեն, սեփական միջոցներով հանձնած, ՊՇՌ թեստի պատասխանը, ինչի մասին գործատուն պարտավոր է գրառում կատարել համապատասխան գրանցամատյանում։ Դրան զուգահեռ՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով հիմքեր են նախատեսվում թեստի արդյունքներ չներկայացնելու դեպքում հանրային ծառայողներին աշխատանքի չթույլատրելու, իսկ հետագայում նաև աշխատանքից ազատելու համար։
Գտնում ենք, որ ԱՆ նախարարի հրամանի ընդունումը խախտում է Վարչապետի կողմից Կառավարության անունից ստորագրված Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը։ Նշված հրամանը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հակասում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքին, այլ նաև խախտում են մարդու սահմանադրական իրավունքները։
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք։ Ըստ Աշխատանքային օրենսգրքի հոդված 249-ի՝ պարտադիր բժշկական զննումը կատարվում է աշխատանքային ժամերին` գործատուի միջոցների հաշվին»: Անթույլատրելի է պահանջել աշխատողներից իրենց սեփականությունը հանդիսացող եկամտի զգալի մասը ծախսել հետազոտությունների վրա։ Նույնիսկ հաշվի առնելով խնդրի կարևորությունը հանրային առողջության համար՝ առկա սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում այդ բեռը դնել աշխատողների վրա չի կարելի։
Միևնույն ժամանակ միայն աշխատողների պարբերաբար զննումը, այն էլ ընդամենը 14 օրը մեկ անգամ, չի կարող կանխարգելիչ դեր ունենալ այն պարզ պատճառով, որ մեծ թվով հանրային ծառայողների և հանրային ծառայություններ մատուցող աշխատողների աշխատանքը չի սահմանափակվում աշխատասենյակի տարածքով և միայն աշխատակիցների հետ շփումով. աշխատողները շփվում են բազմաթիվ այլ քաղաքացիների հետ, որոնց թեստավորելու խնդիր կառավարությունը չի դրել։ Այնինչ, նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային և կենցաղ-կոնտակտային ճանապարհներով և տարածվում է բնակչության շրջանում՝ առանց տարբերակելու աշխատողներին և չաշխատող քաղաքացիներին։ Կարծում ենք, որ աշխատողների համար բավարար կլիներ սահմանափակվել նրանց ջերմաչափելով, սոցիալական հեռավորությունը պահելու ու դիմակներ կրելու պահանջով, իսկ այն դեպքերում, երբ դա հնարավոր է, անցնել հեռավար աշխատանքի։
Փաստում ենք, որ Կառավարությունը փորձ է անում, կպնելով աշխատողների գրպանին, պարտադրել նրանց պատվաստվել։ Մինչդեռ կառավարությունը իր հերթին չի արել գործուն քայլեր պատվաստումները խթանելու համար, իսկ իրազեկման արշավը բավականին ուշացած էր։
Կոչ ենք անում կասեցնել ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով աշխատողների պարտադիր թեստերի պատասխանները ներկայացնելու անօրինական պահանջը, իսկ հիվանդությունը կանխարգելելու մոտեցումները քննարկել Եռակողմ հանձնաժողովում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ