Թեմաներ
Ուրբաթ 10 / 29 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/29/2021   00:06 Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի գազամատակարարումը 10/28/2021   23:59 ԱՄՆ - ից լրացուցիչ F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի մտադրության մասին հայտարարություններ չկան․ Սպիտակ տուն 10/28/2021   23:47 Արագածոտնում «ВАЗ 2106»-ի վարորդը 2 մարդու է վրաերթի ենթարկել. կինը տեղում մահացել է, տղամարդը՝ տեղափոխվել «Ապարան» ԲԿ 10/28/2021   23:33 Ադրբեջանում ցնծում են. Իրենց հայաստանյան դրածոն տապալում է հակաադրբեջանական նախաձեռնություններն ԱԺ-ում (լուսանկար)․ Համբարյան 10/28/2021   23:16 Բայդենը ակնկալում է հանդիպել Էրդողանի հետ՝ Եվրոպա իր այցի շրջանակներում 10/28/2021   22:56 Թուրքիան հայտարարել է, թե շարունակվում են ականապատ դաշտերի քարտեզները սեղմ ժամկետում տրամադրելու համար շփումները 10/28/2021   22:48 Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը ե՞րբ եք շաուրմանոցի տակ «կոխում»․ Մխիթարյան 10/28/2021   22:36 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը Ազգերի լիգայի կողմից չի ճանաչվել, իսկ Ղրիմը համարվել է Խորհրդային Ուկրաինայի մաս․ Շարմազանով 10/28/2021   22:22 Facebook ընկերությունը փոխել է անվանումը․ Այժմ այն կոչվելու է «Meta» 10/28/2021   22:05 ՔՊ-ն դիմել է դատարան՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով․ «Շանթ» դաշինք 10/28/2021   21:52 Անկարան զինվորականներին մարտական պատրաստության է բերել Սիրիայի հյուսիսում 10/28/2021   21:41 Արման Թաթոյանը եվրասիական տարածաշրջանի իր գործընկերներին ներկայացրել է թվային միջավայրում երիտասարդների իրավունքների պաշտպանության աշխատանքները 10/28/2021   21:28 Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի բնակարաններից մեկի լոգարանում 14-ամյա աղջկա դի է հայտնաբերվել 10/28/2021   21:18 Արտաքին ուժերն սպասում են, թե ում «կգցի» Նիկոլ Փաշինյանը. Նիկոլը ցայտնոտի մեջ է. Քոչարյան 10/28/2021   21:11 Եթե մենք ճանաչում ենք Ադրբեջանի սահմանը, ուրեմն ճանաչում ենք, որ Ադրբեջանը ճիշտ է արել, որ հարձակվել է Հայաստանի ու Արցախի վրա, սպանել 5000 հայորդիների. Հրանտ Միքայելյան (տեսանյութ) 10/28/2021   21:06 Մյուս դրույթների մասով վերապահումներ ունենք. նախագծի հեղինակները խոստացել են, որ դրանց վերաբերյալ առարկայական քննարկումներ կլինեն. Նավասարդյան 10/28/2021   20:50 Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք տվեց, թող իրավապահները զբաղվեն այդ հարցով.Վահե Հակոբյան 10/28/2021   20:42 Երեք երկրների փոխվարչապետերի ձևաչափով ութ նիստ է կայացել. Զախարովան անդրադարձել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը 10/28/2021   20:30 Դատավորից վրեժխնդիր են լինում՝ պատշաճ արդարադատություն իրականացնելու համար. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) 10/28/2021   20:27 Ադրբեջանում ոստիկանները դաժանաբար ծեծելով սպանել են հաշմանդամ դարձած զինվորին. 18+ (տեսանյութ) 10/28/2021   20:20 Մենք դեռ ստանալիք ունենք՝ 1400 ք/կմ. Մեր 31 200 ք/կմ տարածքը դարձրել են 29 800. Բաբայան 10/28/2021   20:10 Զոմբիացածները շուտասելուկի նման կրկնում են առաջին նախագահի սուտը և ապատեղեկատվությունը. Ռուբեն Հակոբյան 10/28/2021   19:49 Եթե գեներալներն ի սկզբանե կեղծ դիվանագիտական «բալետին» տրվեին, դժվար թե Սարգսյանը եղանակ փոխեր․ Վրթանեսյան 10/28/2021   19:39 Մոսկվայում ամեն օր շուրջ հազար կորոնավիրուսով վարակված երեխաներ են հայտնաբերում 10/28/2021   19:29 Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին 10/28/2021   19:19 Դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ վարույթ է հարուցվել՝ Ռուստամ Բադասյանի հայցը մերժելուց հետո 10/28/2021   19:07 Ռուսաստանը կոչ է անում ԱՄՆ-ին, Գերմանիային, Ֆրանսիային դադարեցնել Ուկրաինայի ռազմականացման խրախուսումը 10/28/2021   19:00 «Երևանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացումը կարևոր խթան է Հայաստան-Վատիկան հարաբերությունների համար». Վարչապետ 10/28/2021   18:54 Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ 10/28/2021   18:49 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Չեխիայի դեսպանին 10/28/2021   18:46 ՀՕՊ զորքերը կօգտագործվեն կառավարության սահմանած կարգով.ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը 10/28/2021   18:34 ԶԼՄ-ները կենթարկվեն պատասխանատվության չնույնականացված աղբյուրների հղում կատարելիս.ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընունեց նախագիծը 10/28/2021   18:32 Պեկինում սկսել են 3 տարեկանից բարձր երեխաներին պատվաստել 10/28/2021   18:30 Ամերիաբանկի թվայնացման օրակարգ. էկոհամակարգեր 10/28/2021   18:26 Փախուստի ընթացքում հեռախոսների խանութը թալանած գողերից մեկը բռնվել ու բերման է ենթարկվել.31-ամյա տղամարդը ձերբակալվել է 10/28/2021   18:22 Ես դռնեդուռ չեմ ընկել ու չեմ խնդրել իմ ժողովրդին ընտրել տղայիս․ ժողովուրդն իմաստուն է և իր ողջախոհությամբ ընտրեց արժանավորին․ Գագիկ Առուշանյան 10/28/2021   18:09 Ալեքսանյանների փոխհրաձգությունը շարունակվում է 10/28/2021   17:45 Նախարարն է խորհրդակցություն արել, նախարարն է խնդիր ստացել. Մելիքսեթ Պողոսյանը՝ Սյունիքի բարձունքներից զորքը դուրս բերելու մասին 10/28/2021   17:39 Որ դեպքում է պատվաստման հավաստագիրը փոխճանաչելի. ԱՆ 10/28/2021   17:34 ՊՆ պաշտոնապես հաստատեց. ՀՀ ԶՈՒ 4 զինծառայող վիրավորվել է 10/28/2021   17:27 Նիկոլ Փաշինյանն անցում է սահմանները, փախուստի է դիմում մեր հարցերից.Տիգրան Աբրահամյան 10/28/2021   17:17 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության փոխդեսպանին. քննարկվել է Հակակոռուպցիոն կոմիտեի աջակցությանը միտված ծրագիրը 10/28/2021   17:04 Թակարդ տեսախցիկները նոր կադրեր են որսացել Նովա հովազից (տեսանյութ) 10/28/2021   16:54 Բավական է կառչեք Քոչարյանի քաղաքական կապիտալից. Ռուբինյանը փոխեց Խամոյանի խոսքը՝ «այսինքն՝ փրփուրներից մի կառչեք էլի» 10/28/2021   16:51 Ադրբեջանցիները գողացել են Խնածախի բնակչի երեք ձիերը. Ռուս սահմանապահները կարողացել են վերադարձնել երկուսին 10/28/2021   16:34 Մեդիադաշտից եկած իշխանությունները հարձակումներ են գործում մեդիադաշտի դեմ. Արեգնազ Մանուկյան 10/28/2021   16:29 Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում որոշումները կկայացնի Բաքվի հետ միասին․ Չավուշօղլու 10/28/2021   16:26 Կրակոցներ Աբովյան փողոցում.Պարզվել է կրակողի ինքնությունը.Ոստիկանություն 10/28/2021   16:22 Քաղաքացու երկրից դուրս գալու սահմանափակումը ՍԷԿՏ համակարգից վերացվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ 10/28/2021   16:15 Մամուլի մի մասը պատկանում է Սերժ Սարգսյանի փեսային, մյուս մասը՝ Ռոբերտ Քոչարյանին. ֆռում-ֆռում, հիշում եք ՀԺ-ն.Ռուբեն Ռուբինյան
10/27/2021   18:17 Հերիք եղավ, բոլ եղավ․ Պատերազմը կանգնեցնելու գինը էդ բոլոր տարածքները վերադարձնելու համաձայնություն տալն էր․ Փաշինյանը կրկին բորբոքվեց 10/27/2021   13:00 Միակ լրագրողը, ում խռովարարները թույլ տվեցին մտնել շենք, ապագա կապիտուլյանտն էր. Էդգար Էլբակյան 10/27/2021   23:59 Պահանջում եմ՝ 24 ժամվա մեջ հրապարակել ձայնագրությունները, կտեսնենք՝ ո՞վ ում ինչ է ասել և ինչպե՞ս. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին 10/27/2021   21:32 Շուրջ 10 տարի հոգեմետ դեղորայք օգտագործող Նաիրի Հունանյանը հարցաքննվել է՝ «Հոկտեմբերի 27»-ի վերաբացված գործով 10/28/2021   20:50 Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք տվեց, թող իրավապահները զբաղվեն այդ հարցով.Վահե Հակոբյան 10/27/2021   21:00 Ադրբեջանի ազգային հերոսը մարդասպան է. նրան դատապարտել են 10 տարվա ազատազրկման 10/27/2021   17:51 2020-ի պատերազմի մասին Փաշինյանը տեղեկացել է երկու օր առաջ՝ ռադիոկլանումով, ԶՈՒ-երը պատրաստվածության չի բերվել 10/27/2021   16:56 ՀՀ վարչապետը և նախագահը ե՞րբ են պատրաստվում Արցախ գնալ, Ալիեւն արդեն 15 անգամ այցելել է բռնազավթած տարածքներ . Աղվան Վարդանյան 10/27/2021   18:59 Փաշինյանը պնդել է՝ Սյունիքում զորքերը հետ քաշելու պատասխանատուն ինքն է, որոշումը կայացրել է միանձնյա, ԱԽ նիստ չի հրավիրել (տեսանյութ) 10/28/2021   20:27 Ադրբեջանում ոստիկանները դաժանաբար ծեծելով սպանել են հաշմանդամ դարձած զինվորին. 18+ (տեսանյութ) 10/27/2021   15:49 Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում հայերեն կդասավանդվի 10/27/2021   22:44 Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի գազամատակարարումը 10/27/2021   22:31 Խորհրդարանը «բազար» չէ,որ պատգամավորի հարցին պատասխանելու փոխարեն «անկապ» ժամանակի վատնում ես իրականացնում․ Շարմազանովը՝ Փաշինյանին 10/27/2021   23:52 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատումների հասցեները 10/28/2021   21:28 Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի բնակարաններից մեկի լոգարանում 14-ամյա աղջկա դի է հայտնաբերվել 10/28/2021   16:51 Ադրբեջանցիները գողացել են Խնածախի բնակչի երեք ձիերը. Ռուս սահմանապահները կարողացել են վերադարձնել երկուսին 10/27/2021   23:13 ԶՄՊԿ բաժնետոմսերի 60 տոկոսը Տրոցենկոն ձեռք է բերել բաժնետոմսերի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունը դատարանի կողմից քննարկվելուց ժամեր անց. կողմն անգամ ստացած չի եղել դատարանի որոշումը 10/28/2021   10:25 Պատվաստումը վճարովի չի լինի, քննարկվում են նոր խստացումների հետ կապված մի շարք հարցեր. «Փաստ» 10/27/2021   18:43 Ու՞ր ա 5 միլիարդանոցը, ինչի՞ չի գալիս նիստերին, իսկ ձեր շեֆի հաշվին քանի՞ միլիոն կար. Փաշինյանը կրկին զայրացավ պատերազմի մասին հարցեր լսելիս 10/28/2021   22:22 Facebook ընկերությունը փոխել է անվանումը․ Այժմ այն կոչվելու է «Meta»

Էդ մարդը կանխամտածված քաղաքում ներքին բախումներ է հրահրում, որ ժողովրդի ուշադրությունը շեղի, ինքն էլ իր կեղտոտ գործերը անի. Արսեն Ղուկասյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին 09/13/2021   22:56  |  ԼՐԱՀՈՍ

Իշխանությունները հետ չեն կանգնել գունագեղ տոնակատարություն կազմակերպելու որոշումից։ Զոհված զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց՝ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայողների ծնողները դուրս են գալու փողոց, մասնակցելու են «գունագեղ տոնակատարությանը», որը նվիրված է լինելու զոհերի հիշատակին։

«Մենք՝ լինելով այդ զոհերի հարազատները, պարտավոր ենք ներկա լինելու այդ «գունագեղ տոնակատարությանը»։ Մնացածը՝ ընթացքը ցույց կտա։ Եկեք ապրենք՝ կտեսնենք։ Իրենք կանեն, մենք էլ կանենք։ Չեն անի, մենք հանգիստ կգնանք, մեր զոհերի հիշատակը կհարգենք, բայց ոչ գունագեղ տոնակատարությամբ, այլ մոմավառությամբ, կամ օրինակ՝ քայլերթով»։

Նախօրեին Ղուկասյանը պատահական հանդիպել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, մեկ անգամ էլ է նշել, որ գունագեղ տոնակատարություն չպետք է լինի։ Պատգամավորը պնդել է, թե գունագեղ համերգ չի լինելու, Սիմֆոնիկ նվագախումբ է ժամանելու հրապարակ։

«Փաշինյանի խոսքերն են՝ «գունագեղ տոնակատարություն»։ Գունագեղը համասեռամոլների դրոշն է։ Էլ ոնց կարար ուրիշ ձև։ Եթե ինքը մտադրված էր համերգ կազմակերպել զոհերի հիշատակին, կարելի էր ասել «Հուշ, համերգ, կամ երեկո զոհվածների համար», բայց ոչ տոնակատարություն։ Զգուշացրել եմ՝ թող անձնավորությանը ասի, որ չեղարկի, եթե չէ՝ բեմը շուռ եմ տալու գլխներիդ։ Ոչ մի ոստիկան չի կարող կանգնի այն մայրերի առաջ, որոնք իրենց երեխեքի նկարով մտնելու են հրապարակ, թող փորձեն»։

Ղուկասյանը նշեց, որ «գունագեղ տոնակատարության» առաջին իսկ նշույլի դեպքում պատրաստ են ցանկացած քայլի.

«Թող բռնվեն, հետո չասեն մենք մեղավոր ենք, իրենք՝ անմեղ։ Մեզ թող չմեղադրեն մի բանի մեջ, որ նախապես ասել ենք՝ մի արեք»։

Նահատակված հերոսի հարազատը հայտնում է, որ տպավորություն է ծնողների մոտ, որ քաղաքում միտումնավոր հրահրվում է ներքին անկայուն վիճակ։

«Էդ մարդը դիտմամբ, կանխամտածված հրահրում է, որ ներքին բախումներ լինեն, որ ժողովրդի ուշադրությունը շեղի, ինքն էլ անի իր կեղտոտ գործերը, որն ինքը շատ վաղուց արդեն անում է ու շարունակում է ստոր քայլերը։ Իրեն դա պետք է, որ հասցնի «արանքը ճղի՝ անի»։ Ես այս ամենը այդպես եմ ձևակերպում, քանի որ տարբեր տեղերից կան տարբեր տեղեկություններ, որոնք ճիշտ է ամբողջովին հավաստի չեն, բայց իրականության հետ կապ ունեն, թե ինչեր է սպասվում։ Առաջնագծում շատ լուրջ թեմաներ են սպասվում՝ Սյունիքում, Տավուշում, Երասխում»,- ասել է Արսեն Ղուկասյանը։

Նրա փոխանցմամբ՝ օրեր առաջ եղել է Տավուշում՝ զորամասերից մեկում։ Առաջնագծի համար անհրաժեշտ իրեր է տեղափոխել, որի ժամանակ տեղեկացել է, որ զորամասի հրամանատարին տեղափոխել են։

«Այն անձի մասին է խոսքը, որ իր արևով են երդվում։ Կռվող, դուխով տղա է, ոչ մի բանի առաջ կանգ առնող չէ, մինչև վերջին շունչը կպայքարի։ Ինչո՞ւ են այսօրվա դժվար պահին փոխում պաշտոնը։ Մի քիչ կասկածելի է, որովհետև նույն պրոցեսով նաև ժամանակին արել է Արցախի ուղղությամբ։ Նույն սցենարով ուզում է անի մարդը»։

Ղուկասյանը տեղեկացրեց, որ Տավուշում խոցելի հատվածներ կան։ Վտանգներից խուսափելու համար կարևոր իրեր է սահմանագիծ տեղափոխել։ Դրանք գնել է բարերարների տրամադրած գումարով եւ ձեւակերպվել են որպես զորամասի գույք։ Վստահեցրել է՝ հետևողական է լինելու, որ դրանք մնան զինծառայողների տրամադրության տակ։ Շուտով նաև կհրապարակի իրերի ցուցակը։

Ղուկասյանը եղել է սահմանամերձ Չինարիում և Այգեձորում։ Ռուս սահմանապահների տարածքում չի հանդիպել, սակայն այլ տարօրինակություններ է արձանագրել։ Մասնավորապես, փաստում է, որ «Մեհրաբիի» զորամասի զինվորներն այլևս իրենց ծառայությունը կատարում են Սյունիքում։ Նույն զորամասին կից դիրքերը հսկում են ներքին զորքերի պայմանագրայինները։ Ըստ նրա՝ այստեղ առկա է երկու տարօրինակություն։ Նախ՝ մեծ գումարներ են ծախսվել կրկնակի տեղափոխության համար։

Հնարավոր էր անմիջապես Երևանից զորքերն ուղարկել Սյունիք։ «Մեհրաբիի» զինծառայողները Տավուշի տեղանքին ավելի ծանոթ են։ Ներքին զորքերի զորամասի ոստիկանության աշխատողները այսօր հսկում են Չինարիի դիրքերը։ Ղուկասյանն ասում է՝ 44-օրյա պատերազմի նույն ձեռագիրն է, միտումնավորություն կա՝ անցանկալի իրավիճակում զինծառայողներին շփոթության մեջ գցելու համար։

Դա նրա համար է, որ մարդիկ տեղանքը չեն ճանաչում։ Առաջին խնդրի ժամանակ այս մարդիկ շիվարած, չեն իմանալու ի՞նչ անել, ոնց որ այն ժամանակ մեր տղերքին տարան չոլում բաց թողեցին, ասացին՝ էս ա, ստեղ դիրքավորվեք։ Մի հատ ասեիք թուրքը որտեղ է, տեղանքին ծանոթանային։ Էդ մարդիկ էլ ընկան շրջափակման մեջ, չգիտեին՝ Ստեփանակերտը որտեղ է, Բաքուն՝ որտեղ։ Ուղղություն գոնե ունենային։ Մարդիկ խուճապի մեջ՝ տեղանքին անծանոթ, գնացին ընկան մսաղացի մեջ, կոտորվեցին»։

Ղուկասյանը տեղեկացրեց, որ շուտով գուցե վերջին անգամ տեսաուղերձով կդիմի հանրությանը, շարունակելու է պայքարը բոլոր հնարավոր մեթոդներով։

«Ես վերջին ընթացքում փորձել եմ ամեն ձևով՝ խնդրանքով, աղաչանքով ազգին հասկացնել, որ մեղք են, իրենց երեխեքը մեղք են։ Ասում եմ՝ սուգը մտել է իմ տուն, թող ձեր տուն չմտնի՝ իրենք այդքանից հետո ինձ հայհոյում են։ Էլի եմ փորձում, ասում եմ՝ կույր են, պետք է նորից փորձել մարդկանց ուշքի բերել, աչքերը բացել, բայց ամեն ինչ ունի չափ ու սահման։ Ես իմ գործով կզբաղվեմ էլի մինչև վերջ, պայքարելու եմ սրա դեմ բոլոր հանրավոր մեթոդներով»,- եզրափակեց Արսեն Ղուկասյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:33 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին
22:22 13/09/2021  |  ՄեկնաբանությունԸնդդիմադիր նիկոլը աշխարհի բոլոր մեղքերի մեջ էր մեղադրում պետական երկու կառույցների ղեկավարներին. դե կռահեք՝ ո՞ր երկու պաշտոնյաներն են շարունակում պաշտոնավարել ցայսօր․ Արա Վարդանյան
21:44 13/09/2021  |  ՎերլուծություններՀայաստանը իշխանություն չունի՝ արդեն երեք տարուց ավելի
21:04 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխանություններն առաջարկում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հատկացնել անձնական բժիշկ՝ նրա առողջական վիճակին հետեւելու համար
20:41 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը՝ հարբած վիճակում. տեսանյութ
16:55 13/09/2021  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
10:10 13/09/2021  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանը պարտվեց փաստաբանների պալատում
00:45 13/09/2021  |  ՎերլուծություններԻր բերած կեղծ օրակարգերից անդին իշխանությունն անում է իր սև գործը, որի մասին կիմացվի, երբ արդեն ուշ կլինի․․․
17:10 11/09/2021  |  ԼՐԱՀՈՍՊետական դավաճանը 2-3 մլրդ դրամ է դուրս գրել իր աներձագի ընկերների կազմակերպությունների հաշիվներին, որ «գունագեղ» միջոցառումը կազմակերպեն. Աճեմյան
16:40 11/09/2021  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն իրեն նոր քաղաքական հենարան է ստեղծում. հայտնի են նրա հետ գործարքի գնացածների շրջանակը

Տեսանյութեր

10/27/2021   12:05 ՊՊԾ-ականները երանությամբ են հիշում նախկիններին. «Հրապարակ»

Տեսադարան

10/27/2021   13:37 ՀՀ ԱԺ պատգամավորները ծաղիկներ դրեցին հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Մամուլ

Արխիվ

[]