ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԱԾ-ն Որոտանն անվանել է ադրբեջանական անվանումով, մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ ադրբեջանակա՞ն է. Հակոբյան 09/13/2021 11:43 | ԼՐԱՀՈՍ
ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց՝ Որոտանին կոչելով ադրբեջանական անվանունով, որը չեմ ցանկանում կրկնել։ Սա ի՞նչ է նշանակում, մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ դա ադրբեջանական տարածք է, իսկ Սև լճի տարածքում ադրբեջանցի զինծառայողները պատրաստվում են ձմեռվան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանցիներն անցակետ են տեղադրել։ Ըստ ՀՀ ԱԱԾ տարածած պաշտոնական հաղորդագրության՝ Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Ընդ որում՝ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշվել էր Որոտանի ադրբեջանական անվանումը՝ «Էյվազլի»։
Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամենաթողության և ամեն ինչ զիջելու պարագայում ադրբեջանական կողմը լկտիանում է։ Նրա խոսքով՝ Որոտանի կողքը ոստիկանական հենակետ են տեղադրել, կանգնեցնում են պարսկական բեռնատարեր, մեքենաներին ստիպում են իրենց պատկերացմամբ՝ մաքսատուրք, պետական տուրք են մուրում և գանձում։
«Այսօր այլ կարևոր խնդիր քան Սյունիքն է, չենք կարող ունենալ։ Ի՞նչ դատավոր, ի՞նչ ԲԴԽ, ի՞նչ Ջհանգիրյան։ Պատկերացնում եք, չէ՞, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը»,- ընդգծեց Հակոբյանը։
Իսկ թե ինչու հանրությանը չէին իրազեկել այդ հենակետի մասին և հարցին՝ արդյոք նորմալ է, որ մարզպետը լուսանկարից է իմանում, Վահե Հակոբյանն ընդգծեց, որ նորմալ չէ, որ մարզպետը լուսանկարից է իմանում, նորմալ չէ, որ ԱԱԾ-ն է հաղորդագրություն տարածում, երբ արդեն համացանցում հայտնվել է այդ տեղեկատվությունը։
Ինչ վերաբերում է խնդրի լուծման տարբերակներին, ապա Հակոբյանը նշեց, որ խնդրի լուծման տարբերակը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումն է, դա բոլոր խնդիրների լուծումն է։
Բացի այդ՝ անվտանգային խնդիրներից զատ առկա է նաև տնտեսական խնդիր, մասնավորապես, Հակոբյանը նշեց, որ ապրանքաշրջանառության 40 տոկոսից ավելին կատարվում է Պարսկաստանի կողմից, ինչը վտանգված է։ Հակոբյանը համոզված է՝ Իրանից արձագանք կլինի։
Անդրադառնալով Սյունիքի կալանավորված համայնքապետերին՝ Հակոբյանը նշեց. «Հիմա պատկերացրեք Առուշանյանը լիներ իր քաղաքում, ինչ էր կատարվելու։ Դրա համար էլ մերժեցին Առուշանյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ