Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:36 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» 04/23/2024   00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց 04/23/2024   00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/23/2024   00:05 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/23/2024   00:02 Եկել է ոտքի կանգնելու ժամանակը. Դավիթ Անանյան 04/22/2024   23:57 Ապրիլի 24-ին Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով 04/22/2024   23:47 Աշխարհում այսօր չեք գտնի որևէ դերակատար, որը չի դիվերսիֆիկացնում իր արտաքին հարաբերությունները․ Փաշինյան 04/22/2024   23:39 Տավուշի չորս գյուղերն իմ Հայրենիքն են․ Մհեր Նավոյան 04/22/2024   23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել 04/22/2024   23:18 Որդին դանակահարել էր հորը, վերջինս հիվանդանոցում մահացել է 04/22/2024   23:00 Հայաստանը հաստատակամորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաեւ Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի եւ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը․ Ալեն Սիմոնյան 04/22/2024   22:34 ՈՒ՞ր է այն կայծը, որից բոց պիտի բռնկվի 04/22/2024   22:27 ԵԱ․ Նարեկ Մանասյանի երկրորդ հաղթանակը 04/22/2024   22:17 Ոսկեպար- Կիրանց ճանապարհին ակցիայի մասնակիցները պայթյուններին ձայներ են լսել 04/22/2024   22:12 Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները այս պահին Նիկոլ Փաշինյանի մոտ են 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   21:42 Թուրք գրող․ «Հայերի հանդեպ արածը եթե ցեղը սպանել չէ, ապա ի՞նչ է» (Մաս I) 04/22/2024   21:35 Բայդենը Զելենսկուն խոստացել է պաշտպանական օգնության նոր փաթեթներ 04/22/2024   21:26 Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հանդիպումն ավարտվել է 04/22/2024   21:00 Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 04/22/2024   20:50 Թուրքիայում զբոսաշրջիկն ընկերուհու հետ վեճից հետո ընկել է պատշգամբից եւ մահացել 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   20:32 Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու 04/22/2024   20:27 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:12 Ոսկեպարում և Բաղանիսում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ․ ՊՆ 04/22/2024   19:54 Թայվանի ափերի մոտ մեկ օրում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել 04/22/2024   19:44 Բաքուն ու Երևանը աշխատանքներ են տանում խաղաղության պայմանագրի շուրջ. Պեսկով 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/22/2024   19:29 «Խեյրիմլի» տեղանվան արմատական մասը «*խեյրիմ-» ադրբեջաներենում ոչ մի իմաստ չունի. գործ ունենք հայերեն «խրամ» բառի հետ. Ոսկանյան 04/22/2024   18:57 ՀՀ Առաջին նախագահն այցելել է բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության 04/22/2024   18:53 Ռուս խաղաղապահների շարասյունը Լեռնային Ղարաբաղից շարժվել է Հայաստան. «Ազատություն» 04/22/2024   18:47 «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում և հավանաբար հայրերեն «Խրամ» տեղանվան աղճատման հետևանք է․ Ոսկանյան 04/22/2024   18:46 Ակցիայի մասնակիցները ԱԺ-ի շենքի դիմաց կարդացին Նիկոլ Փաշինյանի «հանցանքներն» ու պահանջեցին՝ «դա-տել Նիկոլին» (տեսանյութ)
04/21/2024   11:35 Տղամարդը ներկայացել է որպես հատուկ ծառայությունների աշխատակից եւ բռնաբարել ռուս կնոջը 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/21/2024   11:06 Տավուշի սահմանամերձ գյուղերում «ներվ» կա. Կլինեն նոր գործողություններ 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/21/2024   12:07 Էս գյուղի Ճանապարհը, որ տվեցին, ոչ մեկ չի անցնի. Բնակիչները կրկին փակել են ճանապարհը 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան

Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 3 նախապայմաններն ուժի մեջ են. փորձագետ 09/08/2021   21:55  |  Քաղաքական

Հայ-թուրքական հարաբերությունների վերականգման մասին խոսելիս՝ պետք է հիշել, որ Հայաստանը չի եղել այն կողմը, որը վերջ է տվել այդ հարաբերություններին, դա եղել է Թուրքիան, որը մոտ 30 տարի առաջ դադարեցրել է փոխհարաբերությունները Հայաստանի հետ: «Փաստինֆո» -ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Զրուցակիցը հիշեցրեց, որ հայ-թուրքական սահմանի փակումը եղել է Թուրքիայի նախաձեռնությունը, որն էլ հարաբերությունները վերականգնելու համար 3 նախապայման է դրել՝ Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումը, Ցեղասպանության հարցի շուրջ գործողությունների դադարեցումը և Արցախյան խնդրի իրենց ձեռնտու ձևով կարգավորումը.

«Հայկական կողմը նախաձեռնել էր այն, ինչ հայտնի է որպես «ֆուտբոլային դիվանագիտություն», Հայաստանը չէ, որ փակել է այն դռները, որոնք բաց են եղել երկու երկրների միջև: Հայաստանը չի էլ ժխտել, որ պատրաստ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների»,-ասաց փորձագետը և հավելեց, որ հարաբերությունների վերականգնման մասին խոսելիս՝ մենք պետք է տեսնենք նաև պատրաստակամություն մյուս կողմերից, որոնք ներգրավված են գործընթացում.

«Այդ պատրաստակամությունը Հայաստանի կողմից երբեք չի թաքցվել, բայց Թուրքիայի կողմից արձագանքը չի եղել հուսադրող»,-ասաց Մարգարովը:

Հարաբերությունների կարգավորման դեպքում Թուրքիան մշտապես նախապայմաններ է դրել, որոնք որևէ կերպ չեն բխել հայկական կողմի շահերից:

Հարցին՝ արդյո՞ք Թուրքիան այժմ պատրաստ է հարաբերությունների կարգավորման՝ առանց որևէ նախապայմանի, փորձագետը նշեց, որ Թուրքիայի դիրքորոշումը և մոտեցումներն այս առումով էականորեն չեն փոխվել.

«Մենք գիտենք Հայաստանի նախկինում հնչեցված դիրքորոշումը, որ պատրաստ ենք հարաբերությունները վերականգնել՝ առանց նախապայմանների, մենք գիտենք այսօրվա հայտարարությունը, որ Հայաստանը կրկին պատրաստ է հարաբերությունների վերականգնմանը, սակայն չունենք Թուրքիայի արձագանքը սրա վերաբերյալ, ինչից կարող ենք ենթադրել, որ նախապայմաններն ուժի մեջ են և չեն բավարարվել, կամ նրանք դեռ քննարկման փուլում են՝ արձագանքելու վերաբերյալ: Թուրքիայի դիրքորոշումը և մոտեցումներն այս առումով շարունակական բնույթ են կրում, էականորեն չեն փոխվել: Այս երեք հարցերից մենք ունենք զգալի փոփոխություններ Ղարաբաղյան ճակատում, բայց չենք կարող ասել, որ հարցը փակված է, որովհետև մենք ունենք ձևավորվող այլ ստատուս-քվո, շարունակում ենք ունենալ չլուծված Արցախյան խնդիր, այսինքն՝ պրոթուրքական ցանկության ոլորտում պատասխան այս հարցը չի ստացել»,-ասաց փորձագետը:

Այսօր ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի և հայ իրավապաշտպանների կողմից ներկայացվեցին սահմռկեցուցիչ փաստեր, թե ինչ խոշտանգումների են ենթարկվել հայ գերիները Ադրբեջանում:

Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղ գործընթաց սկսելուն և ճանապարհների ապաշրջափակման հարցը քննարկելուն:

Թե այս դեպքում ՀՀ իշխանությունն ի՞նչ երաշխիքների հիման վրա է խոսում թշնամու հետ խաղաղ գործընթաց սկսելու մասին, Ալեքսանդր Մարգարովն ընդգծեց, որ հայկական կողմը, նախևառաջ պետք է առաջ քաշի այն պայմանները, որոնք ուղղված են լինելու պետության անկախության և սուվերենության ապահովմանը.

«Առաջին փաստն այն է, որ Ադրբեջանը շարունակում է հանդես գալ որպես պետություն, որը խախտում է միջազգային հումանիտար նորմերը՝ գերիների հանդեպ վերաբերմունքի հետ կապված: Անհրաժեշտ է դիմել միջազգային դատական ատյաններ՝ ստանալու համապատասխան գնահատական և դատավճիռ, որն ուղղված է լինելու և՛ պետության, և՛ կոնկրետ մարդկանց դեմ, քանի որ պետությունն այս խոշտանգումները կոնկրետ մարդկանց ձեռքով է իրականացնում, որոնք էլ գիտակցում են, որ գործողություններ են իրականացնում, որոնք չեն համապատասխանում միջազգային հումանիտար իրավունքի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությանը, այս գործընթացը կամա, թե ակամա սկսվեց նոյեմբերյան իրադարձություններից հետո: Այս բանակցային գործընթացի ժամանակ անհրաժեշտ է առաջ քաշել այնպիսի պայմաններ և պաշտպանել այն դրույթները, որոնք որպես հիմք են հանդես գալիս՝ պետության անկախության և սուվերենության ապահովման համար»,-ասաց քաղաքագետը:

Զրուցակիցը նաև ընդգծեց, որ այս փաստերից ելնելով՝ Ադրբեջանի հետ բանակցելիս պետք է հաշվի առնել , թե ինչ բնույթի կերպարի հետ գործ ունենք, որը վստահություն չի ներշնչում: Ըստ Մարգարովի՝ այս գործողությունները ամենևին հիմք չեն ստեղծում միջպետական հարաբերությունների կարգավորման համար.

«Դրանք միայն ցույց են տալիս, որ այդ գործողությունների և Ադրբեջանի նախագահի խոսքի մեջ առկա են հակահայկական, քսենոֆոբ բնույթի արտահայտություններ: Այս ամենը առողջ նույնիսկ անառողջ հիմք չեն ստեղծում բանակցային գործընթացնի համար»,-ասաց Մարգարովը:

Քաղաքագետը նաև նշեց, որ խաղաղ գործընթաց սկսելու վերաբերյալ հայտարարությունները ցույց են տալիս, որ Հայաստանը հանդես է գալիս կառուցողական մոտեցումներով, որպես երկիր , որը կարևորում է տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը, մյուս կողմից, միևնույն ժամանակ ընդգծեց, որ ոչ կառուցողական դիրքերից հանդես է գալիս Ադրբեջանը, ինչի մասին էլ փաստում է գերիների նկատմամբ վերաբերմունքը.

«Մեր պատրաստակամությունը հանդիպում է մյուս կողմի ոչ կառուցողական քայլերին, հայատյաց, քսենոֆոբիկ հայտարարություններին, որը չպետք է հիմք ստեղծի մեր կողմից ակնկալվող կառուցողական երկխոսության համար: Այն ինչ մենք ուզում ենք հակառակորդից, մենք տեսնում ենք, որ դա տեղի չի ունենում, իսկ եթե մենք պատրաստ ենք, մյուս կողմը պատրաստ չէ, բնականաբար՝ գործողությունը չի հասնելու արդյունքի »,-ասաց Մարգարովը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրվա առթիվ հրապարակում մասշտաբային և գունագեղ տոնակատարություն տեղի կունենա: Այս որոշումը քննադատությունների տեղիք տվեց, հատկապես առաջացրեց, 44-օրյա պատերազմի և զոհերի ծնողների բարկությունը:

Հարցին՝ արդյոք հետպատերազմյան իրավիճակում կար սրա անհրաժեշտությունը և սա չի արվում հասարակությանը պատերազմի հետևանքները մոռացության տալու նպատակով, զրուցակիցն ասաց.

«Ես չեմ կարծում, որ մեր հասարակությունը կարող է մոռանալ մոտ 4000 զոհերի և 10.000 վիրավորների մասին, որոնք իրենց կյանքի և առողջության հաշվին պաշտպանել են երկիրը:Մյուս կողմից՝ անկախության 30-ամյակի առթիվ՝ նրան արժանին պետք է մատուցվի, իսկ արժանին մատուցելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մենք ունենք 30 տարվա ընթացքում ձևավորվող ինքնիշխան պետություն ունենք, մյուս կողմից պետք է հաշվի առնել ստեղծված իրավիճակը: Այս երկուսի արանքում գուցե բարդ է միանշանակ որոշում ընդունել , բայց անհրաժեշտ է գտնել համապատասխան ձևաչափ և չմոռանալով մեկը՝ արժանին մատուցել մյուսին »,-ասաց Մարգարովը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:05 08/09/2021  |  ՄեկնաբանությունՀասկանալով, որ «միջանցքը» վատ է հնչում, հատուկ կարգավիճակ ունեցող այդ ճանապարհը ՀՀ իշխանությունը կոչում է պարզապես «ուղիղ հաղորդակցություն». թուրքագետ
18:03 31/08/2021  |  ԼՐԱՀՈՍՄինչեւ տարեվերջ Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները ծրագրում են ստեղծել միջկառավարական հանձնաժողով՝ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար
15:59 29/08/2021  |  ԼՐԱՀՈՍԷրդողանը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու՝ Թուրքիայի պատրաստակամության մասին
12:40 29/08/2021  |  ՄեկնաբանությունԷրդողանը մեզ շատ լավ է ուսումնասիրել. փորձագետ
22:44 23/08/2021  |  ՄեկնաբանությունՎաղը ներկայացվելու է կառավարության տխրահռչակ ծրագիրը, որտեղ էական տեղ է հատկացվել Թուրքիայի հետ հարաբերությունների կայունացմանը. իրավաբան
21:08 03/08/2021  |  ԼՐԱՀՈՍԹուրքիան առանց հիմնավորման արգելում է հայկական օդանավերի մուտքն իր երկինք. Հայաստանը հայելային արգելք չի դրել. Hetq.am
19:16 05/07/2021  |  ՄարզականԷրիկ Առստամյանը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին
19:55 30/06/2021  |  ՔաղաքականՄեր հասարակությանը կարծես թե դուր է գալիս, որ Հայաստանում վերարտադրվել է թուրքական շահերը սպասարկող իշխանությունը. Շաքարյանց
17:39 18/05/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը ենթադրել է, որ Հայաստանի կողմից համարժեք պատասխան իր գործողություններին չի լինելու. Մարգարով
21:02 03/05/2021  |  ՔաղաքականԹուրքական թունավոր ուժերը մեր նավ են հորդում, այդ անցքերն արագ պետք է փակենք. Հայկ Դեմոյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]