ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքապետի խոսնակը հաստատեց. «Էրեբունի-Երևան»-ի տոնակատարության համար նախատեսված միջոցները կուղղվեն ոչ թե Ստեփանակերտին, այլ մասնավոր հիմնադրամին՝ «100 տուն՝ Արցախում» ծրագրի համար 09/07/2021 18:39 | ԼՐԱՀՈՍ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ «Էրեբունի-Երևան»-ի տոնակատարության համար նախատեսված միջոցները կուղղվեն «100 տուն՝ Արցախում» ծրագրի աջակցմանը։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մտահոգություն հայտնեց, որ միջոցներն ուղղվելու են ոչ թե Ստեփանակերտի քաղաքապետարանին, այլ մասնավոր հիմնադրամին։
«Երևանի քաղաքապետարանը սերտ համագործակցություն ունի Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ և եթե համայնքային միջոցներից է գումար հատկացվում Արցախի այս կամ այն կարիքների համար, ապա դա պետք է տեղի ունենա համայնք-համայնք համագործակցության ճանապարհով։ Որքան տեղյակ եմ՝ «100 տուն՝ Արցախում» ծրագիրն իրականացվում է մասնավոր հիմնադրամի կողմից, որը որոշակիորեն քաղաքականացված է»,-նշեց ավագանու անդամը՝ հավելելով, որ սա լավ նախադեպ չէ։
Դավիթ Խաժակյանը նշեց, որ կան դեպքեր, երբ բյուջեի վերաբաշխման հարցը մտնում է ավագանու նիստի օրակարգ, սակայն նաև լինում են դեպքեր, երբ դա քաղաքապետի ցուցումով է իրականացվում։
«Բոլորիս հայտնի է, որ Ստեփանակերտում այսօր ջրի խնդիր կա, և համայնքային իշխանությունը փորձում է այդ խնդիրը լուծել։ Եթե Երևանը Ստեփանակերտին օգնելու ցանկություն է հայտնում, դա ողջունելի է, սակայն ճիշտ միջոցը դա Ստեփանակերտի համայնքին գումարի փոխանցումն է, այլ ոչ թե մասնավորի՝ անկախ նրանից այդ մասնավորը վստահելի է, թե ոչ»,-նշեց Դավիթ Խաժակյանը։
Վերջինս նկատեց՝ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ Երևանն, օրինակ, ցանկացել է պուրակի միջոցներ նվիրաբերել Ստեփանակերտի համայնքին, և դա արել է համայնքի հետ համագործակցության միջոցով։
«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասաց, որ աջակցությունը փոխանցվելու է հիմնադրամին, և դա լինելու է ավագանու միջոցով.
«Քաղաքի ֆինանսները տնօրինվում են ավագանու միջոցով, և ավագանու անդամները կարող են իրենց նկատառումները բարձրաձայնել նիստի ընթացքում։ Ավագանու նիստի ժամանակ կքննարկվի՝ ընդունվելու է այն, թե ոչ, բայց ակնկալվում է, որ կընդունվի»,-նշեց Հակոբ Կարապետյանը։
Վերջինս նաև հավելեց, որ Երևանի քաղաքապետարանն առնվազն 200 մլն դրամի ֆինանսական օժանդակություն է ուղղորդել Ստեփանակերտի քաղաքապետարանին։ Բացի այդ մի շարք այլ ծրագրերով Ստեփանակերտին ուղղակի աջակցությունների է մատուցում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/06/2022 09:55 Բերձորի ու Աղավնոյի մասին տարբեր հայտարարություններ. Փաշինյանը խաբել է. մաս 63. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:53 Հայաստանի բնակչությունը պակասել է. «Ժողովուրդ»
- 08/06/2022 09:51 ՄԻԵԴ դիմելու կարգում փոփոխություն կլինի. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:02 Սահմանների կահավորման խոստումները չեն կատարվել. Փաշինյանը խաբել է. մաս 62. «Ժողովուրդ»
- 08/05/2022 10:00 Կառավարությունից գումար ՀԿ-ներին. գաղտնի կետեր կան. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:58 «Վեոլիա ջրի» տնօրենն ու կուրսեցիները մի քանի միլիոն աշխատավարձ են ստանում. բեսպրիդել` կազմակերպությունում. «Ժողովուրդ»
- 08/05/2022 09:52 Մովսես Հակոբյանին հարցաքննել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/08/2022 16:23 Բերձորն ու Աղավնոն թշնամուն են հանձնվել ՀՀ կապիտուլյացիոն ակտով դեռևս 2020-ի դեկտեմբերի 1-ին.Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 08/08/2022 15:59 Վերջին անգամ էթնիկ հայերից բաղկացած էլիտան օտար պետության հրահանգով իրականացրել էր հայերի բռնագաղթ իրենց տներից 1604-1605 թթ․ Էլբակյան
- 08/08/2022 15:15 Ժամանակը մեր ժողովրդի օգտին չի աշխատում․ մի կողմ դրեք ձեր անիմաստ դարձող սկզբունքներն ու նախասիրությունները․ Արտակ Զաքարյան
- 08/08/2022 15:09 Թե վախենում եք զենք ու բանակից, թողեք գնացեք, սա ձեզ համար արևմտյան Եվրոպան չէ, այստեղ փափկամորթների տեղ չէ. Ավետիսյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
- 07/30/2022 23:35 Օգոստոսին վտանգավոր իրադարձություններ են սպասվում. աստղաբանը զգուշացնում է (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը