Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնությունգ 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան

Թող ինտրիգ չստեղծեն մեղադրական եզրակացությունը հրապարակելու շուրջ. Ալումյանը՝ դատախազներին 09/07/2021   17:14  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

Պաշտպանության կողմը չի ցանկանում, որ մեղադրական եզրակացությունը և դրանում առկա հաստատված փաստերը հրապարակվեն դատական նիստերի դահլիճում։ Այս մասին Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին ասաց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հրաժարվել է Արմեն Գևորգյանի պաշտպանությունից և լքել դատական նիստերի դահլիճը՝ պայմանավորված դատավոր Աննա Դանիբեկյանի գործողություններով։

Ըստ մեղադրանքի կողմի՝ պաշտպանության կողմը տեղեկացված է եղել Ալեքսանյանի գործողությունների մասին։

Մեղադրող դատախազ Բաղդասարյանը նշեց, որ Ալեքսանյանի վարքագիծը խախտում էր Քրդատ օրենսգրքի պահանջները, դա ակնհայտորեն իրավունքի չարաշահում է։

«Բոլոր հնարավոր միջոցները գործադրելուց հետո գործի է դրվում այդ միջոցը՝ գործի քննությունը ձգձգելու համար, կհրավիրվի նոր պաշտպան, որը կփորձի ծանոթանալ քրեական գործի նյութերին՝ դրանով շահելով անհրաժեշտ ժամանակը»,- հայտարարեց Գևորգ Բաղդասարյանը։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միացավ Բաղդասարյանի դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ դա իրավունքի չարաշահում է։
Պաշտպան Հայկ Ալումյանն էլ, անդրադառնալով Բաղդասարյանի պնդումներին, ընդգծեց, որ մեղադրանքը, թե իրենք տեղեկացված են եղել, չպետք է լինի մերկապարանոց և եթե կա հիմնավորում, պետք է ներկայացնել այն, եթե ոչ՝ պետք է նման հայտարարություններ չկատարել։ Ալումյանը նկատեց՝ այդ հայտարարություններն արվել են ոչ թե դատավարության մասնակիցների, այլ՝ լրատվամիջոցների համար։

Ինչ վերաբերում է պնդումներին, թե պաշտպանության կողմը չի թողնում մեղադրական եզրակացություն հրապարակել, Ալումյանը նշեց, որ մեղադրական եզրակացությունը նախաքննական գաղտնիք չէ։

« Ցանկացած մարդ կարող է մեղադրական եզրակացության ցանկացած հատված վերցնել, կարդալ, տեսնել ինչի մասին է խոսքը։

Մեղադրական եզրակացության հրապարակումն ինչ-որ հանգուցային կետ չէ, որ ոչ ոք չգիտի, թե ինչ է գրված, կհրապարակվի և այնպիսի բան կհրապարակվի, որի հետևանքով բոլորի կարծիքը կփոխվի դեպի վատը՝ պարոն Քոչարյանի կամ պարոն Գևորգյանի նկատմամբ։ Չկա նման բան»,- նշեց Ալումյանը՝ ընդգծելով, որ ցանկացած մարդ թող կարդա մեղադրական եզրակացությունը, տեսնի, որ ոչ մի բան չկա, իսկ ապացույցների հետազոտման ժամանակ բոլորը կտեսնեն, որ դա փուչ, ոչ մի բան տակը չունեցող գործ է։

«Թող ինտրիգ չստեղծեն մեղադրական եզրակացությունը հրապարակելու շուրջ, իրականում այդտեղ ինտրիգ գոյություն չունի» ,- նշեց Ալումյանը՝ հավելելով, որ մամուլում կարող է հրապարակել մեղադրական եզրակացությունը, որ շահարկումներ չլինեն։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն էլ բորբոքվեց՝ նշելով, որ մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակումը, չգիտես ինչու, պաշտպանության կողմը կապում է մամուլում հրապարակելու հետ, ինչն էլ վկայությունն է, որ իրենք են պատկերացնում այս գործընթացը մամուլում։

«Ի՞նչ է նշանակում մերկապարանոց հայտարարություններ ենք անում։ Այս գործով քանի անգամ միջնորդություն եմ ներկայացրել՝ դատական քննությունը ձգձգելը կանխելու համար՝ արձանագրելով, որ իրավունքի չարաշահումներ կան։ Նախորդ դատական նիստին Հայկ Ալումյանը կես ժամ չէր կարողանում հասկանալ՝ հիմա որ քրեական գործն է քննվում, ինչից հետո Էրիկ Ալեքսանյանը հեռացավ դատական նիստերի դահլիճից։ Բա չասե՞մ, որ պլանավորված էր, այսինքն՝ մարդկանց հիշողության կորստին ենք ապավինում»,- նշեց Բաղդասարյանը։

Բաղդասարյանի խոսքով՝ պաշտպանության կողմը ցանկանում է, որ բոլոր իրենց միջնորդությունները դատարանը բավարարի, մեղադրանքի կողմն էլ՝ համաձայնի, հակառակ դեպքում բացարկի հիմքեր են տեսնում, ուստի, ևս մեկ անգամ վերահաստատում է իր՝ նախկինում հայտնած դիրքորոշումը, որ պաշտպանության կողմի գործողությունները պլանավորված են և իրավունքի չարաշահում, որ դատարանում չհրապարակվի մեղադրական եզրակացությունը։

«Մամուլում ինչ կհրապարակվի՝ մեղադրական եզրակացությունը կհրապարակվի, դրա մասին կարծիք կհայտնվի, ում մասին կարծիք կփոխեն, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, մենք ուզում ենք գործը քննվի, այստեղ (դատարանում հեղ.) հրապարակելու մասին է խոսքը։ Եթե կարծում են, որ այդ ամենը մամուլի համար է, թող պատշաճ միջնորդություն ներկայացնեն՝ դռնփակ նիստում հրապարակենք»,- հայտարարեց Բաղդասարյանը։

Դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 28-ը։ Դատավոր Դանիբեկյանը նշեց, որ այդ ժամանակը բավարար է նոր պաշտպան ներգրավելու, ինչպես նաև՝ գործի նյութերին ծանոթանալու համար։


Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:04 07/09/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԻմ նկատմամբ համապատասխան հակակրանք ունեք. Ալեքսանյանը դատարանի գործողությունների հետևանքով հրաժարվեց իրականացնել Արմեն Գևորգյանի պաշտպանությունը
14:22 31/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով նիստը հետաձգվեց. Դատարանում հոսանք չկար
15:13 30/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՊաշտպանները պահանջում են վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը կամ նվազեցնել գրավի չափը
15:07 30/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄեղադրող Գևորգ Բաղդասարյանը պահանջում է բեկանել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը
17:44 24/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավոր Դանիբեկյանը խուսափում է արդարադատություն իրականացնելուց. Էրիկ Ալեքսանյանը լքեց նիստերի դահլիճը
17:24 24/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄինչ այսօր դատախազությունը ներողություն չի խնդրել՝ հակասահմանադրական հոդվածով ինձ կալանքի տակ պահելու համար. Ռոբերտ Քոչարյան
16:01 24/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱրմեն Գևորգյանի անձեռնմխելիությամբ պայմանավորված գործի վարույթը կասեցնելու միջնորդության մեկնաբանությունը հակասում է քրեական իրավունքին, նաև՝ կրթությանը. դատախազ
14:42 24/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀովհաննես Խուդոյանը միջնորդեց՝ պատգամավորի անձեռնմխելիության հաղթահարման օրենսդրական բացի հարցով դիմել ՍԴ և կասեցնել գործի վարույթը
13:32 03/08/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը մեկ ամիս ընդմիջումից հետո կրկին հետաձգվեց. Արմեն Գևորգյանը մասնակցում է ԱԺ նիստին
13:18 15/07/2021  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատախազությունը փորձում է կիսել պատասխանատվության բեռը ՀՀ դատարանների հետ. Խուդոյան

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]