Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   00:10 Թբիլիսիում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են սկսվել 04/17/2024   23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները 04/17/2024   23:46 2021թ. ընտրվել եք այլ խոստումներով, անկեղծ լինենք` այսօր ժողովրդի մեջ կա մեծ անվստահություն. Բերքաբերում Փաշինյանին առաջարկել են գնալ նոր ընտրությունների 04/17/2024   23:27 Ադրբեջան արհեստածին կազմավորումը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ. Ոսկանյան 04/17/2024   23:05 Շուլցը Իսրայելին կոչ է արել հայելային պատասխան չտալ Իրանի հարձակմանը 04/17/2024   22:44 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   22:01 Մեծ Բրիտանիայում զինամթերքի արտադրության գործարանում պայթյուն է տեղի ունեցել 04/17/2024   21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները 04/17/2024   21:48 Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իրեն անվստահություն կարող են հայտնել, եթե հանկարծ ՔՊ որոշ պատգամավորներ անցնեն ընդդիմության կողմը. նրանց դարձնում է հանցակից. Իսագուլյան 04/17/2024   21:46 ՔՊ «խարոշիները» հավաքվել են, որոշել դատավճիռը, Ալեն Սիմոնյանը հրապարակել է ու իրականացրել են. Վարդանյան 04/17/2024   21:39 Բժիշկը նշել է փորկապության ժամանակ հիմնական սխալները 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   21:26 Փաշինյանական իշխանությունն իրավապահ համակարգին դրդում է համատեղ հանցագործության, ապօրինության դաշտ մտցնում պետական մարմիններին՝ այդպիսով «մահապարտ» դարձնելով նրանց․ «Մայր Հայաստան» 04/17/2024   21:19 Իշխանությունները ցայտնոտի մեջ են, կիրառում են ծայրահեղ քայլեր, դիմում պետական ահաբեկչության 04/17/2024   21:11 Որոշակի գործընթաց կա, որը ժամանակավորապես սառեցվել է, Փաշինյանը պաուզա է վերցրել. Քաղաքագետ 04/17/2024   21:08 Փաշինյանի ՔՊ-ն ավելի է խստացնելու բռնաճնշումները, ընդդիմադիրներին համախմբման կոչ ենք անում․ Մարության 04/17/2024   21:04 Ոչ, սա կազմակերպված հանցագործություն է՝ հրահանգված իշխանության կողմից. Թաթուլ Պետրոսյան 04/17/2024   20:59 Թբիլիսիում կրկին բողոքում են օտարերկրյա գործակալների մասին նախագծի դեմ․ ձերբակալվել է 25 մարդ 04/17/2024   20:46 Թուրքին համահավասար փորձում են ծեծելով ու նվաստացնելով մարդկանց շրջանում վախ տարածել. Դավթյան (տեսանյութ) 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   20:35 Սամվելը եւ մեր ազգաբնակչությունն ականատես է լինելու՝ դավաճանների իրավական եւ քաղաքական պատժին. Աննա Մկրտչյան 04/17/2024   20:26 Երկրի ռազմական բյուջեն պետք է կրկնապատկել. Մելքումյան (տեսանյութ) 04/17/2024   20:20 Իսպանիայում ձերբակալել են Կոլումբիայում հետախուզվող վտանգավոր քիլերին 04/17/2024   20:07 Սամվել Վարդանյանի փաստաբանն անակնկալներ է խոստանում (տեսանյութ) 04/17/2024   20:04 Փաշինյանը միայն Բերքաբերում է համարձակվել քայլել գյուղի մեջ 04/17/2024   19:59 Ուշադրություն. Իշխանությունները պրովակատորներ են ուղարկում ընդդիմության մոտ՝ վտանգավոր առաջարկներով․ Ադիբեկյան (տեսանյութ) 04/17/2024   19:58 Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:46 Պահանջում են կալանավորել խոշտանգված Սամվել Վարդանյանին. դատարանը քննում է միջնորդությունը (ուղիղ միացում) 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:34 Բաքուն համաձայնել է Իրանի դեմ հարձակումների համար 3 ռազմակայան տրամադրել. մեկը Վարանդայի օդանավակայանն է․ իրանագետ 04/17/2024   19:21 Մեր ապագան ձևավորող ոլորտները հարկվում են նույն դրույքաչափով, ինչ որ կարկանդակի արտադրությունը, սա անհեթեթություն է. Ատոմ Մարգարյան (տեսանյութ) 04/17/2024   19:12 Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի բանակցությունները գրեթե սառեցվել են․ ԶԼՄ-ներ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   18:58 Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն կարող լուծվել Տավուշի գյուղերի մի քանի բնակիչների ջանքերով. «Տավուշը հանուն փրկության» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   18:41 Իրանի ԱԳ նախարարը այցով Թուրքիայում է 04/17/2024   18:39 Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանի ելույթը` ԵԽԽՎ-ում 04/17/2024   18:35 Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարածն իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար է. ՀԱԿ 04/17/2024   18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև 04/17/2024   18:02 Հայաստանը,ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից . «Ազատություն» 04/17/2024   17:51 Էրդողանը մտադիր է հանդիպել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկի հետ 04/17/2024   17:46 Վովա Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել 04/17/2024   17:43 Ս՞ա էլ պայթեցրին, որ պատերազմ չլինի. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   17:30 Մի քանի շաբաթ առաջ ասում էր՝ ձեզ գյուղում մորթելու են, հիմա էլի չի ասում է, բայց էլի միակողմանի զիջումների մասին է խոսում. Մանրամասներ Ոսկեպարում Փաշինյանի հետ հանդիպումից 04/17/2024   17:19 «Հայրենյաց Բարիքներ» պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք 04/17/2024   17:16 Ինչպես կարելի է ազատվել քաղցրի հանդեպ հակումից 04/17/2024   17:09 Արամ Հովհաննիսյանը պարգևներ է հանձնել Ոստիկանության մի խումբ ծառայողների
04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   20:53 Մահվան սպառնալիքով ստիպել են փոխել ազգությունը, փոքր երեխաներին գողացել ու օտար են մեծացրել, առեւանգված կանանց բռնի կնության տվել. Նրանց ինչպե՞ս են հաշվելու. Պատմաբան 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»

Կալանավորվածի համար ընտանիքի անդամներին տեսակցելու արգելքը հաճախ ունի պատժելու նպատակ ․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2020 տարեկան հաղորդում 09/06/2021   11:48  |  ԼՐԱՀՈՍ

Ինչպես 2020 թվականի, այնպես էլ 2021 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը դարձյալ բողոքներ է ստացել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կալանավորված անձին մերձավոր ազգականների, այդ թվում՝ ընտանիքի անդամների և օրինական ներկայացուցչի հետ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն անհիմն արգելելու մասին: Այդ բողոքների, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինների կայացրած որոշումների ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրներն այս առումով համակարգային են, անթույլատրելի պրակտիկան՝ շարունակական: Այս մասին հայտնում են  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Քրեական հետապնդման մարմնի և դատարանի՝ կալանավորված անձի տեսակցություններն արգելող որոշումները ոչ միշտ են բավարար պատճառաբանված: Մեծամասամբ վարույթն իրականացնողը բավարարվում է օրենսդրական նորմերի վկայակոչմամբ, և առհասարակ չի կատարվում համադրում գործի փաստական հանգամանքների, գործով ձեռք բերված փաստական տվյալների հետ:

Ինչ վերաբերում է կայացված որոշման վերանայմանը, ապա որոշ դեպքերում կա՛մ դա անհարկի ձգձգվում է կամ ընդհանրապես չի քննարկվում սահմանափակման շարունակական կիրառման անհրաժեշտության հարցը: Նման պայմաններում սահմանափակումը հաճախ կիրառվում է ինքնանպատակ, առանց իրավաչափ շահի հետապնդման, ավելին, ունենում է կալանավորված անձին հոգեճնշելու, նրանից քննության համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու միտում: Ստացվում է, որ անձին ազատությունից զրկելուց զատ, նրան պատճառվում են լրացուցիչ զրկանքներ՝ ընտանիքի հետ կապը սահմանափակելու ձևով:

Օրինակ՝ բողոքներից մեկով կալանավորած կինը զրկվել է անչափահաս երկու երեխաներին տեսնելու կամ նրա հետ խոսելու հնարավորությունից և չեն ներկայացվել պատշաճ հիմնավորումներ։

Գործերից մեկով սահմանվել և շուրջ վեց ամիս արգելանք է կիրառվել կալանավորված անձի տեսակցությունների և հեռախոսազանգերի նկատմամբ (ներառյալ՝ զավակների): Ընդ որում, չի վերացվել նաև պաշտոնական հաղորդակցության արդյունքում:

Քրեական գործը քննող քննիչները, դատախազները, դատավորները արգելանքի անհրաժեշտությունը հաճախ են արդարացնում իրավաչափ շահով՝ ցուցաբերելով ձևական մոտեցում և այդպես էլ չեն պարզաբանում, թե ինչ փաստական տվյալների արդյունքում է հետևություն արվել, որ անձն, օգտվելով տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների իրավունքից, կխոչընդոտի գործով օբյեկտիվ քննություն կատարելուն: Այս համատեքստում հատկապես պարզ չէ, թե օրինակ՝ մանկահասակ երեխաները ինչ առնչություն ունեն անձին մեղսագրվող արարքի հետ, նրանց տեսակցությունները կամ հեռախոսային խոսակցություններն ինչպես կարող են խոչընդոտ հանդիսանալ գործի քննությանը:

Հարկ է նկատել, որ գործնականում տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելվում են միաժամանակ: Սովորաբար, նախ, վերացվում է տեսակցությունների արգելքը, իսկ հեռախոսային խոսակցությունների արգելքը ևս որոշ ժամանակահատված շարունակվում է պահպանվել: Նման մոտեցումը վարույթն իրականացնող մարմինը պատճառաբանում է հեռախոսային խոսակցությունների վերահսկողության մեխանիզմի բացակայությամբ:

Մասնավորապես, ըստ քննչական մարմինների, հեռախոսազանգերի դեպքում չկա որևէ գործիքակազմ պարզելու համար, թե իրականում ում հետ է կալանավորված անձը խոսում: Այս առումով անվիճելի է, որ ինչպես թերի իրավակարգավորումները, այնպես էլ անձի վարքագծի իրավաչափության վերահսկողության մեխանիզմների բացակայությունը չի կարող հանգեցնել անազատության մեջ գտնվող անձի իրավունքի ոչ համաչափ սահմանափակմանը: Ուստի հարցի լուծման համար չպետք է իրավիճակային լուծում առաջարկել մարդու իրավունքի սահմանափակման տեսանկյունից: Համակարգային լուծման համար անհրաժեշտ են այլընտրանքային մոտեցումներ:

Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ տեսակցություններն ու հեռախոսային խոսակցությունները ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապի երկու տարբեր, ինքնուրույն միջոցներ են, ուստի ամեն դեպքում պետք է քննարկվի դրանցից յուրաքանչյուրի սահմանափակման անհրաժեշտության հարցը. ոչ մի դեպքում չպետք է մեկի սահմանափակումն ինքնին հանգեցնի մյուսի սահմանափակմանը:

Արտաքին աշխարհի հետ կապը պահպանելու և մերձավոր ազգականների հետ տեսակցելու իրավունքի իրացման օրենսդրական և գործնական ուսումնասիրությունը ցույց է տվել, որ իրավակիրառ պրակտիկայում առաջ եկող խնդիրներն, ի թիվս այլնի, նաև օրենսդրական թերի և ոչ հստակ կարգավորումների արդյունք են:

ՀՀ օրենսդրությունն այս առումով թեև բովանդակում է որոշակի կարգավորումներ, այնուհանդերձ դրանք բավարար չեն իրավունքի իրական երաշխավորման համար:

Ցանկացած պարագայում՝

1. ինքնին քրեական գործի քննության փաստը չի կարող լինել ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքի սահմանափակման հիմք: Նման հաղորդակցման ցանկացած սահմանափակում պետք է ունենա հատուկ և անհատականացված հիմնավորում․

2. տեսակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակից պետք է առանձնացնել ազատությունից զրկվածի ընտանիքի անդամներին կամ մերձավոր ազգականներին ու նրանց հետ տեսակցելու իրավունքը սահմանափակելու հնարավորության համար նախատեսել ավելի խիստ պահանջներ.

3. ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ ձերբակալվածի կամ կալանավորվածի տեսակցության իրավունքը սահմանափակելու լիազորությամբ չպետք է օժտված քննիչը․

4. այս իրավունքը սահմանափակող որոշումները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,

 5. դրանք պետք է անհապաղ հանձնվեն կալանավորվածին և/կամ նրա փաստաբանին՝ բողոքարկման իրավական հնարավորությունից լիարժեք օգտվելու նպատակով,

6. ընտանիքի կամ մերձավոր ազգականների հետ տեսակցության իրավունքը սահմանափակող որոշումը պետք է պարբերաբար վերանայվի՝ անկախ ազատությունից զրկված անձի ցանկությունից կամ վերաբերմունքից:

Վերոնշյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշակել է օրենսդրական փոփոխությունների նախագիծ: Դեռ 2018 թվականին, համագործակցելով Արդարադատության նախարարության հետ, ներկայացրել է նախարարություն։ Հետագայում բազմիցս քննարկվել է Ազգային ժողովի Պետական-իրավական, ինչպես նաև Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովներում։

Մինչև ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կազմում օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը, անհրաժեշտ է պրակտիկան զարգացնել այն ուղղությամբ, որ վարույթն իրականացնողի կողմից կայացված յուրաքանչյուր որոշմամբ հստակ ամրագրվի անձանց շրջանակ, որոնց հետ արգելվում են կալանավորված անձանց տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունները: Միաժամանակ, անհրաժեշտ է պարբերաբար վերանայել որոշումն ու արգելքի անհրաժեշտության վերացման դեպքում վերացնել կայացված որոշումը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:52 03/09/2021  |  ԼՐԱՀՈՍՄենք պետք է խթանենք կանանց բիզնես կարողությունները․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Սյունիքում այցելել է արտադրամասեր
11:45 03/09/2021  |  ԼՐԱՀՈՍԶորակոչիկի մեկից ավելի հիվանդությունները պետք է գնահատվեն ոչ թե առանձին-առանձին, այլ առողջության վրա ընդհանուր ազդեցությամբ. ՄԻՊ-ը առաջարկներ է ուղարկել ԱԺ և ՊՆ
15:08 02/09/2021  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ը Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին ժամանակավոր պահելու խցերի անթույլատրելի պայմանները վերացնելու առաջարկներն ուղարկել է ԲԴԽ
12:24 02/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱրցախի անկախության համար պայքարը մեր արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար է.ՄԻՊ
11:00 02/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական զինծառայողների գցած հրդեհները Գեղարքունիքի մարզում մինչ օրս մարել չի հաջողվում. 4 գյուղերում ընդհանուր այրվել է 270 հա արոտավայր և 150 հա խոտհարք. ՄԻՊ
16:27 01/09/2021  |  ԼՐԱՀՈՍՀաստիքների կրճատումը դարձել է անցանկալի աշխատողներից ազատվելու միջոց․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն օրենսդրական խնդիր է արձանագրել
14:29 01/09/2021  |  ԼՐԱՀՈՍԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումները նպատակ ունեն ուղղակի սահմանափակել խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը.Նունե Հովսեփյան
23:53 31/08/2021  |  ԼՐԱՀՈՍԳեղարքունիքում ադրբեջանցի զինծառայողները հրդեհում են ոչ միայն արոտավայրերը, այլ նաև ձմեռվա համար պաշարված խոտը. ՄԻՊ
19:54 31/08/2021  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ ներկայացուցիչները լսել են լրագրողների մտահոգությունները ԱԺ-ում աշխատանքի սահմանափակումների վերաբերյալ
14:24 31/08/2021  |  ԼՐԱՀՈՍԽնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման գործընթացը հասցեական չէ, բարդ է ու ձգձգումներով․ ՄԻՊ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]