ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը քո կողքին է Լիբանանի հայություն». Արամ Ա կաթողիկոսի ուղերձը 09/05/2021 21:16 | ԼՐԱՀՈՍ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը քո կողքին է Լիբանանի հայություն: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն իր պատգամն է հղել լիբանանահայությանը` անդրադառնալով երկրում ստեղծված ծանր իրավիճակին:
«Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը քո կողքին է Լիբանանի հայություն» Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
(Հատուած՝ Պուրճ Համուտի Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ մէջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի պատգամէն)
Կիրակի, 5 Սեպտեմբեր 2021-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Պուրճ Համուտի Սրբոց Վարդանանց եկեղեցւոյ մէջ իր պատգամը ուղղեց մեր ժողովուրդի զաւակներուն, հակիրճ կերպով անդրադառնալով Հայաստանի ու Լիբանանի ներկայ տագնապալից կացութեան, ինչպէս նաեւ Լիբանանի հայութիւնը դիմագրաւող դժուարութիւններուն ու մտահոգութիւններուն։ Իր պատգամի վերջին բաժինին մէջ Վեհափառ Հայրապետը շեշտեց, թէ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը միշտ պիտի ըլլայ Լիբանանի հայութեան, ինչպէս մեր ժողովուրդի բոլոր զաւակներուն կողքին՝ բոլորին աջակից ու զօրակից իրենց կեանքի դժուար պայմաններուն մէջ։ Նորին Սրբութիւնը ըսաւ.-
«Անթիլիասը՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը քեզի՛ հետ է: Անթիլիասը հոն չէ՛, հո՛ս է: Դո՛ւք էք Անթիլիասը: Ան ձեզմէ հեռու, ձեզմէ դուրս ու ձեզմէ վեր չէ: Ան հո՛ն է, ուր է մեր ժողովուրդը: Հո՛ն է, ուր մեր հոգեւոր ու մշակութային արժէքներու կենսաւորման կարիքը կայ: Հո՛ն է, ուր հայ դպրոցի հայակերտման առաքելութեան վերակազմակերպման պահանջը կայ: Հո՛ն է, ուր ազգային պահանջատիրական պայքարի հզօրացման պէտքը կայ: Հո՛ն է, ուր ընկերային ծառայութեան օժանդակութեան հրամայականը կայ: Ա՛յս յանձնառութեամբ եկած ենք եւ սա պահուն այս սրբազան խորանէն հետեւեալ յայտարարութիւնը կ'ուզենք կատարել.-
Ա) Ինչպէս անցնող ամիսներուն, Կաթողիկոսարանը պիտի շարունակէ օժանդակել մեր կարիքաւոր ընտանիքներուն: Այս ծիրէն ներս յառաջիկայ երկու շաբաթներու ընթացքին Կաթողիկոսարանին ճամբով մէկ միլիոն տոլար պիտի տրամադրուի նոյն նպատակին համար անխտիր մեր կարիքաւոր ընտանիքներուն՝ բոլոր շրջաններէն ներս:
Բ) Որպէսզի բնակարանային դժուարութիւններ ունեցող մեր ընտանիքներուն եւ յատկապէս նոր ընտանիք կազմող երիտասարդ զոյգերուն յարմար կարելիութիւններ ստեղծուին, Պուրճ Համուտի քաղաքապետութեան նախաձեռնած բնակարանային ծրագիրին Կաթողիկոսարանին կողմէ պիտի յատկացուի չորս միլիոն տոլար։ Արդ, կարելի պիտի դառնայ, նա՛եւ Լիբանանէն ներս թէ դուրս ապրող ազգայիններու մասնակցութեամբ, յառաջիկայ ամիսներուն 63 յարկաբաժիններէ բաղկացած յիշեալ ծրագիրին առաջին միաւորը ամբողջացնել:
Գ) Ֆանարի ժողովրդային տուներուն մէջ ապրող ընտանիքներուն մեծ մասը սեփականատիրութեան իրաւունքը չունի, որովհետեւ տակաւին շուրջ չորս միլիոն տոլար վճարելիք ունի Կաթողիկոսարանին, որպէս սեփականատէր։ Տնտեսական ներկայ ծանր պայմաններուն մէջ, Մենք չենք կրնար անտարբեր մնալ ընտանիքներու դիմագրաւած դժուարութիւններուն դիմաց։ Հետեւաբար, որոշած ենք Կաթողիկոսարանին նկատմամբ մեր ընտանիքներուն ունեցած մնացեալ նիւթական պարտաւորութիւնը չեղեալ համարել։ Սակայն, սեփականատիրութեան կալուածաթուղթը, որ կապուած է պետական գրասենեակներուն, ապահովելու համար հարկ է, որ ընտանիքները շուտով կապ հաստատեն Ֆանարի Կաթողիկոսարանի գրասենեակին հետ՝ անհրաժեշտ տեղեկութիւնները եւ ուղղութիւնը ստանալու համար:
Դ) Շաբաթներ առաջ թելադրած ենք Ամերիկայի Միացեալ Նահանգներու Արեւելեան եւ Արեւմտեան թեմերուն, որպէսզի դարձեալ հանգանակութիւն կատարեն Լիբանանի թեմի կարիքներուն յատկացուելու համար: Հանգանակութիւնը արդէն սկսած է:
Ե) Գաղութ մը իր ինքնութիւնն ու հզօրութիւնը կը պահէ հայ դպրոցին կենսատու ներկայութեամբ։ Հետեւաբար, կը ծրագրենք օգտակար հանդիսանալ նա՛եւ թեմի Ազգ. վարժարաններուն, որպէսզի անոնք կարենան վերանորոգ նուիրումով շարունակել հայակերտումի իրենց առաքելութիւնը:
Սիրելի՛ Լիբանանի հայութիւն, դուք սովորական գաղութ մը չէ՛ք ու պէտք չէ՛ դառնաք։ Դուք Սփիւռքի հայութեան ողնասի՛ւնն էք եւ կեդրոնական տեղ ու առանցքային դեր ունիք համահայկական կեանքի մայր էջին: Լիբանանի մէջ հայ համայնքը երկրորդական համայնք մը չէ, այլ եօթը գլխաւոր համայնքներէն մէկը: Հետեւաբար, ձեր ըսելիքը ու ընելիքը ունիք երկիրը յուզող հարցերուն նկատմամբ: Պէտք է միշտ կառչած մանք ձեր համայնքային իրաւունքներուն: Մեր սպասումն է, որ ա՛յս ինքնագիտակցութեամբ ու յանձնառութեամբ լծուիք վերակազմակերպումի ու վերականգնումի աշխատանքին»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/02/2022 16:43 Նիկոլի թովմասյանական բզիկները․ Անդրանիկ Թեւանյան
- 07/02/2022 08:47 Սկանդալային ձայնագրությունն արվել է «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:44 Անգամ Սերժ Սարգսյանին են ներգրավել, որ Թագուհի Թովմասյանը միանա ընդդիմադիրներին, սակայն նա մերժել է ․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:41 Ի՞նչը խափանեց իշխանությունների նախատեսած շոուն․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:37 «Արմնյուզի» կապուղու համար մրցույթի հաղթողը կորոշվի մինչեւ հուլիսի 19-ը. 4 հայտ կա․ «Հրապարակ»
- 07/02/2022 08:33 Քաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»
- 07/02/2022 08:29 Ինչ ունեցվածք է հայտարարագրել նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/02/2022 22:31 Կասկածից վեր է, որ շուտով ուսապարկերի ճահուկը կսկի Բաքվում գրված այդ նույն երգը երգել՝ սպառնալով մեր քաղաքացիներին, որ կա՛մ մեզ կմորթեն, կա՛մ պետք է հաշտ ու համերաշխ ապրել բորենիների հետ․ քաղաքագետ
- 07/02/2022 22:07 Սրանք դարձյալ բարիկադներ են շարում, հարկ է վերջապես կողմնորոշվել, թե ով բարիկադի ո՞ր կողմում է․Մարգարիտա Եսայան
- 07/02/2022 21:25 Եթե այսօրվա մտածողությունը տիրեր 90-ականներին, մենք այսօր անկախ Հայրենիք չէինք ունենա․ Արա Պողոսյան
- 07/02/2022 21:01 2018-ի դեկտեմբերի 20-ի դրությամբ գնադապետ Սաքոն ուներ ընդամենը 19 շքանշան, մեդալ ու կրծքանշան, իսկ 2022-ի հուլիսի 1-ին` 30 ․ Ալեն Ղուլյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/03/2022 21:11 Արարատի մարզում Չինաստանի 28-ամյա քաղաքացին BMW-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում
- 07/03/2022 15:23 Ավտովթար Երևանում. «Լիա Կերամիքս»-ի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր
- 07/03/2022 10:38 Երևանում 32–ամյա տղամարդը ցած է նետվել 7–րդ հարկից և մահացել
- 07/03/2022 10:25 Փրկարարները երկու օրում բռնել են 13 օձ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը