ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում ոչ ոք չէր մտածում, թե մի դժբախտ օր փողոցից չկայացած կենսագրություններով իշխանության կգան մի խումբ կապիտուլյանտներ, և ՀԱՅԸ կկորցնի Արցախը. Զաքարյան 09/02/2021 19:51 | Մեկնաբանություն

Արցախի Հանրապետությունը 30 տարեկան է.
«30 տարին պատմական շատ կարճ ժամանակահատված է, բայց Արցախի դեպքում՝ այդ կարճ ժամանակահատվածում ահհավատալի շատ բան արվեց: Ազգովի հասցրեցինք պետականության հիմքեր դնել, անկախություն հռչակել, ինքնապաշտպանություն կազմակերպել, պատերազմ վարել, 1992թ-ի անհուսալի իրավիճակից դուրս գալով՝ հաղթանակներ արձանագրել, անվտանգության գոտի ստեղծել, ԵԱՀԿ ՄԽ ձևավորել, ինքնորոշման իրավունքի և միջազգային ճանաչման համար՝ հետևողականորեն բանակցել: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.
Այս ամենին զուգահեռ կայացավ Արցախի Պաշտպանության բանակը, չճանաչված պետության կարգավորման հարցը դարձավ միջազգային ակտիվ ու հայտնի հարցերից մեկը, կայացան Արցախի պետականության բոլոր ինստիտուտները, տնտեսություն ձևավորվեց՝ իր գրեթե բոլոր ճյուղերով, ժողովրդավարական մեխանիզմներ ներդրվեցին, մշակույթ և կրթություն զարգացավ, վերածնվեց հոգևոր կյանքը, Արցախը վերագտավ ինքն իրեն:
Թվում էր, թե դե ֆակտո կայացած Արցախի Հանրապետությանը պակասում էր միայն դե յուրէ ճանաչումը: Եվ ոչ ոք չէր հավատում, որ Հադրութի, Շուշիի, Քաշաթաղի և Շահումյանի շրջանների տարածքները երբևէ կհայտնվեն թուրքական նոր օկուպացիայի մեջ: Իսկ տարածքների 75%-ը կորցրած Արցախի Հանրապետությունը՝ կդառնա ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի:
Դրա պատճառն այն էր, որ Հայաստանում ոչ ոք չէր մտածում, թե մի դժբախտ օր փողոցից, իրենց փոշոտ ու չկայացած կենսագրություններով իշխանության կգան մի խումբ բախտախնդիր կապիտուլյանտներ, և ՀԱՅԸ կկորցնի իր 29 տարիների արյուրն-քրիտինքի արգասիք դարձած Արցախը:
Շուրջ 12000-ից ավելի հայորդիներ իրենց կյանքն են նվիրել Արցախի Հանրապետությանը: Ավելի թանկ գին, վերջին 30 տարիներին՝ գիտակցված կերպով, մենք չենք վճարել: Հայաստանի Հանրապետության անկախության համար պայքար գրեթե չի եղել, որովհետև այն ավելի շատ աշխարհաքաղաքական նվեր էր մեր ժողովրդին: Իսկ Արցախի Հանրապետության անկախության համար պայքարը մեր ժողովրդի 30-ամյա կենսագրությունն է, նրա ամենացավոտ, ամենավեհ, ամենահերոսական և ամենալուսավոր էջը:
Այսօր Արցախի Հանրապետությունը մնացել է փաշինյանական “Արցախը Հայաստան է և վե՛րջ” և ալիևյան “Ղարաբաղը Ադրբեջան է!” տխրահռչակ բառակապակցությունների արանքում: Արդյունքում ո՛չ Հայաստան դարձավ, ո՛չ էլ Ադրբեջան: Բայց կարծես թե դարձել է տարածաշրջանի ապագան կանխորոշելու նոր հենասյուն՝ պարուրված ռուսական անվտանգության երաշխիքներով:
Արցախի Հանրապետությունն, անկախ ամեն ինչից, պե՛տք է ապրի: Այսօր կրկին ապրելու խնդիր է դրված, ապրել՝ հանուն նոր Վերածննդի: Նոր Վերածնունդը հեռու չէ և այն լինելու է: Այն լինելու է անխուսափելիորեն, նոր ավյունով ու ջանքերով՝ հանուն վերջնական խաղաղության, հանուն կորցրած տարածքների վերականգնման, հանուն սեփական Հայրենիքում Հայ ժողովրդի բարօրության և հարատևման:
Հպարտության, վրեժի, ցասումի, հույսի և հավատի մեծ զգացողությամբ շնորհավորում եմ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 30 ամյակը:
Հավերժ փառք և հավերժ հիշատակ Արցախի և Հայաստանի պաշտպանության համար ընկած բոլոր հայորդիներին:
Շնորհակալություն և պատիվ բոլոր այն հայորդիներին և օտարերկրացիներին, ովքեր ռազմա-քաղաքական, դիվանագիտական, սոցիալ-տնտեսական, գիտա-կրթական, հոգևոր-մշակութային, տեղեկատվական ջանքեր են ներդրել՝ ի նպաստ Արցախի Հանրապետության կայացմանն ու զարգացմանը:
Վստահ եմ, որ Արցախի Հանրապետության հաջորդ՝ հոբելյանական 35 ամյակը, բոլորովին այլ իրավիճակում ենք նշելու, հպարտության, հաղթանակների և զարթոնքի նոր արձանագրումներով»,- գրել է Զաքարյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/21/2022 10:16 Կիսանախագահական կառավարում Արցախում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:13 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:11 Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսեւորում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:08 Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:05 Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին. «Փաստ»
- 05/21/2022 10:02 Դրսից հայեր են եկել՝ «Դիմադրության» շարժմանը աջակցելու. «Հրապարակ»
- 05/21/2022 10:00 Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/21/2022 21:24 Իգորը եթե մեկ հատ բռունցքով հարվածեր մեր ոստիկանից տառը կմնար․ սկսում են մեր Արսենի ցուցմունքների խմբագրումը` թե բա 5 չէր 2֊3 էր․Պողոսյան
- 05/21/2022 19:58 Վաղը Բրյուսելում տեղի է ունենալու թուրքերն ու նիկոլականներն ընդդեմ հայ ժողովրդի պայքարի երկրորդ ռաունդը․Զաքարյան
- 05/21/2022 17:58 Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ աղջկան օգտագործողներն անհիմն ու շինծու գործերով հետապնդում ու կալանավորում են պայքարի իմ ընկերներին․Խամոյան
- 05/21/2022 16:55 Պողոսի ելույթը լավը չէր, Մարտիրոսը՝ շատ է քայլեցնում, եթե Վաղոն հարթակում չլինի՝ շատ մարդ կգա ու տենց շարունակ․ Այ ձեր ցավը տանեմ կամ Նիկոլին կո՞ղմ ես, կամ՝ դեմ․Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/22/2022 10:50 Նորաշենում շենքերից մեկի մոտակայքում «Zil» մակնիշի ավտոմեքենա է այրվել
- 05/21/2022 22:26 Նորաշեն թաղամասի թիվ 34 շենքի ավտոտնակներից մեկում այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը
- 05/21/2022 17:41 Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
- 05/21/2022 14:59 72-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. պատահար քարհանքում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը