ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գիշերը շիրմաքար են գողանում ու ոչ ոք տեղյակ չէ, այսինքն ադրբեջանցին կարող է մտնել Եռաբլուր, պղծի ու գնա. Նահատակված զինվորի հայր 08/31/2021 17:50 | ԼՐԱՀՈՍ
«Ո՞նց կլինի գիշերը՝ 4-5-ին գան շիրմաքար գողանան». Եռաբլուր զինվորական պանթեոնում քանդել և տարել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:
«Քարը երկու-երեք հոգով չէին կարող հանել, կռանով են դրել, դրանով էլ պետք է հանեին։ Հիմա բոլորը ատկազ են կանգնում։ Մեղավորները պատասխան են տալու»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հերոսի հայր Ռոման Գևորգյանը։
44-օրյա պատերազմում նահատակված զինվորի ընտանիքի անդամները առավոտյան կառավարության դիմաց էին։ Հերոսի հայրը վստահեցրել է՝ վարչապետի հրամանով է եղել, կատարվածը որակել է սրբապղծություն։
«ԱԱԾ-ում իրենք ճշտում էին՝ ո՞ւմ հրամանով են քանդել երեխայի շիրիմը։ Իրենք էլ ճշտել են, որ վարչապետը հրաման չի տվել, որ երեխայի շիրիմը քանդեն։ Բացի դրանից գեներալ Վարդան Ավետիսյանը, ում հրամանով քանդել են շիրմաքարը, նա պետք է օրենքի ու Աստծու առաջ պատասխան տա»։
Ռոման Գևորգյանը տեղեկացրեց, որ նույն օրը ընտանիքի անդամների հետ մինչև գիշերը 03։00-ն եղել են Եռաբլուրում, ապացույցներ ունեն, որ քարերը տեղում էին։ Վստահ է, որ քարերը հանվել են գիշերը՝ իրենց գնալուց հետո։
«Մենք գնացել ենք ու մի ժամվա ընթացքում մեր հետևից քանդել են։ Ում հարցրեցի՝ ոչ ոք տեղյակ չէ։ Այսինք, եթե ոչ ոք տեղյակ չի, կարող է նույն ադրբեջանցին մտնի Եռաբլուր, անտերության է մատնված, պղծեն, քանդեն ու գնան։ Թող ԱԱԾ-ն, ոստիկանությունը զբաղվեն, իմանան»։
Փորձեցինք տեղեկանալ, արդյոք իրենց զգուշացրել էին շիրմաքարը հանելու մասին, արդյոք ՊՆ-ից զգուշացրե՞լ են, որ 44-օրյա պատերազմի զոհերի շիրմաքարերը միաձև պետք է լինեն, Գևորգյանը նշեց, որ օգոստոսի 19-ին հանդիպում են ունեցել նախարար Արշակ Կարապետյանի հետ, բանավոր պայմանավորվածություն են ձեռք բերել, թողնելու շիրմաքարը։
«Ռազմական ոստիկանության պետն էլ էր եկել։ Ներկայացրել եմ, որ այս քարը ես շատ շուտ եմ բերել, մինչև կառավարության որոշումը լինելը, որ պետք է բոլորը նույնաձև լինեն։ Դրա մասին տեղյակ է եղել նաև նախկին պաշտպանության նախարարը, լիքը մարդիկ, ովքեր անգամ ասել են, որ շատ սիրուն է լինելու։ Դրանից հետո նորանշանակ նախարարի հետ քննարկել ենք, ասել էի, որ օգոստոսի 23-ին տղայիս ծնունդն է, սալիկներն է մնացել, պետք է դնեինք, որ ավելի մաքուր լինի»։
Հերոսի հայրը տեղեկացրեց, որ Արշակ Կարապետյանը իրեն թույլատրել է սալիկներն էլ տեղադրել, դրա մասին տեղեկացրել է նաև գեներալ Վարդան Ավետիսյանին։
«Եկել են սալիկապատել։ Օգոստոսի 23-ին տղայիս ծննդյան օրը նույն գեներալը գալիս է, խոնարհվում է, խունկ են ծխում ու հետո գալիս են հանում առանց իմ տեղեկության։ Այսինքն, այսօր ոչ ոք իրենց պայմանավորվածությունը չի պահել։ Էսօր խաբում, ասում են վարչապետի հրամանով է, այսօր պարզվում է, վարչապետը անգամ տեղյակ էլ չէ»։
Ռոման Գևորգյանը պնդում է, որ գեներալ Վարդան Ավետիսյանը, ՌՈ պետը իրեն հայտնել են, որ կատարում են վարչապետի հրամանը։
«Ասում են՝ մենք կատարում ենք վարչապետի հրամանը։ Իրենց բառերն են, իրենք պատասխան են տալու։ Եթե վարչապետն է հրաման տվել, պետք է պատասխան, եթե չէ, ուրեմն վարչապետը պետք է ասի՝ ինչի՞ են իրենք իր անունից հրաման տալիս։ Ասեցի բերեք ծանոթանամ հրամանին, ասաց գաղտնիություն է»։
Գևորգյանը մեկ օր ժամանակ է տվել պատասխանատուներին, շիրմաքարը հետ տեղադրելու համար։ Ընտանիքը այսօր երեկոյան կայցելի հերոսի շիրիմին։
«Պետք է մինչև վաղը քարը դնեն։ Երկու օրվա մեջ հանդիպում պետք է լինի Փաշինյանի հետ։ Մենք ժամանակ ենք տվել, սպասում ենք։ Ոնց հանել են, պետք է բերեն դնեն տեղադրեն։ Ով արել է սրբապղծությունը, պատասխան է տալու»,- եզրափակեց հերոսի հայրը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել