ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տեղանունների ադրբեջաներեն տարբերակի օգտագործումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման առաջին քայլն էր. փորձագետ 08/30/2021 16:54 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի փակումը շարունակական բնույթ է կրելու։ Ադրբեջանը կփորձի ստորագրվելիք փաստաթղթում իր դիրքերն ավելի բարենպաստ դարձնել և կկորզի այն հնարավոր զիջումները, որին Հայաստանը պատրաստ է գնալ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Ադրբեջանի հարցով փորձագետ Գառնիկ Դավթյանը։
Նրա արձանագրմամբ՝ Սյունիքում այլընտրանքային ճանապարհը մեկ օրում չի կառուցվելու։ Լինելու է մի քանի ամսվա աշխատանք, հետևաբար մոտակա ամիսների ընթացքում Ադրբեջանը կփորձի կրկին փակել ճանապարհը։
«Ադրբեջանը հասկանում է, որ գործող իշխանությունը չունի պնդաճակատություն և իր պետական շահն առաջ մղելու ցանկություն, ինչի վառ ապացույցն ադրբեջանական տեղանունները նշելն էր։ Ադրբեջանը տեսնում է, որ հայկական կողմը հստակ պատկերացում չունի, թե օրինակ մեկ տարի հետո Հայաստանն ինչ կարգավիճակում և ինչ սահմաններով պետք է լինի։ Ադրբեջանը, որտեղ հնարավոր է իրեն սանձարձակ է պահում՝ վստահ լինելով, որ հայկական կողմից չեն լինի առնվազն ուժային պատասխան, ինչպես նաև քաղաքական մեսիջներ։ Այս իմաստով յուրաքանչյուր պետություն էլ կօգտվեր նման թույլ իշխանությունից ու կփորձեր կորզել առավելագույնը, որ օրինակ 5 տարի առաջ հնարավոր չէր լինի կորզել»,-նշեց Գառնիկ Դավթյանը։
Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է ստանալ ոչ միայն փաստաթղթով ակնկալվող զիջումները, այլև հետագայում սահմանագծումն ու սահմանազատումն իրականացվի այն գծով, որով Ադրբեջանն է կամենում։ Գառնիկ Դավթյանը տեղանունների ադրբեջաներեն անվանումն օգտագործելը դիտարկում է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման առաջին քայլ.
«Այսինքն` մասնակի ճանաչում։ Չնայած իրավաբանորեն մասնակի ճանաչում չկա, բայց եթե քաղաքական տեսակետից նայենք, դա քայլ էր, ըստ որի՝ Հայաստանը տվեց հստակ մեսիջ, որով համաձայնեց՝ ադրբեջանական սահմանն առնվազն այդ երկու բնակավայրերում արդեն ճշգրտված է։ Եթե նկատենք, լարումները հիմնականում Գեղարքունիքի մարզի Սոթքի, Վերին Շորժայի հատվածում են, իսկ Սյունիքում նման լարումներ չկան։ Կրակոցներ այնտեղ գրեթե չկան կամ 3-4 ամիսը մեկ են լինում, բայց հիմնական լարումը Սոթք, Վերին Շորժա հատվածում է, որտեղ ենթադրում եմ՝ հայկական կողմը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացրած պահանջներին»,-նշեց փորձագետը։
Դիտարկմանը, որ ըստ իշխանության՝ խնդրի լուծումն այլընտրանքային ճանապարհը կլինի, Գառնիկ Դավթյանը նկատեց՝ գործող իշխանությունը պատկերացում չունի՝ ինչ է պետականությունը, ինչ՝ տարածքային ամբողջականությունը։
«Եթե Ադրբեջանը պատրաստ էր իր ամբողջ ժողովրդին զոհել Արցախն ինչպես իրենք են ասում «ազատագրելու» համար, ապա այս իշխանությունը պատրաստ է ամեն ինչ զիջել՝ աթոռը պահպանելու համար։ Իշխանությունների մոտ պետականության լուրջ ընկալում չկա, պոպուլիստական հայտարարություններով են առաջնորդվում»,-հավելեց Գառնիկ Դավթյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր
- 04/23/2024 10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ
- 04/23/2024 00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
- 04/22/2024 23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ