Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   12:23 Աննա Հակոբյանի հետ 1 մլն դրամանոց ընթրիքը երկրում նոր մշակույթ ձևավորելու համար է 04/16/2024   12:20 Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը 04/16/2024   12:13 «Բավ է սուտ խոսեք», «Դուք մանիպուլյացիայի արքայազն եք». Լարված իրավիճակ ավագանու նիստում 04/16/2024   12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 04/16/2024   12:03 Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848մլն. դրամի հարկային պարտավորություն 04/16/2024   11:56 Եղեռնը մեր ժողովրդի հավաքական ցավն է, ողբերգությունն ու, ամենակարևորը, հիշողությունը. Շաքե Իսայան 04/16/2024   11:47 ՔՊ անդամն ինձ ահաբեկում է, թե նախագիծ կբերենք, որ շատ հարց չկարանաք տաք, էս կառույցն ինչի՞ համար է. Մեսրոպ Մանուկյան 04/16/2024   11:42 Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը 04/16/2024   11:38 Սուտ է ասել, սուտ է ասում. Վահե Հովհաննիսյան 04/16/2024   11:26 ԱԺ-ն արտահերթ նիստ է անցկացնում. ուղիղ 04/16/2024   11:11 Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ 04/16/2024   11:08 Պարո’ն Երիցյան, աստված մի արասցե, մի օր դուք կվարեք նիստը. ձեր ձևով կմեկնաբանեք. Տիգրան Ավինյան 04/16/2024   10:55 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը. Երևանի ավագանին նոր անդամներ ունի 04/16/2024   10:43 ԱԺ քննարկվելու է եզդիների ցեղասպանության օրը ՀՀ օրենսդրության մեջ ընդգրկելու հարցը 04/16/2024   10:41 Երևանի ավագանու հերթական նիստը կգումարվի մայիսի 14-ին 04/16/2024   10:39 Հիշե՛ք, ձեզնից յուրաքանչյուրի աշխատանքի արդյունքով է գնահատվում Ոստիկանությունը. Վահե Ղազարյանի ուղերձը 04/16/2024   10:25 ՔՊ պատգամավորի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից քաղաքացին ձերբակալվել է 04/16/2024   10:17 Հրդեհ Արտենի գյուղում. 3 քաղաքացի է տարհանվել 04/16/2024   10:12 Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ավագանու նիստ է. ուղիղ 04/16/2024   08:17 Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» 04/16/2024   08:15 Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» 04/16/2024   08:10 ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/16/2024   07:50 Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ» 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/16/2024   07:27 «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» 04/16/2024   07:23 Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» 04/16/2024   00:05 Թբիլիսիում ոստիկանությունը շարունակում է ձերբակալել խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին․ կիրառվում են ջրցան մեքենաներ 04/15/2024   23:50 Ոչ ոք աշխարհում կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, դա թուրքական գաղափար է․ Թաթոյան 04/15/2024   23:35 Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   22:49 Փաշինյանի նյարդային ջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները հստակ գիտակցում են՝ ինչի համար ճաղերի հետևում. Տիգրան Աբրահամյան 04/15/2024   22:36 Էրդողանը իսլամական աշխարհին կոչ է արել ակտիվացնել ջանքերը Գազայի շուրջ 04/15/2024   22:13 Հիբրիդային գործողություն, որով Իրանը կարողացավ ամրապնդել իր դիրքերը. Արա Պողոսյան 04/15/2024   22:07 Թբիլիսիում խորհրդարանի մուտքի մոտ հատուկ ջոկատայիններ են ժամանել 04/15/2024   21:52 Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ 04/15/2024   21:42 Հարբած ռուս կինը հաշվեհարդար է տեսել տարեց մոր հետ 04/15/2024   21:25 Վրաստանի խորհրդարանի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   21:06 Թող Արթուր Հովհաննիսյանը որոշի, հնարենք Հայաստանի ժողովրդավարության մակարդակի չափողի պաշտոն և նրան նշանակենք․ Իոաննիսյան 04/15/2024   20:43 Նպաստառու դառնալ չեմ ցանկանում, կողմնակից չեմ, որ պետությունն ընտանիքի ամբողջ կեցության հարցը վերցնի իր վրա. բռնի տեղահանված ընտանիքն անորոշության մեջ է 04/15/2024   20:29 Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ․ Ռուբեն Մելիքյան 04/15/2024   20:17 Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   19:54 Չենք գալիս՝ իշխանությունը վեկալենք, վայելենք. ես իշխանություն էի, էլի, Սիսիանի համայնքապետն էի, ինչի էր ինձ պետք դառնալ ընդդիմություն, հո դեբիլ չեմ. Արթուր Սարգսյան 04/15/2024   19:46 Իսրայելը պատերազմ չի փնտրում Իրանի հետ, հայտարարել է հրեական պետության նախագահը 04/15/2024   19:44 Վստահաբար պետք է իմանաք՝ ոչ մի վայրկյան կանգ չենք առնելու. շարունակելու ենք մեր պայքարը. Աննա Գրիգորյան 04/15/2024   19:34 Հայոց Ցեղասպանության մասին ճիշտ կլինի խոսեն մեր գործընկերները. ՔՊ-ական Բաքոյանը չի հետեւում Նիկոլ Փաշինյանի ելույթներին 04/15/2024   19:25 Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/14/2024   12:31 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/14/2024   12:37 Իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄն-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները. իրանագետ 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/14/2024   14:56 Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանին 04/14/2024   17:36 Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները

Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրի մասին. տնտեսագետ 08/27/2021   14:45  |  Տնտեսություն

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հերթական հոդվածում անդրադարձել է կառավարության 2021-2026 թթ. ծրագրի, որը միայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբացության անդամների քվեարկությամբ օգոստոսի 26-ին ընդունվել է:

«Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի մասին

1. Տնտեսություն

Օրվա իշխանության խոստումներն այս անգամ էլ վերաբերում են 2026թ․-ին՝

- ՀՆԱ-ի տարեկան միջին աճը նվազագույնը դարձնել 7 տոկոս,
- օտարերկրյա ուղղակի ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 6 տոկոս,
- համախառն գործոնային արտադրողականության տարեկան աճը՝ առնվազն 5 տոկոս:

Հիմա հերթով անդրադառնամ նաև այս խոստումների։

2018թ․ խոստանում էին մինչև 2050թ․ ՀՆԱ-ի միջին տարեկան 9,5 տոկոսանոց աճ, օտարերկրյա ներդրումների բում։

Ստացվեց բոլորովին այլ պատկեր։ 2017թ․ ՀՆԱ-ն աճել է 7,5 տոկոսով, իսկ 2018թ. հունվար-ապրիլին՝ մինչև իշխանափոխությունը, ՀՆԱ-ի աճը հասել էր 9,5 տոկոս: Առկա էր երկնիշ աճի իրական ներուժ, սակայն հաջորդիվ ՀՆԱ-ի աճի տեմպը նվազեց և 2018թ. ամփոփվեց 5,6 տոկոսով, իսկ 2019թ. կազմեց 7,6 տոկոս:

2020թ․ ՀՆԱ-ն կրճատվեց 7,4 տոկոսով` շուրջ 3 անգամ ավել չափով, քան համաշխարհային տնտեսությունը և էապես ավել, քան մեր տարածաշրջանում։

2021թ․ առաջին վեց ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 5 տոկոսով` 0,7 տոկոսային կետով պակաս չափով, քան միջին գնաճը։

Իբրև առանցքային կարևորում են աշխատանքի արտադրողականությունը, սակայն համախառն գործոնային արտադրողականության աճը թիրախավորում են ավելի քիչ, քան ընթացիկ միջին գնաճն է։ Այսինքն՝ իրականում թիրախավորում են արտադրողականության 0-ական աճ կամ նույնիսկ՝ նվազում։

2018թ.-ից հետո արձանագրվում է կապիտալի փախուստ երկրից: 2019թ․ օրվա իշխանավորների պարծանքի «ոսկե դարն» է։ Բայցևայնպես, 2019թ. նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ներհոսքը նվազեց 0,4 տոկոսով, իսկ ՕՈՒՆ-ի զուտ ներհոսքը՝ 42 տոկոսով, վերաներդրումները՝ 30 տոկոսով։ 2019թ. Վրաստանում գրանցվել է շուրջ 6,5 անգամ ավել չափով ՕՈՒՆ-ի ներհոսք, քան Հայաստանում:

2020թ․ գրանցվեց ՕՈՒՆ-ի արդեն բացասական զուտ ներհոսք՝ 7,1 միլիարդ դրամի չափով։ 2021թ․ առաջին եռամսյակում ՕՈՒՆ զուտ ներհոսքը կազմել է ընդամենը 35 մլն ԱՄՆ դոլար՝ միլարդավոր դոլարների հասնող իշխանական խոստումների փոխարեն։

Պետական պարտքի բեռի շարունակական ավելացմամբ սահմանափակվում է նաև մեր երկրի զարգացման ապագա հնարավորությունը։

2018-2020թթ․ ՀՀ դրամով արտահայտված պետական պարտքն աճել է 27 տոկոսով՝ շուրջ 10 անգամ բարձր տեմպով, քան ՀՆԱ-ն։ Պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2017թ․ եղել է 55,7 տոկոս, 2020թ․՝ 67,3 տոկոս՝ պարտքային բեռի կառավարումը տեղափոխելով որակապես առավել բարձր ռիսկի գոտի։


2020 թվականի սկզբի համեմատ՝ այս տարվա առաջին կիսամյակում ևս՝ 10,3 տոկոսով կամ շուրջ 625 միլիոն ԱՄՆ դոլորով աճել է ՀՀ արտաքին պարտքը։

2. Աշխատանք և սոցիալական պաշտպանություն

Այս ոլորտում նորից խոստանում են՝

- նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային և  սպառողական զամբյուղների արժեքներին,
- նվազագույն աշխատավարձը սահմանել 85000 դրամ,
- կրկնակի նվազեցնել աղքատության մակարդակը և վերացնել ծայրահեղ աղքատությունը,
- գործազրկության մակարդակը կրճատել՝ հասցնելով 10 տոկոսի։

Անապահովության նպաստների չափերի բարձրացման մասին խոսք չկա։ Սա էլ այն դեպքում, երբ 2019թ․ աղքատության մակարդակը աճել է 3 տոկոսային կետով և դարձել է 26,3 տոկոս։ ՀԲ նախնական գնահատմամբ 2020թ․ այն ևս աճել է 7 տոկոսային կետով։

Այսինքն՝ իշխանափոխությունից առաջ ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հիմա արդեն՝ ամեն երրորդն է աղքատ։

2018թ․-ին էլ էին խոստացել, որ վերացնելու են ծայրահեղ աղքատությունը։ Ստացվեց հակառակը․ այն աճում է՝ նաև ահագնացող գնաճի հետևանքով։

Խոստանում են նաև կառուցել և վերակառուցեն նոր դպրոցներ և ամենակարևորը՝ նոր դպրոցներում պետք է տեղադրեն ամբողջությամբ նոր գույք։ Սակայն այս շրջանակներում որևէ կերպ չեն անդրադառնում ամենակարևոր խնդիրներին՝ հատկապես գյուղական բնակավայրերում դպրոցահասակ երեխաների թերսնման բարձր մակարդակը, գյուղատնտեսական ծանր աշխատանքներում անչափահաս երեխաների ներգրավվածության իրապես բարձր մակարդակը։ Եվ մտահոգիչ այս ցուցանիշների նվազեցումները թիրախավորված չեն օրվա իշխանությունների բերած հնգամյա ծրագրում։

Հիմա կոնկրետ այլ փաստեր ևս․

2020թ․ հունվարի 1-ից կենսաթոշակի միջին չափը բարձրացել է 7-8%-ով, նվազագույն ամսական աշխատավարձը՝ 13000 դրամով, իսկ անապահովության նպաստի չափերը մնացել են անփոփոխ։ Սննդամթերքի միջին գներն այս ընթացքում աճել են 13,1 տոկոսով։ Մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը հասել է 66600 դրամ, իսկ պարենային զամբյուղինը՝ 36000 դրամ։ Այսինքն՝ թոշակի միջին չափով հնարավոր է ամսվա ընթացքում կատարել միայն 20 օրվա նվազագույն սպառման ծախսերը, իսկ կենսաթոշակի նվազագույն չափը բավականացնում է 20 օրվա միայն սննդի նվազագույն ծախսին։

Զբաղվածության պետական աջակցության ծրագրերը 2018թ․ թերակատարել եք 75 տոկոսով, 2019թ․ 50 տոկոսով։ Տարեկան 3-4 հազար գործազուրկներ չեն կարողացել ստանալ պետական աջակցություն՝ ոլորտի պատասխանատուների կառավարման ձախողումների հետևանքով։ Սակայն այս ընթացքում ոլորտի պատասխանատու բարձրաստիճանները՝ նախարար, տեղակալ և այլն, ստացել են ամսական պարգևատրումներ իրենց հիմնական աշխատավարձից ավել չափով։ Մեր բազմաթիվ և փաստարկված քննադատություններից հետո՝ 2020թ․-ին ձևական կատարողական ապահովելու համար զբաղվածության 13 պետական ծրագրերին հատկացված 1,8 միլիարդ դրամ միջոցներից դեկտեմբեր ամսվա դրությամբ չծախսված շուրջ 1 միլարդ դրամը ոտքի վրա հատկացրեցիք միայն մեկ ծրագրի՝ անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության ծրագրին։ Այս ծրագիրն էլ անվանեցիք՝ որպես նոր ծրագիր, չնայած այն ներդրաված է 2014թ․-ից։

2020թ․ հունվարի համեմատ՝ 2021թ․ հունիսին գրանցված աշխատողների թվաքանակն ավելացել է 45356-ով։ Այդ ամիսներին զբաղվածության պետական ծառայության կողմից հրապարակված աշխատուժի պահանջարկը, այն է՝ չկրկնվող թափուր աշխատատեղերի ընդհանուր թիվը կազմել է 3913։ Փաստորեն՝ նոր գրանցված աշխատողների մեջ առավելագույնը 8,6 տոկոսն է իրականում գտել աշխատանք, իսկ մնացած մասը եղել են առանց աշխատանքային պայմանագրերի աշխատողներ։

Գրանցված աշխատողների թվաքանակի ավելացումները հիմնականում ստվերային զբաղվածության բացահայտման արդյունք է կամ թերզբաղվածության մակարդակի աճի հետևանք, երբ մեկ լրիվ հաստիքի վրա գործատուները գրանցում են երկու և ավելի աշխատողների։ Իսկ դրանով իշխանավորների պարբերաբար պարծենալը հանրության շրջանում տարածվող մանիպուլացիայի հերթական դրսևորումներից է։

Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման գործընթացը իշխանափոխությունից հետո լիարժեք ձախողված է, սակայն այդ ընթացքում պարբերաբար խոստացել են դա անել։ Հիմա էլ նորից պոպուլիստական ձևակերպումներով կարևորում են սոցիալական ծրագրերի հասցեականության բարձրացումը։ Իսկ գործնականում այդ հասցեականության ապահովման հիմքը անապահովության գնահատման համակարգն է։

Բովանդակային մյուս բարեփոխումների հիմնական ուղղությունները ձևակերպել են ցանկությունների մակարդակում։ Չկան արդյունքային չափելի թիրախներ։ Նախորդ երեք տարիներին այդ ուղղություններով կատարված աշխատանք և շոշափելի որևէ արդյունք չեն մատնանշում, քանի որ իրականում դրանք չկան։

3. Ժողովրդագրություն

Իշխանափոխությունից հետո հայտատարեցին՝ այլևս ժողովրդագրական ռազմավարության անհրաժեշտությունը չկա: Իրենք են եկել և լինելու է բեյբի բում, աննախադեպ հայրենադարձություն, մինչև 2050թ. Հայաստանը ունենալու է 5 մլն բնակչություն: Ի դեպ՝ դրանից առաջ իրենց նախընտրական ծրագրով խոստացել էին մինչև 2040թ. ունենալ 6 մլն բնակչություն:
Բնակչության թվաքանակի աճի մասին էլ բան չեն խոստանում։ Պարզ է, թե ինչու:

Հիմա արդեն խոստանում են՝ մշակել ժողովրդագրական ռազմավարություն, բազմազավակ ընտանիքներին աջակցության մասին օրենք։ Ի դեպ՝ այս օրենքը գործող ՀՀ Սահմանադրության պահանջով պետք է ընդունած լինեին դեռևս 2018թ․-ին, սակայն այդպես էլ չեն կատարում սահմանադրական նաև այս պահանջը։

Փոխարենը, 2019-2020թթ․ պոպուլիստական հերթական քայլերով, առանց ազդեցության գնահատման ավելացրեցին երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը՝ առաջին և երկրորդ երեխայի համար։ Իրականում եղավ՝ ժողովրդագրական ոչ մի արդյունք, անհասցեականություն և պետական բյուջեից միալիարդավոր դրամների փոշիացում։ Փաստ է՝ 300 հազար դրամ միանվագ այս նպաստը չի կարող որոշիչ լինել երեխա ունենալու ծնողների որոշման համար։

Բնական հավելաճ ապահովելու նպատակով պիտի թիրախավորվեն երրորդ և հաջորդ երեխայի ծնունդները, այլ ոչ թե առաջինը և երկրորդը։ Կարծես այս պնդումը հասկացել են՝ երեք տարի ուշացումով և պետական ռեսուրսները փոշիացնելուց հետո։

Սակայն նորից պոպուլիստական դրսևորում՝ մինչև 2026թ․ խոստանում են իրականացնել աջակցության նոր ծրագիր, ըստ որի ամսական 50 հազար դրամ կհատկացնեն բոլոր ընտանիքների երրորդ և հաջորդ երեխաներին՝ առանց կարիքի համալիր գնահատման։ Օրինակ՝ ծայրահեղ աղքատ ընտանիքի երրորդ երեխան էլ կստանա 50 հազար դրամ, ամսական մեկ միլոն դրամ և ավել եկամուտ ունեցող ընտանիքի երրորդ երեխան էլ։ Այսինքն՝ պոպուլիստական մղումներով անտեսում են սոցիալական արդարության բաղադրիչը։

Շարունակվող ճգնաժամի ֆոնին ձևավորվում է նաև արտագաղթի նոր ալիք․

2021թ․ հունվար-հունիսին Հայաստանից ՀՀ քաղաքացիների մեկնումների թիվը 94 հազար 338-ով գերազանցել է Հայաստան ժամանումների թվին։ Այս բացասական միտումը շարունակվել է նաև հուլիսին։

4. Հանրային ծառայության ոլորտ

Նախորդ երեք տարիներին առաջացրել են համակարգային բնույթի նոր խնդիրներ։ Դրանց և դրանց վտանգավոր հետևանքների մասին բազմաթիվ առիթներով բարձրաձայնել ենք, մասնավորապես․

- պետական ինստիտուտների կազմաքանդում և անգործություն,
- պոպուլիզմ և տոտալ անպատասխանատվություն,
- անբարտավան ու մեծամիտ կեցվածք, հանրային քննարկումների բացակայություն, մասնագիտական տեսակետների նկատմաբ անտարբերություն,
- պետական կառավարման ապիկարություն և եղած մասնագիտական ներուժի մսխում,
- ոլորտների պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաններին անաշխատ և ապօրինի պարգևատրումներ։

Ինչպես 2018թ․-ին, այնպես հիմա՝ խոստանում են պետական ծառայողներին արժանապատիվ վարձատրություն, որը պետության համար չպետք է առաջացնի լրացուցիչ ֆինանասական բեռ։ Այսինքն՝ իրականում նպատակադրված են իրականացնել հանրային ծառայողների զանգվածային ազատումներ, ինչը պարբերաբար հետաձգում են իրենց քաղաքական նեղ շահերից դրդված։ Դեռևս փորձել են, սակայն վախեցել են այս գործընթացը սկսել իրենց պլանավորած ողջ ծավալով։

Խոստանում են նաև վերանայել իրենց կողմից արդեն երեք տարի ապօրինաբար կիրառվող՝ յուրայիններին պարգևատրումների արատավոր պրակտիկան։ Պարգևատրումներով ստեղծել են ապօրինի վարձատրության հիմքեր, կիրառել են երեք տարի, իսկ հիմա ուզում են փոխել։
Սակայն հանրային ծառայողների վարձատրության բազային չափի բարձրացման կոնկրետ չափերի մասին խոստում նորից չունեն։

Վկայակոչում են հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030թ․-ի ռազմավարությունը, որը դեռ պետք է մշակեն։ Նորից խոստանում են, սակայն նորից կոնկրետ ժամկետներ և ակնկալվող չափելի արդյունքներ չեն նշում։

Եզրակացությունը.

այս իշխանությունները մեր երկիրը հասցրել են գոյատևման խնդրի առջև։ Շարունակում և իրավիճակից բխող՝ կատարելագործում են իրենց անպատասխանատու վարքագիծը, պոպուլիստական դրսևորումները։ Դրդվում են իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով, իրենց նեղ անձնական և քաղաքական շահերով՝ անտեսելով հավաքականը։

Այս ամենը պարզ վկայում է՝ իրենք ի վիճակի չեն դիմակայելու հենց իրենց մեղքով ստեղծված աննախադեպ այս մարտահրավերներին և բարելավելու սոցիալ-տնտեսական իրավիճակը մեր երկրում: Չունեն համարժեք և արդյունքահեն ծրագրային մոտեցումներ: Առաջանցիկ ավելացող խնդիրներին նայում են մատների արանքով, անպատասխանատու կերպով:

Հարցերը լուծում են իրավիճակային և մասնակի: Իրենց ակնհայտ ձախողումները մանիպուլացնում ու կոծկում են, դրանց համար անընդհատ փորձում են մտացածին մեղավորներ ու պատճառներ գտնել:

Հետևաբար, այս իշխանությունների կողմից ներկայացված սոցիալ-տնտեսական ցանկացած ծրագիր ձախողված է՝ ի սկզբանե:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:21 25/08/2021  |  ԼՐԱՀՈՍԻշխանափոխությունից առաջ ամեն 4-րդ քաղաքացին էր աղքատ, իսկ հիմա արդեն ամեն 3-րդ քաղաքացին. Թադևոս Ավետիսյան
14:48 26/07/2021  |  ՏնտեսությունՏնտեսության իրական անկումը շարունակվում է
13:33 21/07/2021  |  ԼՐԱՀՈՍՔաղաքացիների իրական եկամուտները հետևողականորեն նվազում են, իսկ մեր երկրի տնտեսության ազատ անկումը շարունակվում է. տնտեսագետ
15:50 15/07/2021  |  ՎերլուծություններԻրողությունը բացահայտող հարցեր օրվա իշխանական խմբակին. Թադևոս Ավետիսյան
18:45 24/06/2021  |  ՏնտեսությունԳնաճը շարունակվելու է. Այն ուղղակի խժռում է մարդկանց իրական եկամուտները. տնտեսագետ
15:28 17/06/2021  |  ՎերլուծություններԱնհայրենիքները եկան իշխանության ամեն չորրորդ քաղաքացին էր աղքատ, հեռանում են՝ ամեն երրորդն է աղքատ
21:15 08/06/2021  |  ՀարցազրույցԿոմունիկացիաների բացումը պետք է դառնա բանակցություն փոխշահավետության հենքի վրա, ոչ թե պարտադրված լինենք թշնամու շահով. «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու
14:32 26/04/2021  |  Վերլուծություններ2020թ․ պետական բյուջեի ձախողված կատարողականը. Թադևոս Ավետիսյան
15:32 19/04/2021  |  ԼՐԱՀՈՍԵրկրից կապիտալը փախչում է. ԿԲ-ի կիրառած գործիքներն արդյունավետ չեն. տնտեսագետ
12:24 05/04/2021  |  ՎերլուծություններԽոսում են թվերը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]