ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ-ում գործում է թուրքական և ադրբեջանական հետախուզության գործակալների 9 հոգանոց խումբ,որը թիրախավորում է իրավապահ և պետական համակարգի աշխատողներին. Ավագյան 08/26/2021 13:20 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ-ում ակտիվ գործում են մի խումբ գործակալներ, որոնք աշխատում են թուրքական և ադրբեջանական հետախուզության հետ՝ վճարի դիմաց։ Այս մասին «Փաստինֆո»-ին ասել է գնդապետ Բորիս Ավագյանը։ Ըստ նրա՝ գործակալների խումբը բաղկացած է Ուկրաինայի ու Հայաստանի քաղաքացիներից։
«Խումբը մշակված մեթոդաբանություն է փորձում կիրառել ամենաակտիվ պետական և իրավապահ համակարգի գործիչների նկատմամբ՝ կապ հաստատելով նրանց ընտանիքի անդամների հետ և նրանց մեջ ներշնչելով վախի, կյանքի վտանգի մտավախություններ։
Մասնավորապես՝ փորձում են մտայնություն ձեւավորել, որ նրանց ամուսիններին, եղբայրներին, տղաներին, որոնք պետական ու իրավապահ համակարգում են, նաև պաշտպանության նախարարությունում, չգործեն այնպես ակտիվ, ինչպես գործում են հետպատերազմյան ժամանակահատվածում»,- տեղեկացրեց Ավագյանը։
Գործակալների խումբը 9 հոգանոց է։ Նրանք թիրախի ընտանիքի անդամների հետ տարբեր մեթոդներով են աշխատում։ Ինչ որ մեկին խոստանում են աշխատանք, մյուսին՝ ուսում, մեկ այլ անձի անգամ վախեցնում։ Ավագյանի պնդմամբ՝ այս պահին թիրախավորված է 20-ից ավելի մարդ, այդ թվում և ուժային կառույցներից, պետական համակարգից, որոնց ընտանիքիների նկատմամբ կիրառվել է այդ մեթոդաբանությունը։
Երբ գործակալները նկատում են, որ ազդեցություն գործել չի ստացվում, կարող են անգամ համոզել, որ վտանգն այնքան մեծ է, որ տվյալ անձը պետք է հեռանա երկրից, որի համար անգամ ֆինանսավորում են առաջարկում։
«Ցանկացած դեպքում այն հայրենասեր ակտիվ գործիչներին, որոնք կան պետական համակարգում, ովքեր ուզում են գործընթացները հնարավորին չափով արագացնել՝ բանակի, պետականության, սահմանների, գերիների վերադարձի կամ անհայտ կորածների ուղղությամբ, նրանց նկատմամբ նման աշխատանք է իրականացվում և այդ գործակալները շատ ակտիվ են»։
Ավագյանի փոխանցմամբ՝ արդեն ավելի քան երկու ամիս է, ինչ աշխատանքներ են իրականացվում գործակալներին հայտնաբերելու, նրան աշխատանքի ոճն ուսումնասիրելու համար։ Այսօր արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ԱԱԾ, ոստիկանապետին և գլխավոր դատախազին եւ ակնկալում են, որ մոտ ժամանակներս քրեական գործեր կհարուցվեն լրտեսության և հայրենիքի դավաճանության հոդվածներով եւ գործակալները, նրանց օժանդակող անձինք կկալանավորվեն։
«Աշխատում են, որ քայքայեն մեր պետականությունը։ Սա մեր ազգային հարցն է, որ մենք կարողանանք ազատվել։ Օտարերկրացները պետք է դատվեն որպես լրտեսներ, ՀՀ քաղաքացիները, որպես հայրենիքի դավաճաններ։ Բոլոր ապացույցները ներկայացված են։ Հույս ունեմ՝ գլխավոր դատախազը հնարավորինս արագ կհարուցի քրեական գործը ու սկսվի քննությունը»,- հավելեց Ավագյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2023 23:07
Ամենաբարդը գաղթի ճանապահն էր, լքում էինք հայրենիքը, դա նույնն է, եթե բալիկիդ լքես. բռնի տեղահանված
Տեսադարան
Մամուլ
- 10/07/2023 08:37 Ինչու Դուդան չի ընդունել Ալեքսանդր Արզումանյանի հավատարմագրերը․«Հրապարակ»
- 10/07/2023 08:34 Դավիթ Մանուկյանը փորձել է ուղեկցել Վարդանյանին․«Հրապարակ»
- 10/07/2023 08:30 Ինչու արցախցիներին տուն չեն գնում. թվեր. «Ժողովուրդ»
- 10/07/2023 08:27 Արցախի նախկին նախագահները խանգարում էին Նիկոլ Փաշինյանին․«Հրապարակ»
- 10/07/2023 08:23 Ինչ ունեցվածք ունի արդարադատության փոխնախարարը. «Ժողովուրդ»
- 10/07/2023 08:19 Իշխանությունները խախտել են պայմանավորվածությունը․ «Փաստ»
- 10/07/2023 08:17 Ինչու եւ ով արագացրեց արցախցիների տեղահանման պրոցեսը․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 10/06/2023 20:27 Մենք պատերազմի շեմին ենք. Այս պահին մեր տարածաշրջանում խաղաղությունը որևէ մեկին ձեռնտու չէ, բացի մեզանից. Բաղդասարյան
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
Մեկնաբանություն
- 10/07/2023 22:15 Փաշինյանական քարոզչության այս փուլում «ղարաբաղցի-ղարաբաղցի» ներխմբային թշնամություն է հրահրվում․ Աբրահամյան
- 10/07/2023 19:48 Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գնալով ավելի է սրվում ու դառնում մեծ պատերազմների համար պայթյունավտանգ․ Զաքարյան
- 10/07/2023 19:40 Պաղեստինցիները շատ գրագետ և որակյալ քարոզչական պատերազմ են մղում․ Ոսկանյան
- 10/07/2023 14:08 Իսրայելում տեղի ունեցողի խորապատկերին այլևս անհնար կլինի թերագնահատել մերձավորարևելյան առյուծի՝ Իրանի, դերն ու հնարավորությունները. իրանագետ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/08/2023 20:01 Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Honda»-ն և «VAZ»-ը, ևս 3 մեքենա վնասվել են. կան տnւժածներ
- 10/08/2023 18:25 Փրկարարներն օգնության են հասել քաղաքացիներին
- 10/08/2023 16:02 Երևանում ավտոմեքենայի դռները փակվել են, երեխաները մնացել են ներսում․ Օգնության են հասել փրկարարները
- 10/08/2023 11:03 Շատվան գյուղում տներից մեկում հրդեհ է բռնկվել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 10/05/2023 16:22 Ծովախեցգետնով ապուրի համար Եվրախորհրդարանի նախագահին բողոք են ներկայացրել
- 09/29/2023 18:54 5 դեղամիջոց, որոնք խորհուրդ չի տրվում օգտագործել սուրճի հետ
- 09/16/2023 14:05 Իլոն Մասկի վրա թքել են Մոսկվա կատարած այցի ժամանակ
- 09/15/2023 23:24 Կինը նիհարել և փոխել իր կյանքը պարզ սովորության շնորհիվ
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)
