ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմեն Գևորգյանի անձեռնմխելիությամբ պայմանավորված գործի վարույթը կասեցնելու միջնորդության մեկնաբանությունը հակասում է քրեական իրավունքին, նաև՝ կրթությանը. դատախազ 08/24/2021 16:01 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը

Պաշտպանության կողմի ներկայացրած «փոխանցումներով» միջնորդությունները ցույց են տալիս անցած մի քանի տարիների ընթացքում պաշտպանության կողմին հայտնած իմ դիրքորոշման անկեղծությունը, որ իրենք շահագրգիռ չեն սույն գործի նորմալ ընթացքի կապակցությամբ։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին ասաց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով գործով վարույթը Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հիմքով կասեցնելու և ՍԴ դիմելու մասին պաշտպանների միջնորդությանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նախորդ դատական նիստին Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հաղթահարման օրենսդրական բացի հարցով դիմել ՍԴ։ Այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով Գևորգյանի անձեռնմխելիությամբ պայմանավորված կասեցնել գործի վարույթը ՝ մինչև Գևորգյանի անձեռնմխելիության հաղթահարումը կամ պատգամավորական մանդատի ավարտը, կամ դիմել ՍԴ։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ ներկայացված միջնորդությունը անհարգալից վերաբերմունք է կրթական գործընթացում օգտագործելու լիցենզիա ստացած քրեական դատավարության վերաբերյալ ցանկացած դասագրքի նկատմամբ։ Ըստ նրա՝ ներկայացված միջնորդությունն ակնհայտորեն չի համապատասխանում քրեական իրավունքին, քանի որ զարմանալի է, որ կարելի է միջնորդություն ներկայացնել՝ ասելով, որ մեղադրյալներից մեկի անձեռնմխելիությամբ պայմանավորված ամբողջ քրեական գործի վարույթը կարճել։
Բաղդասարյանն ընդգծեց, որ միջնորդությունն ակնհայտորեն հիմնվում է քրեական հետապնդում հարուցել, ենթարկել, քրեական հետապնդում իրականացնել հասկացությունների անթույլատրելի նույնականացման վրա այն դեպքում, երբ դրանք հստակորեն տարանջատված հասկացողություններ են։
«Քանի որ անձեռնմխելիության նշանակությունը ներկայացնելիս պաշտպանության կողմը փաստարկ բերեց, որ հակառակ դեպքում դատախազությունը կկարողանա քրեական գործ հարուցելու միջոցով մինչև պատգամավոր ընտրվելը քրեական գործ հարուցել և ընտրված պատգամավորի գործունեությանը խոչընդոտել, ուզում եմ ազնիվ լինենք և մտածենք հակառակը։ Ստացվում է՝ ՀՀ-ում բոլոր մեղադրյալները կարող են ընդգրկվել ընտրական ցուցակներում և տրված հնարավորությունների սահմաններում գրանցվել որպես ԱԺ պատգամավորության թեկնածու և հաջորդ օրը դատախազությունը՝ բոլոր մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու համար դիմել ԿԸՀ։ Սա չի կարող լինել և պաշտպանության կողմն էլ գիտի, որ չի կարող լինել»,- նշեց Բաղդասարյանը։
Նրա դիտարկմամբ՝ ներկայացված միջնորդությունն ակնհայտ անհիմն է և դրա մեկնաբանությունները հակասում են քրեական ՀՀ դատավարության օրենսգրքին, Սահմանադրությանը, պաշտպանության կողմի մեկնաբանությունը հակասում է քրեական իրավունքին, գիտությանը, նաև՝ կրթությանը։
«Լուրջ եմ ասում։ Չի կարող նման տրամաբանություն լինել, չի կարող կարգավորում լինել, որը հնարավորություն կտար ցանկացած մեղադրյալի թեկնածություն առաջադրել, գալ օգտվել անձեռնմխելիությունից, գալ ասել՝ չեք հասցրել անձեռնմխելիությունս հաղթահարել, մի հատ էլ հետո նման միջնորդություն ներկայացնել, ասել՝ քանի որ պատգամավորների թեկնածուները 1000-ից ավելի են, ԿԸՀ-ն չհասցրեց բոլորի վերաբերյալ միջնորդությունները քննարկել, ուրեմն կա չհաղթահարված անձեռնմխելիություն, ուրեմն՝ քրեական գործի վարույթը կարճեք, կասեցրեք գործի վարույթն այն դեպքում, երբ մեղադրյալներից մեկին այդ միջնորդությունն ընդհանրապես չի վերաբերում»,- նշեց Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ նշված դրվագով Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 07/06/2022 10:37 Ինչու է Արթուր Վանեցյանի որդին ազատվել բանակից. «Հրապարակ»
- 07/06/2022 10:32 «Պատիվ ունեմ»-ը Թագուհի Թովմասյանին կհեռացնի՞. Ինչ կապ ունի նա Խաչատուր Սուքիասյանի հետ. «Հրապարակ»
- 07/06/2022 10:27 «Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:21 «Ինքը մեր ընկերն է». Վիրահատվելուց հետո Ջհանգիրյանը լավ չէ՞. «Իրավունք»
- 07/06/2022 10:12 Վահե Հակոբյանը վայր կդնի մանդատը. «Ժողովուրդ»
- 07/06/2022 10:05 Սահմանն այնքան անպաշտպան է, որ անսպասելի որոշում են գտել. «Հրապարակ»
- 07/06/2022 09:58 Պաշտոններից զրկելու հարցը ՍԴ-ում չեն վիճարկի. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
- 06/28/2022 20:34 Արցախի հանրապետությունը եռակողմ հայտարարության կողմ չէ. Արցախի նախագահի խոսնակն արձագանքում է
- 06/22/2022 23:47 Իշխանություն չունենալը դժբախտություն չէ. Վահագն Խաչատուրյան
- 05/28/2022 15:33 Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահն ընդունել է Լեռնային Ղարաբաղի գոյությունը. Արարատ Միրզոյան. Արմենպրես
Մեկնաբանություն
- 07/06/2022 18:34 Վահան Քերոբյանը հանդիպել է Դեն Բիլզերյանի և իր գործընկերների հետ
- 07/06/2022 18:24 Թող իրենք պատվիրեն երաժշտությունը, իրենք պարեն կապիտուլյանտի դուդուկի տակ, իրենք էլ պատասխանատու լինեն իրենց բազմաթիվ ձախողումների համար. Զաքարյան
- 07/06/2022 15:06 Ալիեւը գալիս է Երեւան․ Նաիրա Զոհրաբյան
- 07/06/2022 14:24 Դիվանագիտական սկանդալ և խայտառակություն. Ղազարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 07/06/2022 23:55 Հրդեհի բռնկմամբ ՃՏՊ՝ Հացիկ-Մայիսյան ավտոճանապարհին
- 07/06/2022 19:50 Սևանում ջրափրկարարների նավակը քամուց շրջվել է. նրանք մոտ 1 կմ լողալով, դուրս են եկել Շորժա գյուղի մոտակա ափ
- 07/06/2022 19:19 Երևանում գործող «Արթմեդ» ԲԿ-ի վերելակի հորանում հայտնաբերվել է տղամարդու դի
- 07/06/2022 09:45 Պայթյուն` Աշտարակի բանկերից մեկում. կա մեկ զոհ, հինգ վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 07/05/2022 21:08 Արդյո՞ք տուժում է սեքսուալ ֆունկցիան, երբ հեռացվում են կնոջ վերարտադրողական օրգանները
- 07/02/2022 17:36 Մահացել է «Չեբուրաշկա»-ի հեղինակը՝ Լեոնիդ Շվարցմանը
- 07/02/2022 15:27 Այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքն է
- 07/02/2022 13:17 Բացվել է Երվանդ Ղազանչյանի և Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը