Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   10:25 ՔՊ պատգամավորի հետ տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի մասնակից քաղաքացին ձերբակալվել է 04/16/2024   10:17 Հրդեհ Արտենի գյուղում. 3 քաղաքացի է տարհանվել 04/16/2024   10:12 Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ավագանու նիստ է. ուղիղ 04/16/2024   08:17 Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» 04/16/2024   08:15 Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» 04/16/2024   08:10 ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ» 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/16/2024   07:50 Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ» 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/16/2024   07:27 «Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ» 04/16/2024   07:23 Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ» 04/16/2024   00:05 Թբիլիսիում ոստիկանությունը շարունակում է ձերբակալել խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին․ կիրառվում են ջրցան մեքենաներ 04/15/2024   23:50 Ոչ ոք աշխարհում կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը, դա թուրքական գաղափար է․ Թաթոյան 04/15/2024   23:35 Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը 04/15/2024   23:24 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/15/2024   22:49 Փաշինյանի նյարդային ջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները հստակ գիտակցում են՝ ինչի համար ճաղերի հետևում. Տիգրան Աբրահամյան 04/15/2024   22:36 Էրդողանը իսլամական աշխարհին կոչ է արել ակտիվացնել ջանքերը Գազայի շուրջ 04/15/2024   22:13 Հիբրիդային գործողություն, որով Իրանը կարողացավ ամրապնդել իր դիրքերը. Արա Պողոսյան 04/15/2024   22:07 Թբիլիսիում խորհրդարանի մուտքի մոտ հատուկ ջոկատայիններ են ժամանել 04/15/2024   21:52 Հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, թե ինչ վտանգավոր խաղի մեջ է մտնում և, այնուամենայնիվ, ապրիլի 24-ին նրանից կլսենք «Հայոց Ցեղասպանություն» եզրույթը. Ցեղասպանագետ 04/15/2024   21:42 Հարբած ռուս կինը հաշվեհարդար է տեսել տարեց մոր հետ 04/15/2024   21:25 Վրաստանի խորհրդարանի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   21:06 Թող Արթուր Հովհաննիսյանը որոշի, հնարենք Հայաստանի ժողովրդավարության մակարդակի չափողի պաշտոն և նրան նշանակենք․ Իոաննիսյան 04/15/2024   20:43 Նպաստառու դառնալ չեմ ցանկանում, կողմնակից չեմ, որ պետությունն ընտանիքի ամբողջ կեցության հարցը վերցնի իր վրա. բռնի տեղահանված ընտանիքն անորոշության մեջ է 04/15/2024   20:29 Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ․ Ռուբեն Մելիքյան 04/15/2024   20:17 Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/15/2024   19:54 Չենք գալիս՝ իշխանությունը վեկալենք, վայելենք. ես իշխանություն էի, էլի, Սիսիանի համայնքապետն էի, ինչի էր ինձ պետք դառնալ ընդդիմություն, հո դեբիլ չեմ. Արթուր Սարգսյան 04/15/2024   19:46 Իսրայելը պատերազմ չի փնտրում Իրանի հետ, հայտարարել է հրեական պետության նախագահը 04/15/2024   19:44 Վստահաբար պետք է իմանաք՝ ոչ մի վայրկյան կանգ չենք առնելու. շարունակելու ենք մեր պայքարը. Աննա Գրիգորյան 04/15/2024   19:34 Հայոց Ցեղասպանության մասին ճիշտ կլինի խոսեն մեր գործընկերները. ՔՊ-ական Բաքոյանը չի հետեւում Նիկոլ Փաշինյանի ելույթներին 04/15/2024   19:25 Վրաերթի ենթարկված 68-ամյա տղամարդը մահացել է 04/15/2024   18:45 Գիտնականները պարզել են, թե ինչու են մարդիկ ծանր տանում սպասումը 04/15/2024   18:45 Դիմանալու բան չի, պարոն Քոչարյան. Հրանուշ Խառատյանը՝ ՔՊ-ական պատգամավորին 04/15/2024   18:38 Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Երևանի Ազատության պողոտա-Վարշավյան փողոց խաչմերուկում 04/15/2024   18:34 Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Վեսա Հակկինենի գլխավորած պատվիրակությանը 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն 04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/15/2024   17:41 Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում 04/15/2024   17:40 Գերմանիայում թույլ են տվել տարին մեկ անգամ փոխել սեռը 04/15/2024   17:15 Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն նոր կյանք ստացավ. այն վերահրատարակվել է 43 տարի անց (տեսանյութ) 04/15/2024   17:11 Հայաստանում արտադրված մի քանի զինատեսակներ ներքին փորձարկումներ են անցել․ դրանք առաջիկայում կկիրառվեն Զինված ուժերում 04/15/2024   17:04 Հաստատվել են բնակարաններով ապահովման ծրագրի հավակնորդների ցանկը և բնակարանների ընտրության վերջնաժամկետը 04/15/2024   16:55 «Բռունցքդ բեր» նախաձեռնության բաց նամակը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին 04/15/2024   16:51 Կարևոր է, որ Հայաստանը փոխադարձի Ադրբեջանի խաղաղության ջանքերը. Ջեյհուն Բայրամով 04/15/2024   16:47 Արագածոտնի մարզի Ավան բնակավայրի բնակչի սպանության մեղադրանքով կալանավորվել է վերջինիս համագյուղացին 04/15/2024   16:43 Ադրբեջանում տիկտոկերի են ձերբակալել
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/14/2024   20:21 Վաաա՜յ, նայա հլա ինչ բնությու՜ն, նայա՜,Փաշինյան ջան, մեռնեմ գլխուդ դխկ ու ցխկին. Խոպանչին ուղերձով դիմել է Փաշինյանին 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/14/2024   12:31 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/14/2024   10:27 Իրանը հայտարարել է թիրախները ոչնչացնելու ու Իսրայելի դեմ գործողության ավարտի մասին 04/14/2024   12:37 Իրանական հարձակման չեզոքացման նպատակով աշխատել են առնվազն չորս պետությունների՝ Իսրայելի, ԱՄն-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ՀՕՊ միջոցները. իրանագետ 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/14/2024   14:56 Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանին 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/14/2024   17:36 Իրանի հարձակումից պաշտպանվելու համար մեկ գիշերն Իսրայելին արժեցել է մինչև 1,3 միլիարդ դոլար 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին

Արմեն Չարչյանը նորից կկալանավորվի (տեսանյութ) 08/23/2021   11:39  |  ԼՐԱՀՈՍ

«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կկալանավորվի։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել է Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, գործի՝ դատաքննության նախապատրաստման փուլում  հուլիսի 21-ին նրան կալանքից ազատել էր՝ բավարարելով Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15 մլն ՀՀ դրամ։ Մեղադրող դատախազ Մարգարյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին դատարանի որոշումը, իսկ Չարչյանի նկատմամբ նախկինում ընտրված խափանման միջոց կալանավորումը համարել հիմնավորված և թողնել անփոփոխ։

Բողոքը նախ մակագրվել էր դատավոր Սեւակ Համբարձումյանին, որը ինքնաբացարկ էր հայտնել, ինչից հետո այն վերամակագրվել էր Ռուբիկ Մխիթարյանին, որն էլ այսօր բավարարել է դատախազության բողոքը։  

Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ընդգծեց, որ դատարանի որոշումն ակնհայտ ապօրինի է։ Նրա փոխանցմամբ՝  Չարչյանը մեկ ամիս է, ինչ ազատության մեջ էր գտնվում, ոչ մի ազդեցության փորձ անգամ չի կատարել, նա այլևս «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն չէ, այսինքն՝ իր կարգավիճակից ելնելով էլ որևէ մեկի նկատմամբ չէր կարող ազդեցություն ունենալ։ Բացի այդ՝ Չարչյանի դեմ որևէ մեկը մեղադրական բնույթի ցուցմունք չի տվել, որ տրամաբանություն լիներ ցանկալի ցուցմունքներ կորզելու նպատակով ազդեցություն գործադրելու։

«Այսինքն՝ ոչ մի բեկանելու հիմք այս դատարանը չի ունեցել։ Այս դատավորը պարզապես երևի անգամ իր շողքից է վախենում, իր ինչ-որ ներքին վախերն ունի, դրա համար է նման որոշում կայացրել, բայց այս որոշումը ոչ մի աղերս չունի ոչ օրենքի հետ, ոչ իրավունքի հետ, սա խայտառակություն է։ Այլ մեկնաբանություն չեմ կարող տալ, սա ազգի խայտառակություններից մեկն է, թող այս օրը լավ հիշեն»,- նշեց Ալեքսանյանը։

Վերաքննիչ բողոքի քննության ընթացքում պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բարձրացրել է նաև Չարչյանի՝ պատգամավորի կարգավիճակի հիմքով ձեռք բերած անձեռնմխելիության հարցը, մասնավորապես, Ալեքսանյանը նշել էր, որ դժվար է պատկերացնում, թե ինչպես պետք է Չարչյանին կալանավորելու մասին որոշում կայացվել՝ նկատի ունենալով, որ Չարչյանն ունի անձեռնմխելիություն և համապատասխան մարմնի թույլտվությունը չկա։ Պաշտպանը նշեց, որ դեռևս չի ստացել դատարանի որոշումը, հետևաբար, չի կարող հայտնել, թե դատարանն ինչպես է անդրադարձել հարցին։

Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես, քաղվածքը ստանալուց հետո Չարչյանը կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։

Հիշեցնենք, որ տելեգրամյան մի ալիքում հրապարակվել էր ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։

Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։

Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։

Հունիսի 21-ին դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։ ԿԸՀ համաձայնությունը ստանալուց հետո ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Արմեն Չարչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը մասամբ բավարարվել էր դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից։ Այժմ քրեական գործը գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի վարույթում։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:15 20/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Չարչյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի օգոստոսի 23-ին
17:14 18/08/2021  |  Դատական ռեպորտաժներՎերաքննիչ դատարանում կայացել է Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ բողոքի քննությունը
12:44 17/08/2021  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով կալանավորել Արմեն Չարչյանին
17:05 02/08/2021  |  ԼՐԱՀՈՍՊատգամավորը նիստին ներկա չէ, որովհետև կալանավորված է. Աբսուրդ է. Չարչյան
16:57 02/08/2021  |  ԼՐԱՀՈՍԵս ամեն ինչ ունեմ. Քաղաքականություն մտա ապագա սերունդների համար. Արմեն Չարչյան
15:26 02/08/2021  |  ԼՐԱՀՈՍՄխիթար Զաքարյանը բուժմասում է. Նա բուժման կարիք ունի. Արմեն Չարչյան
15:14 21/07/2021  |  ԼՐԱՀՈՍՄեկ ամիս հանգստացա, ուղեղս անջատեցի. Արմեն Չարչյանը դուրս եկավ «Վարդաշեն» ՔԿՀ-ից
14:42 21/07/2021  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Չարչյանի տրամադրությունն առաջին օրվանից ընտիր է եղել. փաստաբան
13:20 21/07/2021  |  ԼՐԱՀՈՍՍա մեծ անարդարություն էր, որը տեւեց մեկ ամիս, Չարչյանը երբեք կալանավորված չպետք է լիներ. Արամ Վարդևանյան
12:34 21/07/2021  |  ԼՐԱՀՈՍԱրմեն Չարչյանը կվերցնի պատգամավորի մանդատը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]