ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿ-ն արձագանքել է Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում չարաշահումների գործը «ջրելու» մասին հրապարակմանը. Այն կարճվել է Հայկ Գրիգորյանի պաշտոնավարման ժամանակ 08/23/2021 20:54 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեն արձագանքել է Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում բացահայտված չարաշահումների գործը «ջրելու», այն է՝ կարճելու մասին «Փաստինֆո»-ի հրապարակմանը։
«Քաղաքական կոռուպցիա. կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում ՊՎԾ-ի հայտնաբերած չարաշահումները քննչականը «ջրել» է». գործը կարճվել է» վերտառությամբ օգոստոսի 20-ին հրապարակված նյութում «Փաստինֆո»--ն տեղեկացրել էր, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում պետական վերահսկողության ծառայության բացահայտած չարաշահումների առթիվ հարուցված գործը կարճվել է
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ՝ 2020թ օգոստոսին ՊՎԾ-ն «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հաստատել էր, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում, որի հաշվեկշռում են գտնվում նաև Նիկոլ Փաշինյանի ընտանիքին և մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկող կառավարական առանձնատները, չարաշահումներ են հայտնաբերվել։ Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։ Ընդ որում, «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը, որտեղ հայտնաբերվել էին չարաշահումները, գործում է վարչապետի աշխատակազմի անմիջական ենթակայության տակ, որի ղեկավարն այն ժամանակ Էդուարդ Աղաջանյանն էր, որին շատերն անվանում են «Դիջեյ Էդո»։ Բացի այդ՝ 2020 հունվարի 31-ին կառավարության կայքում հրապարակված պաշտոնական փաստաթղթի համաձայն, տնօրենի լիազորությունները այդ պահի դրությամբ կատարել է Արուսյակ Մանավազյանը։ Վերջինս Փաշինյանի թիմում է դեռ 2008 թվականից՝ նախ որպես «Հայկական ժամանակ» օրաթերթի հաշվապահ, իսկ 2018 թվականից նաեւ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահ։ Վերանորոգման գնումն էլ իրականացվել է մեկ աղբյուրից, այսինքն՝ մրցույթ չի հայտարարվել եւ մրցույթով չի ընտրվել շահող ընկերությունը, իսկ վերջինիս համար,ըստ շրջանառվող տեղեկությունների, այսպես ասած, երաշխավորել է Աննա Հակոբյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։ Ասել է թե՝ կոռուպցիոն սկանդալում շոշափվում էին ոչ միայն Նիկոլ Փաշինյանին ամենամոտ կանգնած մարդկանց, այլ նաեւ ընտանիքի անդամների անուններն ու շահերը։
Քրեական գործի հարուցման մասին հայտնի դառնալուց շուրջ մեկ տարի անց «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե ինչ փուլում է գտնվում գործի քննությունը, սակայն ՔԿ-ից, հղում կատարելով նախաքննական գաղտնիքին, հրաժարվել էին պատասխան տրամադրելուց, սակայն մեզ հայտնի էր դարձել, որ քրեական գործը կարճվել է, ինչի մասին իրազեկել էինք վերոնշյալ հրապարակման մեջ։
ՀՀ ՔԿ-ից այսօր պաշտոնական պարզաբանում ենք ստացել, որով հաստատել են, որ քրեական գործի վարույթը կարճվել է, ընդ որում՝ հանցակազմի բացակայության հիմքով։
«Հարկ ենք համարում ընդգծել, որ հիշյալ հրապարակման համար հիմք հանդիսացող գործով ձեռնարկվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտման համար։
Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքներով պարզվել և հիմնավորվել է, որ բացակայում է առերևույթ հանցագործության հանցակազմը, ուստի 2021թ մայիսի 31-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով գործի վարույթը կարճելու մասին (արարքի մեջ հանցակազմ չկա)։
Կայացված որոշման օրինականությունը ստուգվել է ՀՀ դատախազությունում»,- նշվում է Քննչական կոմիտեի պարզաբանման մեջ։
Ի դեպ, պարզաբանման բովանդակությունից պարզ է դառնում, որ քրեական գործը կարճելու մասին որոշում կայացվել է մայիսի 31-ին՝ դեռևս ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի պաշտոնավարման ժամանակ. Արգիշտի Քյարամյանը ՔԿ նախագահի պաշտոնում նշանակվել է հուլիսի 12-ին։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ