Թեմաներ
Հինգշաբթի 04 / 18 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան 04/18/2024   15:26 ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալու այնտեղ. Զախարովա 04/18/2024   15:12 Իրան-Ադրբեջան բախում կլինի. դա անկասկած մեր շահերից է բխում. Բալասանյան (տեսանյութ) 04/18/2024   14:53 Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության 04/18/2024   14:35 16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն 04/18/2024   14:34 Արցախի տարածքում ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը 04/18/2024   14:27 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 04/18/2024   14:24 Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր, որով ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկանում են նոր մեծ կրակ վառել. Զախարովա 04/18/2024   14:21 Կանցավիկների իշխանությունը. քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/18/2024   14:13 Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու 04/18/2024   14:10 1 տարեկան երեխայի՝ ատրակցիոնից ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/18/2024   14:07 Գերմանիայում ձերբակալվել է 2 մարդ՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով 04/18/2024   13:54 Կարմիր ու սեւ բերետավորներ են բերվել կառավարության շենքի մոտ. քաղաքացիները պատ են կազմել (տեսանյութ)
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/16/2024   22:31 Տղաները զոհվելու էին, նրանք էլ մտնելու էին նկուղները ու մեր երեխաների աչքի առաջ մեզ բռնաբարեին, սպանեին, հետո էլ՝ մեր երեխաներին մորթեին. բռնագաղթված 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/16/2024   22:49 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան

Ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին.«Հենակետ» վերլուծական կենտրոն 08/21/2021   11:25  |  ԼՐԱՀՈՍ

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին.

«Հայ-ադրբեջանական սահմանների շուրջ ծավալվող զարգացումների մասին

Արդեն տևական ժամանակ է` Ադրբեջանը սադրանքների է դիմում ու խախտում է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում։

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը, բայց արդեն երրորդ շաբաթն է անցել, ադրբեջանցիները պարբերաբար խախտում են պայմանավորվածությունը` սադրանքների դիմելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Շաբաթվա սկզբնամասում, օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրկին սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։ Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ:

Սակայն նույն օրը, առավոտյան, արդեն ադրբեջանցիները սադրանքի են դիմել Երասխի հատվածում: Մասնավորապես, ժամը 09:50-ի սահմաններում, հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ N զորամասի զինծառայող։ Նույն օրը, ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել նաև հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ևս մեկ հայ զինծառայող։

Ադրբեջանցիները կրակահերթեր են արձակել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ, գնդակները հասել են նույնիսկ որոշ տների տանիքներին։ Տեղեկությունը հաստատել է նաև Կութի վարչական ղեկավարը` նշելով, որ հրաձգության հետևանքով լուրջ վնասներ չեն եղել։
Օգոստոսի 17-ին ադրբեջանցիները կրակել են նաև Սոթքի հայկական դիրքերի վրա. հայկական կողմից մեկ զինծառայող է վիրավորվել։ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցներն տարհանվել են` հանքի տարածքում հնչող կրակոցների պատճառով։ Սոթքի ոսկու հանքավայրը վերսկսել է աշխատանքը ընդամենը երկու օր անց։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել` անդրադառնալով վերջին օրերի Ադրբեջանի գործողություններին։ ԱԳՆ–ն դատապարտել է նման գործելաոճը։

Օգոստոսի 18-ին որոշ լրատվական կայքերի տեղեկություններով` Շուշիի Եղցահող գյուղից հայկական ուժերը դուրս են բերվել ռուսական կողմի հետ պայմանավորվածության համաձայն։ Ըստ տեղեկության՝ ադրբեջանական զինուժը ևս պետք է տարհաներ տվյալ տարածքից իր ԶՈւ-ն` տարածքի վերահսկողությունը հանձնելով ռուս խաղաղապահներին։ Սակայն ադրբեջանցիները ետ չեն գնացել։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հայտարարել է, որ Եղցահող գյուղից ՊԲ ստորաբաժանումների հեռանալու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Նույն տեղեկությունը հաստատել է նաև ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Սակայն հայկական լրատվականներից մեկի թիմը եղել է այդ գյուղում ու արձանագրել, որ ՊԲ-ն դիրքերը չի պահում, իսկ ռուս խաղաղապահները ժամանակ առ ժամանակ են ընդամենը երևում տվյալ բնակավայրի տարածքում։

Արտառոց դեպք է տեղի ունեցել օգոստոսի 19-ին։ Մասնավորապես, ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի՝ հրազենային վիրավորումով։ Վարկածներ կային թշնամու կողմից դիվերսիայի մասին, սակայն ՊՆ-ն կտրականապես հերքել է նման տեղեկությունները։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ նույն օրը՝ ժամը 17:40-ի սահմաններում, նշված հանցագործությունը կատարելու՝ ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել է նրանց համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Հ-ն:

Ռազմագերիների, անհետ կորած, զոհված զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Արցախի Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում զոհված և անհետ կորած զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում օգոստոսի 18-ին հայտնաբերվել է 6 զինծառայողի աճյուն։ Հաջորդ օրը նշված հատվածում հայտնաբերվել և Ստեփանակերտ է տեղափոխվել ևս 3 աճյուն։

Նշենք, որ զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1645 աճյուն։

Օգոստոսի 19-ին անհետ կորած զինծառայողների ծնողները, հարազատներն ակցիա են իրականացրել ԱԱԾ շենքի դիմաց։ Նրանք պահանջել են որոնողական աշխատանքների շրջանակում ձեռնարկվող քայլերի ավելի հստակեցում։ Նրանք հանդիպել են նաև ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Շուրջ երկու ժամ տևած հանդիպումից հետո ծնողները փոխանցել են, որ ձեռք են բերել պայմանավորվածություն, առաջիկայում ևս հանդիպումներ կլինեն։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ն կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին հնարավորինս արագ վերացնել հումանիտար ոլորտում առկա խնդիրները:

Նրա խոսքով, Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում փոխանակել ռազմագերիներին՝ «բոլորին բոլորի դիմաց» բանաձևի համաձայն, ինչպես նաև տրամադրել ականապատ դաշտերի քարտեզներն ամբողջությամբ: Բացի այդ, ռուսական կողմը պնդում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման վերաբերյալ բանակցությունները հնարավորինս շուտ սկսելու անհրաժեշտության մասին:

Իսկ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է կարգավորվելու ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի, գերիների խնդիրները, հայտնել է, որ փոխվարչապետերի մակարդակով վերսկսված եռակողմ բանակցությունները արդեն իսկ փաստում են, որ անհրաժեշտություն ու խնդիրներ լուծելու հնարավորություն են տեսել այդ ուղղությամբ։

Այլ թեմաներ

ՌԴ Կառավարության մամլո ծառայությունից հայտնում են, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը վերսկսել են եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը:

Օգոստոսի 17-ին Մոսկվայում կայացած նիստում կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարները և քննարկել, ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ՌԴ նախագահի` 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում իրականացվող հետագա աշխատանքների ընթացքը:

Հիշեցնենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին գրված է ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որը ստորագրվեց 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում:
Կառավարությունը օգոստոսի 18-ին որոշում է ընդունել վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին։

Վարժական հավաքներն անցկացվելու են օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը։

Կառավարության օգոստոսի 18-ի նիստին վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Կառավարության 2021-2026թթ․ ծրագիրը։ Ծրագրի առաջին մասը վերաբերում է անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը և մի քանի կետով նշված են ՀՀ անվտանգության ապահովման հիմնական գործոնները։

Օգոստոսի 18-ին ԱԺ ում սահմանին տիրող իրավիճակի շուրջ փակ քննարկում է տեղի կունենա ԳՇ պետի տեղակալի մասնակցությամբ։

ՊՆ անցուդարձի մասին

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մասնագետները կազմել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված 2020թ. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների գերեզմանների կառուցապատման, ինչպես նաև հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի նախագիծ-առաջարկը:

ՊՆ ղեկավարությունը որոշում է կայացրել աշխատանքներն իրականացնել 2 փուլով. հուշահամալիրի գերեզմանների շինարարական աշխատանքների իրականացում, բարեկարգման, ինժեներական համակարգերի և օժանդակ կառույցների իրականացում:

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում, ստորաբաժանումներում անցկացվել են մասնագիտական գործնական պարապմունքներ, հրաձգային մարզումներ, տանկային վարժանքներ, վաշտային, գումարտակային զորավարժություններ, տեղի են ունեցել հավաք խորհրդակցություններ և այլն։

Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով շաբաթվա ընթացքում տարբեր զորամիավորումների զորամասերում հայտարարվել են ուսումնական տագնապ։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]