Թեմաներ
Երեքշաբթի 03 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/18/2024   23:57 Հայտնի մոդելը խոստովանել է, որ գայթակղել է 16 տարին չլրացած դեռահասին․ նրան կարող է ցմահ ազատազրկում սպառնալ 03/18/2024   23:45 Որոշել ենք գնալ այս հատվածներում սահմանի ճշգրտման՝ ոչ միայն հանուն Հայաստանի Հանրապետության, այլև կոնկրետ Ոսկեպար և Կիրանց գյուղերի անվտանգությունն ապահովելու. Փաշինյանը՝ Տավուշում 03/18/2024   23:35 Բորիս Բախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/18/2024   23:34 Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը 03/18/2024   23:29 Պուտինն ու Էրդողանը տրամադրված են փոխգործակցության՝ ի շահ երկրների հարաբերությունների 03/18/2024   23:23 Շանս էս դեղից պիտի սրսկեմ, ո՞նց պիտի դեղատունը դեղը բաց թողնի․ Տիգրան Մաթևոսյան 03/18/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/18/2024   22:51 Պուտինն ընտրություններում մրցակիցներին առաջարկել է շարունակել համատեղ աշխատանքը 03/18/2024   22:37 Տավուշի մարզը, փաստացի, կբաժանվի երկու մասի. Ստեփանյան 03/18/2024   22:28 ԱԳ նախարարի տեղակալը Մալթայի Հանրապետության ԱԳ ներկայացուցչին է ներկայացրել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը 03/18/2024   22:13 «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին 03/18/2024   22:00 ՆԱՏՕ - ն և Ադրբեջանը համագործակցության նոր փաստաթուղթ են պատրաստում․ Սթոլտենբերգ 03/18/2024   21:37 Բուհերից են դուրս գալիս դիմադրողները, այս խունտան վախենում է երկրի շարժիչ ուժից՝ ուսանողությունից, ինչպես սատանան խունկից. Սրապիոնյան 03/18/2024   21:20 Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանում 03/18/2024   20:58 Սփյուռքը պետք է վերակազմակերպվի, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարները պետք է ազատ արձակվեն. Արամ Ա 03/18/2024   20:39 Էստոնիայի արդարադատության նախարարը հրաժարական կտա սկանդալից հետո 03/18/2024   20:22 Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան 03/18/2024   20:18 Խաչատուրյանն ընդունել է ֆրանսիացի մտավորականների 03/18/2024   19:51 Խնդիրը մեկն է՝ կտրել և դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության այս ուղին. իրանագետ 03/18/2024   19:28 «Էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին». Հակոբյան 03/18/2024   19:13 ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը շարունակում է մնալ փակ բեռնատարների համար 03/18/2024   18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի 03/18/2024   18:43 Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը 03/18/2024   18:25 Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները 03/18/2024   18:18 Թուրքիայի գործարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ 03/18/2024   18:15 Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/18/2024   18:06 Լինելով թերուս և կիսագրագետ՝ Փաշինյանը դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան 03/18/2024   18:02 ՌԴ ամենաերկար երկաթուղու վրա գնացքի 20 դատարկ վագոն դուրս է եկել ռելսերից 03/18/2024   17:58 ՀՀ ԱԺ նախագահն ու Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման շուրջ 03/18/2024   17:55 Սեփական ժողովրդին պատերազմով ու պարտությամբ սարսափի մեջ պահող ղեկավար ունենալը մեծագույն անեծք է այդ ժողովրդի վրա. քաղաքագետ 03/18/2024   17:48 Փաշինյանը շարունակում է հանդիպումները. խոստանում են տեսանյութ հրապարակել 03/18/2024   17:37 Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին․ խուլիգանության կասկածանքով նրան բերման են ենթարկել 03/18/2024   17:35 Մեքսիկայում կարտելի զինված անձինք առևանգել են Վրաստանի մոտ 30 քաղաքացու 03/18/2024   17:31 Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը 03/18/2024   17:26 Թուրքիան զգուշացնում է հյուրանոցների հնարավոր փակման մասին. պատճառը պարտքերն են 03/18/2024   17:12 Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության վարույթով մեղադրանք է ներկայացվել ևս երեք անձի 03/18/2024   17:08 2-րդ կորպուսի հրամանատարը վարչապետին խնդրել է, որ տրակտոր տան՝ դիրքերը կահավորելու համար, չի արվել. Մենք չենք պատրաստվում պատերազմի. Արշակ Կարապետյան 03/18/2024   16:51 Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ուենցած պայթյունի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակում 03/18/2024   16:44 Մի՞թե մի անշունչ քարի չափ չկանք, որն աղաղակում է՝ սա Հայաստան է. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 03/18/2024   16:43 Ատամնաբույժը բացատրել է, թե ինչ հիվանդությունների մասին են վկայում լեզվի գույնի փոփոխությունները 03/18/2024   16:41 20 հարց` մարտի 19-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում 03/18/2024   16:39 Թույլ տվեք մնալ պոլիտկոռեկտության շրջանակներում. Մխիթար Հայրապետյանը արձագանքը՝ Հայաստանի մուլտիպլեքսից ռուսական ալիքները հանելու հարցին 03/18/2024   16:32 Պետության ֆունկցիան պատերազմը կանխելն է, հարձակման դեպքում պաշտպանություն կազմակերպելը, ոչ թե պետությունը մաս-մաս հանձնելը. ադրբեջանագետ 03/18/2024   16:24 Ոսկեպարում Փաշինյանը բնակիչներին վախեցրել է պատերազմով. Սարգսյան 03/18/2024   16:15 Բազեյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացվել 03/18/2024   16:09 ՆԱՏՕ-ի զինվորներն արդեն Ուկրաինայում են. ԶԼՄ 03/18/2024   16:05 Տավուշի բնակիչները տարածքներ հանձնելուն ընդդիմացող ստորագրավահաք են սկսել ու Փաշինյանը շտապեց Տավուշ. ո՞րն է նպատակը 03/18/2024   15:57 Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչների հետ 03/18/2024   15:49 Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետն ու աշխատակիցը կալանավորվել են 03/18/2024   15:46 Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ
03/17/2024   21:50 Վաղը նախատեսված հոսանքազրկման հասցեները 03/18/2024   18:15 Մենք զենք ենք վերցնելու, ես քոչվոր չեմ, մնալու ենք ու պայքարենք. դանակը ոսկորին է հասել. ոսկեպարցի տղամարդ 03/17/2024   20:22 Երեխան ծնվել է 10 սանտիմետրանոց պոչով 03/17/2024   13:55 38-ամյա տղամարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ. shamshyan.com 03/17/2024   16:44 17-ամյա տղայի սպանության մեջ հիմնական մեղադրյալներից մեկը հայտնել է, որ դանակն իրեն փոխանցել է ընկերը․ մանրամասներ սպանության դեպքից 03/17/2024   10:11 Պայթյուն գազալցակայանում. աշխատակիցը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 03/18/2024   17:31 Երիտասարդ ոսկեպարցին աբսուրդ է համարել հողերը հանձնելու համար երկրի վարչապետի ներկայացրած փաստարկը 03/18/2024   14:54 Կոտայքում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է սպանությամբ․ սեղանակիցը սպանել է պառկած վիճակում գտնվող տղամարդուն՝ իրեն հայհոյելու համար 03/17/2024   12:34 Մասնագետը նշել է երեք համեմունք նիհարելու և առողջ աղիների համար 03/18/2024   16:24 Ոսկեպարում Փաշինյանը բնակիչներին վախեցրել է պատերազմով. Սարգսյան 03/18/2024   18:25 Մարտի 30-ից հետվճարի ծրագրից կարող են օգտվել 11 բանկերի քարտապանները 03/17/2024   14:24 ԱԹՍ-ով հարձակում՝ Մոսկվայի վրա. այն խոցվել է «Դոմոդեդովո» օդանավակայանի մոտ 03/17/2024   13:26 Երեքշաբթի ինտենսիվ տեղումներ են սպասվում, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով. 5-7 աստիճանով կցրտի 03/18/2024   23:09 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 03/18/2024   12:57 Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար և ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկետը մոտենում է. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին 03/17/2024   20:02 Լևոն Արոնյանը հաղթեց American Cup շախմատի մրցաշարի եզրափակիչում 03/18/2024   14:06 Ինչ տեղեկություններ են ստացվել արբանյակից 03/17/2024   16:36 Երեխան ունեցել է թոքաբորբ․ 2 ամսական երեխայի մահվան պատճառները 03/18/2024   19:28 «Էսօր Փաշինյանը գնացել էր համոզելու ոսկեպարցիներին, որ Ոսկեպարը մերը չի և պետք է հանձնի Ալիևին». Հակոբյան 03/18/2024   18:56 Կինը քաղցկեղի մասին իմացել է շնորհիվ սելֆիի

«Ուժեղացված ծառայության» ժամանակ անգամ ոստիկանությունն իրավունք չունի խուզարկել մեքենաներն՝ առանց դատարանի որոշման. Դանիելյան 08/20/2021   12:43  |  Հարցազրույց

Տևական ժամանակ է, ինչ Ոստիկանությունը որոշ մարզերում և, հատկապես, Երևանում, նախաձեռնում է, այսպես կոչված, ուժեղացված ծառայություններ, որոնց արդյունքում առաջանում են լրացուցիչ անհարմարություններ և էլ ավելի է խցանվում առանց այդ էլ ծանրաբեռնված երթևեկությունը,  քաղաքացիների մոտ առաջացնում  լրացուցիչ վախի մթնոլորտ։ Գուցե և նման գործողություններով ոստիկանությունը որոշակի խնդիր լուծում է, սակայն անհասկանալի է, թե որքանո՞վ են դրանք իրավաչափ և, արդյո՞ք, չկան ավելի ողջամիտ լուծումներ։ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում ԵՊՀ ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

- Պարոն Դանիելյան, նախ, առանց դատարանի որոշման, ոստիկանությունն իրավունք ունի՞ խցանումների լարված ժամերին իր հայեցողությամբ փակելու բանուկ ճանապարհները և անխտիր խուզարկելու ու զննելու բոլոր ավտոմեքենաները։

-Խուզարկել չեն կարող, կարող են միայն զննել, այն էլ այն դեպքում, երբ կան ստույգ տվյալներ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու մասին։ Դատելով, այդպիսի ուժեղացված ծառայության վերաբերյալ հաղորդագրություններից և դրանց իրականացման եղանակներից, թերևս, ստույգ տվյալի առկայությունը խնդրահարույց է։

Այժմ անցնենք այդ «ուժեղացված ծառայության» իրավական հիմքերին։ Ինչպես նկատեցինք, թույլատրվում է, այն էլ խիստ կանոնակարգված դեպքերում, բացառապես իրերի, բեռների, ծանրոցների, տրանսպորտային միջոցների զննություն։ Իհարկե, «Ոստիկանության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը նույն դեպքերում թույլատրում է նաև խուզարկություն, սակայն այդ նորմը հակասահմանադրական է և չի կարող կիրառվել։ Նախ,  Սահմանադրության 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր»: Ընդ որում, «բնակարան» հասկացությունն ներառում է նաև մասնավոր ավտոմեքենան, գետային կամ ծովային նավը, ինչպես նաեւ ծառայողական անձնական աշխատասենյակը և ավտոմեքենան, արվեստանոցը» (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 46-րդ կետ)։ Այսպիսով, խուզարկության միակ օրինական հիմքը դատարանի որոշումն է, իսկ անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր, օրինակ՝ պարզապես մուտք գործել, զննել և այլն, կարող են սահմանվել միայն օրենքով։

Մյուս կողմից, անգամ նշված ակնհայտ հակասահմանադրական օրենքը թույլ չի տալիս «ուժեղացված ծառայության» անվան տակ նախաձեռնել համատարած խուզարկություններ և զննումներ, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, խոսքը վերաբերում է  ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու ստույգ տվյալների մասին։

- Բայց ուժեղացված ծառայության վերաբերյալ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրություններից պարզ երևում է, որ հայտնաբերվում են բազմաթիվ իրավախախտումներ։

-Այդ հաղորդագրություններում, որպես կանոն, կամ զննում և խուզարկություն կատարելու հիմք հանդիսացող որևէ իր չի հայտնաբերվում, կամ դրանք հայտնաբերվում են խիստ հազվադեպ, որպիսի պարագայում, ինչպես նշեցինք, առնվազն խնդրահարույց է «ստույգ տվյալի» մասին խոսելը։ Եթե նկատել եք, այդ հաղորդագրություններում պարզապես արձանագրվում են ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու, վարորդական իրավունքի վկայական չունեցող անձանց կողմից ավտոմեքենա վարելու, առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործման, թաղանթապատված դիմապակիով վարելու դեպքեր, որոնք առավելագույնը կարող են առաջացնել վարչական պատասխանատվության, իսկ դրանց բացահայտման համար պետք էլ չէ ստույգ տվյալ։

Չենք ժխտում նաև այդ վարչական զանցանքների հայտնաբերման անհրաժեշտությունը, բայց դրանց բացահայտման համար օրենքով նախատեսված են կոնկրետ ստորաբաժանումներ և այնպիսի ընթացակարգեր, որոնք որևէ աղերս չունեն երթևեկության բնականոն ընթացքը խաթարելու հետ։ Կարծում եմ, կասկածից վեր է, որ, օրինակ՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի երթևեկելը այն զանցանքը չէ, որի բացահայտման համար անհրաժեշտ լինեն, այսպես կոչված՝ ուժեղացված ծառայություններ, վերջին հաշվով, պարզ, անզեն աչքով երևում է, տրանսպորտային միջոցը երթևեկում է առանց այդ պայմանագրի առկայությունը փաստող կտրոնի, թե՝ ոչ։

-Պայմանականորեն ընդունենք, որ այդ միջոցառումներն օրինական են, կրկնում եմ՝ զուտ պայմանականորեն, այնուամենայնիվ, ինչո՞ւ եք կասկածի տակ դնում այդպիսի միջոցառումների գոնե արդյունավետությունը, չէ՞ որ առանձին դեպքերում բացահայտվում են նաև ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու դեպքեր, որոնք մեր օրերում հաճախ են գործի դրվում։ 

-Ինչպես արդեն ասացի, որևէ մեկը դեմ չէ անգամ վարչական զանցանքներ հայտնաբերելու և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքով հետապնդելու գործընթացին, սակայն այսպիսի ռեյդերը չեն կարող կայուն արդյունավետություն ապահովել՝ մի քանի պատճառներով։

Նախ, զուտ հոգեբանորեն խաթարվում է այդպիսի իրավախախտումներ բացահայտելու համար պատասխանատու պաշտոնյաների ակնկալվող ակտիվությունը. գործում է անսպասելի ռեյդերն առավել նախընտրելի ընկալելու  կարծրատիպը։

Իրավախախտումների նկատմամբ հակում ունեցող անձինք առավել զգույշ են լինում շարունակ կրկնվող անսպասելի ռեյդերի դեպքում, իսկ այլ իրավիճակում դառնում առավել անկաշկանդ, չի բացառվում նաև այդպիսի ռեյդերի մասին նախապես իրազեկվելը։

Հանցավորության նվազման խելամիտ արդիական մեթոդաբանություն մշակելու փոխարեն, ավանդաբար առանցքային և հուսալի են ընկալվում սոսկ ժամանակ առ ժամանակ իրականացվող ռեյդերը։

Վերջապես, օրենքը թույլ չի տալիս, որպեսզի առանց որևէ ստույգ տվյալի պարբերաբար իրականացվեն այդպիսի «ծառայություններ»։

Կանխարգելող ազդեցություն ունեն ոչ թե նմանմաբնույթ խստությունները, այլ պատասխանատվության անխուսափելիությունը, արդարադատությունը չի ընդունում յուրայինների նկատմամբ կույր ձևանալու նկրտումը։

-  Ինչպիսի՞ն է արտասահմանյան փորձը՝ ուժեղացված ծառայությունների կտրվածքով, գուցե մենք փորձում ենք ընդօրինակել առաջավոր փորձը։

Նախ, համընդհանուր չափանիշն այն է, որ այդպիսի ռեյդեր կարող ն իրականացվել բացառապես ստույգ տվյալների հիմքով, ոչ թե վերադասի ցուցումներով ծրագրավորված ընթացակարգով։ Բացառություններ լինում են միայն պետական սահմաններին, անգամ այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է բաց պետական սահմաններին։ Օրինակ, շենգենյան վիզայի պարագայում պետություններն իրենց իրավասություն են վերապահում ԵՄ սահմանային գոտիներում իրականացնելու մասնակի համընդհանուր զննումներ, այսինքն՝ զննում են, երբ իրենց մոտ ծագում է որոշակի կասկած։

-Դուք տարբերակեցիք «խուզարկություն» և «զննում» հարկադրանքի տեսակները, գործնականում ինչպե՞ս կարող է մասնավոր քաղաքացին իր համար պարզել, թե կոնկրետ իր ավտոմեքենան խուզարկո՞ւմ են, թե՞ զննում։

Կարևոր հարց եք բարձրացնում, և ամբողջ խնդիրն այն է, որ դեռևս որևէ օրենսդրական ակտով առ այսօր չեն ամրագրել այդ խիստ գործնական նշանակություն ունեցող հասկացությունների բնորոշումը։ Դրանց բնորոշմանը չեք հանդիպի ինչպես ՀՀ քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում, այնպես էլ այլ օրենսդրական ակտերում, մինչդեռ՝ գործնականում ոչ միայն ծագում է անհրաժեշտություն սահմանազատելու խուզարկությունը զննությունից, այլև քրեադատավարական կարգով իրականացվող խուզարկությունն ու զննությունը՝ վարչական կարգով իրականացվող խուզարկությունից ու զննությունից։ Այսպիսի խրթին հարցադրումների սպառիչ լուծման ակնկալիքով, մենք դեռ 5 տարի առաջ, վերջնական տեսքով, մշակել և Արդարադատության նախարարությանն էինք հանձնել միջազգային փորձագետների բարձր գնահատականին արժանացած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նոր նախագիծը, սակայն այն դեռևս պաշտոնական շրջանառության մեջ չի դրվել։

Տեսագործնական հարթությամբ, այնուամենայնիվ, խուզարկությունը սահմանազատվում է զննությունից հետևյալ ընկալմամբ՝ զննությունը արտաքին դիտարկում է, այդ թվում՝ տեխնիկական միջոցների (օրինակ՝ ճառագայթային սարքերով) կիրառմամբ, մինչդեռ՝ խուզարկության դեպքում, թույլատրվում է նաև տեղաշարժել իրերը, հեռացնել ծածկոցները և այլն։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:06 06/08/2021  |  ՄեկնաբանությունԱրցախի հարցերով մշտական հանձնաժողովը առաջին հերթին անհրաժեշտ էր հենց իշխող ուժին, ավելի կոնկրետ՝ վարչապետին. Դանիելյան
12:21 31/07/2021  |  ԼՐԱՀՈՍԱյդ շինծու դատավարությունները թուրքը հետագայում ցանկացածի աչքն է կոխելու՝ որպես Հայաստանի ագրեսիան իբր դատական կարգով ապացուցված փաստի.Գևորգ Դանիելյան
21:09 21/07/2021  |  ՄեկնաբանությունՄենք միայն մեզ ենք պետք, իսկ փորձած թանը չէի փոխի չփորձած մածնի հետ․ Գևորգ Դանիելյան
19:41 14/07/2021  |  ՄեկնաբանությունՍա աննախադեպ ընտրություն է՝ Հայաստանի ու Արցախի հարցում «ցավոտ» պայմանագրեր ստորագրելու պատրաստակամության և դրան դիմակայելու հնարավորության միջև. Դանիելյան
22:49 12/07/2021  |  ՄեկնաբանությունԱդրբեջանական աղբյուրները իմպերատիվ հայտարարում են, որ կարող են անարգել վերցնել տարածքներ. Գևորգ Դանիելյան
22:02 21/06/2021  |  ՄեկնաբանությունԱրտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում այլևս չի լինի այն հարմարավետ մթնոլորտը, որում մինչ այդ հայտնվել էր ՔՊ֊ն. Դանիելյան
11:26 08/06/2021  |  ԼՐԱՀՈՍԻնչպես է քպ-ն պատրաստվել արտահերթ ընտրությանը.Այս անգամ միայն մի քանի դրվագ քրեական հետապնդումների կտրվածքով.Գևորգ Դանիելյան
19:39 02/05/2021  |  ՄեկնաբանությունԻրենց տաքուկ տեղերից սյունեցիներն նվաստացնող կամ իրավիճակը չպատկերացնող «ալպիական մանուշակում ծվարածներին», սյունեցիներն առաջարկում են այցելել Սյունիք և փորձել անվտանգ գոյատևել. Գևորգ Դանիելյան
17:59 14/04/2021  |  ԼՐԱՀՈՍԿառավարության ծրագիրը լրջագույն սահմանադրական ինստիտուտ է. Այն նախատեսված չէ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ բնույթի ելույթների համար. Գևորգ Դանիելյան
15:37 03/04/2021Արցախին ու արցախահայությանը վերաբերեք այնպես, ինչպես թուրքն է անվերապահորեն վերաբերում Ադրբեջանին. Դանիելյան

Արխիվ

[]