ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
22-ամյա Մուշեղը պատերազմի ժամանակ 180-ից ավել «ասկոլկա» է ստացել, կորցրել մեկ աչքը, ամբողջովին վնասել դեմքի աջ կողմի ոսկորները, բայց այսօր պետության կողմից մատնվել է անտարբերության 08/20/2021 18:58 | ԼՐԱՀՈՍ

22-ամյա Մուշեղ Կարապետյանը մեկն է այն հազարավոր տղաներից, որոնք պատերազմի հենց առաջին օրերին կամավորագրվեցին և մեկնեցին հայրենիքը պաշտպանելու։
Սեպտեմբերի 28-ին Մուշեղն արդեն Քարվաճառում էր, որտեղ մասնակցել է ռազմական գործողություններին, իսկ հոկտեմբերի 2-ին վիրավորվել՝ կորցնելով մեկ աչքը։ Մուշեղն առանց վարանելու, անգամ առանց մոր հետ խորհրդակցելու պետության համար օրհասական պահին կանգնեց առաջնագծում, իսկ այժմ ինչպես նա է նշում, նույն այդ պետությունն անուշադրության է մատնել իրեն և հազարավոր այլ տղաների, որոնք մարտի դաշտից տարբեր վնասվածքներով վերադարձան։
«Մարզերի վիրավորներին անտերության են մատնել։ Այնքան մարդիկ կան մարզերից, որոնց մասին անգամ չգիտեն, և ես 8 ամիս է, ինչ պայքարում եմ այդ անարդարությունների դեմ և ուզում, որ պատշաճ կերպով ուշադրություն դարձնեն պատերազմում վիրավորվածներին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել է Մուշեղը։
Մուշեղը 3-րդ կարգի հաշմանդամություն է ստացել, սակայն մի քանի անգամ բողոքարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այս որոշման դեմ, քանի որ կարծում է՝ 2-րդ կարգի հաշմանդամություն պետք է ստանար։
«180-ից ավել ասկոլկա ունեմ, դեմքիս աջ կողմի ոսկորներն ամբողջովին կոտրված են, հոգեբանական խնդիր ունեմ, հոգեմետ դեղեր եմ օգտագործում։ Բողոքարկել եմ հաշմանդամությանս կարգը, բայց ասում են՝ պետք է վնասվածքը մեկը մյուսին բարդացնի, որ կարողանամ 2-րդ կարգ ստանալ»,-ասաց Մուշեղը։
Վերջինս ամսական 63 հազար դրամ թոշակ է ստանում, սակայն նշում է, որ դա չի բավականացնում և՛ իր դեղերին, և՛ այլ ծախսերին։ Նախքան պատերազմին մասնակցելը՝ Մուշեղն անվտանգության աշխատակից էր և կարողանում էր իր աշխատանքով հոգալ իր և թոշակառու մոր ծախսերը, սակայն վիրավորում ստանալուց հետո չի կարող աշխատել, հետևաբար ակնկալում է, որ գոնե թոշակի չափը կվերանայվի ու կբարձրացվի։
«ՊՆ-ի աշխատակիցն ինձ ասում է՝ 63 հազար դրամ թոշակ ես ստանում, չե՞ս հասցնում դեղերդ առնել։ Բացատրում եմ, որ մինչև պատերազմը մեր տան միակ աշխատողը ես էի։ Պատերազմի ժամանակ ամեն ինչ թողեցի ու կամավոր գնացի, իսկ հիմա երբ եկել է ժամանակը, որ իրենք պետք է ինչ-որ բան անեն, ասում են՝ 63 հազար դրամ թոշակ ենք տալիս։ Դրանով դեղերը գնե՞մ, հաց ուտե՞մ, թե՞ մյուս ծախսերն անեմ։ Մայրս էլ ինձնից հիվանդ է։ Ինքն ինձ է խնամում, ես նրան»,-նշեց Մուշեղը՝ հավելելով, որ ի սկզբանե իր թոշակը 25 հազար դրամ էր, սակայն հետևողական աշխատանքից և մի նախարարությունից մյուսը վազելուց հետո բարձրացրեցին։
Մուշեղը պատերազմից հետո բարերարների օգնությամբ Մոսկվայում պրոթեզավորվել է, սակայն 6 ամիս կամ տարին մեկ անգամ պետք է աչքի պրոթեզը փոխի։ Երբ այդ հարցով դիմել է նախարարություն՝ նոր պրոթեզ ստանալու համար, մոտ 1.5 ամիս սպասել է։
«1.5 ամիս սպասել եմ այդ պրոթեզին։ Հասկանու՞մ եք՝ առանց աչք լինելն ինչ է նշանակում, երբ ամեն անգամ արթնանալիս պատին ես հարվածում քեզ։ Այս խնդիրն ունեցողները մինչ օրս չեն կարողանում առանց թափելու ջուր լցնել բաժակի մեջ։ Միան այն բանից հետո, երբ զանգահարեցի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և կոպիտ խոսեցի նրանց հետ, հիշեցին, որ պրոթեզս պատրաստ է»,-նշեց Մուշեղը։
Վերջինիս համար խնդիր է նաև ամեն անգամ հիվանդանոց գնալ-գալը, քանի որ ապրում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Երևան գալն անցանկալի լրացուցիչ ծախս է նրա համար։
Մուշեղ Կարապետյանը նաև նկատում է՝ նոր որոշման մասին է խոսք գնում, որ ամսեկան 100 հազար դրամ օգնություն պետք է տրամադրեն պատերազմում վիրավորում ստացածներին, սակայն Մուշեղի խոսքով խնդիրն այն է, որ ծրագրի շահառու դառնալու համար հաշմանդամության կարգ ստանալուց հետո 22 օրից ավել պետք է հիվանդանոցում գտնված լինեն։
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ պետք է բոլոր վիրահատությունները տանես, հիվանդանոցից դուրս գրվես և նոր կարողանաս քո կարգի հարցերով զբաղվել։ Ստացվում է՝ 10 հազար վիրավորից ընդամենը 10-15 հոգի կարող է իր զինհաշմանդամության կարգը ստանալուց հետո հիվանդանոցում պառկած լինի և օգտվի այդ օգնությունից։ Մեզ անուշադրության են մատնել։ Այս վիճակով ո՛չ կարող ենք մեքենա վարել, ո՛չ պետական համակարգում աշխատանքի կընդունեն, ի՞նչ պետք է անենք»,-նշում է պատերազմի մասնակիցը։
Վերջինս կարևորում է նաև հոգեբանական աջակցությունը։ Անձամբ իր հետ պատերազմից հետո մի քանի օր հոգեբաններն աշխատել են, սակայն այժմ էլ նա հոգեբանի աջակցության կարիքն ունի, քանի որ պատերազմական սթրեսի հետևանքներն ամբողջությամբ վերացած չեն։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 05/21/2022 10:16 Կիսանախագահական կառավարում Արցախում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:13 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 12. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:11 Ժողովրդավարության ինչպիսի ՜ դրսեւորում. «Հրապարակ»
- 05/21/2022 10:08 Իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով. «Ժողովուրդ»
- 05/21/2022 10:05 Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին. «Փաստ»
- 05/21/2022 10:02 Դրսից հայեր են եկել՝ «Դիմադրության» շարժմանը աջակցելու. «Հրապարակ»
- 05/21/2022 10:00 Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 05/13/2022 16:51 Դատարանի դիրքորոշման վրա էական ազդեցություն է ունեցել վարույթն իրականացնողի և հսկող դատախազի միջև իրավական «վեճը». Րաֆֆի Ասլանյան
- 05/09/2022 22:55 Սպասեք, շուտով այս թատերաբեմը կավարտվի. Ազատամարտիկ Սերոբ Գասպարյան
- 04/21/2022 21:32 «Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի գոյության մասին ինքը տեղյակ չի եղել, նա այդ փաստաթղթի հետ կապ ունի այնքան, որքան երկիրն ու երկինքն իրար հետ». Նահապետյան
- 04/01/2022 17:17 2020 թվականից սկսած տոտալ ջախջախում է․ հակաադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը զրո է․ Էդգար Էլբակյան
Մեկնաբանություն
- 05/21/2022 21:24 Իգորը եթե մեկ հատ բռունցքով հարվածեր մեր ոստիկանից տառը կմնար․ սկսում են մեր Արսենի ցուցմունքների խմբագրումը` թե բա 5 չէր 2֊3 էր․Պողոսյան
- 05/21/2022 19:58 Վաղը Բրյուսելում տեղի է ունենալու թուրքերն ու նիկոլականներն ընդդեմ հայ ժողովրդի պայքարի երկրորդ ռաունդը․Զաքարյան
- 05/21/2022 17:58 Ես ներում եմ Նանեին, չնայած նրան, որ աղջկան օգտագործողներն անհիմն ու շինծու գործերով հետապնդում ու կալանավորում են պայքարի իմ ընկերներին․Խամոյան
- 05/21/2022 16:55 Պողոսի ելույթը լավը չէր, Մարտիրոսը՝ շատ է քայլեցնում, եթե Վաղոն հարթակում չլինի՝ շատ մարդ կգա ու տենց շարունակ․ Այ ձեր ցավը տանեմ կամ Նիկոլին կո՞ղմ ես, կամ՝ դեմ․Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 05/22/2022 12:25 Արարատի մարզում 31-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 տղամարդ հեծանվորդի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց
- 05/22/2022 10:50 Նորաշենում շենքերից մեկի մոտակայքում «Zil» մակնիշի ավտոմեքենա է այրվել
- 05/21/2022 22:26 Նորաշեն թաղամասի թիվ 34 շենքի ավտոտնակներից մեկում այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը
- 05/21/2022 17:41 Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 05/20/2022 20:34 Մայիսյան ձյուն Գեղարքունիքի մարզում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
- 05/20/2022 17:09 Մայիսյան ձյուն Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում.Գագիկ Սուրենյանը կրկին իրազեկում է ձյան մասին
- 05/16/2022 12:21 Գարունը Արագած լեռան լանջերին.Գագիկ Սուրենյան
- 05/15/2022 15:27 Շուտով կլինեն նոր երգեր, նոր պատմություններ եւ նոր բարձունքներ, որոնք պետք է նվաճել. Ռոզա Լին
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը