ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կառավարությունը պետք է այլընտրանք առաջարկի միջին խավին և շինարարներին, որոնք օգտվում են եկամտահարկի ծրագրից. Պարսյան 08/13/2021 20:14 | ԼՐԱՀՈՍ
Սպասելի էր այս փոփոխությունը, քանի որ գործող կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրերում չէր նախատեսում այս ուղղությամբ գումարների աճ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով հիփոթեքային վարկով գնվող բնակարանների համար եկամտահարկը վերադարձնելու ծրագրի աստիճանաբար դադարեցմանը։
Տնտեսագետի փոխանցմամբ՝ այս ծրագիրը դադարեցնելու մասին երկար ժամանակ խոսում էին, հիմնականում պատճառաբանելով այն, որ գումարներն ավելանում են և պետական բյուջեի նկատմամբ ֆինանսական լուրջ բեռ է առաջանում։
«Այս ծրագիրն ի սկզբանե ներդրվեց շինարարության ոլորտը խրախուսելու համար։ Սա առաջնահերթ սոցիալական ծրագիր չէր, այլ շինարարության ոլորտը, մասնավորապես բնակարանաշինությունը խրախուսելու նպատակ էր հետապնդում»,-նշեց Սուրեն Պարսյանը։
Նրա խոսքով՝ սկզբնական տարբերակում այս ծրագրի որևէ սահմանափակում չկար և շահառուները կարող էին նույնիսկ 400-500 հազար դոլարանոց տուն ձեռք բերել, սակայն հետագայում արդեն սահմանափակումներ եղան։
Սուրեն Պարսյանը նշում է, որ գործող կառավարությունն այս որոշումը կայացրել է ֆինանսական վիճակից ելնելով, ապա նաև պետք է փորձի այլընտրանք առաջարկել միջին խավին և շինարարներին, որոնք օգտվում են այս ծրագրից։
«Եթե ծրագիրը միանգամից փակենք, բնականաբար խնդիր է առաջանալու շինարարության ոլորտում նաև միջին խավի մոտ, որոնք պլանավորել էին այս գումարի շրջանակներում բնակարաններ ձեռք բերել»,-ասաց տնտեսագետը։
Սուրեն Պարսյանը կարծում է, որ կառավարությունն այն 10 մլրդ դրամը, որը ծախսում է եկամտահարկի վերադարձման համար, կարող է ծախսել պետական սոցիալական բնակարանաշինության համար։
«Օրինակ այս 10 մլրդ դրամով կարող է 700 բնակարան կառուցել և անհատույց տրամադրել սոցիալապես խոցելի խմբերին, բազմազավակներին, զոհվածների ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց։ Բնականաբար ցանկալի է, որ պետությունն ունենա և՛ ծրագրեր, որոնք ուղղված են շինարարության ոլորտի խրախուսմանը, և՛ սոցիալական բնակարանաշինության ուղղությամբ ծրագրեր ունենա։ Այսինքն` մեկը մեկի հաշվին չպետք է արվի»,-նշեց Սուրեն Պարսյանը։
Եթե անգամ հասնում ենք մի փուլի, որ պետք է որոշում կայացնենք, ապա այդ որոշումը պետք է հիմնավորված լինի առաջնահերթություններով և հաշվի առնի այն բացասական միտումները, որոնք կարող են ի հայտ գալ շինարարության ոլորտում։
«2020-ը ճգնաժամային տարի է եղել բնակարանաշինության համար, այս տարի էլ մեծ ակտիվություն չկա։ Դրան է գումարվել նաև գույքահարկը, որի հետևանքով թանկարժեք բնակարանների նկատմամբ հետաքրքրությունը նվազել է։ Այդ պայմաններում ևս մեկ նման օրենսդրական փոփոխությունը կարող է ավելի վատթարացնել բնակարանաշինության, անշարժ գույքի ոլորտը»,-նշեց Սուրեն Պարսյանը։
Մեծ թվով բնակարաններ ձեռք էին բերում հենց այս ծրագրի շրջանակներում։ Տնտեսագետի խոսքով՝ շահառուների թիվը հնարավոր է 3000-4000-ի սահմաններում լինի արդեն։ Բացի այդ կառավարության այս նոր նախագծից կտուժի նաև բանկային համակարգը, քանի որ բանկային համակարգը սուբսիդավորվող վարկեր էր ստանում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ