ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լավ ենք անում, որտեղ ուզում ենք, այնտեղ էլ հայ զինվորին կանգնեցնելու ենք, մեր հողը պաշտպանելու ենք. Թևան Պողոսյան 08/12/2021 16:42 | ԼՐԱՀՈՍ
Եթե Արցախում չկա հայկական զորք, դա նշանակում է, որ այնտեղ հայ չկա և Արցախն այլևս հայկական չէ, իսկ Ադրբեջանը հասել է իր նպատակին: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը պահանջել է դադարեցնել հայկական զինված ուժերի տեղակայումն Արցախում:
Փորձագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի հայերն այս տարածաշրջանը լքեն.
« Ադրբեջանը մեզ ընդունում է որպես թշնամի և նպատակ է դրել մեզ վերացնել, պետք չէ այլևս զարմանալ Ադրբեջանի պահվածքի վրա, պատերազմը դեռ չի ավարտվել: Թշնամին մեզ ճնշելու է, մենք էլ պետք է փորձենք նրա դեմն առնել: Լավ ենք անում, որտեղ ուզում ենք, այնտեղ էլ հայ զինվորին կանգնեցնելու ենք, մեր հողը պաշտպանելու ենք, պետք է նաև ամեն ինչ անենք, որ կորցրած տարածքները վերականգնենք, սա է հայ ազգի նպատակը»,-ասաց զրուցակիցը:
Իսկ թե գործող իշխանություններն այս ուղղությամբ քայլեր ձեռնարկու՞մ է, փորձագետը պատասխանեց.
«Հայ ազգն իր երազանքները վերջին ընտրություններով չի պայմանավորում: Այդ ուժը ստացել է ձայների 1/4-ը և չի նշանակում, որ ինքն է ներկայացնում հայ ազգի իղձերը: Իրենք իրենց քաղաքական ուժին են ներկայացնում, որը պարտվողական է, պարտվել են պատերազմը, կորցրել են Արցախը, մենք պետք է խոսենք միայն մեր ազգային երազանքների մասին»,-ասաց Պողոսյանը:
Փորձագետը չբացառեց, որ գործող իշխանություններն Ադրբեջանի այս պահանջը ևս կկատարեն.
«Մինչ այսօր իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում հայությունը լքում է Արցախը: Այս իմաստով իրենց և Ադրբեջանի վարած քաղաքականությունները համընկնում են»,-ասաց փորձագետը Թևան Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է տեղեկատվական հիմք ապահովել իր հանցավոր գործողությունների համար.
«Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում, ԱԹՍ-ներ է օգտագործում, կրակում է, բայց որպեսզի աշխարհը չասի՝ ի՞նչ ես անում, նա ապահովում է տեղեկատվական հիմքեր: Պատերազմն այլևս միայն կրակելը չէ, դա նաև տեղեկատվությունն է, տնտեսությունն է, պարենային անվտանգությունն է, ժողովրդագրությունն է, իսկ Ադրբեջանը սա համակարգված անում է»,-ասաց զրուցակիցը:
Քաղաքագետն արձանագրեց, որ Ադրբեջանն իր որդեգրած քաղաքականությունը տարիների ընթացքում չի փոխել, մշտապես միջազգային կարևոր հանդիպումներից առաջ դիմում է սադրանքների.
«Երբ էլ Հայաստանի ՊՆ նախարարը մեկնի Ռուսաստան, սադրանքներ լինելու են, մենք պետք է պատրաստ լինենք, որ Հայաստանի իշխանություններից ով էլ մեկնի Արցախ, սադրանքներ են լինելու, դրանից պետք է ոչ թե վախենանք, այլ պետք է պատրաստ լինենք դրանց և այնպես պատասխան տանք, որ մյուս անգամ Ադրբեջանը չդիմի նման քայլերի: Ադրբեջանն իր քաղաքականությունը 94թ-ից չի փոխել, ամեն անգամ, երբ որևէ միջազգային հանդիպում պետք է լինի, լինում են սադրանքներ, նրանք տեսել են, որ իրենց վարած սին քաղաքականությունը 26 տարվա մեջ բերել է հաջողության, հիմա էլ նույն կերպ շարունակում է»,-ասաց Թևան Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ