Թեմաներ
Երեքշաբթի 10 / 03 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/03/2023   15:47 Իշխանություններն անում են ամեն ինչ՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի գործը կոծկելու համար 10/03/2023   15:42 ՀՀ-ն ունի էներգետիկ անվտանգության իր ռազմավարությունը, Թուրքիայի պահանջներն անտեղի և ժամանակավրեպ են. Խանդանյան 10/03/2023   15:39 Զարմանալի է, որ ՄԱԿ առաքելությունը Արցախ է գալիս այն ժամանակ, երբ Արցախն հայաթափված է. Վլադիմիր Վարդանյան 10/03/2023   15:34 Մեր բարձրաստիճան զինվորականներն ու պաշտպանությունն իրականացնողները սկուտեղի վրա հանձնվում են միջազգային քրեական դատարանին. Արծվիկ Մինասյան 10/03/2023   15:06 Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալը 2020 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով ժամանակավորապես դադարեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը 10/03/2023   15:00 Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարարը 10/03/2023   14:51 Եթե Հռոմի ստատուտի վավերացումը ձեզ հուզում է միայն Պուտինի հնարավոր ձերբակալման կոնտեքստում՝ չեմ էլ ուզում անդրադառնալ այդ հարցին. Վարդանյան (տեսանյութ) 10/03/2023   14:39 Ադրբեջանի Միլի մեջլիսը դադարեցնում է Ֆրանսիայի հետ միջխորհրդարանական աշխատանքային խմբի գործունեությունը 10/03/2023   14:38 Հայաստանի ղեկավարությունը հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկեն. Աղաջանյանը՝ Հռոմի ստատուտը վավերացմանը ՌԴ-ի հնարավոր արձագանքի մասին 10/03/2023   14:13 Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 900 մարդ՝ ահաբեկչությանը մասնակցություն ունենալու կասկածանքով 10/03/2023   14:10 Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշման կայացումը ինքնին դուրս էր ՍԴ իրավասությունից ու լիազորություններից․ Գրիգորյան 10/03/2023   14:07 ՀՀ վարչապետը շնորհավորել է Գերմանիայի Միասնության օրվա առթիվ և Օլաֆ Շոլցին հրավիրել Հայաստան 10/03/2023   14:04 Հռոմի ստատուտի վերաբերյալ ՍԴ երեք դատավոր հատուկ կարծիք է գրել․ Հայրապետյանը հրապարակել է դատավորների դիտարկումները 10/03/2023   14:02 Այս նախագիծը հակասահմանադրական ընթացակարգով է ներկայացվում, դեմք ենք Հռոմի ստատուտի ընդունմանը. Մինասյան 10/03/2023   14:00 Միջազգային հանրությունը պետք է հստակ արձանագրի, որ ԼՂ-ում տեղի է ունեցել էթնիկ զտում. Խանդանյան 10/03/2023   13:43 Պատերազմ, ապրել անմարդկային շրջափակման մեջ, ոչ մի արդյունավետ միջազգային կանխարգելում. Անի Բադալյան 10/03/2023   13:40 Երեխայասպան Ադրբեջանը ահաբեկիչ է հռչակել հայ մոդելին 10/03/2023   13:35 ՄԱԿ-ը փորձեց «շուստրիություն անել» և գլխանց փակել Ադրբեջանի ցեղասպանության աչք ծակող փաստերը․ Դանիելյան 10/03/2023   13:34 Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան չեն ստորագրել Հռոմի ստատուտը. դրա վավերացումը, բացի վերահաս վտանգներից, որևէ օգուտ չի կարող բերել Հայաստանին. Մամիջանյան 10/03/2023   13:27 Թուրքական լրատվամիջոցի ապատեղեկատվությունը ՈՄԱ ռազմահայրենասիրական կազմակերպության վերաբերյալ 10/03/2023   13:19 Գնացեք Աժ պարկինգ և տեսեք, թե 2,5 տարում ՔՊ-ականները ինչ մեքենաներից՝ ինչ մեքենաներ են նստել, հետո խոսեք Արցախի ղեկավարության ունեզրկումից. Արթուր Խաչատրյան 10/03/2023   13:12 ՀՀ ԱԺ–ն վավերացրեց Հռոմի ստատուտը 10/03/2023   13:03 Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10, այնուհետ՝ ևս 3-5 աստիճանով 10/03/2023   12:51 Կրակոցներ Ձորաղբյուրում. հրազենային վնասվածքներով ու դանակահարված 4 անձ տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 10/03/2023   12:40 90-ամյա արցախցի տատիկը հասել է Գորիս, տեսել որդուն և մահացել նրա գրկում 10/03/2023   12:22 Արցախից ՀՀ է տեղափոխվել բռնի տեղահանված ևս 97 անձ․ Արցախից բռնի տեղահանվել է 100 617 անձ 10/03/2023   12:20 ՀՀ դպրոցներում ազատ տեղերի մասին տեղեկատվությունը հասանելի է license.emis.am հարթակում 10/03/2023   12:14 Դուք եք որոշել, որ դեռ պետք է ԱԺ-ում շարունակեք աշխատել. Արսեն Բաբայանը՝ ընդդիմությանը 10/03/2023   12:10 Շատ հուսով ենք, որ Հռոմի կանոնադրության վավերացումը կունենա կանխարգելիչ ազդեցություն՝ ՀՀ-ի տարածքում պատերազմական հանցագործությունները բացառելու համար. Կիրակոսյան 10/03/2023   12:10 Ինչպե՞ս կարող են Արցախից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը 10/03/2023   12:01 Հայաստանից ՌԴ արտահանվող կոնյակի նկատմամբ հսկողություն է իրականացվում. շուրջ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում 10/03/2023   11:58 Իտալիան 4 միլիոն եվրո է տրամադրել ԿԽՄԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից տուժած տասնյակ հազարավոր մարդկանց աջակցելու համար 10/03/2023   11:52 Նենսի Փելոսիի գլխավորությամբ ԱՄՆ 75 կոնգրեսականներ Բայդենին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ 10/03/2023   11:48 Արարատ ՄիրզոյանըՀունաստանի ԱԳ նախարարին ներկայացրել է Արցախի 100.000-ից ավել հայության բռնի տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերները 10/03/2023   11:42 ԼՂ-ից մեր հայրենակիցների բռնի տեղահանությունը նույնպես կարող է ընկնել միջազգային քրեական դատարանի իրավազորության ներքո. Կիրակոսյան 10/03/2023   11:41 Արցախցին մեն-մենակ կռվեց մեր հայրենիքի այդ հատվածի համար, իսկ հետո մեկ մարդու պես թողեց իր պապերի տունն ու հողը՝ հրաժարվելով ապրել Բաքվի ցեղասպան վարչախմբի լծի տակ. իրանագետ 10/03/2023   11:35 Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող պահանջների ցանկը . Վարուժան Գեղամյան 10/03/2023   11:26 Արցախի հանձնումը Նիկոլ Փաշինյանի կողմից պաշտոնապես տեղի է ունեցել Պրահայում. Մամիջանյան (տեսանյութ) 10/03/2023   11:23 Ընդդիմությունը լքել է ԱԺ նիստերի դահլիճը. քննարկվում է Հռոմի ստատուտի վավերացման հարցը 10/03/2023   11:05 Սունդուկյանի թատրոնը վերսկսում է խաղաշրջանը. Արցախից բռնի տեղահանվածների համար կստեղծվեն աշխատատեղեր 10/03/2023   10:47 Հարգելի գործընկերներ, տեսնում եմ դուք էլ չեք կարողանում ձեզ լսել, որովհետև դաժան ա. Կոնջորյանը ձայնագրություն միացրեց, ընդդիմությունը զայրացավ 10/03/2023   10:43 Միայն ընդդիմության առաջարկից հետո ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց զոհվածների հիշատակը (տեսանյութ) 10/03/2023   10:41 Ձեր Արայիկ Հարությունյանը Փաշինյանի հետ համագործակցաբար քանի՞ անգամ է փորձել փախչել. դուք մղեցիք Արցախի հայաթափմանը. Մինասյան 10/03/2023   10:30 Այս մարդիկ վարկաբեկում են ՄԱԿ-ը՝ որպես ինստիտուտ. Մարուքյան 10/03/2023   10:29 ԼՂ-ում իշխանություն զավթեցին, ստեղ մի հրճվանք էր, թե տեսեք հեսա ինչ ա լինելու. տեսա՞ք ինչ եղավ, 1 շաբաթ հետո կատիտուլյացիան ստորագրեցիք. Պապոյան 10/03/2023   10:26 Լուրջ ե՞ք ասում, պարոն Մինասյան. ամենաիսկական կապիտուլյացիան դուք ստորագրեցիք. Ալեքսանյան 10/03/2023   10:23 Անգամ հարկ չհամարեցիք հարգել մեր ժողովրդի հիշատակը. Արծվիկ Մինասյան 10/03/2023   10:08 Սևանի լեռնանցքի թունելով երթեւեկությունը 4 օր կդադարեցվի 10/03/2023   09:59 Արցախը հանձնվեց Ադրբեջանին. Ինչ է քննարկվում ՀՀ ԱԺ-ում` ուղիղ 10/03/2023   08:25 Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան․ «Հրապարակ»
10/03/2023   08:25 Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան․ «Հրապարակ» 10/01/2023   23:05 Արցախում մնացել է մի քանի տասնյակ հայ. նրանք այսօր Սուրբ Հովանի մայր տաճարում աղոթք են բարձրացրել 10/02/2023   13:56 Երկու ավտոբուս հիվանդ էին ու մենք․ ճանապարհին մեկը մահացավ՝ աղջկա ձեռքերի մեջ․․․ վկայություններ՝ բռնագաղթից 10/02/2023   20:44 Արցախից բռնի տեղահանված կինը միայն ՀՀ-ում է իմացել, որ որդին գտնվել է պայթյունի վայրում ու գտնել չի կարողանում 10/02/2023   16:22 Հայկական կողմն ունի տուժածներ 10/02/2023   11:57 Երկրորդ փուլ չի լինելու, ես չեմ գնալու երկրորդ փուլի. Հայկ Մարությանի դուդուկի տակ չեմ պարելու. Վարդան Ղուկասյան 10/03/2023   08:12 Ինչ պայմաններում է պահվում Լևոն Քոչարյանը․ «Հրապարակ» 10/03/2023   07:46 Հռոմի ստատուտն ու դրա հետևանքները. «Ժողովուրդ» 10/02/2023   16:18 Ինչ է լինելու արցախցիների վարկերի հետ. Բանկերը գույքագրում են սկսել 10/03/2023   08:04 Երեւանի ընտրությունների ճակատագիրը որոշեց «Դոգ»-ը ․ ով կլինի փոխքաղաքապետը․«Հրապարակ» 10/02/2023   21:07 Հայկական կողմն ունի մեկ զոհ, երկու վիրավոր 10/02/2023   12:20 Մոսկվայի երեք օդանավակայաններում շուրջ 20 չվերթ է հետաձգել 10/03/2023   08:16 Որտեղ են Արցախի նախկին նախագահները․ «Հրապարակ» 10/02/2023   11:09 Նկուղում սկսված նորածնի կյանքը շարունակվում է հիվանդանոցում․ արցախցի ընտանիքը չգիտի՝ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ուր է գնալու․․․ 10/01/2023   18:29 Միայն Ադրբեջանը կարող էր մեկ օր տևած պատերազմում ոչնչացնել ավելի քան 400 ադրբեջանցի երիտասարդի միայն մի բանի համար. Դեմոյան 10/02/2023   20:07 Սուրենավանի համայնքապետի կողմից արցախցիների հասցեին հնչեցված սպառնալիքների վերաբերյալ հաղորդումը քննության առարկա է դարձվել 10/01/2023   21:38 Սա վերջը չէ, կա «Զանգեզուրի հարցը», որտեղ նախատեսվում են նոր ջարդեր, որից հետո Ադրբեջանը կմիաձուլվի Թուրքիային. Բաց մի թողեք միջազգային հետաքրքիր լուրերը (տեսանյութ) 10/01/2023   16:12 Նրանց վերջին շնչառությունն է. Էրդողանը մեկնաբանել է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության փորձը 10/02/2023   21:33 Թուրքիան լծվել է հայկական ատոմակայանը փակելու գործին 10/02/2023   12:01 Հայտնի են դպրոցականների արձակուրդների օրերը

Մհեր Արղամանյանի որոշումը գին ունի և այդ գինը վճարվել է՝ պարոն Արղամանյանի որդին դատավոր է դառնում. Ռուբեն Վարդազարյան 08/09/2021   18:28  |  Հարցազրույց

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որոշումը գին ունի և այդ գինը վճարվել է՝ պարոն Արղամանյանի որդին դատավոր է դառնում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարել է Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ բողոքը՝ արձանագրելով, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր էր հաղթահարել Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը չի արվել ու պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը։

Թեև առաջին ատյանի դատարանի որոշումն օրենքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից, այն չի կատարվել, իսկ այսօր արդեն Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, բեկանել է նշված  դատական ակտը՝ բավարարելով դատախազության ներկայացրած բողոքը։

Վերաքննիչ քրեական դատարանի որոշման, քրեական գործի նախաքննության ընթացքի, դատավորների նկատմամբ վերջին շրջանում հարուցվող կարգապահական վարույթների  մասին «Փաստինֆո»-ն զրուցել է Ռուբեն  Վարդազարյանի հետ։

-Պարոն Վարդազարյան, ինչպե՞ս եք մեկնաբանում հանգամանքը, որ Ձեր իրավունքների խախտումն արձանագրած դատական ակտը, որը ուժի մեջ է մտնում  հրապարակման պահից, այդպես էլ ի կատար չածվեց։


-Շատ դժվար է մեկնաբանել օրենքից չբխող գործողությունները։ Միտումն ակնհայտ էր՝ ինձ հնարավորինս երկար ժամանակով հեռացնել ԲԴԽ-ից։ Երբ գերնպատակը պարզ է, մեխանիզմները միշտ կգտնվեն՝ կլինեն դրանք օրինական, թե ապօրինի։ Իմ պարագայում ապօրինի մեխանիզմն է ընտրվել, որովհետև օրենքը միանշանակ իմ կողմն է, բայց խնդիրը պարոն Ջհանգիրյանին հնարավորինս երկար ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում պահելն է։ Թե ինչ նպատակներ է դա հետապնդում՝ ես չպետք է դա ասեմ, բոլորդ քաջ տեսնում եք, ամեն ինչ ակնհայտ է, չեն էլ թաքցնում։ Ինչ վերաբերում է պարոն Արղամանյանի որոշմանը, ապա պարոն Արղամանյանի որոշումը գին ունի, այդ գինը վճարվել է նրան՝ պարոն Արղամանյանի որդին դատավոր է դառնում։

-Պատրաստվու՞մ եք վճռաբեկ բողոք ներկայացնել՝ դատարանի որոշման դեմ։

-Միանշանակ։ Վճռաբեկ բողոք ներկայացնելու եմ՝ ակնկալելով, որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունի բողոքը և Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կմնա անփոփոխ։ Սակայն վճռաբեկ բողոք ներկայացնելու միակ  նպատակը հետագայում ՍԴ-ում հոդվածի սահմանադրականությունը վիճարկելն է։ Գտնում եմ, որ խախտվել է Սահմանադրությունը, սահմանադրական նորմը յուրովի է մեկնաբանվում՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով։ Միակ նպատակը վճռաբեկ բողոք ներկայացնելու՝ այս փուլն անցնելն է՝ ՍԴ-ում նորմի սահմանադրականության հարցը վիճարկելու է և ՄԻԵԴ դիմելու համար։

-Ինչպիսի՞ն կլիներ դատախազության, նախաքննական մարմինների արձագանքը, եթե, օրինակ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը չկատարվեր, քանի որ պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել։

-Չեմ կարող ասել, աբսուրդային իրավիճակները չեմ ցանկանում մեկնաբանել։ Օրենքը հստակ ասում է՝ միջանկյալ դատական ակտերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։ Այսինքն՝ հրապարակվեց, հաջորդ օրը դատախազությունը պետք է կատարի այդ դատական ակտը՝ անկախ նրանից  բողոքարկվել է դատական ակտը, թե ոչ։ Պետք չէ շատ լուրջ իրավաբան լինել, պետք չէ լեզվաբան լինել, տարրական հայերենի իմացությունը բավարարում է, որ այդ իրավիճակը նկարագրվի։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ մարդիկ գործողություններ են անում, որի համար, վստահ եմ,  երբ ժամանակը գա,  պատասխան են տալու՝ ոչ միայն բարոյական դաշտում, այլև՝ քրեական պատասխանատվության տեսքով։

-Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ այն որոշումները, որոնք դատախազության, իշխանությունների սրտով չեն, կարող են չկատարվել և այս փուլում դա որևէ իրավական հետևանք չի ունենա։

-Գիտեք, ես բավականին երկար աշխատել են դատական համակարգում և շատ լավ պատկերացնում եմ՝ ինչ է նշանակում պետական ապարատը, ինչպես է աշխատում պետական մեքենան՝ անձի դեմ։ Ես թիրախում հայտնվեցի, որովհետև միամտորեն ենթադրել եմ, որ եկել է ժամանակը, որ կարելի է այդ մեխանիզմները փոխել և իրականում հասնել օրենքի կատարման, իրավունքի գերակայության և այլն։ Ես պայքարում էի դրա դեմ, բայց պարզվեց, որ իմ պայքարը կամ վաղաժամ էր, կամ ինձ քիչ հնարավորություն տրվեց, ոչ մեկին դա հարկավոր չէր, պետությանը հարկավոր է ունենալ ռեպրեսիվ մեխանիզմներ և այս պայմաններում՝ դատարանի որոշումը կկատարվի, թե ոչ՝ գրեթե ոչ ոքի չի հետաքրքրում։ Այսօրվա իշխանավորներին պետք է, որ իրենց քաղաքական կամքն ի կատար ածվի, իսկ թե այդ ընթացքում օրենք կխախտվի, թե դա օրենքով կլինի՝ վստահ եմ, որ ոչ մեկին չի հետաքրքրում։

-Այս ընթացքում Ձեր մասնակցությամբ որևէ քննչական գործողություն եղել է՝ Անդրանիկ Սիմոնյանի հետ առերես հարցաքննությունից հետո։ Դատավոր Բեկթաշյանի հետ առերես հարցաքննություն եղե՞լ է։


-Մոտ 2-2.5 ամիս է՝  որևէ քննչական գործողություն չի կատարվել։

-Պարոն Վարդազարյան, այս տարվա ընթացքում՝ նախորդ տարվա համեմատ , կարծես թե, ավելի մեծ թվով կարգապահական վարույթներ են հարուցվել դատավորների նկատմամբ, արդեն հայտնի է շուրջ 20-ի մասին։ Վերջերս դատավոր Վ. Գրիգորյանը ենթարկվեց կարգապահական պատասխանատվության, վարույթներ են հարուցվել նաև դատավորներ Դավիթ Գրիգորյանի, Արման Հովհաննիսյանի, Սերգեյ Մարաբյանի, Զարուհի Նախշքարյանի նկատմամբ։ Ընդ որում, որպես հիմք մատնանշվում են՝ դատական ակտերը։ Դա միջամտություն չէ՞ դատարանների անկախությանը, արդյո՞ք հենց այդ նպատակով չի իրականացվում։


-Խնդիրը քանակը չէ, խնդիրը՝ այդ վարույթների հարուցման շարժառիթն է և ԲԴԽ գործողություններն են, թե ինչ նպատակ է հետապնդում վարույթների հարուցումը և ԲԴԽ-ն ինչ է անում այդ վարույթների նկատմամբ։ Ես հստակ դիրքորոշում էի հայտնել, որը չէի թաքցնում, բարձրաձայնում էի դեռևս իմ նախագահության ժամանակահատվածում, որ շատ լավ է վարույթների հարուցումը, բայց ԲԴԽ-ն ղեկավարվելու է բացառապես օրենքով, այլ ոչ թե՝ քաղաքական նպատակահարմարությամբ, այլ խոսքով՝ քաղաքական հետապնդումներ չեն լինելու։ Դա իմ դիրքորոշումն է, իհարկե, միայն ինձնից չէր կախված՝ դիրքորոշումն իրականություն կդառնա, թե ոչ։ ԲԴԽ, համենայն դեպս, դատավոր անդամները՝ բացառությամբ պարոն Չիչոյանի, համաձայն էին ինձ հետ և մեր ձայները բավարար էին, որ դատավորին անտեղի, միայն քաղաքական դրդապատճառներից ելնելով՝ կարգապահական պատասխանատվության չենթարկեն։ Երևի թե պատճառներից մեկը, որի համար իշխանությունները  անհրաժեշտություն համարեցին ինձ հեռացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից, հենց դա էր, որովհետև ուղղակի ես պատնեշ էի հանդիսանում դատավոր և քաղաքական հետապնդում եզրույթների միջև։ Ես վարույթներից տեղյակ չեմ, չեմ տեսել նյութերը, դրա համար չեմ կարող մեկնաբանել։


Շատ լավ է, որ կան կարգապահական վարույթներ, որովհետև դատական իշխանությունը կարող է զտվել միայն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեթոդով, այլ ռեպրեսիվ մեխանիզմներ անթույլատրելի են և եթե դատավորը թույլ է տվել ինչ-որ խախտում, պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության, ընդհուպ՝ մինչև լիազորությունների դադարեցում։

Դուք կտեսնեք, որ իմ նախագահության ժամանակ երկու դատավորի լիազորություններ են դադարեցվել և այդտեղ քաղաքական դրդապատճառը եղել է զրո, եղել են այնպիսի խախտումներ, որոնք անհամատեղելի են դատավորի պաշտոնում պաշտոնավարելու հետ։ Այսինքն՝ կարգապահական վարույթ հարուցելը և դատավորին կարթի վրա պահելը, որ դատավորից ստանան իրենց համար ցանկալի դատական ակտը, իմ խորին համոզմամբ, ամենավտանգավոր մեթոդն է։ Դատավորից ցանկալի դատական ակտը կորզելու երկու մեխանիզմ կա՝ կամ պետք է ինչ-որ տաս դրա փոխարեն՝ ինչպես պարոն Արղամանյանին և պարոն Չիչոյանին տրվեց կամ պետք է վարույթ հարուցես և վախի մթնոլորտ ստեղծել։ Այդ երկու մեխանիզմներն էլ այսօր աշխատում են հավասարաչափ։

- Այսինքն՝ այդ վարույթները մյուս դատավորների համար կարող են ազդակներ լինել։
 
 -Իհարկե, եթե դատավորին պատժում են մի բանի համար, որը պատժելու ենթակա չէ, բոլորը հասկանում են, որ այս դատավորը պատասխանատվության ենթարկվեց ոչ թե դատական ակտի, ոչ թե սխալի համար, այլ՝ սկզբունքային լինելու համար, այդ պարագայում պարզ է, որ, թեև բոլորին չի վերաբերում, բայց շատերը մեկ անգամ ավել կմտածեն՝ իշխանության քիմքին ոչ հաճո դատական ակտ կայացնելիս։

Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:36 09/08/2021  |  ԼՐԱՀՈՍԱռանց անակնկալների. Մհեր Արղամանյանը հերթական ծառայությունը մատուցեց դատախազությանը՝ բեկանելով Ռուբեն Վարդազարյանի իրավունքների խախտումն արձանագրած դատական ակտը
13:08 06/08/2021  |  ԼՐԱՀՈՍՎերաքննիչ քրեական դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռուբեն Վարդազարյանի գործով որոշում կայացնելու
14:04 03/08/2021  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Մհեր Արղամանյանը կշարունակի քննել Ռուբեն Վարդազարյանի գործով դատախազության բողոքը, ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է
19:46 02/08/2021  |  Դատական ռեպորտաժներՌուբեն Վարդազարյանի գործով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել, հիմքը՝ մակագրման գործընթացի նկատմամբ անվստահությունը
15:11 26/07/2021  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
11:08 26/07/2021  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Վարդազարյանի գործով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին
15:22 23/07/2021  |  Վարչական իրավունքՌուբեն Վարդազարյանը դատի է տվել ԲԴԽ-ին՝ պահանջում է վերականգնել իր լիազորությունները
18:04 15/07/2021  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ն փակ նիստում քննարկել է Ռուբեն Վարդազարյանի դիմումը
17:01 12/07/2021  |  Դատական ռեպորտաժներԲԴԽ-ն Ռուբեն Վարդազարյանի գործով հեռացավ խորհրդակցական սենյակ. Որոշումը կհրապարակվի հուլիսի 26-ին
16:45 11/07/2021  |  Մեկնաբանություն«Պետության զավթում» արտահայտությունը շրջանառության մեջ մտավ ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո. Իշխանյան

Արխիվ

[]