ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հետևողականորեն շարունակում են «ծնկի բերել» կրթական և գիտական համակարգը. «Փաստ» 08/07/2021 10:06 | Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հզոր և զարգացած պետություն ունենալու գրավականներից մեկը կրթության և գիտության զարգացումն է։ Այսինքն՝ երկրի վաղվա ապագան մեծապես կապված է նրա հետ, թե ինչպիսի կրթական համակարգ ունենք այսօր։ Եվ պատահական չէ, որ Հայաստանում մշտապես խոսվել է գիտելիքահեն տնտեսություն ունենալու մասին, սակայն այդ հայտարարություններն այդպես էլ գործնական հետևանքներ չեն ունեցել ու մնացել են ընդամենը խոսակցությունների մակարդակում։ Հետաքրքրական է, որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իշխանափոխության հայտ ներկայացնելուց ի վեր խոսում է կրթական համակարգի կատարելագործման ու բարեփոխումների անհրաժեշտության մասին։
Հատկապես մեծ ուշադրության է արժանի նրա ելույթն այն մասին, որ բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն, որևէ կուսակցական չպետք է իրավունք ունենա որևէ բուհի ռեկտորի պաշտոնին հավակնելու, իսկ բոլոր բուհերը պետք է անցնեն 100 տոկոս ինքնակառավարման։ Դե, բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե, ինչպես անխտիր բոլոր հարցերում, այս դեպքում էլ չաներ իր իսկ հայտարարությունների կամ խոստումների ճիշտ հակառակը։ Եվ միայն նրա համար, որ ռեկտորի իրենց թեկնածուին նշանակեն ԵՊՀ-ում, արդեն ավելի քան երկու տարի է՝ մայր բուհը մնացել է առանց ռեկտորի։ Այսպիսի իրավիճակը իրարանցման ու թերի կառավարման պատճառ է դարձել, որի արդյունքում համալսարանի հետագա ճակատագրի հետ կապված անորոշ կացություն է ստեղծվել, և բուհական կրթությունը մեծապես տուժել է։
Բայց իշխանությունների համար կրթության որակը ոչ այնքան կարևոր է, ինչքան կրթական ոլորտն իրենցից ամբողջական կախվածության մեջ գցելը։ Դրա համար էլ իշխանությունները շարունակաբար մտածում են այն մասին, թե ինչպես կարող են ԵՊՀ (և ընդհանրապես՝ բուհերի) հոգաբարձուների խորհրդի անդամների թվում մեծացնել կառավարության մասնաբաժինը, որպեսզի ռեկտոր ընտրելու և կառավարման մյուս հարցերը որոշի գործադիրը, թեպետ դա արդեն ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել: Վերջերս էլ ԿԳՄՍՆ-ն նախաձեռնել է կառավարության մի շարք որոշումներում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է փոխել բուհերի ռեկտորներին ներկայացվող պահանջները և այժմ գործող կարգավորումները, որոնց համաձայն՝ տարբեր բուհերում ռեկտորի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ է դոկտորի կամ պրոֆեսորի գիտական կոչումը փոխարինել ընդամենը գիտական աստիճանի առկայությամբ ու ակադեմիական կամ գիտական ոլորտում առնվազն 5 տարվա ստաժով: Բնականաբար, այս փոփոխությունն արվում է իշխանության թեկնածուներին ռեկտորների պաշտոններում նշանակելու համար: Եվ այս հանգամանքը նաև որոշակի պատկերացում է տալիս, թե ինչպիսի կադրերով են իշխանությունները համալրելու բուհերի ղեկավարությունը։
Ուստի, այս համատեքստում պատահական չէ, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց կարկառուն ՔՊ-ական, զուգահեռ՝ կարկառուն «սորոսական» Հովհաննես Հովհաննիսյանը, որի մասին շատ վաղուց խոսակցություններ էին շրջանառվում, թե աչք ունի ԵՊՀ ռեկտորի աթոռի վրա։ Ի դեպ, նրա անունը, որպես ռեկտորի ամենահավանական թեկնածուի, ժամանակին առաջիններից մեկը նշել էր հենց «Փաստը», սակայն այն ժամանակ իշխանավորները ինտենսիվ հերքում էին: Բայց, ինչպես ցույց է տալիս այս երեք տարին, այն, ինչ ակտիվորեն հերքում են «քայլողները», հարյուր տոկոսանոց ճշմարտություն է: Բայց այստեղ ոչ պակաս կարևոր հանգամանք է, թե այս գործիչն ինչպիսի՞ ներդրում կարող է ունենալ բուհական կրթության զարգացման բնագավառում։ Չէ՞ որ հենց վերջինս հատուկ ներդրում ունի իշխանությունների՝ հայագիտության դերը նվազեցնելու և հակազգային կրթական համակարգ ստեղծելու ջանքերում։
Ու անգամ զավեշտի ժանրից կարող է թվալ, երբ Հովհաննիսյանը հայտարարում է, թե ինքն ապաքաղաքական է, և ԵՊՀ-ն պետք է զերծ մնա քաղաքական որևէ երանգից։ Թերևս այսպիսի նշանակումներով իշխանություններն առանց այն էլ համավարակի, պատերազմի ու հատկապես իրենց գործունեության (հենց գործունեության) արդյունքում տուժած կրթական համակարգը նոր դեպրեսիայի են ենթարկում ու առավել կախյալ վիճակի մեջ գցում։ Եվ ԵՊՀ-ի հարցերը լուծելուց հետո կանցնեն նաև մյուս բուհերին ու այլ կրթական կառույցներին։ Նույնպիսի իրավիճակ է նաև գիտության ոլորտում։ Իսկ գիտության նկատմամբ իշխանությունների դիրքորոշումը հայտնի է։ Պատահական չէ, որ Փաշինյանը գիտնականներին անվանում էր «սուրճ խմողներ» և «թամադաներ»։ Միևնույն ժամանակ, «քայլող» իշխանությունը գիտնականներից շատ մեծ արդյունքներ է պահանջում, սակայն չի ցանկանում ավելացնել գիտության նկատմամբ պետական հոգածությունն այն մակարդակի, ինչպիսին անհրաժեշտ է գիտական առաջընթաց ունենալու համար։
Կառավարությունը ժլատ է գիտության ու կրթության ֆինանսավորման հարցում, բայց երբ խոսքը վերաբերում է սեփական թիմին միլիոններով պարգևավճարներ բաժանելուն, իշխանությունները միանգամից առատաձեռն են դառնում։ Սա քիչ չէ, հիմա էլ իշխանությունները ցանկանում են, որ գիտությունը օտար լեզվով զարգանա։ Առաջին հայացքից կարող է նույնիսկ այս նախաձեռնությունը դրական թվալ, թե ի՞նչ վատ է, որ Հայաստանի գիտական արդյունքները կարող են այլ լեզուներով ներկայացվել, բայց այս ամենի նրբությունն այն է, որ այն կատարվելու է հայերենի հաշվին։ Փորձ է արվում անցնել այնպիսի գիտական համակարգի, որի դեպքում ատենախոսությունները և մյուս գիտական աշխատությունները կգրվեն օտար լեզուներով՝ մասնավորապես անգլերենով։ Իսկ սա հայոց լեզվի դերակատարությունը նվազեցնելու հերթական քայլն է, քանի որ գիտության մեջ ներգրավված մարդիկ կարող են մտածել, թե հայերենն իրենց պետք չէ ու կորցնեն սեփական լեզուն զարգացնելու նկատմամբ հետաքրքրությունը։ Իսկ այսպիսի միտումը շատ վտանգավոր է, քանի որ կարող է տարածվել նաև այլ ոլորտներում»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 07․08.21թ համարում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 08/16/2022 10:16 Ովքեր են մասնակցել Սեյրան Սարոյանի հոգեհանգստի արարողությանը․ «Հրապարակ»
- 08/16/2022 10:08 Բերձորից դուրս է եկել մոտ վեց ընտանիք, վաթսունից քիչ ընտանիք է մնացել․ համայնքապետ․ «Հրապարակ»
- 08/16/2022 10:01 Սուրմալու առևտրի կենտրոնում ավելի քան մեկ տարի առաջ բռնկված հրդեհի գործով եզրակացությունը ՀՀ քննչական կոմիտեն նոր է ստացել. «Ժողովուրդ»
- 08/16/2022 09:49 Սուրեն Պապիկյանը, բանակի ու պաշտպանական հարցերը թողած, զբաղված է յուրայիններին ՔՊ վարչություն խցկելու գործով. «Հրապարակ»
- 08/16/2022 09:38 Պատկան մարմիններն այստեղ մեղքի իրենց բաժինը չունե՞ ն. ԱԻ փոխնախարարի արձագանքը. «Հրապարակ»
- 08/16/2022 09:15 Սեպտեմբերին քաղաքական դաշտն ակտիվանալու է. «Ժողովուրդ»
- 08/13/2022 09:50 Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 68․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 07/12/2022 19:43 Ով ուզենա մեր երկրից մի կտոր կպոկի և կտանի, եթե ինքներս չպայքարենք ամեն մի թիզ հողի համար. Կարեւոր ու անկարեւոր տարածք չի լինում. Ահարոն Վարդանյան
- 07/11/2022 18:55 Հայ-թուրքական սահմանի բացումը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար, որոշակի ռիսկեր է պարունակում. Իշխանությունները չեն ներկայացնում պատմական հետնաբեմում եղած վտանգները. Ռուբեն Մելքոնյան
- 07/08/2022 17:11 Իրանն ամեն կերպ փորձում է խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի գործարկմանը. Գարիկ Միսակյան
- 07/02/2022 22:12 «Անկախ պատգամավոր», առավել ևս «անկախ նախագահ» հասկացություն գոյություն չունի. Դանիելյան
Մեկնաբանություն
- 08/16/2022 16:39 44-օրյա աղետալի պատերազմի հետևանքների համատեքստում մեր թշնամիների հակահայ գործելաոճը տեղափոխվել է այլ՝ հիբրիդային պատերազմի հարթություն.արաբագետ
- 08/16/2022 16:09 Թշնամին իրականացնում է հիբրիդային պատերազմ, որի նպատակը մի քանիսն է
- 08/16/2022 13:39 Երկրում չկա մարդկանց անվտանգության նվազագույն մակարդակ. որևէ մեկը վստա՞հ է, որ ինքը չի լինելու նոր լոկալ պատերազմի, ահաբեկչության, տեխնածին աղետի հաջորդ զոհը.Զաքարյան
- 08/15/2022 18:08 2022 թվականն է, իշխանական պատգամավորին պատկանող ընկերությունը հրապարակային հայտարարություն է արել, բայց այդպես էլ որևէ ՀԿ ծպտուն չի հանել.Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 08/16/2022 23:09 «Նուբարաշեն» ՔԿՀ–ում երիտասարդ կալանավորի դի է հայտնաբերվել
- 08/16/2022 22:20 Սյունիքում անչափահաս տղան, Toyota 4Runner-ով մի քանի պտույտ գլորվել է․ նա և ևս 4 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց
- 08/16/2022 20:31 Հրդեհ՝ Ներքին Ծաղկավան գյուղում
- 08/16/2022 19:00 Վայք-Զեդեա ավտոճանապարհին այրվել է գազատար ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 08/14/2022 10:44 Ծնվել է Արամ MP3-ի երրորդ զավակը` Շողերը
- 08/08/2022 22:39 Բժիշկը պատմել է, թե ինչու է անիմաստ կալորիաները հաշվել նիհարելիս
- 08/02/2022 23:35 Հոգեբույժը պատմել է, թե ինչպես պարզել կախվածությունը սմարթֆոնից եւ ազատվել դրանից
- 08/02/2022 19:59 «Ուրեմն պետք է վերցնել». հայտարարվել է 2022 թվականի ամռան անսպասելի թրենդը
Հետաքրքիր է իմանալ
- 10/13/2021 21:55 Սուրճի նստվածքից՝ բնական պարարտանյութ. «MiCoFe» ստարտափը հաղթել է միջազգային մրցույթում
- 10/13/2021 15:52 Նովա հովազը վերադարձել է Խոսրովի անտառ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը