ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԲ-ն չի կարողանում կառավարել գնաճը․ սպասվում են նոր թանկացումներ․ Սուրեն Պարսյան 08/07/2021 19:02 | Մեկնաբանություն
2021 թվականի օգոստոսի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը արդեն այս տարվա ընթացքում 4-րդ անգամ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսի։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական վերանայման պատճառն օրեցօր խորացող գնաճն է։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը․
«ԿԲ-ի կողմից սահմանվող վերաֆինանսավորման տոկոսադրույքը դրամավարկային քաղաքականության գործիքներից մեկն է, որը ցույց է տալիս այն տոկոսադրույքը, որով ՀՀ առևտրային բանկերը պարտք են վերցնում ՀՀ ԿԲ-ից իրացվելիության ցանկալի մակարդակի հասնելու համար։ Ենթադրվում է, որ այն ուղղակի պետք է ազդի վարկերի տոկոսադրույքների վրա։
ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին ապրանքների գներն աճել են 6,1 տոկոսով, իսկ միայն սննդամթերքի գները բարձրացել են 8,5 տոկոսով։ Նույն պաշտոնական վիճակագրությամբ՝ մարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 5,4 տոկոսով։ Այսինքն, անցած տարվա իրենց ցածր աշխատավարձով մարդիկ ավելի շատ ապրանքներ կարող էին ձեռք բերել, քան այս տարվա «բարձրացած» աշխատավարձով։
ՀՀ կենտրոնական բանկի հիմնական խնդիրը գների կայունության ապահովումն է։ Այս տարվա համար ԿԲ նախանշել է 4 տոկոս (±1,5) գնաճ, այն դեպքում, երբ 7 ամիսների հաշվարկով 6,1 տոկոս է կազմում, այսինքն՝ ԿԲ-ն չի կարողացել ապահովել իր խնդիրը։ Հաշվի առնելով ԿԲ-ի նախկին գործելոճը՝ ամբողջությամբ կանխատեսելի էր վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական անգամ բարձրացումը, ինչի արդյունքում փողը դառնում է էլ ավելի թանկ՝ զսպելով ապագա գնաճը։ Այս ամենի արդյունքում բարձրանալու են վարկային տոկոսադրույքները, ինչի հետևանքով բիզնեսի և հանրության համար գումարներն էլ ավելի անհասանելի են դառնալու։ Եվ առհասարակ, գների կայունության հասնելու իր գերնպատակից բացի ԿԲ-ին մեծ հաշվով չի հետաքրքրում տնտեսական ակտիվություն կլինի, թե ոչ։ Օրինակ՝ 2020 թվականին Հայաստանը գրանցեց վերջին տասը տարին ընթացքում ամենամեծ տնտեսական անկումը՝ 7,4 տոկոս, սակայն գնաճը ԿԲ-ի կողմից ընդունելի +1,2 տոկոս էր։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի ավելի մեծ նվազեցման հարցում ԿԲ-ն ցուցաբերեց չափից մեծ զգուշավորություն, ինչն էլ հնարավոր է ավելի խորացրեց տնտեսական անկումը։
Ուշագրավ է, որ 2020 թվականի ընթացքում ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը փոփոխել է 5 անգամ։ Բացառությամբ տարվերջի, ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ բիզնես ակտիվությունը խթանալու համար, սակայն գործնականում դա չի նպաստել վարկային տոկոսադրույքների նվազեցմանը, այսինքն՝ ՀՀ բանկերը, հաշվի առնելով տնտեսական և քաղաքական ռիսկերը, հիմնականում շարունակել են բարձրացնել վարկային տոկոսադրույքները։
Հայաստանի ֆինանսական համակարգի օրինչափություններից մեկն այն է, որ երբ իջեցվում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ՀՀ բանկերը հիմնականում պահպանում են վարկային տոկոսադրույքները կամ ավելի ուշ վերանայում են դրանք, իսկ երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվում է, միանգամից հետևում է վարկային տոկոսադրույքների աճը։ Սա շատ նման է դոլար-դրամ փոխարժեքի տատանումներին․ երբ դրամն արժեզրկվում է, ներկրողները իրենց ապրանքների գները ժամ առ ժամ են բարձրացնում, իսկ երբ դրամն արժևորվում է, շաբաթներ կամ ամիսներ հետո գները նվազեցնում են կամ ոչ։
Ակնհայտ է, որ ԿԲ-ն իր ձախողված դրամավարկային քաղաքականության գործիքներով չի կարողանում ապահովել գների կայունությունը։ Զուտ հանքարդյունաբերության և շինարարության ոլորտների ակտիվության և իրական հատվածում ներդրումների բացակայության պայմաններում Հայաստանում շարունակելու են աճել ապրանքների գները։ Նույնիսկ դրամի ժամանակավոր արժևորումը չի կանխելու ապրանքների գների աճը։ Հայաստանյան գնաճին նպաստելու է նաև համաշխարհային շուկայում պարենային ապրանքների գնաճը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/25/2024 11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ